«Կրթության կարևորությունը. Կրթության աշխարհիկ և հոգևոր օրհնությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Կրթության կարևորությունը. Կրթության աշխարհիկ և հոգևոր օրհնությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Դաս 188
Կրթության կարևորությունը
Կրթության աշխարհիկ և հոգևոր օրհնությունները
Թեև կրթություն ստանալը կարող է շատ դժվար լինել, դրա համար արժե զոհողության գնալ և ջանք գործադրել: Կրթությունը ոչ միայն կարող է օրհնել մեր և մեզ շրջապատող մարդկանց կյանքը, այլև այն պատրաստում է մեզ, որպեսզի ավելի լավ գործիքներ լինենք՝ Տիրոջ աշխատանքը կատարելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ կրթության կարևորությունը աշխարհիկ հոգևոր առումներով:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենք ինչն են սիրով սովորում, և թե ինչպես են զարգացրել այդ հետաքրքրությունը: Նրանք կարող են նաև խորհել, թե իրենց համար որքան կարևոր է այդ հետաքրքրությունն ուսումնասիրելը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ազատություն կամ սահմանափակում
Կարող եք գրատախտակին երկու ձագար նկարել, ինչպես ցույց է տրված ստորև: Ուսանողները կարող են այդ ձագարները նկարել իրենց օրագրերում: Կարող եք նաև ձագար բերել դասարան կամ այն ինքնուրույն պատրաստել թղթից:
Ուսանողներին առաջարկեք նշել ձագարի այն մասը, որն ավելի նեղ է, և այն մասը, որն ավելի լայն կամ ազատ է: Ապա առաջին նկարի վերևում գրեք Ստանալ կրթություն արտահայտությունը։
Պատկերացրեք, որ այդ ձագարի նեղ մասը խորհրդանշում է կրթություն ստանալը:
-
Ինչպե՞ս կարող է կրթություն ստանալն ի սկզբանե սահմանափակված կամ արգելված լինել որոշ մարդկանց համար:
-
Ի՞նչ կարող է խորհրդանշել ձագարի մյուս՝ ավելի լայն բացվածք ունեցող մասը: Ինչո՞ւ։
Ուսանողները կարող են բացատրել, որ թեև կրթություն ստանալը պահանջում է մեծ ջանք, կարգապահություն և զոհաբերություն, այն կարող է բերել Տիրոջ օրհնությունները, ներառյալ մեծացող ազատությունը, հնարավորությունները և աճը:
Երկրորդ նկարի վերևում գրեք Չստանալ կրթություն արտահայտությունը։
Հիմա պատկերացրեք, որ այդ ձագարի ավելի լայն բացվածք ունեցող մասը խորհրդանշում է կրթություն չստանալու որոշումը:
-
Ի՞նչ կարող է խորհրդանշել ձագարի ներքևի նեղ մասը: Ինչո՞ւ։
Ուսանողները կարող են բացատրել, որ կրթություն ստանալու համար ջանք չգործադրելու որոշումը կարող է ի սկզբանե ազատ լինել, բայց կարող է հանգեցնել ազատության, հնարավորությունների և աճի սահմանափակմանը կամ արգելքին:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Որքա՞ն կարևոր է կրթություն ստանալը ձեզ համար: Ինչո՞ւ։
-
Ինչպե՞ս կարող է կրթություն ստանալու կամ չստանալու ձեր որոշումն ազդել ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց վրա:
Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ ճանաչել ձեզ ուղղված ուղերձները: Կրթություն ստանալու մասին սովորելիս ուշադրություն դարձրեք տպավորություններին, որոնք կարող են օգնել ձեզ ձեր կրթական և կյանքի նպատակներին հասնելու հարցում:
Միշտ սովորեք
Ցուցադրեք հետևյալ ուղերձը։ Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը կամ առաջարկել նրանց գտնել այն Gospel Library հավելվածում:
Ուսանողներին առաջարկեք անհատապես ուսումնասիրել ուղերձը, ապա փոքր խմբերով քննարկել դրան հաջորդող հարցերը:
Կարդացեք հետևյալ ուղերձները՝ փնտրելով, թե ինչ եք սովորում գիտելիք և կրթություն ստանալու մասին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Մեր Արարիչը ակնկալում է, որ Իր զավակներն ամենուրեք կրթություն ստանան՝ որպես անձնական ձգտում: («Education—A Religious Responsibility» [Բրիգամ Յանգի Համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հունվ․ 26, 2010], byui.edu)
Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկում բացատրվում է․
Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միշտ սովորեն: Դուք ունեք նյութական և հոգևոր պատճառներ՝ ուսման ձգտելու և այն սիրելու համար: Կրթություն ստանում ենք ոչ միայն գումար վաստակելու համար: Այն ձեր հավերժական նպատակի մի մասն է՝ ավելի նմանվել Երկնային Հորը: …
Միշտ սովորեք: Փնտրեք հնարավորություններ՝ ընդլայնելու ձեր միտքն ու ձեր հմտությունները: Այդ հնարավորությունները կարող են ներառել՝ միջնակարգ կրթություն դպրոցում կամ մասնագիտական ուսուցում, ինչպես նաև ոչ պաշտոնական ուսուցում այն աղբյուրներից, որոնց վստահում եք: Ներգրավեք Տիրոջը ձեր ջանքերում, և Նա կառաջնորդի ձեզ: Երբ սովորեք ձեզ շրջապատող աշխարհի մասին, սովորեք նաև Փրկչի մասին, որը ստեղծել է աշխարհը: Ուսումնասիրեք Նրա կյանքն ու ուսմունքները: Սեմինարիան, ինստիտուտը և ավետարանի անհատական ուսումնասիրությունը դարձրեք ձեր ողջ կյանքի ուսումնառության մասը: …
Կրթությունը մեծացնում է Տիրոջը ծառայելու ձեր կարողությունը: Այն ձեզ ուժ է տալիս՝ օրհնելու ուրիշներին, հատկապես ձեր ընտանիքին: Որքան շատ եք սովորում, այնքան ավելի շատ կարող եք օգնել կառուցել Աստծո արքայությունը և ի բարին ազդել աշխարհի վրա: (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022], 31–32)
-
Այս ուղերձներից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ հավերժական ճշմարտություններ կարող ենք սովորել այս ուղերձներից։
Գրատախտակին նկարված առաջին ձագարի նկարի կողքին գրեք այն ճշմարտությունները, որոնցով ուսանողները կիսվում են: Ուսանողները կարող են նույն բանը գրել իրենց նկարների կողքին: Նրանք կարող են կիսվել հետևյալ ճշմարտություններով.
-
Կրթությունը մեր հավերժական նպատակի մի մասն է՝ ավելի նմանվել Երկնային Հորը:
-
Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միշտ սովորեն:
-
Կրթությունը մեծացնում է Տիրոջը ծառայելու և ուրիշներին օրհնելու մեր կարողությունը:
-
-
Ինչո՞ւ է ուսումը և կրթությունը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասը:
-
Ինչպե՞ս կարող են այս ճշմարտություններն օգնել այն մարդուն, որի համար կրթություն ստանալը սահմանափակված և արգելված է:
Կրթության կարևորությունը
Սովորելը և կրթություն ստանալը միշտ եղել են Երկնային Հոր զավակների առաջընթացի կարևոր մասերը: Օրինակ՝ Ադամն ու Եվան ուսուցանեցին իրենց երեխաներին և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ բաները (տես Մովսես 5.10–12, 6․5–6), այդպիսով օգնելով նրանց ավելի նմանվել Երկնային Հորը:
Կախված նրանից, թե ինչքան ժամանակ ունեք, կարող եք օգտագործել հետևյալ տարբերակներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է Տերը հետագայում օրհնել իրենց՝ կրթվելու ձգտումի համար: Նրանք կարող են թվել ցանկացած օրհնություն, որը կգտնեն առաջին ձագարի նկարի տակ:
-
Ուսանողները կարող են հետևել «Կրթության կարևորությունը» վերնագրով աշխատաթերթի հրահանգներին:
-
Ուսանողները կարող են դիտել «Education for a Better Life» (4:55) կամ «Love of Learning» (2:57) տեսանյութը՝ փնտրելով, թե ուսումն ու կրթությունն ինչպես կարող են օրհնություններ և հնարավորություններ բերել: Երկու տեսանյութն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ուսանողները կարող են գտնել սուրբ գրություն կամ մեջբերում, որը ոգեշնչում է իրենց ուսում և կրթություն ստանալ: Նրանք կարող են որոնել «Կրթություն» նյութը Թեմաների ուղեցույցում, Թեմաներ և հարցեր բաժնում կամ Gospel Library հավելվածում: Հետևյալ սուրբ գրությունները կարող են օգտակար լինել. Առակներ 3.13–20, 4․5–8, Վարդապետություն և Ուխտեր 130.18–19։
Ապա ուսանողները կարող են կիսվել իրենց սովորածով կամ գտածով: Նրանք կարող են նաև կիսվել, թե իրենց գտած օրհնություններն ինչպես են ապացուցում գրատախտակին գրված ցանկացած ճշմարտությունը: Ապա պատրաստակամ ուսանողները կարող են պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին.
-
Ի՞նչ օրհնություններ եք տեսել Տիրոջից ձեր կամ ուրիշների կյանքում՝ սովորելու և կրթություն ստանալու արդյունքում:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ հասկանալ, որ Երկնային Հայրը հոգ է տանում ձեր կրթության մասին:
Եզրափակում
Պատկերացրեք, որ ունեք մի ընկեր, որն ատում է դպրոցը և դիտարկում է այնպիսի տարբերակներ, որոնք ավագ դպրոցից հետո հետագա կրթություն չեն պահանջում: Գրեք, թե ինչով կկիսվեիք ձեր ընկերոջ հետ՝ օգտագործելով այսօրվա ձեր սովորածը: Ստորև բերված են օրինակներ, թե ինչ կարող եք ներառել ձեր խոսքերում.
-
Աշխարհիկ և հոգևոր օրհնություններ, որոնցով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օրհնել մեզ կրթություն ստանալու արդյունքում:
-
Սուրբ գրություններ, մեջբերումներ կամ անձնական մտքեր կամ փորձառություններ, որոնք նշանակալից են ձեզ համար:
Ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել դասարանի հետ։ Կարող եք վկայել այն մեծ օրհնության մասին, որը կարող է մեր կյանք բերել կրթությունը, հատկապես՝ օգնելով մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: