Սեմինարիա
Մովսես 4.1–4. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»


«Մովսես 4.1–4. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մովսես 4.1–4. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծննդոց 3–4, Մովսես 4–5․ Դաս 10

Մովսես 4.1–4

«Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»

Հիսուսը ստեղծում է երկիրը

Նախաերկրային կյանքում Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին՝ որպես Փրկիչ Իր ծրագրում: Հիսուս Քրիստոսը հետևողականորեն հնազանդվեց Երկնային Հոր կամքին, նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար էր։ Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց ցանկությունը՝ հետևելու Երկնային Հոր կամքին ենթարկվելու Հիսուս Քրիստոսի օրինակին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, որոնց օրինակները ոգեշնչում են իրենց ավելի հնազանդ լինել Երկնային Հորը: Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ կիսվելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կատարեք Երկնային Հոր կամքը

Դասի սկզբում կարող եք պատմել մի դեպք, երբ Երկնային Հայրը խնդրել է, որ մի դեռահաս որևէ դժվար գործ կատարի։ Դա կարող է լինել անձնական փորձառություն կամ մի բան, որի մասին դուք լսել եք: Հետևյալ պատմությունը կարող եք օգտագործել որպես օրինակ: Խրախուսեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ իրենք ունեցել են այդպիսի զգացմունքներ:

Նախկինում Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունից եղբայր Մ.Ջոզեֆ Բրոուն կիսվել է իր դստեր մասին հետևյալ պատմությամբ.

9:51
Եղբայր Մ. Ջոզեֆ Բրու

Երիտասարդներ, Աստված ձեզանից ակնկալում է դժվար բաներ անել: Մի 14-ամյա աղջիկ մասնակցում էր բասկետբոլի մրցումներին: Նա երազում էր խաղալ ավագ դպրոցի բասկետբոլի թիմում իր ավագ քրոջ նման: Այնուհետև նա իմացավ, որ իր ծնողներին կանչել են նախագահելու Գվատեմալայի միսիաներից մեկը:

Երբ նրա ընտանիքը ժամանեց նոր վայր, աղջիկը պարզեց, որ իր դասերից մի քանիսն իսպաներեն լեզվով են լինելու, որին նա դեռևս չէր տիրապետում: Եվ այդ դպրոցում չկար աղջիկների որևէ սպորտային թիմ: Նա ապրում էր մի շենքի 14-րդ հարկում, որն ուժեղացված անվտանգության համակարգ ուներ: Եվ այդ ամենից բացի՝ նա չէր կարող մենակ դուրս գալ տնից՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ծնողներն ամիսներ շարունակ լսում էին նրա հեկեկոցը քնելուց առաջ: («Բարձրացրու գլուխդ և ուրախացիր», Լիահոնա, նոյ. 2018, 14)

  • Ի՞նչն ամենից դժվար կլիներ ձեզ համար, եթե դուք լինեիք այս երիտասարդ աղջկա իրավիճակում։

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Աստված ձեզանից ի՞նչ դժվար բան է պահանջել կամ կարող է պահանջել, որ դուք անեք:

  • Որքանո՞վ եք պատրաստ անել այդ դժվարին բանը: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ եք ուզում իմանալ կամ զգալ այս դասի ընթացքում, որը կօգնի ձեզ ավելի պատրաստակամ լինել անելու այն, ինչ Աստված է խնդրում:

Ուսումնասիրելով Մովսես 4.1–4 հատվածները, ուսանողները կիմանան Հիսուս Քրիստոսի և Նրա պատրաստակամության մասին՝ կատարելու այն դժվար բաները, որոնք Երկնային Հայրն է խնդրում: Խրախուսեք ուսանողներին փնտրել Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի իմանան, թե Փրկչի օրինակն ինչպես կօգնի իրենց անել այն դժվարին բաները, որոնք Աստված է խնդրում։

Քրիստոսի էությունը

Կարող եք բացատրել հետևյալ պարբերության տեղեկությունը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն հատվածի համատեքստը, որն իրենք կուսումնասիրեն այսօր:

Նախաերկրային կյանքում մենք ապրում էինք մեր Երկնային Հոր հետ: Այնտեղ մեզ ուսուցանում էին Նրա ծրագիրը, որը կօգնի մեզ նմանվել Նրան: Մովսես 4.1–4 հատվածները պարունակում են Երկնային խորհրդի պատմությունը, որտեղ Հիսուս Քրիստոսն ընտրվեց որպես մեր Փրկիչը: Այս հատվածներում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի և սատանայի էությունը, երբ նրանցից յուրաքանչյուրը տարբեր եղանակներով է արձագանքում Երկնային Հոր կամքին:

Կարող եք գրատախտակին գծել հետևյալ աղյուսակը, որը կօգնի ուսանողներին հստակ տեսնել տարբերությունները Հիսուս Քրիստոսի և սատանայի միջև:

Հիսուս Քրիստոս

սատանա

Կարդացեք Մովսես 4.1–4 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի և սատանայի շարժառիթների և վերաբերմունքի մասին:

Ուսանողներին առաջարկեք գրել իրենց գաղափարները գրատախտակին և քննարկել իրենց սովորածը: (Ուսանողները կարող են նշել, թե քանի անգամ է սատանան օգտագործում «ես» բառը, ինչպես նաև պատիվ ստանալու նրա ցանկությունը։ Եվ հակառակը, նրանք կարող են նկատել Փրկչի կողմից «քո» բառի օգտագործումը և Նրա ցանկությունը, որ փառքը Հորը լինի: Ուսանողները կարող են նկատել, թե սատանան ինչպես «ապստամբեց» Հոր դեմ և «փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը»։ Եվ հակառակը, նրանք կարող են նշել Փրկչի ցանկությունը՝ հնազանդվելու Հոր կամքին և ընդունելու Հոր ծրագիրը:)

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա Հոր միջև փոխհարաբերությունների մասին:

Ճշմարտություններից մեկը, որն ուսանողները կարող են բացահայտել քննարկման ընթացքում, այն է, որ Հիսուս Քրիստոսը խոնարհաբար հնազանդվում է մեր Երկնային Հորը։

Փրկչի մասին հետևյալ պատմությունները կօգնեն ուսանողներին սովորել Նրա օրինակից: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ Նրա օրինակին հետևելու մեր ցանկությունը կմեծանա, երբ ավելին իմանանք այն մասին, թե ինչպես է Փրկչը հնազանդվել Հորը, նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար էր։

Կարդացեք հետևյալ պատմությունները՝ փնտրելով Երկնային Հորը հնազանդվելու Հիսուս Քրիստոսի մշտական ցանկությունը, նույնիսկ երբ դա անելը դժվար էր:

  1. Ղուկաս 2.49 (12 տարեկանում)

  2. Հովհաննես 8.28–29 (չափահաս տարիքում)

  3. Մատթեոս 26.36–39 (Գեթսեմանիի այգում)

  4. 3 Նեփի 11.10–11 (որպես հարություն առած էակ)

    Ուսանողների հետ քննարկեք, թե իրենք ինչ են սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս օրինակներից: Այնուհետև առաջարկեք նրանց կիսվել Փրկչի կյանքից այլ օրինակներով, երբ Նա խոնարհաբար հնազանդվել է Իր Հոր կամքին:

    Ուսանողներին առաջարկեք հիշել այն դժվար գործն իրենց կյանքում, որի մասին իրենք մտածում էին դասի սկզբում: Որպեսզի օգնեք նրանց իրենց կյանքի հետ կապել այն, ինչ սովորում են Հիսուս Քրիստոսի մասին, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է ասել կամ արել Հիսուս Քրիստոսը, որը կարող է ոգեշնչել մարդուն հնազանդվել Երկնային Հորը, նույնիսկ, երբ դա դժվար է անել:

  • Ո՞ւմ գիտեք, որ կարող է Երկնային Հոր կամքին հնազանդվելու լավ օրինակ հանդիսանալ: Ի՞նչ եք սովորել նրա օրինակից:

  • Ի՞նչն է ձեզ ոգեշնչում հնազանդվել Երկնային Հոր կամքին, նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար է անել։

Հետևեք Քրիստոսի օրինակին

Դասի սկզբում ներկայացված պատմության մեջ հիշատակվող երիտասարդ աղջիկը եղբայր Բրոուի դուստրն է: Նրա դստեր պատմությամբ կիսվելիս ասեք ուսանողներին, որ նա խիզախորեն դիմացավ այն երեք տարիներին, երբ իր ծնողները ծառայում էին Գվատեմալայում որպես միսիայի ղեկավարներ:

Կիսվեք նրա պատմության շարունակությամբ՝ առաջարկելով ուսանողներին փնտրել քրիստոսանման հատկանիշներ, որ կարելի է տեսնել նրա օրինակում: Եթե դասի սկզբում կիսվել եք մեկ այլ պատմությամբ, կարող եք կիսվել այդ պատմության շարունակությամբ, օրինակ՝ պատմության վերջաբանով կամ նույն մարդու կյանքի մեկ այլ փորձառությամբ: Ուսանողներին առաջարկեք այդ մարդու մեջ փնտրել քրիստոսանման հատկանիշներ:

Եղբայր Բրոուն շարունակեց.

9:51
Մ. Ջոզեֆ Բրու

Մեր միսիայի ավարտին ես հարցրի իմ դստերը, թե արդյոք մտադրություն ունի միսիայում ծառայելու: Նա պատասխանեց. «Ոչ, հայրիկ, ես արդեն ծառայել եմ»:

Ինձ բավարարեց այդ պատասխանը: Սակայն վեց ամիս անց, Հոգին ինձ արթնացրեց գիշերվա կեսին այս մտքով. «Ես կանչել եմ քո դստերը միսիա ծառայելու»:

Իմ արձագանքն էր՝ «Երկնային Հայր, նա շատ բան է տվել»: Հոգին արագորեն շտկեց ինձ և ես հասկացա, որ նրա միսիոներական ծառայությունն անհրաժեշտ է Տիրոջը:

Շատ չանցած, դստերս հետ միասին գնացինք ճաշելու: Սեղանի շուրջ ես նրան ասացի. «Գանզի, դու գիտե՞ս, թե մենք ինչու ենք այստեղ»:

Նա ասաց. «Այո, հայրիկ: Դու գիտես, ես պետք է միսիա ծառայեմ: Ես չեմ ուզում գնալ, բայց գնում եմ»:

Քանի որ նա ենթարկեց իր կամքը Երկնային Հորը, նա ծառայեց Նրան իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Նա սովորեցրեց իր հորը, թե ինչպես է պետք անել դժվար բանը: («Բարձրացրու գլուխդ և ուրախացիր», Լիահոնա, նոյ. 2018, 14)

  • Մտածեք այն հատվածների շուրջ, որոնք այսօր կարդացել եք Հիսուս Քրիստոսի մասին: Այս երիտասարդ աղջիկն ինչպե՞ս հետևեց Նրա օրինակին:

սեմինարիայի դասընթացի պատկերակՈւսումնասիրության մղող հարցեր տալով՝ կօգնեք ձեր ուսանողներին բացահայտել և կիրառել ավետարանի ճշմարտություններն իրենց անձնական հանգամանքներում: Օգտագործեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողներին թույլ տաք արտահայտել իրենց իմացածը և թե ինչպես կարող են դա կիրառել իրենց կյանքում: (Այս մասին լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում:)

Ձեր օրագրում գրեք հետևյալ երկու հարցերի պատասխանները՝ ուշադրություն դարձնելով Հոգու մտքերին կամ տպավորություններին.

  • Ի՞նչ իմացաք այսօր Հիսուս Քրիստոսի մասին, որը կօգնի ձեզ հնազանդվել Երկնային Հորը, նույնիսկ, երբ Նա խնդրում է, որ դժվար բաներ անեք:

  • Այսօրվա ձեր սովորածի կամ զգացածի արդյունքում ի՞նչ անելու ցանկություն առաջացավ ձեր մեջ։

Վկայեք Հիսուս Քրիստոսի օրինակի և Նրա կարողության մասին՝ օգնելու մեզ անել այն, ինչ Աստված է խնդրում: