«Մովսես 7.53–69. Սիոնի Թագավորը կպահպանի իր ժողովրդին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 7.53–69. Սիոնի Թագավորը կպահպանի իր ժողովրդին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 7. Դաս 18
Մովսես 7․53–69
Սիոնի Թագավորը կպահպանի իր ժողովրդին
«Սիոնի Թագավորը» Փրկչի տիտղոսներից մեկն է (Մովսես 7.53): Նա հսկում է Իր ժողովրդին և վերջին օրերում Նա կպահպանի նրանց մեծ նեղություններից, որոնք տեղի կունենան: Այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել և գնահատել այն, ինչ Տերն արել է, որպեսզի օգնի իրենց հաղթահարել մեր ժամանակների փորձությունները:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջաարկեք պատրաստված գալ՝ կիսվելու Մորմոնի Գրքի այն հատվածով, որն օգնել է իրենց, երբ բախվել են փորձությունների:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեծ նեղություններ վերջին օրերում
Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ մեծ փոթորիկ է մոտենում իրենց քաղաքին: Եթե օգտակար կլինի, ցուցադրեք մեծ փոթորիկի նկար:
-
Որո՞նք են մեծ փորձությունները կամ դժվարությունները վերջին օրերում: Ինչպե՞ս կարող եք այս փորձություններն ու դժվարությունները համեմատել փոթորիկի հետ:
-
Ինչպե՞ս կարող եք այդ փոթորիկներից ապահովություն փնտրել:
Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց զգացմունքների մասին այդ փոթորիկների և դրանցից ապահովություն գտնելու իրենց ջանքերի մասին: Դրա համար կարող է օգտակար լինել հետևյալ ինքնագնահատումը․
Խորհեք, թե հետևյալ խոսքերը որքանով են ճիշտ ձեզ համար․
-
Ես գիտեմ, թե Տերն ինչ է արել, որպեսզի օգնի ինձ փոթորիկների (փորձությունների և դժվարությունների) ժամանակ, որոնց ես հանդիպում եմ:
-
Ես գնահատում եմ այն, ինչ Տերն արել է և անկեղծորեն ցանկանում եմ, որ Նա օգնի ինձ:
Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրելիս ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց: Սուրբ Հոգին կարող է ուսուցանել այն մասին, թե Տերն ինչպես կարող է օգնել ուսանողներին փոթորիկների ժամանակ, որոնց իրենք հանդիպում են:
Սիոնի Թագավորը
Ենովքը և նրա ժողովուրդը կառուցեցին «Սուրբ քաղաքը՝ Սիոնը» (Մովսես 7.19): Տերը խոստացավ, որ նրանք «հավիտյան կբնակվեն ապահովության մեջ» (Մովսես 7.20): Այնուհետև Ենովքը տեսավ և արտասվեց ջրհեղեղի ժամանակ սպասվող ավերածությունների համար: Մխիթարություն փնտրելով՝ Ենովքը հարցրեց, թե արդյոք Տերը ողորմած կլինի այն մարդկանց հանդեպ, որոնք պետք է գան ջրհեղեղից հետո: Ի պատասխան՝ Տերը ուսուցանեց և Ենովքին ցույց տվեց Փրկչին և Նրա Քավությունը (տես Մովսես 7.42–57):
Կարդացեք Մովսես 7.53 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես է Փրկիչը նկարագրել Իրեն:
-
Այն բաները, որոնցով Տերը կիսվել է այս հատվածում, ինչպե՞ս կարող էին մխիթարել Ենովքին:
Ուսանողներին առաջարկեք հատված 53-ում նշել և քննարկել Հիսուս Քրիստոսի բազմաթիվ տիտղոսները և դերերը։ Այս դասը կկենտրոնանա Նրա՝ «Սիոնի Թագավոր» տիտղոսի վրա։ Կարող եք այս տիտղոսի վերաբերյալ տալ հետևյալ լրացուցիչ հարցերը.
-
Մեզ համար Հիսուս Քրիստոսն ինչո՞վ է նման զորեղ և սիրող թագավորի:
-
Այս հատվածի ո՞ր արտահայտություններն են նկարագրում են այն օրհնությունները, որոնք դուք կցանկանայիք ստանալ՝ հետևելով Սիոնի Թագավորին:
Ուսանողներին հիշեցրեք, որ Սիոնը կազմված է յուրաքանչյուրից, ով «սրտով մաքուր է»՝ ինչպես Ենովքի ժողովուրդը (Վարդապետություն և Ուխտեր 97.21), մարդիկ, որոնք նման են Տիրոջը:
Տերը կպահպանի Իր ժողովրդին
Ենովքը հարցրեց Տիրոջը, թե արդյոք Նա նորից կգա երկիր: Տերը ցույց տվեց Ենովքին վերջին օրերը և այն, թե Նա ինչ կանի այն մարդկանց համար, որոնք ձգտում են հետևել Իրեն:
Կարդացեք Մովսես 7․60–61 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը խոստացել անել:
-
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում Տիրոջ համար «պահպանել» այն մարդկանց, որոնք ձգտում են հետևել Իրեն:
Երբ ուսանողները կարդան Մովսես 7.62 հատվածը, ինչպես նշված է ստորև, կարող եք օգնել նրանց տեսնել, թե որքան ակտիվորեն է Աստված պահպանում Իր ժողովրդին: Դա անելու համար ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել ես բառի յուրաքանչյուր օգտագործման և դրան հաջորդող բայերի վրա: Կարող եք նաև առաջարկել նրանց նշել, թե երբ է Տերն օգտագործում իմ կամ իմը բառերը, և որ բառերի հետ են դրանք կապված:
Թեև Ենովքը տեսիլքում տեսել էր Նոյի օրերի կործանարար ջրհեղեղը, Տերը ցույց տվեց Ենովքին, թե ինչպես պետք է հավաքի մարդկանց Իր մոտ և պահպանի նրանց:
Կարդացեք Մովսես 7.62 հատվածը՝ փնտրելով, թե ինչ կանի Տերը՝ Իր ժողովրդին պահպանելու համար:
-
Ի՞նչ կանի Տերը՝ Իր ժողովրդին պահպանելու համար:
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Վերջին օրերում Իր ժողովրդին պահպանելու համար Տերը …
Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները․
կուղարկի արդարությունը երկնքից:
կուղարկի ճշմարտությունը երկրից:
կհավաքի Իր ժողովրդին Սիոնում (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 115.6):
-
Ինչպե՞ս է Տերը կատարում է այս մարգարեությունը մեր ժամանակներում:
Արդարություն երկնքից և ճշմարտություն երկրից՝ մեզ Սիոնում հավաքելու համար
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտության երեք տարբեր կողմերը, կարող եք գրատախտակին առանձին սյունակներում գրել «Արդարություն երկնքից», «Ճշմարտություն երկրից» և «Սիոն»: Ստորև տրված են նախադասություններ և նկարներ՝ կապված յուրաքանչյուր կողմի հետ: Յուրաքանչյուր նախադասություն գրեք առանձին թղթի վրա կամ ցուցադրեք նկարները: Այնուհետև ուսանողները կարող են համապատասխանեցնել նախադասությունը կամ նկարը գրատախտակին գրված վերնագրերից մեկին:
Արդարությունը երկնքից
-
Ջոզեֆ Սմիթը ստացավ Առաջին Տեսիլքը:
-
Հովհաննես Մկրտիչն Ահարոնյան քահանայությունը փոխանցեց Ջոզեֆ Սմիթին։
-
Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Մելքիսեդեկյան քահանայությունը փոխանցեցին Ջոզեֆ Սմիթին։
-
Տերը հայտնությամբ տվեց Վարդապետություն և Ուխտեր գիրքը:
-
Տերը հայտնում է Իր խոսքը մեր օրերի մարգարեների միջոցով:
Ճշմարտությունը երկրից
-
Ջոզեֆ Սմիթը ստացավ և թարգմանեց ոսկե թիթեղները:
Սիոն
-
Մենք բոլորս որևէ ծխի կամ ճյուղի մի մասն ենք:
Օգնեք ուսանողներին խորհել Տիրոջ կատարածի կարևորության մասին: Դրա համար ուսանողներին առաջարկեք իրենց օրագրում լրացնել հետևյալը: Եթե դուք կատարել եք նախորդ վարժությունը, ուսանողները կարող են ընտրել գրատախտակին գրված ճշմարտություններից մեկը:
Բացահայտեք երկու եղանակ, որոնցով Տերը պահպանում Իր ժողովրդին մեր ժամանակի նեղություններից և պատասխանեք հետևյալ հարցերին: Հնարավորության դեպքում բերեք որոշակի օրինակ: Կարող եք նշել քահանայության հետ կապված որևէ փորձառություն, մի հատված Մորմոնի Գրքից, ձեր ծխի կամ ճյուղի որևէ փորձառություն և այլն:
-
Ինչպե՞ս է այս օրինակն օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Փրկչին:
-
Ինչպե՞ս է դա օգնել կամ կարող է օգնել հաղթահարել դժվարությունները վերջին օրերում:
Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով:
Փնտրեք եղանակներ, որոնք կօգնեն ուսանողներին ճանաչել և գնահատել այն ամենը, ինչ Տերն արել է, որպեսզի օգի հաղթահարել վերջին օրերի փորձությունները և դժվարությունները: Դրա համար ուշադիր լսեք, թե ինչ են ասում ուսանողները և նշեք, թե ինչ կարող է դա մեզ ուսուցանել Տիրոջ բնավորության և էության մասին: (Լրացուցիչ ուսուցման համար, որոնք օգնում են ուսանողներին իմանալ և զգալ Տիրոջ սերը, տես «Օգնեք ամրացնել իրենց հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ» վերնագրով դասընթացը Ուսուցիչների զարգացման հմտություններ ուսուցողական բաժնում:)