Սեմինարիա
Ծննդոց 1․1–25 Արարում


«Ծննդոց 1.1–25. Արարում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծննդոց 1.1–25. Արարում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5․ Դաս 7

Ծննդոց 1․1–25

Արարում

ծովափ

Մեր աշխարհի վեհությունն ու գեղեցկությունը վկայում են փառահեղ Արարիչների մասին, որոնք կարող են այս երկրի հրաշալիքների վերափոխել մի բան, որը «անձև և դատարկ է» (տես Ծննդոց 1.2): Այս դասը կօգնի ուսանողներին զգալ սեր և երախտագիտություն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ուսումնասիրելով երկրի Արարումը:

Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել երկրի և Աստծո բոլոր արարչագործությունների գեղեցկության մասին։ Առաջարկեք նրանց բերել մի նկար կամ պատրաստ լինել խոսել մի բանի մասին այս աշխարհում, որը նրանց հաճելի է:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նշում․ Թեև երկրի Արարման մասին պատմությունները կարելի է գտնել նաև Մովսես 2 և Աբրահամ 4 գլուխներում, այս դասը կկենտրոնանա Ծննդոց 1 գլխում արձանագրված պատմության վրա:

Մեծ արարիչներ և արարչագործություններ

Դասը սկսելու համար կարող եք ցուցադրել որևէ գեղեցիկ շենքի նկարներ, որը հայտնի վայր է ձեր տարածքում: Կարող եք տալ նմանատիպ հարցեր.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ ցանկանում այցելել այսպիսի շենք:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զգացմունքներ են ունենում գեղեցիկ շենքեր ստեղծողները, երբ մարդիկ հաճույքով վայելում են իրենց աշխատանքը:

լիճ

Այնուհետև կարող եք ցուցադրել ձեր տարածքում գտնվող գեղեցիկ լանդշաֆտի նկար։ Առաջարկեք ուսանողներին անել հետևյալը՝ այսօրվա դասին նախապատրաստվելու համար:

Մտածեք, թե ինչ եք զգում կամ ինչ մտքեր եք ունենում, երբ տեսնում եք երկրի գեղեցկությունն ու վեհությունը: Մտածեք, թե որքան հաճախ եք ժամանակ տրամադրում՝ հիանալու կամ գնահատելու այս երկրային հրաշալիքները: Այսօր ուսումնասիրելիս՝ աղոթքով հրավիրեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ սեր և երախտագիտություն զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ այս աշխարհի արարման համար:

Արարում

Նախքան հետևյալ ուսումնական վարժությունը ներկայացնելը, կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ իրենք գիտեն երկրի արարման մասին: Այնուհետև առաջարկեք ուսանողներին կարդալ հետևյալ նախադասությունը «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագրից: Առաջարկեք ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց ուսումնասիրության օրագրերում կամ որպես նշում՝ իրենց սուրբ գրություններում: Կարող եք նաև գրել այն գրատախտակին:

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագրում մենք սովորում ենք․

Իր Հոր ղեկավարությամբ [Հիսուս Քրիստոսը] ստեղծեց երկիրը: («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org)

Ծննդոց 1 գլուխը պարունակում է որոշ մանրամասներ այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը ստեղծել երկիրը: Կարդացեք արարման առաջին վեց ժամանակաշրջանների պատմությունը Ծննդոց 1 գլխից՝ փնտրելով, թե ինչ ենք սովորում Արարչի և արարչագործության մասին։

Երբ ուսանողներն ուսումնասիրեն հետևյալ հատվածները, կարող եք առաջարկել նրանց գտնել և նշել Արարչության յուրաքանչյուր «օրը» իրենց սուրբ գրություններում: Դա անելու եղանակներից մեկն է՝ հետևյալ աղյուսակը պատկերել գրատախտակին և ուսանողներին ժամանակ տալ՝ այն լրացնելու համար։ Դուք կարող եք ուսանողներին կազմակերպել ավելի փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել ուսումնասիրել հատվածների մեկական հավաքածու աղյուսակից։

Օգտակար կլինի բացատրել, որ «օր» բառը նշանակում է արարման ժամանակաշրջան, այլ ոչ թե որոշակի ժամանակահատված (տես Աբրահամ 4 գլուխը, որտեղ արարման ժամանակաշրջանները կոչվում են «ժամանակ»): Նշում․ Տղամարդու և կնոջ ստեղծմանն ավելի խորը կանդրադառնանք «Ծննդոց 1․26–27» և «Ծննդոց 1․28–2․25» դասերի ընթացքում։

Ուշադիր եղեք, որ դասի այս հատվածը շատ երկար չտևի, որպեսզի ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան կենտրոնանալու «Փրկչի դերը որպես Արարիչ» բաժնի վրա:

Օր 1․ Ծննդոց 1.1–5

Բաժանեց լույսը խավարից

Օր 2․ Ծննդոց 1․6–8

Օր 3․ Ծննդոց 1․9–13

Օր 4․ Ծննդոց 1․14–19

Օր 5․ Ծննդոց 1.20–23

Օր 7․ Ծննդոց 1.24–27

  • Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեցաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Ուսանողները կարող են հարցեր ունենալ Արարման որոշ մանրամասների վերաբերյալ: Օգնեք նրանց հասկանալ, որ Արարման պատմությունները նախատեսված չեն որոշակի գործընթացներին, ժամանակաշրջաններին կամ իրադարձություններին բառացի, գիտական բացատրություն տալու համար: Օգտակար կլինի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.32–34 հատվածները և վստահեցնել ուսանողներին, որ Փրկիչն Իր ժամանակին կհայտնի բոլոր բաները։

Փրկչի դերը՝ որպես Արարիչ

Ուսանողներին հնարավորություն տվեք խորացնելու իրենց երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի՝ որպես Արարչի հանդեպ: Դա կարող եք անել՝ գրատախտակին նկարելով երկրի նկարը և ուսանողներին ցուցադրելով սուրբ գրությունների հետևյալ հղումները՝ ուսումնասիրության համար։ Առաջարկեք նրանց ուսումնասիրել հատվածներից մի քանիսը կամ բոլորը և գալ գրատախտակի մոտ՝ երկրի նկարի շուրջը գրելու այն նշանակալից արտահայտությունները, որ իրենք գտել են։

Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս հատվածները, առաջարկեք նրանց առանձնահատուկ ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող է Հոգին վկայել իրենց Փրկչի դերի մասին՝ որպես Արարիչ։

Ընտրեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը ուսումնասիրելու համար՝ փնտրելով ուսմունքներ, որոնք կարող են օգնել ավելի լավ հասկանալ և գնահատել Հիսուս Քրիստոսին՝ որպես Արարիչ։

Ալմա 30․43-44

Վարդապետություն և Ուխտեր 38․1–3

Վարդապետություն և Ուխտեր 59․18–20

Վարդապետություն և Ուխտեր 76.22–24

Մովսես 1.33, 39

Մովսես 6.63

Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով: Դա անելու համար ուսանողներին ցուցադրեք հետևյալ հարցերը՝ քննարկման համար։

  • Ի՞նչ կարևոր բառեր կամ արտահայտություններ կառանձնացնեք ձեր ուսումնասիրած հատվածներից: Ինչո՞ւ։

  • Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ հասկացաք կամ զգացիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ։

Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե Փրկչի դերը՝ որպես Արարիչ, ինչպես է ազդել իրենց կյանքի վրա: Այդ մտորումների ընթացքում կարող եք ցուցադրել «Մենք ապրել ենք Աստծո հետ» տեսանյութը (4:00), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

4:3

Կարող եք նաև օգտագործել Նախագահ Բոյդ Կ. Փաքերի պատմությունը «Լրացուցիչ նյութեր» բաժնից։

Արտահայտենք մեր երախտագիտությունը Արարչին

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին արտահայտել իրենց սերն ու երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ Արարչի Իր դերի համար: Որպեսզի օգնեք նրանց արտահայտել իրենց երախտագիտությունը, կարող եք կատարել հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը: Կարող եք ցուցադրել ձեր ընտրած տարբերակները և առաջարկել ուսանողներին ընտրել դրանցից մեկը և կատարել այն։

  • Գրեք բանաստեղծություն կամ օրագրում գրառում կատարեք, որն արտահայտում է երախտագիտություն Հիսուս Քրիստոսի և Նրա արարչագործությունների համար:

  • Նկարեք մի նկար, որը ներկայացնում է ձեր զգացմունքները Փրկչի և Նրա արարչագործությունների հանդեպ:

  • Ընտրեք մի օրհներգ, որը Փրկչի և Նրա արարչագործությունների մասին է։ Ուսումնասիրեք բառերը՝ երաժշտության հետ: Դուք կարող եք որոնել «Հիսուս Քրիստոս՝ Արարիչ» օրհներգը՝ հիմների ժողովածուի «Թեմաներ» բաժնում: Կարող եք գրել օրհներգի ևս մի տուն, որն արտահայտում է ձեր զգացմունքները Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Արարման վերաբերյալ։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք ներկայացնել, թե ինչ սովորեցին և զգացին այս վարժությունից։

սեմինարիայի պատկերակՓնտրեք հնարավորություններ՝ օգտագործելու հոգևոր երաժշտությունը՝ Հոգու ազդեցությունը հրավիրելու համար: Ոգեշնչող երաժշտությունը կարող է ստեղծել ակնածանքի զգացում և օգնել ուսանողներին զգալ իրենց սովորած ճշմարտությունների զորությունը: Եթե ուսանողներն ընտրեն իմաստալից օրհներգեր, որոնք արտահայտում են իրենց սերն ու երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ, դասարանը կարող է միասին երգել դրանցից մեկը կամ մի քանիսը, և ուսանողները կարող են կիսվել իրենց գրած լրացուցիչ տունով:

(Ոգեշնչող երաժշտության օգտագործման վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։)

Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կարդալ իրենց գրած բանաստեղծությունը կամ օրագրի գրառումը: Կարող եք ցուցադրել ուսանողների ստեղծած նկարները և առաջարկել նրանց կիսվել, թե ինչ են իրենք պատկերել և ինչու: Կարող եք ավարտել դասը՝ կիսվելով ձեր մտքերով Արարման մեջ Փրկչի դերի մասին: