Սեմինարիա
Մովսես 6.1–39. Ենովքի կանչը


«Մովսես 6.1–39․ Ենովքի կանչը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մովսես 6.1–39․ Ենովքի կանչը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծննդոց 5, Մովսես 6․ Դաս 13

Մովսես 6․1–39

Ենովքի կանչը

Ենովքն ապաշխարություն է քարոզում

Երբ Ենովքը կանչվեց ամբարիշտ մարդկանց խմբին ապաշխարություն քարոզելու, նա իրեն անհամապատասխան էր զգում այդ գործի համար։ Տերն օգնեց և զորացրեց նրան, որպեսզի նա իրականացնի այն, ինչն, ըստ իրեն, չէր կարող անել: Այս դասը կօգնի ուսանողներին վստահություն զգալ Տիրոջ հանդեպ, ինչպես նաև իրենց օգնելու և զորացնելու Նրա կարողության հանդեպ։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն դեպքերի մասին, երբ մարդիկ զգացել են Տիրոջ զորությունը, երբ նա օգնել է իրենց հաղթահարել դժվարությունները: Խրախուսեք նրանց օրինակներ փնտրել սուրբ գրություններում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անհամապատասխանության զգացում

Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ խոսքերը. Ես չեմ կարող: Ես բավականաչափ լավը չեմ։ Դա շատ դժվար է։

  • Ո՞ր իրավիճակներում են երիտասարդներն ունենում այս տեսակի զգացումներ:

Կարող եք գրատախտակին գրել այն իրավիճակները, որոնցով ուսանողները կիսվում են:

Մտածեք ձեր կյանքում եղած մի իրավիճակի մասին, որը ստիպել է ձեզ անհամապատասխան կամ ճնշված զգալ: Մի պահ դադար տվեք և խորհեք այս հարցի շուրջ.

  • Որքանո՞վ եք վստահ, որ Տերը կօգնի ձեզ այս իրավիճակում:

Խրախուսեք ուսանողներին մտածել իրենց իրավիճակների մասին՝ ուսումնասիրելով Ենովքի կանչը որպես մարգարե: Առաջարկեք նրանց փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ մեծացնելու իրենց վստահությունն իրենց օգնելու և զորացնելու Տիրոջ կարողության հանդեպ։

Ենովքը զգում է Տիրոջ զորությունը

Ադամից մի քանի սերունդ անց նրա հետնորդներից մեկը՝ Ենովքը, ապրում էր կարծրասիրտ և ամբարիշտ մարդկանց միջավայրում։ Կարդացեք Մովսես 6․26–28 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչու կանչեց Ենովքին:

  • Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե Ենովքի տեղը լինեիք: Ինչո՞ւ։

աշխատաթերթի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել Տիրոջ հետ կապված Ենովքի փորձառությունը, օգտագործեք «Ենովքը զգում է Տիրոջ զորությունը» վերնագրով աշխատաթերթը: Ուսանողները կարող են աշխատաթերթի աշխատանքը կատարել դասըկերոջ հետ: Բազմազանության համար նրանք կարող են փոխել դասընկերներին յուրաքանչյուր ուսումնական վարժությունից հետո: Կարող եք նաև օգտագործել աշխատաթերթի գաղափարները, որպեսզի օգնեք ուսանողներին ամբողջ դասարանով ուսումնասիրել Ենովքի փորձառությունը:

դասընթացի պատկերակ Որոշ ուսանողներ դժվարանում են կողմնորոշվել, թե ինչպես սկսել ավետարանի շուրջ զրույցը: Աշխատաթերթում ներառված են հարցեր՝ քննարկման համար: Քննարկման համար այսպիսի հարցեր տրամադրելով՝ կօգնեք ուսանողներին սովորել կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով այն մասին, թե ինչ են իրենք ուսումնասիրում սուրբ գրություններում կամ մարգարեների խոսքերում: (Քննարկումների մասին լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում:)

աշխատաթերթ 1

Ուսանողներին ժամանակ տրամադրեք կիսվելու, թե ինչ են սովորել իրենց ուսումնասիրությունից և քննարկումից, ներառյալ այն ճշմարտությունները, որոնք նշել են Ուսումնական վարժություն 4-ում: Իրենց բառերով ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունը. եթե մենք հավատարմորեն անենք այնպես, ինչպես Տերն է պատվիրում, Նա մեզ օգնություն և զորություն կտա:

Տիրոջ օգնությունն ու զորությունը ձեր կյանքում

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ վերը նշված սկզբունքը, կարող եք ցուցադրել սուրբգրային կամ ժամանակակից օրինակներ: Ուսանողներին առաջարկեք կարդալ (կամ դիտել) օրինակը և կիսվել, թե ինչպես է Տերն օգնել և զորացրել մարդկանց տվյալ օրինակում: Օրինակ՝ Նեփին և նրա ընտանիքն անապատում (տես 1 Նեփի 5.7–8, 7.16–18, 17.1–3, 18.1–4), Ալման և նրա ժողովուրդը ստրկության մեջ (տես Մոսիա 24.10–22) կամ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում (տես Վարդապետություն և Ուխտեր 121.1–10, 122.7–9): Կարող եք նաև ցուցադրել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կյանքից բերված օրինակը, որով նա կիսվել է «Դառնալ հազարամյակի ճշմարիտ սերունդ» տեսանյութում (9:05–12:29): Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

30:35
  • Ինչպե՞ս եք տեսել կամ զգացել ձեր կյանքում օգնություն և ուժ տվող Տիրոջ զորությունը:

Կարող եք կիսվել Տիրոջ զորության հետ առնչվելու ձեր անձնական փորձառություններով:

Խորհեք ձեր սովորածի շուրջ

Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու այն մասին, թե իրենք այսօր ինչ են սովորել և զգացել սուրբ գրություններից, միմյանցից և Հոգուց: Դրա համար կարող եք ցուցադրել հետևյալ հարցը և ուսանողներին ժամանակ տրամադրել գրել իրենց պատասխաններն իրենց օրագրերում:

  • Ի՞նչ եմ ես զգացել կամ սովորել այսօր Տիրոջ մասին, որը կօգնի ինձ, երբ ես անհամապատասխան, հուսահատված կամ ոչ բավականաչափ ուժեղ լինեմ:

Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գրածով դասարանի հետ: Վկայեք Փրկչի և մեզ ուժ և օգնություն տվող Նրա զորության մասին: