«Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծննդոց 3–4, Մովսես 4–5
Ծննդոց 3–4, Մովսես 4–5
Ակնարկ
Նախաերկրային կյանքում սատանան ձգտում էր ոչնչացնել մեր ազատ կամքը և Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին լինել մեր Փրկիչը: Ադամի ու Եվայի Անկումն անհրաժեշտ քայլ էր Երկնային Հոր ծրագրում: Հիսուս Քրիստոսը եկավ փրկագնելու մեզ Անկման հետևանքներից, այդ թվում՝ հոգևոր և ֆիզիկական մահից:
Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Զորություն կա Փրկչի վարդապետությունն ինքնուրույն ուսումնասիրելու, խորհելու և սովորելու մեջ, երբ պատրաստվում եք ուսուցանել ձեր ուսանողներին։ Այդ մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչը սովորեց վարդապետությունը» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, 20–21)։ Դասարանում ուսումնասիրության մղող հարցեր տալը կօգնի ուսանողներին խորհել, արտահայտվել և ավելի լավ ուսումնասիրել Փրկչի վարդապետությունն ինքնուրույն: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 10-ում՝ «Մովսես 4.1–4»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Մովսես 4.1–4
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց ցանկությունը՝ հետևելու Երկնային Հոր կամքին ենթարկվելու Հիսուս Քրիստոսի օրինակին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, որոնց օրինակները ոգեշնչում են իրենց ավելի հնազանդ լինել Երկնային Հորը: Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ կիսվելու համար:
-
Տեսանյութ. «Բարձրացրու գլուխդ և ուրախացիր» (9:51, դիտել 5:48–6:27 և 6:53–7:48)
Մովսես 4․5–32, 5․1–15, Մաս 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Անկման հետևանքները Երկնային Հոր ծրագրում և իրենց կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտապահել վարդապետության սերտման 2 Նեփի 2.25 հատվածը և հարցնել իրենց ծնողին կամ Եկեղեցու ղեկավարին, թե հատվածն ինչ նշանակություն ունի նրա համար:
-
Նկարներ․ Ադամ ու Եվա (կարող եք նաև ընտրել տարբեր նկարներ, որոնք պատկերում են ծանր աշխատանք, փորձություններ, վիշտ և մահ)
-
Տեսանյութ․ «Adam and Eve» (1:53)
-
Նյութեր ուսանողների համար. թուղթ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Բովանդակություն ցուցադրման համար. բրոշյուրներ ստեղծելու ցուցումներ
Մովսես 4․5–32, 5.1–15, Մաս 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Անկումից փրկագնման ուրախությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փնտրել Ադամի ու Եվայի անկման հետևանքներն իրենց շուրջը: Դրանք կարող են լինել ծնունդը, մահը, ֆիզիկական մարմինները, մեղքը, քաղցը, հիվանդությունը և այլն: Առաջարկեք ուսանողներին խորհել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել՝ իրենց բացահայտած յուրաքանչյուր հետևանքի հարցում:
-
Նկարներ․ մարդն ընկնում է ինքնաթիռից, Ադամն ու Եվան զոհաբերում են իրենց հոտերի առաջնեկներին
-
Նյութեր ուսանողների համար. բրոշյուրներ, որոնք ուսանողները սկսեցին ստեղծել նախորդ դասին
-
Բովանդակություն ցուցադրման համար. բրոշյուրներ ստեղծելու ցուցումներ
-
Աշխատաթերթ «Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկագնում է ինձ …»