«Հաջողության հասնել դպրոցում. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հաջողության հասնել դպրոցում. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Կյանքի նախապատրաստություն. Հաջողության հասնել դպրոցում
Հաջողության հասնել դպրոցում
Ակնարկ
Շատերի համար դպրոցում հաջողության հասնելու դժվարությունները կարող են ճնշող լինել։ Եթե մենք ներգրավենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին կրթություն ստանալու գործընթացում, Նրանք կմեծացնեն և կզորացնեն մեր ջանքերը: Մենք գիտակցում ենք, որ պատասխանատու ենք մեր որոշումների համար և խուսափում ենք վատ աշխատանքի համար արդարացումներ գտնելուց։ Մենք կարող ենք հետևել Փրկչի ուսուցանած օրինակներին, որոնք կարող են օգնել մեզ ավելի կազմակերպված լինել՝ խուսափելով հետաձգման գայթակղությունից, երբ վստահորեն հաղթահարում ենք կրթության ցանկացած դժվարություն:
Ժամանակացույցի առաջարկ․ այս դասերից մի քանիսը կամ բոլորը դասավանդեք ուսումնական տարվա սկզբում: Դա կօգնի ուսանողներին սովորել արժեքավոր հմտություններ, որոնք կօգնեն նրանց հաջողության հասնել իրենց գիտական ուսումնասիրություններում ողջ տարվա ընթացքում:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ներգրավել Տիրոջը իրենց ուսման մեջ:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են զգացել, որ Տերն օգնում իրենց կամ իրենց ծանոթին սովորել դպրոցում: Նրանք կարող են պատրաստվել՝ կիսվելու այս փորձառությունով դասարանի հետ:
-
Նյութեր․ նախապատրաստեք այնպիսի վարժություն, որը կպահանջի ուսանողից կատարել առաջադրանքը ուրիշների օգնությամբ (օրինակ՝ գունավոր կոնֆետների տեսակավորում՝ աչքերը կապած)
-
Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ՝ ուսումնասիրության օրագրի գրավոր վարժության համար, որը կատարվելու է դասի վերջում
-
Աշխատաթերթ․ «Ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ»
Պատասխանատվություն ստանձնեք ձեր ուսումնառության համար
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին բացահայտել գործողություններ, որոնք կարող են օգնել իրենց պատասխանատվություն ստանձնել իրենց ուսումնառության համար:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց կրթական ջանքերի մասին՝ պատասխանելով հետևյալ հարցերին․
-
Ո՞ր ոլորտներում եմ առաջադիմում, որոնք օգնում են ինձ դպրոցում:
-
Որքա՞ն հաճախ եմ բերում արդարացումներ, որոնք կարող են խանգարել իմ ուսմանը:
-
-
Աշխատաթերթ․ «Taking Responsibility»
Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում
Ժամանակացույցի առաջարկ․ այս դասում օգտագործվում է Արարման մասին Աբրահամ 4–5 գլուխների պատմությունը՝ սահմանելու կյանքի կարգավորման և կազմակերպման օրինաչափություններն այն մարդու համար, որը ոգեշնչված ընտրություններ է կատարել՝ հիմնված Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության վրա: Այս դասը կարող եք ուսուցանել Դաս 7. «Ծնունդ 1․1–25»-ը ուսուցանելու ժամանակ:
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին իմանալ, թե Փրկչի օրինակն ինչպես կարող է օգնել կարգավորել իրենց դպրոցական աշխատանքը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կազմել դպրոցական աշխատանքների ցանկ, որոնք պետք է կատարեն այս շաբաթ: Սա կարող է ներառել՝ տնային աշխատանք, թեստեր, նախագծեր կամ հանձնարարված ընթերցանություն (ներառյալ սեմինարիան):
-
Բովանդակություն ցուցադրման համար․ որևէ բանի նկար, որը կատարելու համար պահանջվում են բազմաթիվ քայլեր (օրինակ՝ բաղադրատոմս, գլուխկոտրուկ կամ «արա ինքդ» նախագիծ), երկնքի և երկրի նկար
-
Աշխատաթերթ․ «Իմ դպրոցական աշխատանքների կազմակերպումը և առաջնահերթությունները»
Հետաձգման հաղթահարում
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գտնել եղանակներ՝ հաղթահարելու դպրոցական աշխատանքները հետաձգելու գայթակղությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել՝ ներկայացնելու մի քանի պատճառ, թե ինչու դեռահասները կարող են հետաձգել իրենց դպրոցական աշխատանքները: Խրախուսեք նրանց պատրաստվել կիսվելու, թե ինչ են արել՝ իրենց դպրոցական առաջադրանքները և հանձնարարությունները ժամանակին կատարելու համար։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ մանանա հավաքող իսրայելացիների նկար
-
Նյութեր․ նկարչական պարագաներ ուսանողների համար՝ պաստառ պատրաստելու համար
-
Տեսանյութ. «Ձեր հաջորդ քայլը», 7:38–8:29