«Զարգացնել առողջ սովորություններ. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ փոխել մեր սովորությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Զարգացնել առողջ սովորություններ. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ փոխել մեր սովորությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Դաս 187
Զարգացնել առողջ սովորություններ
Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ փոխել մեր սովորությունները
Գործողությունները, որոնք մենք կրկնում ենք ժամանակի ընթացքում, դառնում են սովորություններ: Որոշ սովորություններ կարող են օգնել մեզ ավելի լավ հետևել Փրկչին: Մյուս սովորությունները կարող են էմոցիոնալ դժվարությունների հետ պայքարելու անառողջ եղանակներ լինել և հեռացնել մեզ Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից: Առողջ սովորությունների ձեռք բերումն օգնում է մեզ մոտենալ և ավելի նմանվել Նրանց: Այս դասը կօգնի ուսանողներին օգնություն խնդրել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից՝ առողջ սովորություններ զարգացնելու համար:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն բաների մասին, որոնք անում են ամեն օր և որոնք սովորություն են դարձել: Նրանք կարող են նաև խորհել, թե այդ լավ և վատ սովորություններն ինչպես են ազդում իրենց հոգևոր առաջընթացի վրա:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն ամենի մասին, ինչ անում են ամեն օր, որոնք սովորություն են դարձել: Նրանք կարող են նաև խորհել, թե ինչպես են այդ լավ և վատ սովորությունները ազդում իրենց հոգևոր առաջընթացի վրա:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սովորությունները նման են պարտեզի
Կարող եք սկսել դասը՝ առողջ սովորությունների ձևավորումը համեմատելով այգի տնկելու հետ։ Դա անելու համար կարող եք ցուցադրել մոլախոտերով պատված հողատարածքի նկարը, ապա պարտեզի ծաղիկների կամ բույսերի շարքերի նկարը:
Պատկերացրեք, որ ձեր ընկերը ցանկանում է իմանալ, թե ինչ պետք է անի՝ մոլախոտով պատված հողատարածքը պարտեզ դարձնելու համար:
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան։
Ուսանողները կարող են նշել հետևյալը․ հեռացնել մոլախոտերը, նախապատրաստել հողը, սերմեր տնկել, պարարտացնել հողը և ջրել բույսերը:
-
Ինչպե՞ս կարելի է պարտեզ հիմնելու գործընթացը համեմատել առողջ սովորություններ ձևավորելու հետ:
Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց սովորությունների մասին: Ուսանողները կարող են դիմել Սուրբ Հոգու օգնությանը, որպեսզի հասկանան, թե ինչն է իրենց մոտ լավ ստացվում և ինչը կարող են բարելավել:
Իրենց ուսումնասիրության օրագրերում ուսանողները կարող են նկարել մոլախոտ և ծաղիկ: Ուսանողները կարող են մոլախոտն անվանել «Սովորություններ, որոնք ես ցանկանում եմ փոխել», իսկ ծաղիկը՝ «Սովորություններ, որոնք ցանկանում եմ ձևավորել կամ շարունակել»:
Եթե ուսանողներն օրինակ տեսնելու կարիք ունենան, կարող եք ցուցադրել հետևյալ նկարը կամ նկարել այն գրատախտակին:
-
Ի՞նչ ազդեցություն են ունենում սովորությունները մեր կյանքում:
-
Ի՞նչը կարող է դժվարացնել անառողջ սովորությունների շտկումը կամ առողջ սովորությունների ձևավորումը:
Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ փոխել մեր սովորությունները
Վստահեցրեք ուսանողներին, որ թեև մեր սովորությունները փոխելու համար ջանքեր են պահանջվում, Փրկիչը խոստացել է օգնել մեզ:
Կարդացեք Եզեկիել 36.26–27, Մոսիա 3.19 և Եթեր 12.27 հատվածները՝ փնտրելով, թե ինչ են ուսուցանում այս սուրբ գրություններն այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել մեզ փոխվել:
-
Մեր սովորությունները փոխելու համար ինչպե՞ս կարող են կիրառվել այդ հատվածները։
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը նաև ուսուցանել է մեր սովորությունները փոխելու մասին.
Իհարկե, բոլորս ունենք որոշ սովորություններ, թերություններ կամ անձնական պատմություն, որը կարող է մեզ այս գործին ամբողջովին նվիրվելուց հետ պահել: …[Ա]ստվածային օգնությունը հասանելի է յուրաքանչյուրիս համար՝ ցանկացած պահի, երբ զգում ենք, որ պատրաստ ենք փոփոխություն կատարել մեր վարքագծում: Աստված Սավուղին «ուրիշ մի սիրտ» տվեց: Եզեկիելը կոչ արեց ամբողջ հին Իսրայելին թողնել իր անցյալը և «նոր սիրտ և նոր հոգի» ստանալ: Ալման «հզոր փոփոխության» կոչ արեց, որպեսզի մարդկանց հոգին բացվի, իսկ Հիսուսը Ինքը ուսուցանեց, որ եթե մարդ «ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը»: Ակնհայտ է, որ փոփոխության և հոգևոր բարձրության վրա ապրելու հնարավորությունը միշտ եղել է Աստծո պարգևներից մեկն այն փնտրողների համար: («Մեծագույն հարստությունը», Լիահոնա, նոյ. 2021, 9)
-
Ինչպե՞ս կարող եք ճշմարտություն արտահայտող մեկ նախադասությամբ ամփոփ ներկայացնել այն, ինչ ուսուցանում են այս սուրբ գրությունները և նախագահ Հոլլանդը:
Երբ ուսանողները կիսվեն, օգնեք նրանց նշել հետևյալ ճշմարտությունը. եթե մենք գանք Հիսուս Քրիստոսի մոտ, Նա կօգնի մեզ փոխել մեր սովորությունները:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ մենք ունենք Հիսուս Քրիստոսի օգնության կարիքը, որպեսզի փոխենք մեր սովորությունները:
-
Ինչպե՞ս կարող ենք գալ Նրա մոտ, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ փոխել մեր սովորությունները:
Գեդեոնի օրինակը
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Փրկիչը ինչպես կարող է օգնել մեզ փոխվել, քննարկեք Գեդեոնի պատմությունը: Անհրաժեշտության դեպքում կարող եք բացատրել, որ Բահաղը հեթանոսական աստված էր, որին երկրպագում էր ժողովուրդը Տիրոջ փոխարեն (տես «Բահաղ», Սուրբ գրքերի ուղեցույցում):
Ամբարշտության ժամանակաշրջանից հետո իսրայելացիները ճնշման էին ենթարկվում մադիանացիների կողմից։ Տերը նախապատրաստեց Գեդեոն անունով մի մարդու՝ օգնելու Իսրայելին ազատվել իրենց թշնամիներից (տես Դատավորներ 6.11–14):
Տիրոջ հանձնարարությունը ստանալիս Գեդեոնը մտահոգություն հայտնեց, որ չի կարողանա կատարել այն:
Կարդացեք Դատավորներ 6.15–16 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչպես արձագանքեց Գեդեոնի մտահոգություններին:
Գեդեոնն իր մտահոգությունների մասին պատմեց Տիրոջը: Տերը հավաստիացրեց Գեդեոնին, որ նա միայնակ չի լուծելու այդ խնդիրը (տես Դատավորներ 6.17–24):
Կարդացեք Դատավորներ 6.25–26 հատվածները՝ փնտրելով, թե Տերը Գեդեոնին ինչ փոփոխություններ խնդրեց կատարել:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Տերը պատվիրել Գեդեոնին նախ քանդել Բահաղի զոհասեղանը, ապա նոր զոհասեղան կառուցել Տիրոջ համար:
-
Եթե մենք համեմատենք այդ երկու զոհասեղանները (Տիրոջ համար կառուցված նոր զոհասեղանը Բահաղի զոհասեղանը քանդելուց հետո) մեր սովորությունների հետ, ի՞նչ կարող է ուսուցանել այս օրինակն այն մասին, թե Տերը ի՞նչ է կամենում, որ մենք փոխենք: Նա ինչպե՞ս կարող է օգնել մեզ:
Կարող եք համեմատել Գեդեոնին տված Տիրոջ հրահանգները՝ նախ դասի սկզբում ներկայացված մոլախոտերը հեռացնելու, ապա սերմերը տնկելու հետ: Ուսանողներին օգնեք հասկանալ Տիրոջ ցանկությունը՝ օգնելու մեզ ազատել մեր կյանքն անառողջ սովորություններից (հեռացնել մոլախոտերը/քանդել կեղծ աստծո համար կառուցված զոհասեղանը) և կիրառել առողջ սովորություններ մեր կյանքում (տնկել սերմեր, Տիրոջ համար նոր զոհասեղան կառուցել):
Ձևավորենք առողջ սովորություններ
Ուսանողները կարող են գրատախտակին գրել հետևյալ հարցերի իրենց պատասխանները:
Կարդացեք Ալմա 13.28–29 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող ենք գալ Հիսուս Քրիստոսի մոտ, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ փոխել մեր սովորությունները:
-
Ի՞նչ գտաք:
-
Ի՞նչ լրացուցիչ ուղիներով կարող ենք գալ Նրա մոտ:
«Ձևավորենք առողջ սովորություններ, որոնք օգնում են մեզ մոտենալ Տիրոջը» վերնագրով աշխատաթերթը կարող է օգնել ուսանողներին ստեղծել մի սցենար, որտեղ մարդն անառողջ սովորությունները փոխարինում է լավ վարքագծի մոդելներով: Ապա նրանք կարող են կիրառել այդ հմտությունն իրենց կյանքում: Ուսանողները կարող են աշխատել աշխատաթերթի վրա ամբողջ դասարանով, փոքր խմբերով կամ անհատապես:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, ուսանողներին առաջարկեք կիսվել աշխատաթերթի վրա աշխատելու ժամանակ իրենց ունեցած պատկերացումներով:
Փրկիչը կարող է օգնել մեզ փոխել մեր սովորությունները
Որպեսզի պատրաստեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, կարող եք ցուցադրել «Come unto Christ: 2014 Theme Song» տեսանյութը (4:48): Կարող եք նաև կիսվել անձնական փորձառությամբ այն մասին, թե Փրկիչը ինչպես է օգնել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն փոխվել, որպեսզի ավելի շատ նմանվեք Իրեն:
-
Ինչպե՞ս է Փրկիչը ոգեշնչել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն փոխվել, որպեսզի ավելի շատ նմանվեք Իրեն:
-
Եթե որևէ մեկն ասեր, որ դժվարանում է փոխել իր սովորությունները, ի՞նչ կցանկանայիք, որ նա հիշի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Օգտակար կլինի խրախուսել ուսանողներին լինել համբերատար և հետևողական իրենց ջանքերում, քանի որ մեր սովորությունները փոխելու համար մեզանից հաճախ ժամանակ և բազմակի փորձեր են պահանջվում: Կարող եք վերընթերցել Եզեկիել 36.26–27 հատվածները, որպեսզի հիշեցնեք ուսանողներին, որ Փրկիչը խոստանում է օրհնել նրանց Իր Հոգով՝ օգնելու կատարել անհրաժեշտ փոփոխությունները: