«Ծննդոց 1.28–31, 2․1–25․ «Ընտանիքն առանցքային դեր ունի Արարչի ծրագրում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծննդոց 1.28–31, 2․1–25․ «Ընտանիքն առանցքային դեր ունի Արարչի ծրագրում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5․ Դաս 9
Ծննդոց 1․28–31, 2․1–25
«Ընտանիքն առանցքային դեր ունի Արարչի ծրագրում»
Ադամի և Եվայի արարումից հետո Երկնային Հայրը միացրեց նրանց ամուսնությամբ: Նա պատվիրեց նրանց բազմանալ, լցնել երկիրը և հարել միմյանց: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ ամուսնության և ընտանիքի կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:
Ուսանողի նախապատրաստում. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը՝ փնտրելով ուսմունքներ, որոնք նկարագրում են, թե ինչու ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր փրկության ծրագրում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկնային Հոր փրկության ծրագրում ամուսնության և ընտանիքի կարևորությունը քննարկելիս՝ հիշեք, որ շատ ուսանողներ այս պահին իդեալական ընտանեկան իրավիճակներում չեն ապրում: Նրբանկատ եղեք ուսանողների կարիքների ու հարցերի նկատմամբ։
Կան բաներ, որոնք առանցքային դեր ունեն
Կարող եք գրատախտակին գրել մեկ կամ մի քանի անավարտ նախադասություն, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է որևէ առարկա, գործողություն, մարդ և այլն առանցքային դեր ունենալ՝ ինչ-որ բան իրականացնելու համար: Հետևյալ օրինակները կարող են օգտակար լինել։ Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես կարող են լրացնել նախադասության մեջ բաց թողնված տեղերը, ապա տարբեր ուսանողների խնդրեք կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Օգտակար կլինի բացատրել, որ առանցքային բառը կարող է նշանակել նաև կարևոր կամ ամենակարևոր։
դպրոցում հաջողության հասնելու համար կարևոր է, քանի որ ։
երջանիկ կյանքի կարևոր մասն է, քանի որ ։
ամենակարևոր դերն է խաղում իմ կյանքում, քանի որ ։
Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, ցուցադրեք «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրից հետևյալ խոսքերը և առաջարկեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ դրանք: Խնդրեք դասարանին փնտրել մեր Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային կողմը:
«Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում ասվում է՝
Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն առանցքային դեր ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար: («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Gospel Library)
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ են ամուսնությունն ու ընտանիքն այդքան կարևոր դեր խաղում Երկնային Հոր փրկության ծրագրում:
-
Ըստ ձեզ, մեր օրերում սատանան ինչպե՞ս է հարձակում գործում ամուսնությունների և ընտանիքների վրա:
Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կամ ուրիշների մոտ ծագած այն հարցերի մասին, որոնք վերաբերում են ամուսնությանը և ընտանիքին։ Նրանք կարող են իրենց հարցերը գրել իրենց օրագրերում: Խրախուսեք ուսանողներին այսօրվա ուսումնասիրության ժամանակ փնտրել ճշմարտություններ և ուշադրություն դարձնել հոգևոր տպավորություններին, որոնք կարող են օգնել իրենց գտնել այս հարցերի պատասխանները:
Ուսմունքներ սուրբ գրություններից
Բացատրեք, որ այն, ինչ արեց Երկնային Հայրը երկրի Արարումից հետո, կօգնի մեզ հասկանալ ամուսնության և ընտանիքի առանցքային դերն Իր ծրագրում: Ցուցադրեք հետևյալ հրահանգներն ու աղբյուրները և ուսանողներին ժամանակ տվեք՝ դրանք ուսումնասիրելու համար: Կարող եք դրանք միասին ուսումնասիրել դասարանով կամ կարող եք ուսանողներին բաժանել խմբերի՝ այս աղբյուրները միասին ուսումնասիրելու և քննարկելու համար:
Երբ ուսանողները կարդան Ծննդոց 2 գլխի հատվածները, կարող եք բացատրել, որ օգնական բառը հատված 18-ում նշանակում է «օգնական, որն արժանի կամ համապատասխան է» Ադամին (տես ծանոթագրություն 18բ): Կարող եք նաև բացատրել, որ Ադամի կողոսկրից Եվայի արարման պատմությունը խորհրդանշական է և կարող է ներկայացնել հավասար գործընկերությունն ամուսնու և կնոջ միջև (տես Ռասել Մ. Նելսոն, «Եվայի դասերը», Ensign, նոյ. 1987, 87):
Ուսումնասիրեք հետևյալ խոսքերը և սուրբ գրությունները՝ փնտրելով Աստծո համար ամուսնության և ընտանիքի կարևորության ապացույցները:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ուսուցանել է.
Տերը … Ադամին ու Եվային՝ առաջին տղամարդուն և առաջին կնոջը միասին [բերեց] այս երկիր և կատարեց ամուսնության սրբազան արարողությունը՝ նրանց ամուսին և կին դարձնելով: (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 192)
Սուրբ գրություններ՝ ուսումնասիրության համար․
Ծննդոց 1.27–28 (Աստծո պատվիրանն Ադամին և Եվային)
Ծննդոց 2.18, 21–24 (Եվայի արարումը)
Ծննդոց 2.24 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:
Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածներ (Տիրոջ ուսմունքները՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով)
-
Ի՞նչ ճշմարտություններ գտաք, որոնք ցույց են տալիս ամուսնության և ընտանիքի կարևորությունն Աստծո համար:
Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ․
Աստված պատվիրել է ամուսիններին և կանանց երեխաներ ունենալ (Ծննդոց 1.28):
Ամուսինն ու կինը պետք է մեկ լինեն և գործեն որպես հավասար գործընկերներ (Ծննդոց 2.18, 24):
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից (Վարդապետություն և Ուխտեր 49․15)։
Երկիրը ստեղծվել է, որպեսզի լինի մի տեղ, որտեղ Աստծո զավակները կարող են ծնվել ընտանիքներում և միասին զարգանալ (Վարդապետություն և Ուխտեր 49.16–17):
Այս ճշմարտությունները քննարկելիս օգտակար կլինի քննարկել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ընդգծել է այն կարևոր դերը, որը պետք է խաղային ընտանիքները, Աստծո կողմից երկիրը ստեղծելուց հետո
Իր ողջ փառահեղությամբ, Երկիր մոլորակն Աստծո մեծ ծրագրի փառահեղ մասն է: Պարզապես ամփոփելով` երկիրը ստեղծվել է, որ ընտանիքները լինեն: Սուրբ գրությունը բացատրում է, որ ամուսինը և կինը «կլինեն մեկ մարմին, և այս բոլորը նրա համար է, որպեսզի երկիրը հասնի իր ստեղծման նպատակին» [Վարդապետություն և Ուխտեր 49.16]: («The Creation», Ensign, մայիս 2000, 85)
-
Աստծո ծրագրում ամուսնության և ընտանիքի առանցքային դերի մասին հիշելն ինչպե՞ս կարող է ազդել ձեր կյանքում կատարած ընտրությունների վրա:
-
Ինչպե՞ս կարող են այս ճշմարտություններն ու ուսմունքները օգնել մեզ արձագանքել, երբ տեսնում ենք, որ ամուսնության կամ ընտանիքի վարդապետությունը քննադատվում կամ նվազեցվում է:
-
Ըստ ձեզ, ամուսնության և ընտանիքի հետ կապված Երկնային Հոր չափանիշներին հետևելն ինչպե՞ս կօգնի ձեզ ավելի նմանվել Նրան:
Կազմեք պատասխան
Որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել, թե իրենք ինչ են իմացել Աստծո ծրագրում ամուսնության և ընտանիքի կարևորության մասին, կարող եք կիսվել հետևյալ սցենարով: Կարող եք հարմարեցնել այս սցենարը՝ անհրաժեշտության դեպքում ավելի համապատասխանեցնելով ձեր մշակույթին և ձեր ուսանողների կյանքին: Սցենարով կիսվելուց հետո ուսանողներին ցուցադրեք պատասխան ստեղծելու հրահանգները:
Էլիզաբեթի դպրոցում դասերից մեկի ժամանակ քննարկում տեղի ունեցավ ամուսնության և ընտանիքի մասին։ Էլիզաբեթը կիսվեց տղամարդու և կնոջ միջև ամուսնության վերաբերյալ իր տեսակետով և ամուսնացած զույգերի՝ երեխաներ ունենալու կարևորության մասին: Էլիզաբեթի դասընկերներից շատերն արտահայտում էին կարծիքներ, որոնք շատ էին տարբերվում իր ունեցած կարծիքներից: Դասերից հետո Իսահակ անունով մի երիտասարդ, որը նույնպես Էլիզաբեթի սեմինարիայի դասարանում էր սովորում, հարցրեց Էլիզաբեթին, թե նրա կարծիքներն ամուսնության և ընտանիքի մասին ինչու են այդքան հնացած:
Օգտագործելով ձեր այսօրվա սովորածը՝ կազմեք պատասխան, որով Էլիզաբեթը կարող է կիսվել Իսահակի հետ: Ձեր պատասխանում ներառեք հետևյալը.
-
Բացատրություն այն մասին, թե ամուսնությունը և ընտանիքն ինչու են կարևոր Երկնային Հոր և Նրա փրկության ծրագրի համար
-
Մեկ կամ մի քանի ուսմունք սուրբ գրություններից կամ Եկեղեցու ղեկավարներից
-
Էլիզաբեթի առաջարկն Իսահակին, որը կօգնի նրան
Ուսանողներին պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց պատասխաններով։ Նրանք կարող են կիսվել իրենց պատասխաններով դասընկերոջ կամ փոքր խմբի հետ: Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով կամ ներկայացնել սցենարը դերախաղով:
Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու այն մասին, թե ինչ սովորեցին ու զգացին այսօր: Նրանք կարող են մտածել իրենց սովորած այն ճշմարտությունների մասին, որոնք տալիս են իրենց հարցերի պատասխանները: Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում գրել իրենց ունեցած հոգևոր տպավորությունների մասին: Վկայեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին:
Մտապահեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Ծննդոց 2.24 հատվածի սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Մարդը … կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: