Սեմինարիա
Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմնի մասին. Բարելավենք մեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը


«Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմնի մասին. Բարելավենք մեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմնի մասին. Բարելավենք մեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Դաս 182

Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմնի մասին

Բարելավենք մեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը

A group of young women making bread.

Երկնային Հայրը մեզ տվել է ֆիզիկական մարմին՝ որպես Իրեն նմանվելու Իր ծրագրի մաս: (տես «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Սակայն մեր մարմինների հանդեպ մեր հոգատարությունը ազդում է ոչ միայն մեր ապագայի վրա, այլև մեր ինքնազգացողության վրա ներկայումս։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես են մեր ընտրություններն ազդում մեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել վերջին շաբաթվա ընթացքում իրենց առողջությանը վերաբերող ընտրությունների (սնունդ, քուն, մարզանք և այլն) մասին։ Խրախուսեք նրանց գնահատել, թե ինչպես են այդ ընտրություններն ազդել իրենց ֆիզիկական և էմոցիոնալ զգացողության վրա։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր ընտրություններն ազդում են մեզ վրա ֆիզիկական և էմոցիոնալ առումով

Հետևյալ սցենարն օգտագործվելու է ամբողջ դասի ընթացքում՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե յուրաքանչյուր օր կայացրած մեր առողջ կամ անառողջ որոշումներն ինչպես են ազդում մեր ֆիզիկական և էմոցիոնալ զգացումների վրա: Սցենարում օգտագործվում է «Մայա» անունը, բայց դուք կարող եք առաջարկել ուսանողներին ընտրել այլ անուն և ավելացնել կամ փոփոխել պատմության մանրամասները:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մայան իրեն հոգնած և հուսահատված էր զգում: Հետևյալ նկարում պատկերված են ընտրություններից մի քանիսը, որոնք Մայան կատարել է այդ ընթացքում:

Late night office work with tired woman sleep on desk illustration.
  • Մայայի կատարած ո՞ր ընտրությունները կարող են ազդել նրա ինքնազգացողության վրա:

    Ուսանողները կարող են նշել, որ նա ուշ է պառկում քնելու, անառողջ սնունդ է ուտում և զբաղված է լինում հեռախոսով: Ուսանողներին առաջարկեք ավելացնել այն ընտրությունները, որոնք կարող են կատարել ձեր տարածաշրջանի դեռահասները և որոնք կարող են բացասաբար ազդել նրանց ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա:

    Օգտակար կլինի ուսանողներին բացատրել, որ որպես Երկնային Հոր երջանկության ծրագրի մաս, մեր մարմիններն ու հոգիները սերտորեն կապված են (տես Վարդապետություն և Ուխտեր 88.15): Հետևաբար, մեր առողջության վերաբերյալ մեր կատարած ընտրություններն ավելի շատ են ազդում մեզ վրա, քան մեր ֆիզիկական զգացողությունը։

  • Ինչպե՞ս կարող են Մայայի կատարած ընտրություններն ազդել նրա ֆիզիկական և էմոցիոնալ զգացողության վրա:

  • Ուրիշ ի՞նչ ընտրություններ կարող ենք կատարել՝ մեր ֆիզիկական մարմնի մասին հոգ տանելիս, և որոնք կարող են ազդել մեր զգացողության վրա:

Կարող եք գրատախտակին գրել նախորդ հարցի ուսանողների պատասխանները երկու սյունակով՝ «առողջ» և «անառողջ» ընտրություններ: Հաջորդ վարժության աղյուսակը լրացնելու համար ուսանողները կարող են օգտագործել գրատախտակին գրված պատասխանները կամ ինքնուրույն գրած այլ պատասխաններ։

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատկերեք հետևյալ աղյուսակը: Առաջին երեք վանդակում գրեք և՛ առողջ, և՛ անառողջ գործողությունները, որոնք ազդել են ձեր զգացողության վրա վերջին շաբաթվա ընթացքում: Ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի ձեզ ճանաչել այն եղանակները, որոնցով կարող եք բարելավել ձեր մարմնի մասին ձեր հոգատարությունը և գրեք դրանք 4-րդ վանդակում:

1. Ընտրություններ, որոնք ես չեմ կատարել

2. Ընտրություններ, որոնք ես կատարել եմ մի քանի անգամ

3. Ընտրություններ, որոնք ես հաճախ եմ կատարում

4. Ընտրություններ, որոնք ես կարող էի կատարել

Մեր ֆիզիկական մարմնի մասին հոգ տանելն օրհնություններ է բերում

Պատկերացրեք, որ դուք խոսում եք Մայայի հետ, ով ասում է. «Կցանկանայի, որ կարողանայի դադարել անընդհատ հոգնած և հուսահատված լինել»: Դուք հասկանում եք, որ Մայան չի գիտակցում, թե իր կատարած ընտրություններն ինչպես են ազդում իր վրա:

Պատրաստեք պատասխան, որը ներառում է սուրբ գրություններ և Եկեղեցու ղեկավարների ուսմունքներ, որոնք կարող են օգնել Մայայի նման մարդուն հասկանալ.

  • Ինչպես են իր կատարած ընտրություններն ազդում իր վրա ֆիզիկապես և էմոցիոնալ առումով։

  • Ինչու է Աստված ուշադրություն դարձնում, թե մենք ինչպես ենք հոգ տանում մեր մարմնի մասին։

  • Օրհնություններ, որոնք Աստված խոստանում է նրանց, ովքեր հոգ են տանում իրենց մարմնի մասին։

սեմինարիայի պատկերակ Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և տրամադրել «Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմնի մասին» վերնագրով աշխատաթերթը, որը կօգնի ուսանողներին պատրաստել իրենց պատասխանները Մայայի համար: Աշխատաթերթի ներքևի մասում ներառված է աղյուսակ, որը կարող է օգնել ուսանողներին համակարգել իրենց պատասխաններն ըստ թեմայի:

Յուրաքանչյուր անվանակարգի համար լրացուցիչ նյութեր կարելի է գտնել Լրացուցիչ ուսումնական վարժություններ բաժնում:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով և, դա ինչպես կարող է օգնել Մայայի նման մարդուն:

Փրկիչը կօգնի մեզ առողջ ընտրություն կատարել

Ճշմարտություններից մեկը, որն ուսանողները կարող են նշել աշխատաթերթից, կարող է ներառել հետևյալը․ քանի որ մեր մարմինն Աստծո պարգև է, Նա ակնկալում է, որ մենք հոգ տանենք դրա մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օգնել իրենց հոգ տանել իրենց մարմնի մասին, քննարկեք հետևյալ հարցերից մեկը.

  • Տեսե՞լ եք արդյոք, թե Տերն ինչպե՞ս է օրհնում է նրանց, ովքեր ձգտում են հոգ տանել իրենց ֆիզիկական մարմնի մասին:

  • Ինչպե՞ս կարող են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օգնել մեզ ավելի լավ ընտրություններ կատարել՝ մեր մարմնի մասին հոգ տանելու համար, նույնիսկ, երբ մենք դրա ցանկությունը չունենք:

Ուսանողներին առաջարկեք ավելացնել իրենց մտքերը դասի սկզբում տրված առողջ ընտրությունների աղյուսակի 4-րդ բաժնում:

Նայեք ձեր ուսումնասիրության օրագրում գծված աղյուսակին: Ավելացրեք ստորև ներկայացվող հարցերի ձեր պատասխանները.

  • Ելնելով ձեր ուսումնասիրածից՝ ո՞ր ընտրությունները կարող եք հարմարեցնել, որպեսզի բարելավեք ձեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը:

  • Ինչպե՞ս եք ներգրավելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ձեր ջանքերում:

Կարող եք ավարտել դասը ձեր վկայությամբ՝ Երկնային Հոր, Նրա փրկության ծրագրի և առողջ ընտրություններ կատարելու ձգտման արդյունքում տեսած օրհնությունների մասին։