Սեմինարիա
Կառավարել սթրեսը և անհանգստությունը. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ կառավարել մեր սթրեսն ու անհանգստությունը


«Կառավարել սթրեսը և անհանգստությունը. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ կառավարել մեր սթրեսն ու անհանգստությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Կառավարել սթրեսը և անհանգստությունը. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ կառավարել մեր սթրեսն ու անհանգստությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Դաս 184

Կառավարել սթրեսը և անհանգստությունը

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ կառավարել մեր սթրեսն ու անհանգստությունը

A mother and her teenage daughter interacting in an outdoor setting. Shot in Argentina

Մենք բոլորս ենթարկվում ենք սթրեսի և անհանգստանում ենք։ Այս էմոցիաները կարող են օգնել մեզ լուծել ամենօրյա խնդիրները և հաղթահարել կյանքի դժվարությունները: Սակայն, երկարատև սթրեսը և անհանգստության զգացումը կարող են բացասաբար ազդել մեզ վրա։ Բարեբախտաբար, Փրկիչը մեզ խոստացել է Իր օգնությունն ու Իր խաղաղությունը (տես Հովհաննես 14.27): Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել հմտություններ, որոնք հիմնված են Փրկչի` սթրեսը և անհանգստությունը կառավարելու զորության վրա:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն իրավիճակների մասին, երբ նրանք սթրեսի կամ անհանգստության զգացում են ունեցել, և այն եղանակների մասին, որոնցով կարող են դիմել Տիրոջը՝ օգնության համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սթրես և անհանգստություն

Նշում․ այս դասն ուսուցանելու համար կարիք չկա հոգեկան առողջության մասնագետ լինել: Աղոթեք Երկնային Հոր առաջնորդության համար, հետևեք դասի նյութերին և վստահեք Սուրբ Հոգուն: Եթե ուսանողները կիսվեն իրենց անձնական դժվարություններով, որոնց բախվում են կամ հարցեր տան, որոնց չեք կարող պատասխանել այս դասի ընթացքում, արտահայտեք ձեր երախտագիտությունը՝ ձեզ վստահելու համար: Վստահեցրեք նրանց, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են իրենց: Խրախուսեք նրանց լրացուցիչ խորհուրդների համար դիմել ծնողներին, Եկեղեցու ղեկավարներին, դպրոցի խորհրդականին կամ էմոցիոնալ առողջության այլ մասնագետներին:

Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին մտածել սթրեսի և անհանգստության կառավարման մասին: Օրինակ՝ կարող եք օգտագործել կամ հարմարեցնել հետևյալ սցենարը` ձեր ուսանողների հետ ավելի լավ կապ հաստատելու համար.

  1. Եթե մարդը կարողանում է բարձրացնել միայն 25 կգ (55 ֆունտ) ծանրություն, սակայն փորձում է բարձրացնել 70 կգ (154 ֆունտ) ծանրություն, ամենայն հավանականությամբ, ի՞նչ կլինի: Ի՞նչ կարող է նա զգալ։

  2. Ի՞նչ կլինի, եթե այդ նույն մարդը սկսի բարձրացնել 25 կգ (55 ֆունտ) ծանրություն և աստիճանաբար ամեն շաբաթ փոքր քանակությամբ ավելացնի ծանրությունը: Ինչպե՞ս դա կարող է ազդել նրա ուժի վրա: Ի՞նչ կարող է նա զգալ։

  3. Ի՞նչ կլինի, եթե այդ մարդը երբեք չփորձի 25 կգ-ից (55 ֆունտ) ավելի ծանրություն բարձրացնել:

  4. Ինչպե՞ս կարող է այդ իրավիճակներում ծանրությունը համեմատվել սթրեսի և անհանգստության կառավարման հետ:

սեմինարիայի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ սթրեսի և անհանգստության տարբեր մակարդակները, կարող եք տրամադրել «Սթրես և անհանգստություն» վերնագրով աշխատաթերթը: Ուսանողներին առաջարկեք կարդալ աղյուսակը և պատասխանել երրորդ սյունակի ինքնագնահատման հարցերին:

Այս դասն ուսումնասիրելիս օգնություն խնդրեք Տիրոջից՝ սովորելու հմտություններ, որոնք կարող են օգնել ձեզ կառավարել սթրեսի և անհանգստության զգացումները:

Մարգարեի խորհուրդը

Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր անհանգստությունները:

18:60
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Տերը հայտարարել է, որ անկախ այսօրվա աննախադեպ մարտահրավերներից, նրանք, ովքեր իրենց հիմքը կառուցում են Հիսուս Քրիստոսի վրա և սովորում են օգտվել Նրա զորությունից, չպետք է ենթարկվեն այս դարաշրջանի հատուկ տագնապներին: («Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյ․ 2021, 94)

  • Ի՞նչը ձեզ դուր եկավ կամ ի՞նչ սովորեցիք այս խոսքերից։

    Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունը․ երբ մենք հիմնվում ենք Հիսուս Քրիստոսի զորության վրա, կարող ենք կառավարել մեր անհանգստությունները:

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում հիմնվել Փրկչի զորության վրա։

  • Նրա զորությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ կառավարել սթրեսը և անհանգստությունը: Ի՞նչ լրացուցիչ աղբյուրներ կարող է Հիսուս Քրիստոսը օգնել մեզ իմանալ:

Այս դասի մնացած մասն ուսանողներին հնարավորություն է տալիս կիրառել ավետարանի սկզբունքները, որոնք կարող են օգնել նրանց հիմնվել Հիսուս Քրիստոսի` անհանգստությունը կառավարելու զորության վրա:

Քննենք մեր ակնկալիքները և դիմենք Տիրոջը՝ օգնության համար

Սթրեսի կամ անհանգստության մեր զգացումների դեմ պայքարելու եղանակներից մեկը՝ մեր ակնկալիքները ճանաչելն ու դրանք համապատասխանեցնելն է այն ամենին, ինչ Տերն է ցանկանում մեզ համար: Անիրական կամ չիրականացված սպասումները կարող են հիասթափության և սթրեսի ուժեղ աղբյուր լինել:

Կարդացեք Մոսիա 4.27 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Տերը ակնկալում մեզանից:

Եթե ուսանողները չնշեն դա, շեշտեք, որ Տերը չի ակնկալում, որ մենք մեր ուժերի հնարավորությունից ավելի արագ վազենք, սակայն Նա ակնկալում է, որ մենք ջանասեր լինենք: Մեզ պետք չէ շատ մեծ ծանրություն բարձրացնել, բայց պետք է հետևողականորեն փորձել անել դա:

Որպեսզի ցուցադրեք ուսանողներին մի մարդու օրինակ, որը պետք է քններ իր ակնկալիքները, կարող եք կիսվել, որ երբ Մովսեսն առաջնորդեց Իսրայելի որդիներին որպես մարգարե, նա փորձեց անել ավելին, քան անհրաժեշտ էր: Տերը օգնեց Մովսեսին նրա աներոջ՝ Հոթորի խորհրդով:

Կարդացեք Ելք 18.13–18 հատվածները՝ փնտրելով, թե ինչու էր Մովսեսի աները մտահոգված:

  • Ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, թե ինչ կարող էր պատահել Մովսեսի հետ, եթե նա շարունակեր ամեն օր խորհուրդ տալ ժողովրդին։

  • Ի՞նչ կարող է դա նշանակել այսօր։

Սահմանեք

Բացատրեք ուսանողներին, որ օգտակար կլինի իրենց ակնկալիքները գնահատելու հմտություն ձեռք բերել՝ օգտագործելով հետևյալ երկու հարցը: Կարող եք դրանք գրել գրատախտակին:

  • Արդյո՞ք ես փորձում եմ անել ավելի շատ կամ ավելի քիչ, քան Տերը կամենում է, որ անեմ (իմ ուժերի հնարավորությունից ավելի արագ վազել կամ ջանք չգործադրել դրա համար):

  • Ինչպե՞ս կարող եմ դիմել Տիրոջը օգնության համար:

Մոդելավորեք

  • Եթե դուք լինեիք այն իրավիճակում, որին բախվեց Մովսեսը, ինչպե՞ս կպատասխանեիք գրատախտակին գրված երկու հարցին:

Եթե օգտակար կլինի տեսնել լրացուցիչ ժամանակակից օրինակներ, առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց կամ ուրիշների ունեցած անիրական ակնկալիքներով: Նրանք կարող են օգտագործել գրատախտակին գրված հարցերը՝ գնահատելու հետևյալ ակնկալիքները.

  • Ես պատրաստվում եմ կարդալ Մորմոնի Գիրքն օրական 90 րոպե:

  • Պատրաստվում եմ այլևս երբեք չսխալվել։

  • Ես կարիք չունեմ պատրաստվելու միսիայի։ Ես պարզապես կպարզեմ դա, քանի դեռ այնտեղ եմ:

Վարժվեք

Ընտրեք ձեր կյանքից մի բան, որը ձեզ սթրես և անհանգստություն է պատճառում և փորձեք գնահատել ձեր ակնկալիքները: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ ինքներդ ձեզ գրատախտակին գրված հարցերը տալիս և մտածեք, թե օգնության համար ինչպես կարող եք դիմել Տիրոջը:

Խորհրդակցեք այն մարդու հետ, որին վստահում եք՝ հաջորդ քայլը նշելու համար

Սահմանեք հմտությունը

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ իրենց ակնկալիքները քննելուց հետո Տերը ցանկանում է օգնել իրենց իմանալ, թե ինչ անել հաջորդիվ: Տերն օգնում է մեզ ուրիշների միջոցով, օրինակ՝ խորհրդակցելով մի մարդու հետ, որին վստահում ենք: Ուրիշների հետ խորհրդակցելով՝ ուսանողները կարող են քննարկել, թե ինչ է անհրաժեշտ անել հիմա, ինչ կարելի է անել հետո, ինչից կարելի է հրաժարվել կամ ինչը կարելի է առաջարկել, որ անի մեկ ուրիշը: Վստահեցրեք ուսանողներին, որ օգտակար չէ մեղքի զգացում ունենալ՝ առողջ սահմաններ նշելու կամ որոշ հնարավորություններին «ոչ» կամ «դեռ ոչ» ասելու համար:

Մոդելավորեք հմտությունը

Տերը օգնեց Մովսեսին նրա աներոջ՝ Հոթորի միջոցով: Իր աներոջ հետ խորհրդակցելիս Մովսեսը Հոթորից խնդրի լուծման առաջարկ ստացավ։

Կարդացեք Ելք 18.19–24 հատվածները՝ փնտրելով, թե Հոթորն ինչ խորհուրդ տվեց Մովսեսին անել հաջորդիվ:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ էր Հոթորի խորհուրդն օգտակար:

Իր բոլոր խնդիրներին միանգամից բախվելու փոխարեն՝ Մովսեսը կարողացավ ստանալ անհրաժեշտ օգնությունը՝ հաջորդ քայլն անելու համար։

  • Ո՞ւմ հետ Տերը կարող է ցանկանալ, որ դուք խորհրդակցեք, երբ սթրեսի և անհանգստության զգացում եք ուենում: Ի՞նչ խորհուրդ նրանք տվեցին ձեզ:

  • Ինչպե՞ս է իմաստուն խորհուրդն օգնել ձեզ կամ ձեր ծանոթ մարդուն նվազեցնել սթրեսի կամ անհանգստության աստիճանը:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ անհանգստության կամ սթրեսի ժամանակ Տերը կարող է օգնել իրենց ծնողների, ավագ քույրերի և եղբայրների, ուսուցիչների, խորհրդատուների, հոգեկան առողջության մասնագետների, Եկեղեցու ղեկավարների և այլ մարդկանց միջոցով:

Վարժվեք՝ կիրառելով հմտությունը

Ձեր ուսումնասիրության օրագրում նկարագրեք մի դեպք, երբ ձեզ անհամապատասխան եք զգացել, ունեցել եք սթրես կամ անհանգստություն: Գրեք, թե ում հետ է Տերը ցանկանում, որ խորհրդակցեք ձեր հետագա գործողությունների մասին, և, ըստ ձեզ, այդ մարդու հետ զրուցելն ինչպես կարող է օգնել ձեզ:

Ուսանողներին առաջարկեք վերանայել աշխատաթերթը և կիսվել, թե ինչն իրենց դուր եկավ կամ ինչ սովորեցին այս դասի ընթացքում: Ավելացրեք ձեր անձնական մտքերը և վկայեք այս դասի ընթացքում սովորած ճշմարտության մասին: