«Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար. Տերը կարող է օգնել մեզ ինքնապահով դառնալու մեր ջանքերում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար. Տերը կարող է օգնել մեզ ինքնապահով դառնալու մեր ջանքերում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Զարգացրեք ինքնապահովում. Դաս 178
Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար
Տերը կարող է օգնել մեզ ինքնապահով դառնալու մեր ջանքերում
Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք խնդրում ենք Նրան օգնել մեզ մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բացի այն, որ Փրկիչը մեզ օրհնում է հոգևոր ուժով և բժշկում է մեղքից, Նա կարող է օգնել մեզ ինքնապահովում զարգացնել՝ մեր նյութական պահանջմունքներն ապահովելու համար: Այն կարող է ներառել ֆինանսները, կրթությունը, զբաղվածությունը և մեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը: Այս դասը կօգնի ուսանողներին գործադրել իրենց հավատքն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօրհնեն իրենց՝ ինքնապահովում զարգացնելու իրենց ջանքերում:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գրել այն խոչընդոտները, որոնք դժվարացնում են ինքնապահովումը հետևյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում.
-
Ավետարանի գիտելիքներ
-
Ընթացիկ և ապագա ֆինանսական պահանջմունքներ
-
Կրթություն և աշխատանք
-
Ֆիզիկական պահանջմունքներ
-
Էմոցիոնալ և սոցիալական պահանջմունքներ
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պաուլայի պահանջմունքները
Նշում․ այս դասը ուսուցանելուց առաջ օգտակար կլինի ուսուցանել Դաս 177․ «Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով»։ Դաս 177-ը ուսանողներին ներկայացնում է ինքնապահովման սկզբունքները և այն, թե ինչու է այն կարևոր Երկնային Հոր ծրագրում:
Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին քննարկել, թե ինչու մեր պահանջմունքներն ապահովելու համար անհրաժեշտ են և՛ մեր ջանքերը, և՛ Աստծո առաջնորդությունը: Հետևյալ սցենարը և վարժությունը կօգնեն ծավալել այդ քննարկումը։ Օգտակար կլինի նշել, որ երկու մոտեցումներն էլ, որոնք Պաուլան կիրառում է սցենարում, խնդրահարույց են:
Կարող եք սկսել՝ կարդալով հետևյալ իրավիճակի առաջին մասը: Ապա կիսվեք երկու հնարավոր պատասխաններով: Յուրաքանչյուր պատասխանից հետո դադար առեք և առաջարկեք ուսանողներին կիսվել զուգընկերոջ հետ, թե ինչ խորհուրդ կտային Պաուլային:
Պաուլան ուրախ է, որ երկու տարի հետո ավարտելու է միջնակարգ դպրոցը: Սակայն, նա անհանգստանում է, թե որքան գումար պետք է խնայի ապագայի համար։
Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան, եթե․
-
Պաուլան որոշում է ամեն օր աղոթել, որպեսզի Աստված տա իրեն այն գումարը, որն իրեն անհրաժեշտ կլինի ուսումն ավարտելուց հետո: Նա չի պատրաստվում աշխատանք փնտրել՝ վստահ լինելով, որ Աստված կապահովի իրեն:
-
Պաուլան կարծում է, որ քանի որ փողը «հոգևոր բան» չէ, Աստծուն այն չի հետաքրքրում։ Նա որոշում է ամեն օր փնտրել աշխատանք, որը հնարավոր կլինի համատեղել իր դպրոցական գրաֆիկի հետ: Նա պլանավորում է խոսել գործատուների հետ, ներկայացնել ռեզյումեներ և սովորել նոր հմտություններ, որոնք նրան ավելի արժեքավոր աշխատող կդարձնեն տեղական բիզնեսների համար:
Երբ ուսանողները կիսվեն այն խորհուրդներով, որ իրենք կարող են տալ Պաուլային, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես կարող են հետևյալ խոսքերը կիրառվել նրա իրավիճակի համար:
Նախագահող Եպիսկոպոսության առաջին խորհրդական եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը բացատրել է.
Այդ ժամանակ ամեն ինչ մատնացույց է անում Հիսուս Քրիստոսին՝ որպես հիմք, որի վրա մենք պետք է կառուցենք նույնիսկ մեր նյութական պատրաստվածությունը:
Լինել նյութապես պատրաստված և ինքնապահով, նշանակում է «հավատալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհով կարող ենք ապահովել հոգևոր և ֆիզիկական կյանքի բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են մեզ համար և մեր ընտանիքների համար» [Անձնական ֆինանսներ ինքնապահովման համար (2017), 4]: («Հաց կար», Լիահոնա, հոկտեմբեր 2020, 44)
Երբ ուսանողները կիսվեն եպիսկոպոս Վադելի խոսքերի վերաբերյալ իրենց մտքերով, նշեք, որ Հիսուս Քրիստոսի և մեր սեփական ջանքերի հանդեպ հավատք գործադրելու միջոցով մենք զարգացնում ենք հոգևոր և նյութական ինքնապահովում:
Կարող եք ցուցադրել հետևյալ ինքնագնահատումը, ներառյալ ցուցումները և կատեգորիաները, որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Փրկչի օգնությունը ստանալու անհրաժեշտության մասին՝ ավելի ինքնաապահով դառնալու համար:
Գրեք ինքնապահովում ձեռք բերելու հետևյալ կատեգորիաները՝ ձեզ համար ամենահեշտից մինչև ամենադժվարը։ Ձեզ համար ամենադժվար կատեգորիաներից մեկի կամ երկուսի կողքին գրեք բոլոր այն խոչընդոտները, որոնք հաղթահարելու համար ձեզ անհրաժեշտ է Փրկչի օգնությունը:
-
Ավետարանի գիտելիքներ
-
Ընթացիկ և ապագա ֆինանսական պահանջմունքներ
-
Կրթություն և աշխատանք
-
Ֆիզիկական պահանջմունքներ
-
Էմոցիոնալ և սոցիալական պահանջմունքներ
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում հիշեք այն ոլորտները, որտեղ ձեզ ամենաշատ օգնությունն է անհրաժեշտ: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ ամրացնելու ձեր հավատքն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ձեզ ինքնապահովում զարգացնելու ձեր ջանքերում:
Հավատք գործադրել առ Տերը՝ ինքնապահովում զարգացնելու համար
Այս դասում ուսանողները կկարդան Հովսեփի պատմությունը Ծնունդ գրքում: Նախքան պատմությունն ուսումնասիրելը, կարող եք ցուցադրել «I Will Provide for My Saints» տեսանյութը (3:08), 0:00–1:52, և առաջարկել ուսանողներին ապացույցներ փնտրել և՛ Տիրոջ զորության, և՛ Նրա ցանկության վերաբերյալ՝ օգնելու մեզ, երբ մենք հավատք գործադրենք Իր հանդեպ՝ զարգացնելու ինքնապահովում: Դա կօգնի ուսանողներին մտածել Տիրոջ ցանկության մասին՝ օգնելու Հովսեփին դժվար հանգամանքներում, ինչպես նաև նրան օրհնելու Տիրոջ զորության մասին։
Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել Հովսեփի պատմությունը, կարող եք տրամադրել ուղեկցող աշխատաթերթը: Կարող եք խմբերին հանձնարարել աշխատաթերթի տարբեր մասեր և հնարավորություն տալ, որ նրանք պատրաստվեն պատասխանելու աշխատաթերթի երկու հարցի:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Այս քննարկման ընթացքում կարող եք նաև դիտարկել հետևյալ հարցերը։
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր ավարտվել այս պատմությունը, եթե Հովսեփը հավատք չունենար առ Աստված: Եթե Հովսեփը չցանկանար ջանքեր գործադրել։
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է այս պատմությունը առնչվել դեռահասի կյանքին։
Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կիսվել դասարանի հետ փորձառություններով, երբ իրենց ընտանիքը ստացել է այն, ինչի կարիքն ունեցել է՝ Աստծո օգնությամբ և ընտանիքի անդամների ջանքերով: Նաև կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։
Անձնական կիրառություն
Կարող եք կրկին ցուցադրել ինքնապահովման կատեգորիաները, որոնց շուրջ ուսանողները խորհում էին դասի առաջին բաժնում և հրավիրել առաջարկել ուսանողներին անել հետևյալը:
Խորհելով ինքնապահովման կատեգորիաների շուրջ, որոնք դասի սկզբում դուք նշել էիք որպես առավել դժվար ձեզ համար՝ որոշ ժամանակ տրամադրեք, որպեսզի աղոթքով գրեք հետևյալը․
-
Այն, ինչ դուք սովորեցիք, ամրացնում է ձեր հավատքն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ձեզ հաղթահարել ինքնապահովման խոչընդոտները ձեր կյանքում:
-
Ինչպես կարող եք գործադրել ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սեփական ջանքերի միջոցով` ինքնապահովում զարգացնելու համար:
Պատրաստակամ ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել իրենց օրագրերում գրածի մի մասով: