Սեմինարիա
Հաղթահարել կրթությունը շարունակելու խոչընդոտները. Օգտագործեք հասանելի բոլոր աղբյուրները


«Հաղթահարել կրթությունը շարունակելու խոչընդոտները. Օգտագործեք հասանելի բոլոր աղբյուրները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հաղթահարել կրթությունը շարունակելու խոչընդոտները. Օգտագործեք հասանելի բոլոր աղբյուրները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Դաս 190

Հաղթահարել կրթությունը շարունակելու խոչընդոտները

Օգտագործեք հասանելի բոլոր աղբյուրները

Young adult male studying in Bolivia

Տերն ուսուցանել է, որ «Աստծո փառքը բանականություն է» (Վարդապետություն և Ուխտեր 93.36)։ Բացի այդ, Եկեղեցու ղեկավարները բազմիցս ուսուցանել են կրթության կարևորության մասին: Սակայն, երբեմն խոչընդոտները դժվարացնում են շարունակել մեր կրթությունը: Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել հասանելի աղբյուրները՝ հաղթահարելու իրենց կրթությունը շարունակելու խոչընդոտները:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կազմել այն խոչընդոտների ցանկը, որոնք կարող են խանգարել դեռահասներին շարունակել կրթությունը ավագ դպրոցից հետո: Խրախուսեք նրանց գալ պատրաստված՝ կիսվելու իրենց ցանկով դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Բացահայտեք խոչընդոտները

Նշում․ աշխարհում կրթությունը շարունակելու խոչընդոտները տարբեր են: Կարող եք հարմարեցնել սցենարները կամ հնարավոր խոչընդոտները՝ հիմնվելով ձեր տարածաշրջանի և ձեր ուսանողների կարիքների վրա:

Կարող եք սկսել դասը՝ նկարելով կամ ցուցադրելով մի դեռահասի նկար, որը նայում է գետի մյուս կողմը, որը ներկայացնում է կրթությունը շարունակելու հեռանկարը, ինչպես բերված է ստորև: Այնուհետև կիսվեք հետևյալ սցենարով:

Mountain Scene

Սեմինարիայի վերջին դասի ժամանակ Լիամի ուսուցիչը կիսվեց ավագ դպրոցից հետո կրթությունը շարունակելու կարևորության մասին Եկեղեցու ղեկավարների որոշ խոսքերով: Լիամը հավատում է այդ խորհրդին և ցանկանում է հետևել դրան: Բայց երբ նա մտածում է ապագայի մասին, նրա միտքը լցվում է այն խոչընդոտներով, որոնք կարող են խանգարել իրեն հասնել իր նպատակին:

Լիամի փորձառությամբ կիսվելուց հետո ուսանողներին առաջարկեք գետի նկարի վրա կամ դրա կողքին գրել հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են խանգարել Լիամին կամ այլ դեռահասների շարունակել կրթությունը: Եթե ուսանողները կատարել են նախապատրաստման վարժությունը, առաջարկեք նրանց կիսվել իրենց գրած որոշ խոչընդոտներով:

Ուսանողներին խրախուսեք հաշվի առնել արտաքին և ներքին խոչընդոտները: Արտաքին խոչընդոտները կարող են ներառել սահմանափակ ֆինանսական կարողությունները, ցածր գնահատականները կամ հասանելիության բացակայությունը: Ներքին խոչընդոտները կարող են ներառել ցածր ինքնավստահությունը և հույսի կամ ցանկության բացակայությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց կրթությունը շարունակելու հնարավոր խոչընդոտների մասին, առաջարկեք նրանց անել հետևյալը:

Ձեր ուսումնասիրության օրագրում պատասխանեք այս հարցերին.

  • Ի՞նչ խոչընդոտներ (գրատախտակին գրված կամ ուրիշների կողմից կիսված) կարող են խանգարել ձեզ շարունակել ձեր կրթությունը:

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք հաղթահարել այդ խոչընդոտները:

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչը օգնել ձեզ հաղթահարել այդ խոչընդոտները:

Այսօրվա դասի ժամանակ Հոգուց տպավորություններ խնդրեք, որոնք կօգնեն ձեզ բացահայտել կրթություն ստանալու ճանապարհին ձեզ հանդիպած խոչընդոտները հաղթահարելու որոշակի եղանակները:

Անցնել Հորդանան գետը

Որպեսզի օգնեք ուսանողներին օգտագործել սուրբ գրությունները՝ սովորելու, թե ինչպես հաղթահարել իրենց կրթության հետ կապված խոչընդոտները, քննարկեք Հեսուի և Իսրայելի զավակների Հորդանան գետն անցնելու մասին պատմությունը (ավելին իմանալու համար տես Դաս 62. «Հեսու 2–4»-ը): Անհրաժեշտության դեպքում կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը:

Երբ Հեսուն և Իսրայելի որդիները եկան Քանան, Տերը նրանց խոստացավ տալ Հորդանան գետի մյուս կողմում գտնվող ամբողջ տարածքը (տես Հեսու 1.1–7): Սակայն, նրանք իրենց նպատակին հասնելու համար պետք է հաղթահարեին հորդառատ գետն անցնելու խոչընդոտը (տես Հեսու 3.15):

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի՝ կարդալու և քննարկելու հետևյալ հատվածները: Օգտակար կլինի բացատրել, որ «կկանգնեն քարակույտի պես» (հատված 13) և «քարակույտի նման բարձրացան» (հատված 16) արտահայտությունները վերաբերում են Հորդանան գետի հոսքի դադարեցմանը:

Կարդացեք Հեսու 3.6–8, 13–17 հատվածները՝ փնտրելով հետևյալը.

  • Քահանաների՝ հավատքով կատարած գործերը, որոնց արդյունքում Իսրայելի որդիները հնարավորություն ունեցան անցնել Հորդանան գետը

  • Աստծո օգնությունը, որի արդյունքում Իսրայելի որդիները հնարավորություն ունեցան անցնել Հորդանան գետը

    Ուսանողները կարող են զուգընկերների հետ կիսվել իրենց բացահայտածով: Նրանք կարող են քննարկել, թե քահանաների՝ հավատքով կատարած գործերը և Տիրոջ օգնությունն ինչպես հնարավորություն տվեցին Իսրայելի որդիներին հաղթահարել խոչընդոտը:

    Ապա կարող եք դասարանին հարցնել հետևյալը.

  • Ինչպե՞ս կարող է այս պատմությունն օգնել դեռահասին, որը բախվում է կրթությունը շարունակելու խոչընդոտների։

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք ճշմարտության դրույթ՝ հիմնվելով ձեր սովորածի վրա, որը կարող է կիրառվել ձեր կրթությունը շարունակելու խոչընդոտները հաղթահարելու համար:

Ուսանողները կարող են իրենց բառերով կիսվել հետևյալ ճշմարտությամբ. Երբ մենք առաջ շարժվենք առ Հիսուս Քրիստոս հավատքով, Նա կօգնի մեզ հաղթահարել խոչընդոտները, որոնց մենք բախվում ենք:

  • Ինչո՞ւ կարող է առ Հիսուս Քրիստոս հավատքով առաջ շարժվելն (անել ամեն ինչ, որ մեր ուժի սահմաններում է) անհրաժեշտ լինել՝ հաղթահարելու կրթությունը շարունակելու խոչընդոտները:

  • Ինչո՞ւ կարող է Աստծո օգնությունը հավատարմորեն խնդրելն անհրաժեշտ լինել՝ կրթությունը շարունակելու խոչընդոտները հաղթահարելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ առ Հիսուս Քրիստոս հավատքով առաջ շարժվելը ներառում է իրենց կողմից գործադրվող ցանկացած ջանք: Օրինակ՝ խորհրդականի հետ խոսելը, գումար վաստակելը և տասանորդը հավատարմորեն վճարելը՝ բոլորն առ Հիսուս Քրիստոս հավատքով առաջ շարժվելու եղանակներ են՝ հաղթահարելու կրթությունը շարունակելու խոչընդոտները:

Վարժվեք՝ կիրառելով սցենարը

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին կիրառել քննադատական մտածողությունը: Կարող եք ուսանողներին ներկայացնել, որ քննադատական մտածողությունը հմտություն է, որը կարող է օգնել մեզ լավ որոշումներ կայացնել: Այն ներառում է․ (1) դիտարկել և տեղեկություններ հավաքել որոշման վերաբերյալ, (2) հարցեր տալ այն մասին, թե ինչ եք դիտարկում, (3) քննարկել ձեր դիտարկումներն ուրիշների հետ և (4) խնդիրներ լուծել՝ հիմնվելով ձեր սովորածի վրա: Կարող եք հանձնարարել ուսանողներին կատարել այդ քայլերից յուրաքանչյուրն այս վարժության ընթացքում:

Ուսանողներին առաջարկեք թերթիկի վրա գրել դեռահասին համապատասխանող մի սցենար, որտեղ ներկայացված կլինի որևէ խոչընդոտ: Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող են լրացնել հետևյալ նախադասության բաց թողնված մասերը.

(դեռահասի անունը) գիտի, որ ավագ դպրոցից հետո կրթությունը շարունակելը կարևոր է: Բայց նրա կրթությունը շարունակելու համար խոչընդոտ է հանդիսանում (նկարագրեք խոչընդոտը):

սեմինարիայի պատկերակ Ապա կարող եք հավաքել գրված սցենարները, խառնել դրանք և կրկին բաժանել դասարանին:

Ուսանողները կարող են օգտագործել «Տեղեկատվություն հավաքել՝ կրթությունը շարունակելու խոչընդոտները հաղթահարելու համար» աշխատաթերթը և այն դասերը, որոնք սովորել են Հեսու 3 գլուխն ուսումնասիրելիս՝ օգնելու պատասխանել ստորև տրված հարցերին, որոնք վերաբերում են իրենց ստացած սցենարին: Նրանք կարող են գրել իրենց պատասխանները սցենարի թերթիկի հետևի մասում:

  • Ի՞նչ հարցեր կարող է տալ այդ մարդը՝ հասանելի աղբյուրները դիտարկելիս: Ո՞ւմ հետ նա կարող է քննարկել իր հարցերը:

  • Ի՞նչ գործողություններ կարող է կատարել այդ մարդը՝ առ Հիսուս Քրիստոս հավատքով առաջ շարժվելու համար, որպեսզի հաղթահարի իր խոչընդոտը:

  • Ինչպե՞ս կարող է Աստված օգնել այդ մարդուն՝ հաղթահարելու իր խոչընդոտը:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սցենարներով և խորհուրդներով։ Քննարկման ընթացքում ուսանողներին առաջարկեք կիսվել փորձառություններով, երբ Աստված օգնել է իրենց կամ իրենց ծանոթ մարդուն հաղթահարել իրենց կրթությունը շարունակելու խոչընդոտը: Կամ կարող եք կիսվել «Elder and Sister Gilbert’s Comments» տեսանյութում ներկայացված օրինակով՝ 3:25–5:48, համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիս 2024։

6:21

Եզրափակում

Ուսանողներին առաջարկեք կրկնել դասի սկզբում նշած անձնական խոչընդոտների ցանկը: Խրախուսեք նրանց առաջնորդություն խնդրել Հոգուց՝ իրենց օրագրերում հետևյալ հարցին պատասխանելիս:

  • Ելնելով այսօրվա քննարկումից՝ ի՞նչ աղբյուրներ կարող եք օգտագործել, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել խոչընդոտները և պատրաստվել ապագա կրթությանը:

  • Հավատքով կատարած ի՞նչ գործողություններ կարող եք անել, որպեսզի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարողանան օգնել ձեզ հաղթահարել ձեր խոչընդոտները:

Կարող եք ավարտել դասը՝ վկայելով այն մասին, որ երբ մենք ուրախությամբ անենք այն, ինչ մեր ուժի սահմաններում է, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն մեզ հաղթահարել կրթությունը շարունակելու մեր խոչընդոտները: