«Ծննդոց 5, Մովսես 6. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծննդոց 5, Մովսես 6. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծննդոց 5, Մովսես 6
Ծննդոց 5, Մովսես 6
Ակնարկ
Տերը կանչեց Ենովքին՝ մարդկանց ամբարիշտ խմբին ապաշխարություն քարոզելու համար: Թեև Ենովքն իրեն անհամապատասխան էր զգում, Տերը զորացրեց նրան: Ենովքն ուսուցանեց մարդկանց, թե նրանք ինչու ունեն Փրկչի կարիք և ինչպես կարող են գալ դեպի Նա և ստանալ օրհնություններ, որոնք միայն Նա կարող է տալ:
Խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով: Քննարկման համար համապատասխան հարցեր տրամադրելով՝ կարող եք մեծացնել ուսանողների վստահությունը՝ ավետարանական զրույցներին մասնակցելու համար: Ավելին իմանալու համար տես «Փրկիչը խրախուսեց մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որ նրանք սովորում են» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 26): Ինչպես ուրիշներին խրախուսել կիսվել. սրա վերաբերյալ օրինակ կարող եք գտնել Դաս 13-ում՝ «Մովսես 6․1–39»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Մովսես 6․1–39
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին վստահություն զգալ Տիրոջ հանդեպ և իրենց օգնելու և զորացնելու Նրա կարողության հանդեպ։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն դեպքերի մասին, երբ մարդիկ զգացել են Տիրոջ զորությունը, երբ նա օգնել է իրենց հաղթահարել դժվարությունները: Խրախուսեք նրանց օրինակներ փնտրել սուրբ գրություններում:
-
Բովանդակություն ցուցադրման համար. «Անհամապատասխանության զգացում» վերնագրով բովանդակություն
-
Աշխատաթերթ․ «Ենովքը զգում է Տիրոջ զորությունը»
-
Տեսանյութ. «Դառնալ հազարամյակի ճշմարիտ սերունդ» (30:29, դիտել 9:05–12:29)
Մովսես 6․47–68
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես գալ Հիսուս Քրիստոսի մոտ և ստանալ օրհնություններ, որոնք միայն Նա կարող է տալ:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հարցնել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր նրա համար և ինչ է նշանակում նրա համար գալ Քրիստոսի մոտ:
-
Նկար․ Հիսուս Քրիստոսի նկարը
-
Բովանդակություն ցուցադրման համար. ինքնագնահատում «Եկեք Քրիստոսի մոտ» վերնագրով բաժնում. աղյուսակ ուսումնական վարժության համար
Վարդապետության սերտման վարժություն 1
Դասի նպատակը․ հնարավորություն տալ ուսանողներին սովորել վարդապետության սերտման հատվածները և դրանցում պարունակվող ճշմարտությունները, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել ընտրել վարդապետության սերտման հատված և աշխատել մտապահել սուրբգրային հղումն ու հիմնական արտահայտությունը։ Այնուհետև նրանք կարող են գնահատել դրանք մտապահելու կարևորությունը:
-
Նյութեր ուսանողների համար. Թերթիկներ՝ մտապահելու վարժություններ կատարելու համար
-
Բովանդակություն ցուցադրման համար. վարդապետության սերտման հատվածներ և սուրբգրային հիմնական արտահայտություններ, մտապահելու վարժությունների կատարման ցուցումներ, քննարկման հարցեր՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու վարժության համար