Սեմինարիա
Ծննդոց 1.26–27. «Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով»


«Ծննդոց 1.26–27. «Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծննդոց 1.26–27. «Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5․ Դաս 8

Ծննդոց 1.26–27

«Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով»

Հիսուսը գրկել է փոքրիկ երեխաներին

Արարման վեցերորդ շրջանում Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը: Յուրաքանչյուր մարդ երկրի վրա երկնային ծնողների սիրելի որդին կամ դուստրն է և ունի աստվածային բնույթ և ճակատագիր։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ իրենց ինքնության և ներուժի կարևորությունը որպես երկնային ծնողների որդիներ և դուստրեր:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտապահել կամ վերանայել Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության թեմաների առաջին տողերը և խորհել յուրաքանչյուր նախադասության կարևորության մասին.

Հնարավոր ուսումնական վարժություններ

Բնութագրեր և պիտակներ

Գրատախտակին գծեք ժամանակագրության մի օրինակ և առաջարկեք ուսանողներին ստեղծել իրենց սեփական ժամանակագրությունն ուսումնասիրության օրագրում: Ստորև տրված է ժամանակագրության մի օրինակ:

Գծեք հորիզոնական մի գիծ, որը ներկայացնում է ձեր կյանքը և պիտակեք այն տարբեր բնութագրերով կամ պաշտոններով որոնք դուք ունեցել եք նախկինում, ունեք ներկայումս կամ ակնկալում եք ունենալ ապագայում: Այն կարող է ներառել` «ընկեր», «ուսանող», աշխատանքային պաշտոն, որ դուք ունեցել եք: Ստորև բերված է օրինակ.

  • Որո՞նք են այն բնութագրերը, որոնք որոշեցիք դնել ձեր ժամանակագրության վրա: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս են այս բնութագրերը կամ պաշտոններն ազդում ձեր կատարած ընտրությունների վրա:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչպես կարող են ազդել մեզ վրա այն եղանակները, որոնցով մենք պիտակավորում ենք մեզ:

31:24
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Պիտակները կարող են հետաքրքիր լինել և արտահայտել ձեր աջակցությունը ցանկացած դրական բանի հանդեպ: Ժամանակի ընթացքում շատ պիտակներ կկորցնեն իրենց արդիականությունը ձեզ համար։ Եվ ոչ բոլոր պիտակներն ունեն հավասար արժեք։ Բայց, եթե որևէ պիտակ փոխարինում է ձեր ամենակարևոր բնութագրերին, դուք հոգևոր առումով կարող եք վնաս կրել։ («Ընտրություններ հավերժության համար», [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ձեր կարծիքով, որոշ պիտակներ ինչպե՞ս կարող են հոգևոր առումով վնասել:

Երկնային ծնողների զավակները

Կարդացեք Ծննդոց 1.26–27 հատվածները և հետևյալ խոսքերը «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրից՝ փնտրելով, թե ինչ կարող եք սովորել ձեր հավերժական ինքնության վերաբերյալ:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Ծննդոց 1.26–27 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:

Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: Սեռն անհատի նախաերկրային, երկրային և հավերժական ինքնության և նպատակի հիմնական բնութագիրն է: («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ պատկերացումներ ձեռք բերեցիք ձեր հավերժական ինքնության մասին:

    Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են նշել, այն է, որ մենք երկնային ծնողների որդիներ և դուստրեր ենք՝ ստեղծված նրանց պատկերով։ Եթե նրանք դեռ չեն գրել դա, առաջարկեք ուսանողներին գրել «Աստծո զավակ» իրենց ժամանակացույցի վրա:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ստեղծված լինել Աստծո պատկերով:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) կիսվել է հետևյալ գաղափարներով Աստծո պատկերով ստեղծված լինելու վերաբերյալ։

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

Աստված՝ մեր Հայրը, ականջներ ունի, որոնցով լսում է մեր աղորթները: Նա ունի աչքեր, որոնցով տեսնում է մեր գործերը: Նա ունի բերան, որով խոսում է մեզ հետ: Նա ունի սիրտ, որը լի է կարեկցանքով և սիրով: Նա իրական է: Նա ապրում է: Մենք նրա զավակներն ենք՝ նրա պատկերով ստեղծված: Մենք նման ենք նրան և նա նման է մեզ։ («Ես գիտեմ, որ իմ Քավիչն ապրում է», Ensign, ապրիլ 1990, 6)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ձեր ինքնությունը որպես Աստծո զավակ վեր դասել ցանկացած այլ բնութագրից:

    Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու, թե ներկայումս իրենց համար որքան կարևոր է իրենց ինքնությունը՝ որպես Աստծո զավակ: Դա անելը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն՝ վկայելու ճշմարտության մասին կամ օգնելու նախապատրաստել ուսանողների մտքերն ու սրտերը ուսումնառության համար:

  • Ի՞նչ խոչընդոտներ կարող են դժվարացնելձեր ինքնությանը հավատալը կամ հիշել ձեր ինքնությունը որպես Աստծո զավակներ՝ ստեղծված Նրա պատկերով:

Կարող եք գրատախտակին գրել նախորդ հարցի՝ ուսանողների պատասխանները։ Հնարավոր պատասխանները կարող են լինել այն մասին, որ որոշ մարդիկ կարող են չհասկանալ, թե ինչու է կարևոր Աստծո զավակ լինելը, նրանց համար կարող է դժվար լինել զգալ Աստծո սերը կամ նրանց ուշադրությունը կարող է շեղվել ոչ այնքան կարևոր բնութագրերի վրա: Եթե ուսանողները հարցեր ունենան սեռի վերաբերյալ, հետևեք Փրկչի օրինակին՝ ուսուցանելով Նրա վարդապետությունն այնպես, որ այն բերի հասկացողություն, հույս և բժշկություն: Վկայեք, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և կօգնի ուսանողներին ստանալ իրենց հարցերի պատասխանները, երբ իրենք կիրառեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Լրացուցիչ գաղափարների համար այն մասին, թե ինչպես օգնել ուսանողներին սեռի վերաբերյալ հարցերում, տես Օժանդակ ուսումնական վարժություններ բաժինը։

Սուրբ գրությունների և մարգարեների խոսքերը

Ուսանողներին տրամադրեք «Աստծո զավակն եմ» վերնագրով աշխատաթերթը: Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրելիս ոգեշնչում փնտրել Աստծուց՝ օգնելու իրենց ըմբռնել իրենց աստվածային ինքնության նշանակությունը: Բացի աշխատաթերթից, կարող եք առաջարկել ուսանողներին կրկնել Երիտասարդ կանայք և Ահարոնյան քահանայություն թեմաներում պարունակվող ուսմունքները: Ուսանողները կարող են անել դա անհատապես կամ փոքր խմբերով:

աշխատաթերթ

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, կարող եք առաջարկել նրանց կիսվել իրենց սովորածով դասարանի հետ կամ փոքր խմբերում: Կարող եք նաև տալ նմանատիպ հարցեր.

  • Ձեր ուսումնասիրած աղբյուրներում ի՞նչ գտաք, որը կարևոր էր ձեզ համար:

  • Աստծո զավակ լինելու ձեր ինքնության մասին իմացությունն ինչպե՞ս կարող է ազդել ինքներդ ձեր և ուրիշների մասին ձեր պատկերացումների վրա:

  • Ձեր աստվածային ինքնության և ներուժի մասին իմացությունն ինչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա:

Եթե ուսանողների համար օգնակար կլինի տեսնել մի օրինակ, թե ինչպես կարող է իրենց վրա ազդել իրենց հավերժական ինքնության իմացությունը, կարող եք ցուցադրել «Running Toward the Light» տեսանյութը (17:34, դիտել 11:00–15:19), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այս տեսանյութում Յոթանասունից երեց Պիտեր Մ․ Ջոնսոնը կիսվել է իր փորձառությամբ, երբ իմացել է, որ ինքն Աստծո զավակն է, և այն ազդեցությամբ, որ այդ իմացությունն ունեցել է իր կյանքի վրա: Տեսանյութից հետո կարող եք առաջարկել մի քանի ուսանողի կիսվել, թե ինչը տպավորեց իրենց Երեց Ջոնսոնի ուղերձում:

17:34

Խորհեք ձեր ինքնության մասին

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու այն մասին, թե իրենք ինչ սովորեցին իրենց ինքնության և ներուժի մասին՝ որպես երկնային ծնողների դուստրեր և որդիներ: Առաջարկեք նրանց իրենց ուսումնական օրագրերում գրել իրենց ստացած տպավորությունները կամ գաղափարները, որոնք կցանկանային հիշել: Կարող եք ավարտել՝ երգելով «Աստծո զավակն եմ» երգն ամբողջ դասարանով, ապա կիսվեք Աստծո զավակ լինելու մասին ձեր վկայությամբ:

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Ծննդոց 1.26–27 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: