Սեմինարիա
Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5․ Ակնարկ


«Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5

Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5

Ակնարկ

Մեր Երկնային Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը։ Արարման վեցերորդ օրը Ադամն ու Եվան ստեղծվեցին Աստծո պատկերով: Տերը միացրեց Ադամին ու Եվային ամուսնությամբ և պատվիրեց նրանց բազմանալ և լցնել երկիրը:

սեմինարիայի պատկերակՍտեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով: Ոգեշնչող երաժշտությունը կարող է հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը և ստեղծել ակնածանքի զգացում դասարանում: Ավելին իմանալու համար տես «Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 7-ում՝ «Ծննդոց 1․1–25»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ծննդոց 1․1–25

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ սեր և երախտագիտություն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ուսումնասիրելով երկրի Արարումը:

  • Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել երկրի և Աստծո բոլոր արարչագործությունների գեղեցկության մասին։ Առաջարկեք նրանց բերել մի նկար կամ պատրաստ լինել խոսել մի բանի մասին այս աշխարհում, որը նրանց հաճելի է:

  • Նկարներ․ գեղեցիկ շենք, որը հայտնի վայր է ձեր տարածքում, ձեր տարածքում գտնվող գեղեցիկ լանդշաֆտի նկար

  • Բովանդակություն ցուցադրման համար. Արարման առաջին վեց օրը ներկայացնող աղյուսակ, ուսանողների ուսումնասիրության համար սուրբ գրություններ՝ նշված «Փրկչի դերը որպես Արարիչ» վերնագրի ներքո, տարբերակներ ուսանողների համար՝ նշված «Արտահայտենք մեր երախտագիտությունն Արարչին» վերնագրի ներքո։

  • Տեսանյութ․ «Մենք ապրել ենք Աստծո հետ» (4:00)

Ծննդոց 1.26–27

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ իրենց ինքնության և ներուժի կարևորությունը՝ որպես երկնային ծնողների որդիներ և դուստրեր:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտապահել կամ վերանայել Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության թեմաների առաջին տողերը և խորհել յուրաքանչյուր նախադասության կարևորության մասին.

    • «Ես երկնային ծնողների սիրելի դուստրն եմ`աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով»:

    • «Ես Աստծո սիրելի որդին եմ, և Նա աշխատանք ունի ինձ համար»։

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ներկայացված ժամանակացույց

  • Տեսանյութեր․«Ընտրություններ հավերժության համար» (31:24, դիտել 13:21–13:52), «Running toward the Light» (17:34, դիտել 11:00–15:18)

  • Աշխատաթերթ․ «Աստծո զավակն եմ»

Ծննդոց 1․28–31, 2․1–25

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ ամուսնության և ընտանիքի առանցքային դերը Երկնային Հոր ծրագրում:

  • Ուսանողի նախապատրաստում. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը՝ փնտրելով ուսմունքներ, որոնք նկարագրում են, թե ինչու ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր փրկության ծրագրում:

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ներկայացվող անավարտ նախադասություններ, «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրից մեջբերումներ, «Ուսմունքներ սուրբ գրություններից» ուսումնական վարժության համար հրահանգներ, արտահայտություններ և սուրբ գրություններ, հրահանգներ ուսանողներին՝ դասի վերջում պատասխան կազմելու համար