Սեմինարիա
Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը․ Հիսուս Քրիստոսը կկրի մեր վիշտն ու ցավը


«Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը․ Հիսուս Քրիստոսը կկրի մեր վիշտն ու ցավը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը․ Հիսուս Քրիստոսը կկրի մեր վիշտն ու ցավը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Դաս 185

Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը

Հիսուս Քրիստոսը կկրի մեր վիշտն ու ցավը

Artwork entitled "Healer" by Lightweave. Jesus Christ stands with his arms outstretched and comforting and elderly woman.

Երկնային Հայրը գիտեր, որ այս մահկանացու կյանքը տխրության, հուսահատության, հիասթափության և ընկճվածության պահեր կբերի: Նա ուղարկեց Իր Որդուն՝ զգալու այն ամենը, ինչի միջով մենք պետք է անցնենք, խոստանալով, որ Իր զորությունը կարող է օգնել մեզ հանգստություն գտնել (տես Մատթեոս 11.28–30): Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կօգնեն իրենց դիմակայել տխրության և ընկճվածության զգացումներին:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գտնել որևէ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի մեջբերում, որը կարող է օգնել մարդուն կենտրոնանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա, երբ նա իրեն տխուր կամ ընկճված է զգում։ Նրանք կարող են պատրաստվել՝ կիսվելու իրենց սուրբ գրությամբ դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր կյանքի բեռները

Նշում․ այս դասն ուսուցանելու համար կարիք չկա հոգեկան առողջության մասնագետ լինել: Աղոթեք Երկնային Հորը առաջնորդության համար, հետևեք դասի նյութերին և վստահեք Սուրբ Հոգուն: Եթե ուսանողները կիսվեն անձնական դժվարություններով, որոնց բախվում են, կամ հարցեր են տան, որոնց չեք կարող պատասխանել, վստահեցրեք նրանց, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են նրանց: Խրախուսեք նրանց լրացուցիչ խորհուրդների համար դիմել ծնողներին, Եկեղեցու ղեկավարներին, դպրոցի խորհրդականին կամ էմոցիոնալ առողջության այլ մասնագետներին:

Scouts Backpacking in the Grand Tetons

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով լեռնային արահետով քայլող արշավորդների նկարը: Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե ինչով է դա նման մեր երկրային ճամփորդությանը: Ապա ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ արշավորդներից մեկը պետք է ծանր ուսապարկ կրեր իր ճամփորդության ընթացքում:

  • Ինչպե՞ս կարող է ծանր ուսապարկը մեծացնել ճամփորդության դժվարությունը: Ինչպե՞ս կարող է դա օրհնություն լինել։

Ապա ուսանողներին խնդրեք կիսվել այն էմոցիոնալ «ուսապարկերով», որոնք կարող են այսօր կրել դեռահասները: Կիսվելուց հետո ուսանողներին բացատրեք, որ այս դասը կկենտրոնանա տխրության կամ ընկճվածության զգացողության վրա, որոնք երբեմն ունենում ենք կյանքում:

Նույնիսկ էմոցիոնալ դժվարությունները, օրինակ՝ տխրությունը և ընկճվածությունը, մեր մահկանացու ճամփորդության նորմալ մասն են: Ծանր ուսապարկի նման զգացմունքային դժվարությունները կարող են մեր ճամփորդությունը սարսափելի դարձնել, բայց այդ էմոցիաները կարող են նաև օգնել մեզ ուշադիր լինել և կարեկցել այն մարդկանց, որոնք մաքառում են:

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե տխրության և ընկճվածության զգացումներն ինչպես կարող են ազդել ձեր կյանքի վրա հիմա կամ արդյոք ազդել են անցյալում:

Հիսուս Քրիստոսը ճշգրիտ գիտի, թե մենք ինչ ենք զգում

Հիշեցրեք ուսանողներին, որ հին և ժամանակակից մարգարեներն ուսուցանել են, որ Փրկիչը կարող է օգնել մեզ դիմանալ զգացմունքային բոլոր դժվարություններին:

Կարդացեք Եսայի 53.3–5 և Ալմա 7.11–12 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ Փրկչի զորության մասին, որոնք կօգնեն մեզ տխրության, հուսահատության կամ ընկճվածության պահին։

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նշանակալից ձեզ համար։

  • Ինչպե՞ս կարող են դրանք օգնել այն մարդուն, որը մաքառում է՝ դիմանալու այդ էմոցիոնալ բեռների ծանրությանը:

Իմանալով, որ Երկնային Հոր զավակները տառապելու են այս կյանքում, նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ես աղերսում եմ ձեզ գալ [Հիսուս Քրիստոսի] մոտ, որպեսզի Նա կարողանա բժշկել ձեզ։ … Նա կբժշկի ձեզ տխրությունից և վախից։ Նա կբժշկի ձեզ այս աշխարհի հասցրած վերքերից։

Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ։ Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող և զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան։ («Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, մայիս 2023, 127)

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ սովորեցիք Եսայուց, Ալմայից և նախագահ Նելսոնից տխրության ու վշտի ծանրության մասին:

    Ի թիվս այլ բաների, որոնցով ուսանողները կարող են կիսվել, օգնեք նրանց նշել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք գանք Փրկչի մոտ, Նա կօգնի մեզ կրել տխրության և վշտի բեռները:

    Ուսանողների համար օգտակար կլինի դիտել «Because Jesus Christ died …» (1:06) կամ «Rise» (1:42) տեսանյութերը Come Unto Christ Facebook-ից ComeUntoChrist/facebook.com կայքում։

  • Ի՞նչ կարող են նշանակել «գալ Նրա մոտ», «դիմել Նրան» և «հետևել Նրան» արտահայտություններն այն մարդու համար, որը խնդրում է Փրկչի օգնությունը տխրության, հուսահատության կամ ընկճվածության ժամանակ:

  • Ըստ ձեզ, այս ճշմարտությունը հասկանալն ինչպե՞ս կարող է օգնել այն մարդուն, որը մաքառում է այդ զգացմունքների դեմ:

Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչպես է Փրկիչը անձամբ ծառայում ձեզ, երբ բախվում եք տխրության, վշտի կամ այլ էմոցիոնալ բեռի:

Փրկչի հետ մենք կարող ենք դիմանալ

Elijah sitting among rocks with a ray of light shining on him.

Եղիա մարգարեի պատմությունը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչպես է Փրկիչը օգնում մեզ դիմանալ էմոցիոնալ դժվարություններին:

Կարող եք ցուցադրել սարի լանջին միայնակ կանգնած Եղիայի նկարը։ Երբ ուսանողները լսեն պատմության հետևյալ մանրամասները, առաջարկեք նրանց պատկերացնել, թե իրենք ինչպես կզգային իրենց նմանատիպ իրավիճակում:

Երբ Եղիան Կարմեղոս սարի մոտ դատապարտեց Բահաղի կեղծ մարգարեներին (տես Գ Թագավորների 18), ամբարիշտ Հեզաբել թագուհին ցանկացավ սպանել նրան։ Տերը զգուշացրեց Եղիային, և նա միայնակ փախավ անապատ (տես Գ Թագավորների 19.1–3):

  • Ի՞նչ զգացողություն կարող էիք ունենալ այդ իրավիճակում:

Կարդացեք Գ Թագավորների 19.4 հատվածը՝ փնտրելով, թե ինչ զգաց Եղիան։

սեմինարիայի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին նշել, թե Տերը ինչպես օգնեց Եղիային և ինչպես կարող է օգնել իրենց կառավարել տխրության և ընկճվածության զգացումները, յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք «Տերը օգնում է մեզ դիմանալ» վերնագրով աշխատաթերթի մեկական օրինակ: Ուսանողներին առաջարկեք աշխատել անհատապես, զուգընկերոջ հետ կամ խմբով և հետևել աշխատաթերթի հրահանգներին:

Աշխատաթերթի վարժությունը կատարելուց հետո պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով: Նրանց հնարավորություն տվեք օգնել դասարանի մյուս անդամներին՝ տալով հետևյալ հարցը։

  • Ինչպիսի՞ այլ եղանակներ եք նկատել, որոնցով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օգնում են ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն դիմակայել էմոցիոնալ բեռներին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սիրելի սուրբ գրությամբ, օրհներգով կամ նկարով, որն օգնել է իրենց ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին տխրության կամ ընկճվածության պահին:

Գ Թագավորների 19․4 հատվածը կարող է ինքնավնասման կամ ինքնասպանության վերաբերյալ հարցեր առաջացնել։ Այդ թեմաներին միշտ պետք է լուրջ վերաբերվել: Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք գործում են հավատքով առ Հիսուս Քրիստոս, երբ ինչ-որ մեկի ասում են, թե ինչ են զգում: Ընկճվածության և ինքնասպանության կանխարգելման վերաբերյալ լրացուցիչ նյութեր կարող եք գտնել Gospel Library հավելվածում և այս ձեռնարկի առցանց տարբերակում՝ Օժանդակ ուսումնական վարժություններ բաժնում:

Կիսվեք ձեր զգացածով

Նշում․ ուսանողներին օգնեք հասկանալ, որ նույնիսկ Տիրոջ մեղմ, սիրող և մշտական հոգատարության դեպքում, երբեմն էմոցիոնալ դժվարությունները պահպանվում են: Ընկճվածությունը երբեմն կարող է խանգարել Փրկչի սերը զգալու կամ Սուրբ Հոգու օգնությունը ճանաչելու մեր կարողությանը:

Ձեր ուսումնասիրության օրագրում ընտրեք հետևյալ կետերից մեկը կամ մի քանիսը և լրացրեք դրանք:

  1. Այսօրվա ձեր սովորածից կամ զգացածից գրեք մի բան, որը կօգնի ձեզ ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ տխրության կամ ընկճվածության պահին:

  2. Գրեք սուրբգրային մի հատված, որը կօգնի ձեզ տխրության կամ ընկճվածության պահին (օրինակ՝ Եսայի 53.3–5, Սաղմոսներ 34.18 կամ Ալմա 7.11–12): Ինչպե՞ս կարող են այդ հատվածների բառերը կամ արտահայտությունները օգնել ձեզ մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  3. Եթե ձեր ընկերը տխուր կամ ընկճված լիներ, ի՞նչ կցանկանայիք, որ նա հասկանար Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և այսօրվա ձեր սովորածի մասին: Գրեք, թե ինչով կկիսվեիք նրա հետ։

Ուսանողների համար օգտակար կլինի նախագահ Ջեֆրի Ռ. Հոլանդի ուղերձն այն մասին, թե ինչպես օգնել ընկճվածության դեմ պայքարող մարդկանց: Կարող եք ցուցադրել «Mental Health: Compassion for Those Who Struggle» (2։26) տեսանյութը, որը հասանելի է Gospel Library հավելվածում։ Այս տեսանյութում նախագահ Հոլլանդը հիշեցնում է մեզ, որ ինքնակամության որևէ չափաբաժին չի կարող ազատել ծանր ընկճախտից: Մասնագետի օգնությանը դիմելը, ինչպես նաև ուրիշների աջակցությունն ու կարեկցանքը առանցքային են մեր հոգեկան առողջության խնդիրները լուծելու գործում:

2:26

Կարող եք դասն ավարտել՝ կիսվելով մի փորձառությամբ, երբ Տերը օգնել է ձեզ հաղթահարել էմոցիոնալ դժվարությունները: