«Վարդապետության սերտման վարժություն 1․ Մտապահել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Վարդապետության սերտման վարժություն 1․ Մտապահել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 6․ Դաս 15
Վարդապետության սերտման վարժություն 1
Մտապահել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասն ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել վարդապետության սերտման հղումները և դրանց սուրբգրային հիմնական արտահայտությունները, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել ընտրել վարդապետության սերտման հատված և աշխատել մտապահել սուրբգրային հղումն ու հիմնական արտահայտությունը։ Այնուհետև նրանք կարող են գնահատել դրանք մտապահելու կարևորությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահելու կարևորությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել սուրբ գրությունները մտապահելու կարևորության մասին, կարող եք կիսվել հետևյալով.
Պատկերացրեք, որ ձեր ընկերը սեմինարիայի դասերից հետո ասում է, որ սուրբ գրությունները մտապահելը կարևոր չէ, այն դեպքում, երբ կարող եք դրանք գտնել Gospel Library հավելվածում:
-
Ըստ ձեզ, վարդապետության սերտման հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները մտապահելն ինչպե՞ս կարող է օրհնել ձեզ:
Ուսանողները կարող են նշել, որ իրենք սկսել են ավելի լավ հասկանալ, թե ինչ է գրված սուրբ գրություններում, գտնել սուրբ գրությունները, եթե սարքը հասանելի չէ, և հիշել Հիսուս Քրիստոսի խոսքերը կարիքի պահին։ Դուք կարող եք անդրադառնալ սուրբ գրություններում այն անհատների օրինակներին, որոնք կարողացել են հիշել Աստծո խոսքերը կարիքի պահին: Օրինակները ներառում են Փրկչին (տես Մատթեոս 4.1–11), Նեփիին (տես 1 Նեփի 4.1–6) և Աբինադիին (տես Մոսիա 12.27–37):
Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին վերհիշել Հին Կտակարանի վարդապետության սերտման հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները, որոնք նրանք սովորել են այս տարվա ընթացքում: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ լրացուցիչ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:
Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և յուրաքանչյուր ուսանողի տրամադրել այն քանակությամբ թերթիկներ, որքան վարդապետության սերտման հատվածներն են, որոնք դուք մինչ այժմ ուսումնասիրել եք: Ցուցադրեք վարդապետության սերտման այդ հատվածները և դրանց սուրբգրային հիմնական արտահայտությունները: Հին Կտակարանի վարդապետության սերտման հղումների և սուրբգրային հիմնական արտահայտությունների ցանկը կարող եք գտնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023)։
Ուսանողներից մեկին առաջարկեք իր թերթիկների վրա գրել վարդապետության սերտման հղումները, իսկ մյուս ուսանողին՝ գրել սուրբգրային հիմնական արտահայտությունները: Ավարտելուց հետո ուսանողներից մեկը պետք է ունենա թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է մեկ սուրբ գրության հղում, իսկ մյուս ուսանողը՝ թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է մեկ համապատասխան սուրբգրային հիմնական արտահայտություն։
Երբ ուսանողները պատրաստեն իրենց թերթիկները, նրանց տվեք հետևյալ հրահանգները.
-
Պահեք ձեր թերթիկներ այնպես, որ դուք կարողանաք տեսնել դրանք, սակայն ձեր դասընկերը՝ ոչ:
-
Առաջին ուսանողը սեղանի վրա պետք է դնի սուրբ գրության մեկ հղումով թերթիկը:
-
Այնուհետև երկրորդ ուսանողը պետք է գտնի համապատասխան սուրբգրային հիմնական արտահայտությունը և դնի այն սեղանի վրա:
-
Այնուհետև երկրորդ ուսանողը պետք է դնի սեղանին հիմնական արտահայտություններից մեկը, իսկ առաջին ուսանողը պետք է դնի սեղանին համապատասխան սուրբ գրության հղումը:
-
Կրկնեք վարժությունն այնքան ժամանակ, մինչև ձեր բոլոր թերթիկներն իրար համապատասխանեն:
Այնուհետև ուսանողները կարող են ընտրել, թե իրենցից ով է պահում հղումները, իսկ ով՝ հիմնական արտահայտությունները և նորից կատարել վարժությունը: Ուսանողները կարող են իրենց համար ժամանակ սահմանել, որպեսզի տեսնեն, թե որքան արագ կարող են ավարտել վարժությունը:
Խրախուսեք ուսանողներին օգտագործել վարդապետության սերտման հավելվածը, որպեսզի շարունակեն մտապահել վարդապետության սերտման հատվածները: Հետագա դասերի ընթացքում վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումների և սուրբգրային հիմնական արտահայտությունների համառոտ կրկնությունը նույնպես կօգնի ուսանողներին մտապահել դրանք:
Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Դասի մնացած մասը նախատեսված է օգնելու ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կյանքի իրական իրավիճակներում: Շարունակելուց առաջ ուսանողների համար օգտակար կլինի կրկնել այս սկզբունքները «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023): Կրկնելու համար առաջարկվող վարժությունները կարելի է գտնել հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:
Օգտակար կլինի արագորեն բացատրել, որ մեզ հանդիպող բազմաթիվ տարբեր ազդեցությունների և առօրյա կյանքի զբաղվածության մեջ մեզ համար կարող է դժվար լինել կենտրոնանալ Երկնային Հոր և Նրա ծրագրի վրա: Այս խնդիրը ներկայացնելու համար կարող եք կիսվել հետևյալ սցենարներից մեկով կամ երկուսով: Կարող եք հարմարեցնել սցենարների մանրամասները՝ ավելի լավ համապատասխանեցնելով ուսանողների կարիքներին:
-
Լեան միշտ շատ ընկերներ է ունեցել իր թաղամասում և դպրոցում: Նա սիրված է իր հասակակիցների կողմից և վայելում է այդ վերաբերմունքը: Անցյալ տարի Լեայի ընտանիքը տեղափոխվեց մեկ այլ քաղաք։ Նա դժվարություններ ունեցավ տեղափոխության պատճառով: Լիան իր նոր բնակավայրում մտերիմ ընկերներ չուներ, այդ պատճառով նա սկսեց մտորել իր ինքնագնահատականի մասին:
-
Քոլինը տաղանդավոր ֆուտբոլիստ էր։ Նրա թիմակիցները, մարզիչները և հասակակիցները հաճախ գովում էին նրան մարզական ունակությունների և նվաճումների համար: Սակայն այս տարի ամեն ինչ փոխվեց, երբ Կոլինը ծնկի լուրջ վնասվածք ստացավ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա խորապես ընկճվեց, երբ իմացավ, որ ստիպված է լինելու բաց թողնել ավագ դպրոցի վերջին մրցաշրջանը: Սկզբում շատ մարդիկ կարեկցում էին նրան, իսկ թիմակիցները ջանքեր էին գործադրում նրան ընդգրկել թիմային միջոցառումներում։ Սակայն ժամանակի ընթացքում Քոլինն իրեն գնալով ավելի անկարևոր էր զգում: Նա սկսեց մտորել, թե ինչպես է փոխվել իր կյանքը հիմա, երբ ուրիշներն իրեն այլևս տաղանդավոր ֆուտբոլիստ չեն համարում:
-
Որո՞նք են այն խնդիրները կամ դժվարությունները, որոնք, ըստ ձեզ, պետք է լուծվեն այս սցենարներում:
-
Ինչո՞ւ է մեր ինքնագնահատականը երբեմն հիմնվում արտաքին գործոնների վրա, օրինակ՝ մեր տաղանդների կամ այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ մեզ տեսնում:
Բացատրեք, որ Փրկչի վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կարող են օգնել նման իրավիճակներում:
Որպեսզի օգնեք ուսանողներին օգտվել այս սկզբունքներից, կարող եք բաժանել դասարանը փոքր խմբերի: Խմբերի կեսին հանձնարարեք կենտրոնանալ հավատքով գործելու սկզբունքի վրա, իսկ մյուս կեսին կենտրոնանալ հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից քննելու սկզբունքի վրա։ Ուսանողներին առաջարկեք քննարկել մի քանի եղանակ, որոնցով իրենց հանձնարարված սկզբունքը կարող է օգնել սցենարի մարդկանց:
Դա անելու համար կարող են թղթի մեջտեղում գրել իրենց հանձնարարված սկզբունքը: Սկզբունքի շուրջը խմբերը կարող են գրել որոշակի եղանակներ, որոնցով մարդիկ կարող են գործել հավատքով կամ գաղափարներ, որոնք կօգնեն նրանց քննել իրենց մտահոգությունները հավերժության հեռանկարից:
Կարող եք նաև խմբերին ցուցադրել հետևյալ հարցերը՝ քննարկման համար:
Գործեք հավատքով
-
Հավատքով գործելու ինչպիսի՞ գործողություններ կարող է կատարել այս մարդը, որը կարող է օգնել, որ ուրիշները տեսնեն իրեն այնպես, ինչպես Աստված է տեսնում:
-
Ի՞նչ կարող է փոխվել այս մարդու կյանքում, եթե նա առաջնահերթությունը տա իր ինքնությանը՝ որպես Աստծո զավակի:
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից
-
Ի՞նչը կարող է օգնել այս մարդուն հիշել Աստծո և Նրա ծրագրի մասին: Ինչպե՞ս դա կարող է օգնել նրան առօրյա կյանքում:
-
Ի՞նչ եք ցանկանում, որ այս մարդը հասկանա իր ինքնության և նպատակի մասին:
Աստվածային աղբյուրներ
Քննարկումից հետո խմբերին առաջարկեք կիսվել դասարանի հետ իրենց գաղափարներով: Այնուհետև հիշեցրեք ուսանողներին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երրորդ սկզբունքի մասին. ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։ Ուսանողներին ժամանակ տրամադրեք գտնելու աստվածայնորեն սահմանված աղբյուրները, որոնք կարող են օգնել սցենարի մարդկանց։ Հետևյալ հարցերը կարող են օգնել դրանում։
-
Ինչպե՞ս կարող են վարդապետության սերտման հատվածներում պարունակվող ուսմունքներն օգնել այս մարդուն:
-
Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր կարող են օգտակար լինել։
Անհրաժեշտության դեպքում ուսանողներին կարող եք հիշեցնել այն սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը, որոնք իրենք ուսումնասիրել են այս տարի և որոնք վերաբերում են մեր աստվածային ինքնությանը և նպատակին: Օրինակ՝ Մովսես 1.2–6, Աբրահամ 3.22–23, Ծննդոց 1.26–27 հատվածները։ Կարող եք նաև ուսանողներին առաջարկել ծանոթանալ Դաս 8-ում՝ «Ծննդոց 1.26–27-ում» ներառված «Աստծո զավակն եմ» վերնագրով աշխատաթերթին։
Երբ ուսանողները կիսվեն աստվածային աղբյուրներով, առաջարկեք նրանց քննարկել, թե, ըստ իրենց, այդ աղբյուրներն ինչու կամ ինչպես կարող են օգնել սցենարի մարդկանց: Կարող եք նաև հարցնել ուսանողներին, թե ինչպես են իրենք օրհնվել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների շնորհիվ, երբ բախվել են իրենց ինքնության հետ կապված դժվարությունների: