Սեմինարիա
Մովսես 4.5–32, 5․1–15, Մաս 2. «Դու ընկել ես, բայց կարող ես փրկագնվել»


«Մովսես 4.5–32, 5․1–15, Մաս 2. «Դու ընկել ես, բայց կարող ես փրկագնվել», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մովսես 4.5–32, 5․1–15, Մաս 2. «Դու ընկել ես, բայց կարող ես փրկագնվել», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծննդոց 3–4, Մովսես 4–5, Դաս 12

Մովսես 4.5–32, 5․1–15, Մաս 2

«Դու ընկել ես, բայց կարող ես փրկագնվել»

Ադամն ու Եվան իմանում են զոհաբերության մասին

Ադամի ու Եվայի Անկումն առաջացրեց խնդիրներ, որոնց նրանք չէին բախվել Եդեմի պարտեզում: Նրանք հեռացել էին Աստծո ներկայությունից և այժմ պետք է զգային մեղք, ֆիզիկական մահ և այլ մահկանացու խնդիրներ: Այնուամենայնիվ, մեր սիրող Երկնային Հայրը մեզ տվել է Փրկիչ՝ հաղթահարելու Անկման հետևանքները: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Անկումից փրկագնման ուրախությունը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փնտրել Ադամի ու Եվայի անկման հետևանքներն իրենց շուրջը: Դրանք կարող են լինել ծնունդը, մահը, ֆիզիկական մարմինները, մեղքը, քաղցը, հիվանդությունը և այլն: Առաջարկեք ուսանողներին խորհել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել՝ իրենց բացահայտած յուրաքանչյուր հետևանքի հարցում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մենք Փրկչի կարիք ունենք

Դասը սկսեք՝ օգնելով ուսանողներին հասկանալ, թե մենք ինչու ունենք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը։ Կարող եք օգտագործել հետևյալ գաղափարը, որը վերցված է «Հիսուս Քրիստոսի Քավությունը» ելույթից (Թադ Ռ. Քալիստեր, Լիահոնա, մայիս 2019 թ․, 85): Ցուցադրեք ինքնաթիռից ընկնող մարդու նկար և առաջարկեք ուսանողներին քննարկել հետևյալը.

ինքնաթիռից ընկնող մարդ

Պատկերացրեք, որ դուք ինքնաթիռից դուրս եք ընկել, հազարավոր ֆուտ բարձրությունից, առանց պարաշյուտի կամ որևէ այլ սարքավորման:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի փորձեք դանդաղեցնել ձեր անկումը:

  • Ողջ մնալու ի՞նչ հույս ունեք:

Եվ հակառակը, պատկերացրեք, որ ձեր ինքնաթիռից դուրս ընկնելուց առաջ ձեր ընկերը կարողացել է պարաշյուտ հագցնել ձեզ վրա։

  • Այս պարագայում ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր անկմանը:

  • Ի՞նչ կզգայիք ձեր ընկերոջ հանդեպ:

    Որպեսզի օգնեք ուսանողներին նախորդ քննարկումը կապել այն բանի հետ, թե մենք ինչու ունենք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը, առջարկեք նրանց քննարկել հետևյալ հարցերը դասընկերոջ հետ: Եթե նախորդ դասի ընթացքում ուսանողները ստեղծել են բրոշյուրներ Անկման հետևանքների մասին, կարող եք նախ առաջարկել նրանց համառոտ վերանայել այդ բրոշյուրները: Եթե ուսանողները բրոշյուրներ չեն ստեղծել, կարող եք փոխել վարժությունները, որոնք վերաբերում են դրանց:

  • Ինչպե՞ս կարող ենք այս համաբանությունը համեմատել Ադամի ու Եվայի Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության դերի հետ Երկնային Հոր ծրագրում:

  • Որո՞նք են Անկման այն հետևանքներ, որոնց հաղթահարման համար մենք ունենք Հիսուս Քրիստոսի օգնության կարիքը:

    Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հիշեցրեք, որ Անկման հետևանքով մենք բոլորս ունենում ենք հոգևոր մահ: Սա նշանակում է, որ մենք ծնվում ենք Աստծո ներկայությունից հեռու մի աշխարհում և մեղք ենք գործում, որը նաև հոգևորապես է հեռացնում մեզ Նրանից: Անկման հետևանքով մենք նաև բախվում ենք դժվարությունների, հիվանդությունների, թուլությունների և, ի վերջո, ֆիզիկական մահվան:

    Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալի շուրջ.

  • Հետևյալ արտահայտություններից ո՞րն է ճիշտ ձեզ համար:

    1. Ես չգիտեմ, թե ինչու ունեմ Փրկչի կարիքը:

    2. Ես հասկանում եմ, թե ինչու ունեմ Փրկչի կարիքը, սակայն չեմ կարծում, որ կարող եմ դա բացատրել մեկ ուրիշի:

    3. Ես կարող եմ մեկ ուրիշի բացատրել, թե ինչու մենք ունենք Փրկչի կարիքը:

    4. Ես սեր և երախտագիտություն եմ զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ և այն ամենի, ինչ Նա արել է ինձ համար:

Խրախուսեք ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը՝ ակտիվորեն մասնակցելով դասի ողջ ընթացքում:

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Անկման հետևանքով Ադամն ու Եվան ստիպված էին հեռանալ Եդեմի պարտեզից: Տերը շարունակեց օրհնել նրանց՝ տրամադրելով հագուստ (տես Մովսես 4.27) և տալով պատվիրաններ, որոնք օգնեցին նրանց հաղթահարել Անկումը:

Կարող եք այս դասի սկզբում ցուցադրել պատկերը և դասարանով կարդալ հետևյալ հատվածները: Երբեմն դադար տվեք՝ առաջարկելով ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Օրինակ՝ հատվածներ 5–7-ը կարդալուց հետո նրանք կարող են քննարկել, թե հոտի կենդանիների առաջնեկներին զոհաբերելն ինչպես է խորհրդանշում Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Կամ կարող եք հարցնել ուսանողներին, թե իրենք ինչ են սովորել Ադամի հնազանդության օրինակից և ինչպես կարող են կիրառել այդ օրինակն իրենց կյանքում:

Կարդացեք Մովսես 5.5–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է պատվիրել Աստված:

  • Ի՞նչ իմացան Ադամն ու Եվան հրեշտակից և Սուրբ Հոգուց:

    Ուսանողները կարող են բացահայտել, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ մենք կարող ենք փրկագնվել Անկումից։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել հատվածներ 7 և 9-ում այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը։ Կարող եք բացատրել, որ փրկագնվել նշանակում է փրկվել կամ ազատվել։

    աշխատաթերթի պատկերակՈրպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունն այդ ճշմարտության վերաբերյալ, ցուցադրեք հետևյալ հրահանգները և ուսանողներին տրամադրեք ստորև ներկայացված աշխատաթերթը: Կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի և առաջարկել խմբի ուսանողներին ուսումնասիրել աշխատաթերթի տարբեր հատվածներ: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել խմբերի հետ իրենց սովորածով և միասին ստեղծել իրենց բրոշյուրների հաջորդ էջը: (Նշում․ Դաս 21․ «Գնահատեք ձեր գիտելիքները 1»․ ուսանողներին առաջարկվում է այս վարժությունը կատարելու ընթացքում օգտվել իրենց ստեղծած բրոշյուրներից, ինչը կօգնի նրանց բացատրել անկման հետևանքները:)

  1. Ձեր բրոշյուրի աջ (դատարկ) էջը վերնագրեք՝ «Հիսուս Քրիստոսի Քավությունը»:

  2. Ուսումնասիրեք աշխատաթերթի նյութը, որպեսզի իմանաք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկագնում մեզ Անկման հետևանքներից: Հնարավոր է՝ ձեր բրոշյուրի նախորդ էջում թվարկել եք Անկման հետևանքները:

  3. Ձեր բրոշյուրի նոր էջում գրեք մեկ կամ երկու նախադասություն՝ ամփոփելով այն, ինչ սովորել եք աշխատաթերթի յուրաքանչյուր հատվածից: Օգնություն խնդրեք Սուրբ Հոգուց՝ հասկանալու, թե այս ուսմունքներն ինչպես են առնչվում ձեզ:

աշխատաթերթ

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել, թե ինչ են գրել իրենց բրոշյուրներում: Մյուս ուսանողները կարող են իրենց բրոշյուրներում ավելացնել այն, ինչ սովորել են իրենց դասընկերներից:

Փրկագնման ուրախությունը

Ուսանողներին առաջարկեք իրենց բրոշյուրների դարձերեսի շապիկը վերնագրել՝ «Իմ փրկագնման ուրախությունը»: Խրախուսեք նրանց այդ էջում արտագրել հետևյալ խոսքերը՝ դրանց տակ տեղ թողնելով գրառումների համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք զգանք, որ Փրկչի Քավությունը գործում է մեր կյանքում, մենք կլցվենք ուրախությամբ: («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 84)

Կարդացեք Մովսես 5.10–11 հատվածները՝ փնտրելով, թե Ադամն ու Եվան ինչ հետևություն արեցին Անկման և Փրկչի Քավության արդյունքներից:

  • Նրանց խոսքերում ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։

Ուսանողներին ժամանակ տրամադրեք լրացնել իրենց բրոշյուրների վերջին էջը՝ գրելով Մովսես 5.10–11 հատվածների իրենց անհատականացված տարբերակը: Ադամի ու Եվայի նման, նրանք կարող են գրել Քավիչով ուրախանալու իրենց պատճառները:

Եզրափակեք՝ առաջարկելով մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով: