Սեմինարիա
Գտնել ուսուցիչ. Տերը դրական օրինակներ է տալիս մեր ճանապարհին


«Գտնել ուսուցիչ. Տերը դրական օրինակներ է տալիս մեր ճանապարհին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գտնել ուսուցիչ. Տերը դրական օրինակներ է տալիս մեր ճանապարհին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Դաս 191

Գտնել ուսուցիչ

Տերը դրական օրինակներ է տալիս մեր ճանապարհին

A series of images showing mentors talking to individuals, groups of people talking together, training on the computer, working on a forklift in the warehouse, working in D.I., working on a computer and answering phones and graduating from college.

Երբ մտածում եք ձեր կյանքի մասին, ըստ ձեզ, ինչպե՞ս են ձեզ օգնել վստահելի ուսուցիչները: Սուրբգրային պատմությունները՝ Մովսեսից և Հեսուից մինչև Հեղի և Սամուել, ցույց են տալիս ուսուցողական, խրատական հարաբերությունների կարևորությունը: Այս պատմություններն ուղղորդում են մեզ դեպի մեր կատարյալ ուսուցիչները՝ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Այս դասը կօգնի ուսանողներին ծրագիր կազմել՝ բացահայտելու և կապվելու կրթության և կարիերայի պոտենցիալ ուսուցիչների հետ:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել ներկայիս և ապագա կրթության և կարիերայի նպատակների մասին: Ուսանողներին խնդրեք գրել մի քանի վստահելի մեծահասակների անուններ, որոնք կարող են ծառայել որպես օրինակ կամ ուսուցիչ՝ օգնելու իրենց իրականացնել այդ նպատակները և իրենց գրածը բերել դասարան:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ո՞ւմ կցանկանայիք հետևել

A young man walking with a walking stick on a trail.

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին պատկերացնել, որ իրենք ընկերների խմբի անդամներ են, որոնք պատրաստվում են ճամփորդել թավուտ ջունգլիներով: Խմբին ասացին, որ ճամփորդությունը դժվար է լինելու, բայց նպատակակետն ապշեցուցիչ է լինելու և արժե ջանքեր գործադրել: Խմբին առաջարկեցին ընտրել մեկին, ով կառաջնորդի իրենց:

  • Ինչպիսի՞ հատկանիշներ կցանկանայիք տեսնել ձեր առաջնորդի մեջ: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե խմբի անդամներից մեկն ասեր, որ դուք առաջնորդի կարիք չունեք:

Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե ինչպես կարող են այդ սցենարը կիրառել՝ իրենց կրթության և կարիերայի վերաբերյալ ծրագրեր կազմելիս: Կարող եք նշել, որ այս դասը կենտրոնանալու է ուսուցիչների բացահայտման և նրանց հետ կապվելու վրա:

Նշում․ կարող եք ունենալ ուսանողներ, որոնք չեն տեսնում ուսուցչի անհրաժեշտությունը: Կարող եք հնարավորություններ փնտրել՝ օգնելու նրանց հասկանալ ուսուցիչների և այն ոլորտների կարևորությունը, որտեղից կարող են օգնություն ստանալ այսօր: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ առաջնորդի նման, ուսուցիչը կարող է փորձառություն և գաղափարներ տալ, որոնք կարող են օգնել մեզ կողմնորոշվել կրթության և կարիերայի վերաբերյալ որոշումներում:

Ուսումնասիրեք այս խոսքերը՝ պարզելով, թե ինչպես կարող է Տերը առաջնորդել ձեզ ուսուցիչների խորհրդի միջոցով:

Նախկինում Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական եղբայր Միլթոն Կամարգոն ասել է.

Milton Camargo, first counselor in the Sunday School general presidency called in 2019 takes an official portrait i August 2022..

Ինչ-որ պահի ձեր կրթության [ճանապարհին] … դուք կարող եք ճնշված զգալ, որ պետք է շատ բաներ անեք: Խնդրում եմ, հիշեք, որ դուք միայնակ չեք ձեր դժվարությունների ժամանակ: Տերը ձեզ շատ մարդկանց է տվել, որոնք կարող են աջակցել ձեզ՝ ընտանիքի անդամներ, Եկեղեցու ղեկավարներ, ընկերներ, ինչպես նաև ձեր հրահանգիչներին, ուսուցիչներ կամ դաստիարակներ: Եվ, իհարկե, Տերը Ինքը միշտ պատրաստ է մխիթարել և զորացնել ձեզ: («Persevere with the Lord’s Help» [BYU–Pathway Worldwide devotional, մարտի 1, 2022], 2, byupathway.edu)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է.

Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

[Ուսուցիչները] անցել են այդ ճանապարհը մեզանից առաջ, և նրանք գիտեն ճանապարհը: … Ավելի փորձառու, վստահելի մարդը ծառայում է ավելի քիչ փորձառու մարդու համար որպես արդյունավետ առաջնորդ և խորհրդատու՝ օգնելով ձևավորել այդ մարդու հասկացողությունը և ուսուցանելով սկզբունքները, որոնք նրան կդարձնեն ավելի արդյունավետ, ավելի ուժեղ, իմաստուն և ավելի կարևոր՝ որպես Աստծո ծառա» («Thy Friends Do Stand by Thee» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, մարտի 7, 2010], 3, speeches.byu.edu

  • Ի՞նչը տպավորեց ձեզ այդ խորհրդում:

    Ուսանողների պատասխանից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Տերը կարող է առաջնորդել մեզ վստահելի ուսուցիչների միջոցով:

    Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթն օգնություն ստացել ուսուցչից։

  • Ձեր կրթությունը կամ կարիերան ծրագրելու ո՞ր ոլորտներում օգտակար կլինի ստանալ Տիրոջ առաջնորդությունն ուսուցչի խորհրդի միջոցով:

Կարող եք կիսվել այն մարդու օրինակով, որը ծառայել է ձեզ որպես ուսուցիչ: Կարող եք կիսվել այդ մարդու հետ աշխատելու ձեր փորձառությամբ, նաև՝ ինչպես է նա օգնել ձեզ տեսնել Փրկչի առաջնորդությունը ձեր կյանքում:

Այսօրվա ուսումնասիրության ընթացքում հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ բացահայտել վստահելի ուսուցիչներին ձեր կյանքում, որոնք կարող են օգնել ձեզ փնտրել Տիրոջ առաջնորդությունը՝ կրթությունը և կարիերան ծրագրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Սուրբգրային խրատական օրինակներ

Օգտակար կլինի կիսվել, որ Երկնային Հորը տրված տիտղոսներից մեկը «Խորհրդի մարդ» տիտղոսն է (տես Մովսես 7.35): Ուսանողներին առաջարկեք կարդալ Հովհաննես 5.19–20 և Հովհաննես 8.26–28 հատվածները՝ պարզելով, թե Երկնային Հայրը ինչպես խրատեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Կարող եք տալ նմանատիպ հարց․

  • Ինչպե՞ս կարող է դա օգնել մեզ հասկանալ Փրկչի կարիքի մասին՝ որպես ուսուցչի:

Ուսանողները կարող են նշել, որ Հիսուսը սովորել է Իր Հոր օրինակից և փնտրել է Իր Հոր խորհուրդն ու առաջնորդությունը:

Կիսվելուց հետո կարող եք ուսանողներին տրամադրել սուրբգրային հետևյալ օրինակները, որով Տերը առաջնորդում է Իր ժողովրդին ոգեշնչված ուսուցիչների միջոցով: Ուսանողները կարող են աշխատել զուգընկերոջ հետ և ընտրել մեկ պատմություն՝ ուսումնասիրելու և հաջորդող հարցերին պատասխանելու համար:

Մովսես և Հեսու. Բ Օրենք 3.21–22 (Մովսեսն առաջնորդում է Հեսուին), 28 (Տիրոջ հրահանգները Մովսեսին)

Դեբորա մարգարեուհին և Բարակը, նրա ռազմական ղեկավարը. Դատավորներ 4.4–10, 14, Դատավորներ 5․1–3 (տոնում է Իսրայելի հաղթանակը)

Հեղի քահանայապետը և երիտասարդ մարգարեն՝ Սամուելը. Ա Թագավորների 3.1–10

  • Ինչպե՞ս է Տերը Իր առաջնորդությունը տրամադրել այդ ուսուցչի միջոցով:

  • Ինչպե՞ս կարող է այդ պատմությունն օգնել մի մարդու, որը երկմտում է՝ ուսուցչից օգնություն խնդրել, թե ոչ:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին բացահայտել պոտենցիալ ուսուցիչներին և նրանց հետ կապվելու ծրագիր կազմել:

սեմինարիայի պատկերակ Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք «Գտնել ուսուցիչ» վերնագրով աշխատաթերթը: Ուսանողներին բաժանեք խմբերի կամ զույգերի՝ աշխատաթերթը լրացնելու համար: Որպես այլընտրանք, կարող եք աշխատաթերթի յուրաքանչյուր հատված տեղադրել սենյակով մեկ և առաջարկել ուսանողներին հերթով կատարել յուրաքանչյուր վարժությունը:

Տերը կառաջնորդի մեզ վստահելի ուսուցիչների միջոցով

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ քննարկեցին իրենց խմբում։ Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց ծրագրով:

Օգտակար կլինի բացատրել ուսանողներին, որ ծնողները, ուսուցիչները, դպրոցի խորհրդատուները և ուրիշները կարող են օգնել իրենց համապատասխան ուսուցիչ գտնել: Որոշ ճյուղեր, ծխեր և ցցեր կարող են նույնիսկ ունենալ կրթության և կարիերայի ոլորտի մասնագետներ: Վստահեցրեք ուսանողներին, որ Տերը մեր ճանապարհին դնում է շատ վստահելի մարդկանց, որոնք կարող են ծառայել որպես ուսուցիչներ: Որոշ մարդիկ կարճաժամկետ ուսուցիչներ են և բավարարում են մեր հատուկ կարիքները: Մյուս ուսուցիչները կարող են ավելի երկար աշխատել մեզ հետ:

Ուսանողներին առաջարկեք խնդրել Երկնային Հոր օգնությունը՝ գտնելու նրանց, ովքեր կարող են օգնել իրենց և կապվելու նրանց հետ: Վկայեք, որ Նա կտրամադրի նրանց իրենց անհրաժեշտ օգնությունը: