Սեմինարիա
Ապահովենք ինքներս մեզ և հոգ տանենք նրանց մասին, ովքեր կարիքի մեջ են. Օգնենք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը կօգներ


«Ապահովենք ինքներս մեզ և հոգ տանենք նրանց մասին, ովքեր կարիքի մեջ են․ Օգնենք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը կօգներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ապահովենք ինքներս մեզ և հոգ տանենք նրանց մասին, ովքեր կարիքի մեջ են․ Օգնենք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը կօգներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Զարգացրեք ինքնապահովում. Դաս 180

Ապահովենք ինքներս մեզ և հոգ տանենք նրանց մասին, ովքեր կարիքի մեջ են

Օգնենք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը կօգներ

Jesus healing a lame man.  Outtakes include some of the other cast members, Jesus and disciples, and Jesus helping the lame man up by the hand.

Կարո՞ղ եք մտաբերել ձեզ ծանոթ որևէ մեկին, ով ինքնապահովման լավ օրինակ է հանդիսանում: Տիրոջ կողմից ոգեշնչված լինելով՝ Հովսեփը հիանալի օրինակ է մի մարդու, որը Փրկչի նման դրսևորում էր ինքնապահովում և օգնում կարիքավորներին: Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել, թե ինչպես է ինքնապահովում զարգացնելը նրանց հնարավորություն տալիս օգնել ուրիշներին այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը դա կաներ:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին լսել «Poor Wayfaring Man of Grief» օրհներգը կամ կարդալ այդ օրհներգի բառերը (Հիմներ, հմր. 29)։ Ուսանողները կարող են եղանակներ փնտրել, որոնցով մենք կարող ենք հոգ տանել ուրիշների մասին այնպես, ինչպես Հիսուսը դա կաներ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հոգևոր թթվածնային դիմակներ

Կարող եք դասը սկսել՝ օգնելով ուսանողներին քննարկել, թե ինչպես մեր սեփական կարիքներն ապահովելը մեզ հնարավորություն կտա ավելի լավ օգնել ուրիշներին: Դա անելու եղանակներից մեկը այս դասում ներառված ինքնաթիռի թթվածնի դիմակների նկարը ու հետևյալ խոսքերը ցուցադրելն է:

Father placing oxygen mask of son

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

14:49
Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Մի քանի շաբաթ առաջ ես նստեցի Հարավային Աֆրիկա թռչող ինքնաթիռը: Ուղեկցորդուհին մեր ուշադրությունը հրավիրեց անվտանգության վերաբերյալ տեսանյութի վրա: «Քիչ հավանական է,- զգուշացվեցինք մենք,- բայց եթե սրահում ճնշումը փոփոխվի, ձեր նստատեղերի վերևում գտնվող վահանակները կբացվեն և դուրս կգան թթվածնային դիմակներ: Այդ պահին ձգվեք և դիմակը մոտեցրեք ձեզ: Դիմակը տեղադրեք ձեր քթի և բերանի վրա: Ռետինե ժապավենը հագցրեք ձեր գլխին և անհրաժեշտության դեպքում ուղղեք դիմակը»: Ապա տրվեց այս զգուշացումը. «Նախքան ուրիշներին օգնելը, հավաստիացեք, որ ճիշտ եք հագել ձեր դիմակը»։ («Ջոզեֆ Սմիթ» կամ Լիահոնա, նոյ․ 2014, 30)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ նախքան ուրիշներին օգնելը հագնեք ձեր թթվածնային դիմակը:

  • Ի՞նչ եղանակներով դա կարող է կիրառվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հետևելու մեր հոգևոր և նյութական ջանքերի վերաբերյալ:

Եղանակներից մեկը, որով դա կարող է կիրառվել, այն է, որ մենք ինքնապահովում զարգացնենք, որպեսզի կարողանանք օգնել ուրիշներին:

Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ Եկեղեցու ղեկավարները մեզ խորհուրդ են տվել ամրացնել մեր «սեփական ինքնապահովումը՝ ջանասեր աշխատանքի և Տիրոջ օգնությամբ: Ինքնապահովումը … անձի և ընտանիքի կյանքի հոգևոր և ֆիզիկական կարիքներն ապահովելու ունակությունն է» (Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում 22.0, Gospel Library)։

Հովսեփը

Ուսանողները հավանաբար ուսումնասիրել են Հովսեփի պատմությունը Դաս 35․ «Ծնունդ 42–45»-ում կամ Դաս 178․ «Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար»-ում։ Հետևյալ պարբերությունը կարող է օգտագործվել՝ պատմությունը ուսանողներին հիշեցնելու համար: Որպես այլընտրանք՝ կարող եք առաջարկել որևէ ուսանողի պատմել Հովսեփի պատմությունը, որը շարադրված է Ծնունդ 42–45 գլուխներում։

Հովսեփը մի մարդու օրինակ է, որը ինքնապահովում է դրսևորոում և, որպես արդյունք, Տիրոջ կողմից նախապատրաստվում է ուրիշներին օգնելու համար: Սովի ժամանակաշրջանում Հովսեփի ավագ եղբայրները ուղևորվեցին Եգիպտոս՝ հացահատիկ փնտրելու։ Եգիպտոսը շատ հացահատիկ էր կուտակել, քանի որ Աստված ոգեշնչել էր Հովսեփին նախօրոք պատրաստվել սովի ժամանակաշրջանին։ Երբ Հովսեփի եղբայրները եկան նյութական օգնություն խնդրելու, Հովսեփը բացահայտեց, որ ինքը նրանց եղբայրն է:

Կարդացեք Ծնունդ 45․4–11 և 47․11–12 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես պատասխանեց Հովսեփն իր եղբայրներին:

  • Ի՞նչ կապ եք տեսնում այս պատմության և թթվածնի դիմակի օրինակի միջև:

  • Հովսեփի պատմության մեջ ի՞նչն է հիշեցնում ձեզ Փրկչի մասին:

Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ Երբ մենք ինքնապահով դառնանք Աստծո օգնությամբ, մենք ավելի լավ կարող ենք օգնել ուրիշներին։ Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այս ճշմարտության լրացուցիչ օրինակներ, կարող եք դասարանը բաժանել երկու խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել սուրբ գրությունների հետևյալ հղումներից մեկը:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հղումները՝ փնտրելով օրինակներ, թե ինչպես են Փրկիչը և Բենիամին թագավորն ուսուցանել այս ճշմարտությունը:

Ղուկաս 22․31–32

Հակոբ 2.17–19

  • Այս ճշմարտության ուրիշ ի՞նչ օրինակներ տեսաք այս հատվածներում։

Հետևյալ ինքնագնահատումը կարող է օգնել ուսանողներին կապել ինքնապահովում զարգացնելու և ուրիշներին օգնելու իրենց ջանքերն իրենց անձնական հանգամանքների հետ:

Թեև Հովսեփը դժվարություններ ունեցավ Եգիպտոսում, արդյունքում Տերը նրան պատրաստեց օրհնելու ուրիշներին (տես Ծնունդ 45․5–8)։ Նույն ձևով, ձեր փորձառությունների արդյունքում Տերը կարող է պատրաստել ձեզ օրհնելու և օգնելու ուրիշներին։ Մտածելով ձեր կյանքի մասին՝ խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ փորձառություն ունեք հիմա, որն օգնում է ձեզ ավելի ինքնապահով լինել ձեր կյանքի տարբեր ոլորտներում: (Դա կարող է լինել հոգևոր, ֆինանսական, ինտելեկտուալ, ֆիզիկական կամ զգացմունքային ոլորտներում։)

  • Ինչպե՞ս կարող է Տերն օգտագործել այս փորձառությունները՝ օգնելու ձեզ օրհնել ուրիշներին ապագայում:

Այսօր ձեր ուսումնասիրության ընթացքում ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ դառնալ ավելի ինքնապահով, որպեսզի օգնեք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը կօգներ:

Զարգացրեք ինքնապահովում

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են ուրիշներին օգնել ինքնապահովում զարգացնելու իրենց ջանքերը: Կարող եք ուսանողներին հինգ խմբի բաժանել և յուրաքանչյուր խմբի հանձնարարել ինքնապահովման մի ոլորտ։ Փոքր դասարաններում կարող եք ուսանողներին հանձնարարել ոլորտներից յուրաքանչյուրը:

Ցուցադրեք հետևյալ պատկերը գրատախտակին և հերթով կիսվեք ստորև ներկայացված հրահանգներով:

Showing what an oxygen mask looks like
  1. Ձեր ուսումնական օրագրի էջի վրա նկարեք երկու թթվածնային դիմակ։

  2. Ձեր առաջին թթվածնային դիմակի վերին մասում նշեք ինքնապահովման հետևյալ ոլորտներից մեկը.

    -Ավետարանի գիտելիքներ

    - Ֆինանսական պահանջմունքներ

    - Կրթություն և աշխատանք

    - Ֆիզիկական պահանջմունքներ

    - Էմոցիոնալ և սոցիալական պահանջմունքներ

  3. Մտածեք, թե ինչ կարող է անել դեռահասը՝ ձեր ընտրած ոլորտում ինքնապահովում զարգացնելու համար: Գրեք այդ բաները առաջին թթվածնի դիմակի վրա:

    Օրինակ՝ ուսանողները կարող են նշել հետևյալ բաները․ սուրբ գրություններն ինքնուրույն ուսումնասիրելը (ավետարանի գիտելիք), մաթեմատիկայի թեստը հանձնելու համար պարապելը (կրթություն) կամ մարզումների պլանին հետևելը (ֆիզիկական):

  4. Երկրորդ թթվածնային դիմակը վերնագրեք «Օգնել ուրիշներին»: Ընտրեք առաջին թթվածնային դիմակի վրա գրված գաղափարներից երկուսը կամ երեքը: Ձեր ընտրած յուրաքանչյուր գաղափարի համար գրեք որոշակի եղանակ, որով դեռահասը կարող է օգտագործել այդ փորձառությունը, որպեսզի օգնի ուրիշներին ինքնապահովում ձեռք բերել: Գրեք այդ եղանակները երկրորդ թթվածնի դիմակի վրա:

    Ուսանողները կարող են գրել հետևյալ բաները․ օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության իմ փորձը՝ օգնելու կրտսեր քրոջս սովորել, թե ինչպես ուսումնասիրել սուրբ գրությունները (հոգևոր), ուսուցանել մաթեմատիկական հասկացություններ իմ հասակակիցներին դասարանում (կրթություն) կամ առաջարկել իմ ընկերներին մարզվել ինձ հետ (ֆիզիկական):

    Վարժությունը կատարելու համար ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց գրածներով։ Նրանք կարող են դա անել՝ կիսվելով իրենց սովորածով այն ուսանողների հետ, որոնք գաղափարներ են գրել ինքնապահովման այլ ոլորտների վերաբերյալ: Կիսվելու ընթացքում կարող եք առաջարկել որևէ ուսանողի կարդալ Առակներ 28․27 հատվածը՝ փնտրելով խոստումը նրանց համար, ովքեր տալիս են ուրիշներին։ (Նշումաղքատ բառը կարող է կիրառվել ինքնապահովման բոլոր ոլորտների համար, ոչ միայն ֆինանսական։)

    • Ինքնապահով դառնալու ձեր ջանքերն ինչպե՞ս են օգնել ուրիշներին։ Ինչպե՞ս է դա ձեզ օգնել ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Երբ ուսանողները կիսվեն, օգնեք նրանց հասկանալ, որ իրենք կարիք չունեն լինել կատարելապես ինքնապահովված որևէ ոլորտում՝ մեկ ուրիշին օգնելու համար:

Օգնենք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը կօգներ

Հետևյալ վարժության նպատակն է ուսանողներին ժամանակ տալ մտածելու այն մասին, թե ինչպես կարող են ինքնապահովում զարգացնելու իրենց ջանքերը օգնել ուրիշներին:

Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

  • Ես զարգացնում եմ ինքնապահովում … միջոցով

  • Ահա մի քանի եղանակ, որոնցով ես կարող եմ օգնել ուրիշներին այս ոլորտում …

Խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ այս երկու նախադասությունները ավարտելու համար:

Առաջարկեք ուսանողներին աղոթքով մտածել, թե իրենք ինչ կարող էին անել։ Դա կարող է ներառել հատուկ մեկին նշելը, ում ուսանողը ցանկանում է օգնել, և այն, թե ինչպես կարող է օգնել այդ մարդուն:

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել իրենց գրածով։ Որպես լրացուցիչ հարց՝ կարող եք ուսանողներին տալ հետևյալը.

  • Ինչպե՞ս կարող է ուրիշների մասին հոգ տանելը օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին:

Ավարտեք դասը՝ կիսվելով ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես է ինքնապահովումը ձեզ հնարավորություն տվել օգնել ուրիշներին: Առաջարկեք ուսանողներին գործել այն հուշումների համաձայն, որ իրենք հավանաբար ստացել են՝ օգնելու ուրիշներին այնպես, ինչպես դա կաներ Հիսուս Քրիստոսը: