Սեմինարիա
Զարգացրեք առողջ մտածողության մոդելներ․ «Քանզի քեզ է հուսացել»


«Զարգացրեք առողջ մտածողության մոդելներ․ «Քանզի քեզ է հուսացել»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Զարգացրեք առողջ մտածողության մոդելներ․ «Քանզի քեզ է հուսացել»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Դաս 183

Զարգացրեք առողջ մտածողության մոդելներ

«Քանզի քեզ է հուսացել»

Young woman sitting looking off into the distance

Մեր մտքերը կարող են ազդել մեր զգացումների և ընտրությունների վրա, որոնք կատարում ենք ամեն օր: Որոշ մտքեր օգնում են մեզ ճիշտ որոշումներ կայացնել, մինչդեռ այլ մտքեր կարող են բացասաբար ազդել մեր զգացմունքների և գործողությունների վրա: Քանի որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն և հասկանում են մեր մտքերը (Սաղմոս 139.1–2), Նրանց վրա կենտրոնանալը կարող է օգնել մեզ ստեղծել առողջ մտածողության մոդելներ: Այս դասը կօգնի ուսանողներին նայել Փրկչին՝ առողջ մտածողության մոդելներ հաստատելիս:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել օրվա ընթացքում իրենց մտքին եկած մտքերին։ Նրանք կարող էին նույնիսկ մտածել այն մասին, թե ինչ զգացողություններ են առաջացնում այդ մտքերն իրենց մոտ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր մտքերի ազդեցությունը

Կարող եք սկսել դասը՝ ուսանողներին տրամադրելով 30 վայրկյան, որպեսզի գրեն երեկ կամ այսօր ունեցած իրենց մտքերը:

Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ նկարը: Կարող եք բացատրել, որ այս գծապատկերը կարող է ներկայացնել մեր մտածողության մոդելների ազդեցությունը մեր գործողությունների և առաջընթացի վրա: Եթե մենք դրանք առողջ կերպով չկառավարենք, մտածողության ոչ օգտակար մոդելները կարող են տանել մեզ դեպի փակուղի: Մենք երբեմն կարող ենք ենթադրել, որ որոշումներ կայացնելու և գործողություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է: Երբ մենք կենտրոնանում ենք այդ մտքերի վրա, դրանք կարող են ստիպել մեզ վատ վերաբերվել ինքներս մեզ և ուրիշներին: Օգտակար մտածողության մոդելները մեզ օգնում են առաջ շարժվել: Նրանք օգնում են մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու մեր կարողությունը:

Thoughts
  • Ինչպիսի՞ մտքեր կարող են տանել մեզ դեպի փակուղի (փոսը): Ինչպիսի՞ մտքեր են օգնում մեզ առաջ շարժվել (ուղին):

    Ուսանողները կարող են նշել նմանատիպ մտքեր, որոնք կարող են տանել իրենց դեպի փակուղի. «Դու ինձ զայրացրիր»: «Ես կարող եմ նորից փորձել» միտքը կարող է օգնել նրանց առաջ շարժվել:

  • Ինչպիսի՞ որոշումներ կարող է կայացնել մարդը ոչ ճիշտ կամ ոչ օգտակար մտքերի հիման վրա:

Մի քանի րոպե տրամադրեք՝ հրավիրելու Հոգուն, որպեսզի օգնի ձեզ հասկանալ, թե ինչպես եք զգացել, թե ձեր մտքերն ինչպես են ազդում ձեր գործողությունների վրա: Ուսումնասիրելիս ոգեշնչում փնտրեք, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել՝ այդ բացասական մտածողության մոդելները հաղթահարելու համար:

Կենտրոնացնենք մեր մտքերը Հիսուս Քրիստոսի վրա

Ոչ օգտակար կամ ոչ ճիշտ մտածողության մոդելները կառավարելու ձգտման դեպքում օգտակար կլինի մեր մտքերը կենտրոնացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա: Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես է Տերը խոստանում օրհնել մեզ Իր վրա կենտրոնանալու դեպքում, կարող եք ցուցադրել սուրբգրային հետևյալ հատվածները: Կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել ուսումնասիրել մեկ հատված և կիսվել իր սովորածով:

Եսայի 26․3–4

Հակոբոս 3․1–2

Վարդապետություն և Ուխտեր 6․23, 36–37

  • Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ՝ մեր միտքը (մտքերը) Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնելիս:

    Կարող եք գրատախտակին գրել հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի վրա մեր միտքը կենտրոնացնելու դեպքում Նա մեզ խաղաղություն և զորություն կտա:

    Որպեսզի մեծացնեք ուսանողների վստահությունը նրանում, որ Փրկիչը կօգնի նրանց կենտրոնացնել իրենց միտքն Իր վրա, կարող եք երեց Անդերսենի ստորև բերված խոսքերի փոխարեն ցուցադրել «Filling Our Minds with the Power of Jesus Christ» տեսանյութը (2:07):

    2:7
  • Ըստ ձեզ, Հիսուս Քրիստոսի վրա մեր մտքերը կենտրոնացնելն ինչպե՞ս է մեզ խաղաղություն և զորություն տալիս:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը կիսվել է, թե մենք ինչպես կարող ենք ամրացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը:

13:25
Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Լցնել մեր միտքը Հիսուս Քրիստոսի զորությամբ. սա չի նշանակում, որ Նա է միակ միտքը, որ մենք ունենք: Այլ դա նշանակում է, որ մեր բոլոր մտքերը սահմանափակված են Նրա սիրո, Նրա կյանքի, ուսմունքների և Նրա քավիչ զոհաբերության ու փառահեղ Հարության մեջ: Հիսուսը երբեք մի մոռացված անկյունում չէ, որովհետև մեր մտքերը Նրա վերաբերյալ միշտ ներկա են, և «այն ամենը, ինչ [մեր մեջ է, պաշտում է] Նրան»: Մենք աղոթում ենք և մեր մտքում կրկնում այն փորձառությունները, որոնք մեզ ավելի են մոտեցրել Նրան: Մենք մեր մտքում սիրով ընդունում ենք աստվածային պատկերները, սուրբ գրությունները և ոգեշնչված օրհներգերը, որոնք մեղմորեն հանգստացնում են մեր զբաղված կյանքին բնորոշ ամենօրյա անհամար մտքերը: Մեր սերը Նրա հանդեպ չի պաշտպանում մեզ այս մահկանացու կյանքի տխրությունից ու վշտից, բայց այն մեզ թույլ է տալիս մարտահրավերների միջով տոկալ այնպիսի մի զորությամբ, որը վեր է մեր անձնականից: («Դատողությունս որսաց այդ միտքը Հիսուս Քրիստոսի մասին», Լիահոնա, մայիս 2023, 92) (3:50–5:02)

  • Երեց Անդերսենի ո՞ր առաջարկություններն են նշանակալից ձեզ համար:

  • Նկարները, սուրբ գրությունները կամ հոգևոր երաժշտությունն ինչպե՞ս են օգնել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա:

Սովորեք արձագանքել ոչ օգտակար մտքերին

Հետևյալ քայլերը կարող են օգնել մեզ հաղթահարել բացասական մտածողության մոդելները: Կարող եք դրանք գրել գրատախտակին:

Ոչ օգտակար մտքեր ունենալիս մենք կարող ենք.

  1. Ճանաչել առաջացած մտքերը և դրանց հետևանքով առաջացած զգացմունքները:

  2. Վերաձևակերպել մեր մտածողությունը:

  3. Առաջ շարժվել առ Հիսուս Քրիստոս հավատքով:

1․ Ճանաչել։ Հետևյալ սցենարը կարող է օգնել ուսանողներին ճանաչել որոշ ոչ օգտակար մտքեր, որոնք մարդը կարող է ունենալ օրվա ընթացքում: Հարմարեցրեք սցենարը՝ համապատասխանեցնելով այն իրավիճակներին, որոնց կարող են բախվել ձեր ուսանողները:

Մաթեմատիկայի դասի ժամանակ Թոնին դժվարանում էր հասկանալ մյուս ուսանողների համար իմաստալից հասկացությունները:

Երբ Թոնին դպրոցից տուն վերադարձավ, նրա ծնողները սպառնացին թույլ չտալ նրան օգտվել հեռախոսից, եթե նա չմաքրի իր սենյակը:

Այդ երեկո Թոնին իմացավ, որ իր ընկերներից շատերը գնացել են մի երեկույթի, որին նա հրավիրված չէր:

  • Ի՞նչ մտքեր կարող էր ունենալ Թոնին ողջ օրվա ընթացքում:

    Ահա հնարավոր եղանակները, որոնցով ուսանողները կարող են պատասխանել հարցին: Փակագծերը տարածված ոչ ճիշտ մտածողության մոդելների պիտակներ են: Կարող եք ավելին իմանալ դրանց մասին՝ Finding Strength in the Lord: Emotional Resilience, «Healthy Thinking Patterns: Learn» նյութերում։

    • «Ես մաթեմաթիկա առարկայից հաջողություններ չունեմ։ Բոլորն ինձնից խելացի են»։ (Ոչ ճիշտ ենթադրություն)

    • «Ծնողներս երբեք ինձ չեն ասում, թե ինչն եմ ճիշտ անում, նրանք միշտ ասում են, թե ինչը պետք է ավելի լավ անեմ»: (Ամեն ինչ կամ ոչինչ)

    • «Իմ ընկերները չեն սիրում ինձ»: (Հապճեպ եզրակացություններ)

    • «Այսօր ոչ մի լավ բան տեղի չի ունեցել։ Դրանք պարզապես մեկը մյուսին հաջորդող ձախողումներ էին»: (Բացասական մտավոր զտիչ, թերագնահատել դրականը)

  • Ի՞նչ զգացմունքներ կարող է ունենալ Թոնին այս մտքերի առկայության դեպքում:

  • Ինչպիսի՞ ոչ օգտակար եղանակներով կարող է գայթակղվել Թոնին՝ գործելու այս էմոցիաներով:

2. Վերաձևակերպել մեր մտածողությունը։ Կարող եք կարդալ Եսայի 55.8–9 հատվածները և քննարկել, թե ինչու են Տիրոջ մտքերն ավելի բարձր, քան մերը: Մեր մտածողության վերաձևակերպումը կարող է օգնել մեզ բարձրացնել մեր մտքերը՝ դրանք Տիրոջ մտքերին ավելի նմանեցնելու համար: Ուսանողներին կարող եք ցուցադրել հետևյալը․

Սահմանեք

Վերաձևակերպել մեր մտածողությունը նշանակում է, որ ոչ օգտակար միտք առաջանալու դեպքում, մենք այն գնահատում ենք այլ տեսանկյունից: Մենք կարող ենք դա անել՝ տալով նմանատիպ հարցեր.

  • Ճի՞շտ է արդյոք այս միտքը:

  • Արդյո՞ք դա օգտակար է:

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց ուսմունքների մասին մտածելն օգնել ինձ այս միտքն ունենալու դեպքում:

Կարող եք այդ հարցերը գրել գրատախտակին, որպեսզի ուսանողներն օգտագործեն դրանք՝ Թոնիին օգնելու համար:

Մոդելավորեք

Պատկերացրեք, որ դուք Թոնին եք, և մտածում եք․ «Ես մաթեմատիկա առարկայից հաջողություններ չունեմ»:

Օգնեք Թոնիին վերաձևակերպել այդ միտքը՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

  • Ճի՞շտ է արդյոք այս միտքը:

  • Արդյո՞ք դա օգտակար է:

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց ուսմունքների մասին մտածելն օգնել ինձ այս միտքն ունենալու դեպքում:

Կարող եք վերաձևակերպել Թոնիի միտքը հետևյալ կերպ. «Այս միտքն օգտակար չէ (նույնիսկ եթե հիմա այն ճիշտ է): Ես գիտեմ, որ Երկնային Հայրը խոստացել է պատասխանել իմ աղոթքներին: Ես կարող եմ աղոթել Նրա օգնության համար: Իմ ուսուցիչը կօգնի ինձ, և ես կարող եմ լրացուցիչ աշխատանք կատարել»:

  • Ի՞նչ այլ եղանակներ կան, որոնցով Թոնին կարող է վերաձևակերպել իր մտածողությունը: Ի՞նչ կարող է նա անել՝ առ Քրիստոս հավատքով առաջ շարժվելու համար:

Վարժվեք

Ընտրեք Թոնիի մտքերից մեկը, որպեսզի վարժվեք և վերաձևակերպեք հմտությունը՝ պատասխանելով հարցերին:

Վարժվեք՝ կիրառելով առողջ մտածողության մոդելները

Ցուցադրեք հետևյալ նկարը: Ուսանողները նաև կարող են այդ նկարը նկարել իրենց ուսումնասիրության օրագրերում: Բացատրեք, որ սանդուղքը կարող է խորհրդանշել, թե ինչպես է Փրկիչը օգնում մեզ կենտրոնանալ Իր վրա, վերաձևակերպել մեր մտածողությունը և առաջ շարժվել:

Healthy Thinking Patterns
  1. Ճանաչեք։ Փոսի մեջ գտնվող մտքերի պղպջակի մեջ գրեք բացասական կամ ոչ օգտակար միտք, որն ունեցել եք կամ կարող եք ունենալ ապագայում: Նշեք ցանկացած էմոցիա, որը կարող է ուղեկցել այդ մտքին:

  2. Վերաձևակերպեք ձեր մտածողությունը: Ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը, որոնք կօգնեն ձեզ վերաձևակերպել այդ միտքը: Պատասխանները կարող եք գրել սանդուղքի կողքին:

    • Ճի՞շտ է արդյոք այս միտքը: Արդյո՞ք դա օգտակար է:

    • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց ուսմունքների վրա կենտրոնանալն օգնել ինձ այս միտքն ունենալու դեպքում:

  3. Առաջ շարժվել առ Հիսուս Քրիստոս հավատքով: Փոսից դուրս գտնվող մտքերի պղպջակի մեջ գրեք մի նոր միտք, որը կօգնի ձեզ առաջ շարժվել առ Հիսուս Քրիստոս հավատքով: Գրեք սուրբ գրություն կամ օրհներգ, գտեք նկար կամ առաջարկեք մեկ այլ եղանակ, որով կարող եք կենտրոնանալ Քրիստոսի վրա (Եսայի 26.3–4, Վարդապետություն և Ուխտեր 6.36)՝ այդ միտքը կառավարելու համար:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչն իրենց ամենաշատը տպավորեց այս դասում:

Հիշեցրեք ուսանողներին, որ առողջ մտածողության մոդելներ ստեղծելը հաճախ կրկնակի ջանքեր է պահանջում, և Փրկիչը կօգնի նրանց այդ հարցում: Կարող եք ավարտել դասը՝ կարդալով Եսայի 26.3–4 հատվածները, որպեսզի հիշեցնեք նրանց այն օրհնությունների մասին, որոնք Հիսուս Քրիստոսը կբերի իրենց կյանք, իրենց միտքը Նրա վրա ջանասիրաբար կենտրոնցնելու դեպքում։