Սեմինարիա
Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Ակնարկ


«Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին

Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին

Ակնարկ

Մարգարեները բազմիցս ընդգծել են աշխարհիկ և հոգևոր կրթության կարևորությունը: Այս շեշտադրումն ուղղված է եղել երիտասարդներին՝ որպես հնարավորություններին և դժվարություններին նախապատրաստվելու եղանակ: Այս դասերը կօգնեն ուսանողներին հասկանալ աշխարհիկ և հոգևոր կրթության կարևորությունը ողջ կյանքի ընթացքում և կազմել իրենց ապագա կրթության և աշխատանքի ծրագիրը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ գաղափարներ են տալիս, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Կրթության կարևորությունը

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասերը կարող եք ուսուցանել ուսումնական տարվա սկզբում: Դա կարող է օգնել ուսանողներին տեսնել իրենց կրթական ջանքերի կարևորությունը ողջ տարվա ընթացքում:

  • Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ հոգևոր և աշխարհիկ կրթության կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենք ինչն են սիրով սովորում, և թե ինչպես են զարգացրել այդ հետաքրքրությունը: Նրանք կարող են նաև խորհել, թե իրենց համար որքան կարևոր է այդ հետաքրքրությունն ուսումնասիրելը:

  • Բովանդակություն ցուցադրման համար. երկու ձագար՝ ուղղված հակառակ ուղղություններով, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը և Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկը

  • Տեսանյութեր․ «Education for a Better Life» (4:55), «Love of Learning» (2:57)

  • Աշխատաթերթ․ «Կրթության կարևորությունը»

Կրթություն ողջ հոգու համար

Ժամանակացույցի առաջարկ․ եթե ունեք ավագ դպրոցի կամ միջնակարգ դպրոցի վերջին կուրսում սովորող ուսանողներ, լավագույն տարբերակն է՝ այս դասն ուսուցանել նրանց քոլեջներ կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելուց առաջ: Օրինակ՝ ԲՅՀ-ում աշնանային կիսամյակի համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի սկիզբն է։ ԲՅՀ–Idaho-ի և ԲՅՀ–Hawaii-ի համար աշնանային կիսամյակի համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի սկիզբն է:

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ստեղծել ծրագիր՝ շարունակելու իրենց հետդպրոցական աշխարհիկ և կրոնական կրթությունը:

Հաղթահարել կրթությունը շարունակելու խոչընդոտները

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը հիմնված է Հեսուի և Իսրայելի որդիների` Հորդանան գետն անցնելու մասին պատմության վրա (Հեսու 3): Կարող եք ուսուցանել այս դասը Դաս 62. «Հեսու 2–4»-ն ուսուցանելու ժամանակ:

Դասի նպատակը. օգնել ուսանողներին բացահայտել հասանելի աղբյուրները՝ հաղթահարելու իրենց կրթությունը շարունակելու խոչընդոտները:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կազմել այն խոչընդոտների ցանկը, որոնք կարող են խանգարել դեռահասներին շարունակել կրթությունը ավագ դպրոցից հետո: Խրախուսեք նրանց գալ պատրաստված՝ կիսվելու իրենց ցանկով դասարանի հետ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. պատանու նկար, որը նայում է գետից այն կողմ, որը ներկայացնում է կրթությունը շարունակելու հեռանկարը

  • Նյութեր ուսանողների համար. թերթիկներ, որոնց վրա ուսանողները կարող են սցենարներ գրել

  • Տեսանյութ․ «Elder and Sister Gilbert’s Comments» (6:20՝ 3:25–5:48)

  • Աշխատաթերթ․ «Հաղթահարել կրթությունը շարունակելու խոչընդոտները»

Գտնել ուսուցիչ

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ծրագիր կազմել՝ բացահայտելու և կապվելու կրթության և կարիերայի ներուժով ուսուցիչների հետ:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել ներկայիս և ապագա կրթության և կարիերայի նպատակների մասին: Ուսանողներին խնդրեք գրել մի քանի վստահելի մեծահասակների անուններ, որոնք կարող են ծառայել որպես օրինակ կամ ուսուցիչ՝ օգնելու իրենց իրականացնել այդ նպատակները և իրենց գրածը բերել դասարան:

  • Բովանդակություն ցուցադրման համար. մարդկանց նկար ջունգլիներում

  • Աշխատաթերթ․ «Գտնել ուսուցիչ»