Սեմինարիա
Մովսես 7․ Ակնարկ


«Մովսես 7․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մովսես 7․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Մովսես 7

Մովսես 7

Ակնարկ

Տերն Իր ժողովրդին կոչեց Սիոն, քանի որ նրանք միասնական էին, ապրում էին արդար և հոգ էին տանում աղքատների մասին: Նա ցույց տվեց Ենովքին, որ Սիոնը վերցվելու է երկինք, բայց Նա արտասվում էր այն մարդկանց համար, որոնք մնացել էին երկրի վրա՝ իրենց ամբարշտության մեջ: Այդ մարդիկ ի վերջո հանդիպելու են հեղեղի: Տերը Ենովքին ցույց տվեց նաև Փրկչի զոհաբերությունը: Տերը խոստացել է, որ վերջին օրերին կհավաքի և կպահպանի մարդկանց, որոնք կհետևեն Իրեն:

սեմինարիայի պատկերակ Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունը իրենց կյանքում: Օգնեք ուսանողներին հասկանալ, թե Տերը ինչ է արել իրենց համար, որը կարող է օգնել իրենց հավատք դրսևորել Նրա հանդեպ: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 18-ում՝ «Մովսես 7․53–69»։ Ավելին իմանալու համար տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունը իրենց կյանքում» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 8):

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Մովսես 7.1–21

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զարգացնել քրիստոսանման հատկանիշները, որ ունեին Ենովքը և նրա ժողովուրդը:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց նախորդ օրվա մասին և այն մասին, թե իրենց գործողություններն ինչպես կարող են ազդել այլ մարդկանց վրա։

  • Նկարներ․ կարմրափայտ ծառեր, կարմրափայտ ծառերի արմատները

  • Աշխատաթերթ․ «Սիոնի ժողովուրդը»

  • Տեսանյութ: «Charity: An Example of the Believers» (4:50)

Մովսես 7․22–47

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Աստծո ողորմությունն ու սերը Իր բոլոր զավակների հանդեպ:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել փորձառությունների և սուրբ գրությունների մասին, որոնք օգնում են իրենց իմանալ, թե ինչպիսին է Երկնային Հայրը: Նրանք կարող են նաև խնդրել ծնողներին, վստահելի ղեկավարներին կամ ընկերներին իրենց հետ կիսվել փորձառություններով կամ սուրբ գրություններով: Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ գաղափարներով կիսվելու համար:

  • Տեսանյութ. «The Grandeur of God» (15:28, դիտել 6:35–9:52)

Մովսես 7․53–69

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ճանաչել և գնահատել այն, ինչ Տերն արել է, որպեսզի օգնի իրենց հաղթահարել մեր ժամանակի փորձությունները:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջաարկեք պատրաստված գալ՝ կիսվելու Մորմոնի Գրքի այն հատվածով, որն օգնել է իրենց, երբ բախվել են փորձությունների:

  • Նկարներ․ փոթորիկ, Առաջին Տեսիլքը, Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆ Սմիթին շնորհում է Ահարոնյան Քահանայությունը, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Ջոզեֆ Սմիթին շնորհում են Մելքիսեդեկյան Քահանայությունը, Վարդապետություն և Ուխտեր, Եկեղեցու ղեկավարները գերագույն համաժողովում, Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները, ժողով եկեղեցում