Սեմինարիա
Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները. Կիրառեք Տիրոջ սկզբունքները՝ ֆինանսական որոշումներ կայացնելու համար


«Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները. Կիրառեք Տիրոջ սկզբունքները՝ ֆինանսական որոշումներ կայացնելու համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները. Կիրառեք Տիրոջ սկզբունքները՝ ֆինանսական որոշումներ կայացնելու համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Զարգացրեք ինքնապահովում. Դաս 179

Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները

Կիրառեք Տիրոջ սկզբունքները՝ ֆինանսական որոշումներ կայացնելու համար

A collection of international currency.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբենդն ուսուցանել է. «Տերը վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր մանրուք» («Աստվածային ծրագրի համաձայն», Լիահոնա, նոյեմբեր 2017, 56)։ Սա ներառում է մեր ֆինանսական որոշումները: Այն իմացությունը, թե ինչպես ներգրավել Տիրոջը ֆինանսների վերաբերյալ մեր որոշումներում, կարող է օգնել մեզ դառնալ ավելի ինքնապահով: Այս դասը կօգնի ուսանողներին օգտագործել ոգեշնչված սկզբունքներ՝ կառավարելու ֆինանսական որոշումները Տիրոջ ձևով:

Ուսանողի նախապատրաստում․ այս դասն ուսուցանելուց առաջ կարող եք ցուցադրել «Financial Stewardship Success Map» գծապատկերը գրատախտակին և առաջարկել ուսանողներին լուսանկարել այն իրենց հեռախոսներով։ Կարող եք նաև դրա թղթային օրինակները բաժանել ուսանողներին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ֆինանսական որոշումներ

(Նշում․ Այս դասը կարող է ուսուցանվել Դաս 158․ «Մաղաքիա 3»-ի հետ միասին, որը պարունակում է ուսումնական վարժություններ, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ Տիրոջ տասանորդի օրենքը:)

Նախքան դասը սկսելը, գրատախտակի վրա գծեք կամ ցուցադրեք հետևյալ գծապատկերը:

Կարևոր ֆինանսական որոշումներ

Մտահոգություններ այս որոշումները կայացնելիս

Առաջարկեք ուսանողներին գալ գրատախտակի մոտ և լրացնել աղյուսակը, մտածելով այն ֆինանսական որոշումների մասին, որ իրենք կայացնելու են առաջիկա 5-10 տարիների ընթացքում: Երբ ուսանողները դա կատարում են, դուք կարող եք շրջել դասարանում և խրախուսել նրանց կիսվել իրենց մտքերով գրատախտակին կամ ձեզ հետ:

Այն որոշումները, որոնք ուսանողները կարող են նշել, ներառում են կրթության և միսիայի համար վճարելը, ընտանիքի ապահովումը կամ բնակարան գնելը կամ վարձելը: Մտահոգությունների թվում կարող են լինել դրամի պակասը, չիմանալը, թե ինչպես բյուջե կազմել, ինչպես աշխատանքից հեռանալ՝ միսիայում ծառայելու համար կամ ում վստահել՝ ֆինանսական որոշումներ կայացնելիս:

Մտածեք կարևոր ֆինանսական որոշումների մասին, որոնց դուք բախվում եք կամ շուտով կարող եք բախվել, և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ հարցեր ունեք այն մասին, թե ինչպես ստանալ Տիրոջ օգնությունն այս որոշումները կայացնելու համար:

  • Ի՞նչ եք փորձել նախկինում, որն օգտակար է եղել: Ի՞նչն է ոչ այնքան օգտակար եղել։

Եթե մենք ընկալունակ լինենք Սուրբ Հոգու հանդեպ, Երկնային Հայրը կարող է ցույց տալ մեզ, թե ինչպես իմաստուն ֆինանսական որոշումներ կայացնենք մեր ողջ կյանքի ընթացքում: Այսօր ուսումնասիրելիս բաց եղեք այդ տպավորությունների համար:

Ֆինանսական որոշումներ կայացրեք Տիրոջ ձևով

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են առաջնորդել մեզ մեր կյանքի բոլոր ոլորտներում: Սա ներառում է մեր ֆինանսական որոշումները: Նրանք մեզ ուղղություն են տվել սուրբ գրություններում, որը կարող է օգնել մեզ իմաստուն ֆինանսական որոշումներ կայացնել:

Ձեր ուսումնասիրության օրագրի էջի վերևում գրեք հետևյալը․ Ես կարող եմ ֆինանսական որոշումներ կայացնել Տիրոջ ձևով

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հղումներից երեքը. Ավարտեք ճշմարտությունը ձեր ուսումնասիրության օրագրում՝ օգտագործելով սուրբ գրություններից սովորածը:

  • Ծնունդ 41․46–49, 53–57 (Առատ բերքի տարիներին փարավոնը Հովսեփին նշանակեց Եգիպտոսի հացահատիկի արտադրության հսկող՝ նախապատրաստվելու մարգարեացված սովի տարիներին։)

  • Բ Օրենք 15․7–8

  • Սաղմոս 24․1

  • Մաղաքիա 3.8–11

  • Հակոբոս 2.18–19

  • Վարդապետություն և Ուխտեր 104․78

Երբ ուսանողներն ուսումնասիրեն սուրբ գրությունները, առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով։ Դա կարող եք անել՝ ցուցադրելով «Financial Stewardship Success Map» գծապատկերը գրատախտակին։ Ուսանողները կարող են գրել իրենց սովորածը և այն հատվածները, որոնցից դա սովորել են, քարտեզի այն հատվածի կողքին, որին, իրենց կարծիքով, այն լավագույնս համապատասխանում է:

Որպես այլընտրանք, գրատախտակի աղյուսակին կարող եք ավելացնել երրորդ սյունակը, որը կարող եք վերնագրել Տիրոջ ձևով և առաջարկել ուսանողներին այդ սյունակում գրել այն, ինչ իրենք գտել են:

Կարող եք ընդգծել այն ճշմարտությունները, որոնք առավել համապատասխան են ձեր ուսանողների կարիքներին: Ստորև ներկայացված են նախադասությունն ավարտելու հնարավոր եղանակներ․

խնայելով ֆինանսական ռեսուրսները՝ դժվար ժամանակներին պատրաստվելու համար (Ծնունդ 41․46–49, 53–57

օգնելով կարիքավոր մարդկանց (Բ Օրենք 15․7–8

հիշելով, որ այն ամենը, ինչ մենք ունենք, գալիս է Տիրոջից (Սաղմոս 24․1

հնազանդվելով Տիրոջ տասանորդի օրենքին (Մաղաքիա 3․8–11

փնտրեք Աստծո արքայությունն, այլ ոչ հարստություն (Հակոբ 2․18–19

վճարելով պարտքերը (Վարդապետություն և Ուխտեր 104․78

  • Ինչպե՞ս կարող է այն, ինչ սովորում եք սուրբ գրություններից, օգնել ձեզ ֆինանսական որոշումներ կայացնել Տիրոջ ձևով:

Սահմանենք առաջնահերթությունները մեր ծախսերում

սեմինարիայի պատկերակ Հետևյալ վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին գործնականում կիրառել իրենց բացահայտած ոգեշնչված ճշմարտությունները՝ ֆինանսական որոշումներ կայացնելու համար: Դա անելու համար կարող եք ուսանողներին բաժանել չորս հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խմբի տրամադրել «Ֆինանսական որոշումներ կայացրեք Տիրոջ ձևով» աշխատաթերթը։ Խմբի յուրաքանչյուր ուսանողի տվեք աշխատաթերթում ներկայացված տարիքային միջակայքերից մեկը:

Ցուցադրեք հետևյալ սցենարը և հրահանգները. Ի լրումն այն բանի, որ ուսանողները կսահմանեն առաջնահերթություններն Էլիզաբեթի ծախսերում, կարող եք ուսանողներին տրամադրել դրամական գումար այն բանի համար, ինչ Էլիզաբեթն անում է աշխատաթերթում նշված յուրաքանչյուր տարիքային միջակայքում: Այնուհետև ուսանողները կարող են զբաղվել բյուջետավորմամբ՝ հիմնվելով Էլիզաբեթի ունեցած բյուջեի վրա:

Որպես այլընտրանք, կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և առաջարկել նրանց կատարել վարժությունը՝ օգտագործելով գրատախտակի աղյուսակի Կարևոր ֆինանսական որոշումներ բաժնում գրվածը։

Էլիզաբեթը ձեր ճյուղից մի կին է, որը սկսել է աշխատել ռեստորանում՝ ցածր պաշտոնում, երբ լրացել է նրա 16 տարեկանը: Տարիների ընթացքում նա առաջ գնաց աշխատանքում և դարձավ ռեստորանի մենեջերը: Երբ Էլիզաբեթը մոտեցավ թոշակի տարիքին, նա կարողացավ գնել և գործարկել իր սեփական ռեստորանը:

  1. Համարակալեք «հնարավոր ծախսերը» այն հերթականությամբ, որով դուք խորհուրդ կտայիք Էլիզաբեթին սահմանել այդ ծախսերի առաջնահերթությունը:

  2. Երկու տարբեր ծախսերի կողքին գրեք ձեր ուսումնասիրած սուրբ գրությունների հղումը, որոնք ուղղություն են տվել ձեզ, թե ինչպես սահմանել ծախսերի առաջնահերթությունը:

  3. Պատրաստվեք բացատրել, թե սուրբ գրություններում ձեր սովորած ճշմարտություններն ինչպես օգնեցին ձեզ որոշումներ կայացնել ծախսերի առաջնահերթությունների մասին:

Եթե ​​օգտակար լինի, կարող եք ուսանողներին տրամադրել մի քանի օրինակ: Օրինակ՝ կարող եք բացատրել, որ խնայողություններին առաջնահերթություն տալը դժվար ժամանակներին պատրաստվելու միջոց է, ինչպես Տերն է խորհուրդ տվել (տես Ծնունդ 41․46–49, 53–57) կամ, որ եթե մենք հիշենք, որ այն ամենն, ինչ ունենք, գալիս է Տիրոջից (տես Սաղմոս 24.1), կարող է օգնել մեզ առաջնահերթություն տալ տասանորդ վճարելուն։

Ուսանողներին ժամանակ տվեք դասընկերների հետ կիսվելու, թե ինչպես են իրենք սահմանել իրենց ծախսերի առաջնահերթությունը՝ համաձայն Տիրոջ սկզբունքների:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչպես է Տերն օգնել իրենց կամ իրենց ծանոթներին, երբ նրանք ֆինանսական որոշումներ են կայացրել Նրա ձևով: Եթե օգտակար լինի, կարող եք դիտել «Երկնքի պատուհաններ» տեսանյութը, 0:39–2:22, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կիսվել է, թե ինչպես իր կնոջ ընտանիքը օրհնվեց, երբ ընտանիքի անդամները առաջնահերթություն սահմանեցին վճարել իրենց տասանորդը:

16:59

Ներգրավել Տիրոջը իմ ֆինանսական որոշումներում

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու եղանակներ, որոնցով իրենք կարող են ներգրավել Տիրոջը ֆինանսական որոշումներ կայացնելիս: Դա անելու համար նրանց օգնելու եղանակներից մեկն է հետևյալ խոսքերը ցուցադրելը՝ նախքան ուսանողները կպատասխանեն ուղեկցող հարցերին:

Նախագահող Եպիսկոպոսության եպիսկոպոս Լ. Թոդ Բադջը կիսվել է.

Former Official portrait of L. Todd Budge. Sustained April 6, 2019 as a General Authority Seventy.  Replaced Dec 2023.

Իմ կյանքում ես հասկացել եմ, որ կարող եմ աղոթել նաև իմ աշխարհիկ գործերի համար: Ես կարող եմ աղոթել իմ ֆինանսների համար։ Ես կարող եմ աղոթել՝ այս տունը կամ այն ​​տունը գնելու, այս ներդրումը կամ այն ​​ներդրումը կատարելու համար: Մենք պետք է ներգրավենք Տիրոջը ոչ միայն մեր կյանքի հոգևոր ոլորտում, այլև մեր կյանքում տեղի ունեցող աշխարհիկ բաների մեջ: («4 Principles We Can Learn from the Way the Presiding Bishopric Works», Լիահոնա, փետրվար 2024, 14)

Մտածեք ֆինանսական որոշումների մասին, որոնք պետք է կայացնեք հիմա կամ մոտ ապագայում: Ձեր օրագրում հետևյալ հուշումներին պատասխանելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ․

  • Ո՞ր սկզբունքները կարող են օգնել ձեզ այդ ֆինանսական որոշումները կայացնել Տիրոջ ձևով:

  • Ինչպե՞ս կարող է այդ ֆինանսական սկզբունքների կիրառումը պատրաստել ձեզ ծառայելու Աստծուն և մարդկանց:

Կարող եք կիսվել ձեր կյանքից մի հակիրճ օրինակով այն մասին, թե ինչպես եք օգտագործել այն, ինչ ուսանողներն այսօր սովորեցին ֆինանսական որոշում կայացնելու համար: Կարող եք նաև կիսվել, թե ինչ է այդ փորձառությունը ձեզ ուսուցանել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: