«Մովսես 6.47–68. «Սա փրկության ծրագիրն է», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 6.47–68. «Սա փրկության ծրագիրն է», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծննդոց 5, Մովսես 6․ Դաս 14
Մովսես 6․47–68
«Սա փրկության ծրագիրն է»
Հիսուս Քրիստոսը մեր Երկնային Հոր փրկության ծրագրի կենտրոնում է: Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ ապրելով Իր վարդապետությամբ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես գալ Հիսուս Քրիստոսի մոտ և ստանալ օրհնություններ, որոնք միայն Նա և Իր Հայրը կարող են առաջարկել:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հարցնել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր նրա համար և ինչ է նշանակում նրա համար գալ Քրիստոսի մոտ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Եկեք Քրիստոսի մոտ
Կարող եք ցույց տալ դասի սկզբում պատկերված Հիսուս Քրիստոսի նկարը: Այնուհետև կիսվեք հետևյալ սցենարով:
Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը ծանոթ չէ Հիսուս Քրիստոսին: Ձեր ընկերը հարցնում է ձեզ, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչու է Նա կարևոր ձեզ համար:
Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու, թե ինչպես կարող են պատասխանել։ Այնուհետև ուսանողներին առաջարկեք փոքր խմբերում կամ դասարանում կիսվել իրենց մտքերով:
-
Եթե պատասխանելու համար քիչ ժամանակ ունենաք, ի՞նչ կցանկանաք, որ ձեր ընկերն իմանա Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ։
Ուսանողներին հիշեցրեք Ենովքի կանչի մասին՝ մարդկանց ամբարիշտ խմբին ապաշխարություն քարոզելու համար (տես Մովսես 6.27–29): Բացատրեք, որ այսօրվա դասը կկենտրոնանա այդ մարդկանց տրված նրա ուսմունքների վրա: Ենովքի ուղերձը կենտրոնացած էր այն բանի վրա, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը և այն մասին էր, թե ինչպես կարող ենք գալ Նրա մոտ:
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, որ իրենք ունեն Փրկչի կարիքը, կարող եք ցույց տալ հետևյալ հրահանգները և ժամանակ տրամադրել ուսանողներին լուռ գնահատել իրենց՝ յուրաքանչյուր արտահայտության վերաբերյալ:
Գնահատեք ձեզ 1-ից (ինձ համար ճիշտ չէ) մինչև 5-ը (ինձ համար ճիշտ է) սանդղակով՝ օգտագործելով հետևյալ արտահայտությունները.
-
Ես գիտեմ, թե ես ինչու ունեմ Փրկչի կարիք:
-
Ես հասկանում եմ, թե ինչպես կարող եմ գալ Հիսուս Քրիստոսի մոտ:
-
Ես ներկայումս ուզում եմ գալ և հետևել Հիսուս Քրիստոսին:
Անկախ ձեր ինքնագնահատումից, Փրկիչը ցանկանում է, որ դուք գաք Իր մոտ և ստանաք այն օրհնությունները, որոնք միայն Նա կարող է տրամադրել ձեզ: Այսօր Ենովք մարգարեի խոսքերն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Հոգու տպավորություններին, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչու եք Փրկչի կարիքը զգում և ինչպես կարող եք գալ Նրա մոտ:
Ենովքն ուսուցանում է իր ժողովրդին
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել Ենովքի ուսմունքները Մովսեսի 6 գլխից, կարող եք գրատախտակին գծել հետևյալ աղյուսակը: Ուսանողները կարող են գծել հետևյալ աղյուսակը նաև իրենց օրագրերում։ Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել հատվածները: Դասարանի կեսին հանձնարարեք փնտրել, թե ինչու ենք մենք զգում Փրկչի կարիքը: Մյուս կեսը կարող է փնտրել, թե մենք ինչպես ենք գալիս Քրիստոսի մոտ: Ուսումնասիրելու ժամանակ դուք կարող եք շրջել դասարանով և հարցնել ուսանողներին, արդյոք կան բառեր կամ արտահայտություններ, որոնց հասկանալու համար իրենք օգնության կարիք ունեն: Հետևյալը կօգնի ուսանողներին հասկանալ հատված 59-ը․
-
Մենք ծնվում ենք Հոգուց՝ ստանալով Սուրբ Հոգու պարգևը (տես Թեմաներ և հարցեր, «Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց. «Սուրբ Հոգու պարգևը», Gospel Library)։
-
Սրբագործվել նշանակում է լինել «Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքից ազատված, անարատ, մաքուր և սուրբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սրբագործում», Gospel Library)։
Ենովքի ուսմունքները՝ Քրիստոսի մոտ գալու մասին. Մովսես 6.48–52, 57–59
|
Ես ունեմ Փրկչի կարիքը, որովհետև … |
Ես կարող եմ գալ դեպի Քրիստոս՝ … |
|---|---|
Երբ ուսանողները լրացնեն աղյուսակի իրենց կեսը, նրանց հնարավորություն տվեք քննարկել իրենց գտածը: Նրանք կարող են դա անել՝ ամբողջ դասարանով լրացնելով գրատախտակին գծված աղյուսակը կամ կիսվելով իրենց սովորածով դասընկերոջ հետ:
-
Այս հատվածներից ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչու ենք մենք զգում Փրկչի կարիքը:
Այն ուսանողները, որոնք կենտրոնացել են այն բանի վրա, թե ինչու ենք մենք զգում Փրկչի կարիքը, կարող են կիսվել հետևյալ ճշմարտություններով․ մենք կարող ենք փրկության օրհնությունները ստանալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով (հատված 52), բոլոր մարդիկ ամենուր ապաշխարության կարիք ունեն (հատվածներ 49–50, 57), ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո արքայությունում (հատված 57): Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել աղյուսակում իրենց գտած ճշմարտությունները:
-
Այս հատվածներն ի՞նչ ուսուցանեցին ձեզ այնպիսի որոշակի գործողությունների մասին, որոնց կատարումը կօգնի ձեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ:
Այն ուսանողները, որոնք կենտրոնացել են այն բանի վրա, թե մենք ինչպես կարող ենք գալ Քրիստոսի մոտ, կարող են գրատախտակին գրել իրենց գտածը: Նրանց պատասխանները կարող են ամփոփվել հետևյալ ճշմարտությամբ․ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ, երբ լսում ենք Փրկչի ձայնը, հավատում ենք Նրան, ապաշխարում ենք մեր մեղքերից, մկրտվում և ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը։
Օգտակար կլինի բացատրել, որ սուրբ գրություններում այս գործընթացը երբեմն անվանվում է «Քրիստոսի վարդապետություն» (2 Նեփի 31.2–21), Փրկչի վարդապետություն (տես 3 Նեփի 11.31–40) կամ Փրկչի ավետարան ( տես 3 Նեփի 27.13–22): Առաջարկեք ուսանողներին կարդալ Մովսես 6.62 հատվածը, որպեսզի ծանոթանան մեկ այլ եզրույթի, որն օգտագործել է Երկնային Հայրը՝ այս գործընթացը նկարագրելու համար: Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե իրենք ինչ են նկատել Երկնային Հոր փրկության ծրագրում Հիսուս Քրիստոսի դերի վերաբերյալ:
-
Ի՞նչ կասեք այն մարդուն, որը մտածում է, թե արժե՞ արդյոք ջանքեր գործադրել Քրիստոսի մոտ գալու համար:
Նախորդ հարցի քննարկման ընթացքում ուսանողների համար օգտակար կլինի ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը՝ փնտրելով օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ, երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ. Մատթեոս 11.28–30, 2 Նեփի 31.21, 3 Նեփի 19.13–14, Եթեր 12.27, Մորոնի 10.32–33։ Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կիսվել այն օրհնություններով, որ իրենք զգացել են, երբ ջանքեր են գործադրել՝ գալու Հիսուս Քրիստոսի մոտ:
Հասկացողություն ցուցադրեք
Ուսանողներին առաջարկեք իրենց ընկերոջ հետ անդրադառնալ դասի սկզբում ներկայացված սցենարին: Իրենց սովորածը բացատրելու համար ուսանողները կարող են փոքր խմբերում կիսվել հետևյալ հարցերի իրենց պատասխաններով:
Հիմնվելով այն ամենի վրա, ինչ սովորել և զգացել եք այսօր, բացատրեք հետևյալը ձեր ընկերոջն այնպես, որ նա կարողանա հեշտ հասկանալ.
-
Ինչո՞ւ մենք ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը:
-
Ի՞նչ կարող ենք անել՝ Նրա մոտ գալու համար:
Դասի ավարտին ուսանողներին առաջարկեք գրել իրենց մտքերը կամ հոգևոր տպավորություններն իրենց օրագրերում: Կարող եք կիսվել, թե ինչ եք իմացել Հիսուս Քրիստոսի կարիքն ունենալու մասին և վկայել, թե Նրա մոտ գալն ինչպես է օրհնել ձեր կյանքը: