Սեմինարիա
Ծնունդ 6–11, Մովսես 8․ Ակնարկ


«Մովսես 6–11, Մովսես 8․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մովսես 6–11, Մովսես 8․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 6–11, Մովսես 8

Ծնունդ 6–11, Մովսես 8

Ակնարկ

Տերը կանչեց Նոյին որպես մարգարե այն ժամանակ, երբ մարդիկ «միշտ չար էին» (Մովսես 8․22)։ Նոյի ընտանիքը փրկվեց աննախադեպ, գերբնական ջրհեղեղից, քանի որ նրանք հնազանդվեցին տապան կառուցելու Աստծո պատվիրանին։

սեմինարիայի պատկերակ

Փորձեք ճանաչել ուսանողներին․ հասկացեք նրանց հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը: Ուսանողներն ավելի պատրաստակամ են սովորելու այն մարդուց, որը հոգ է տանում իրենց մասին: Բացի դա, երբ մենք ձգտում ենք սիրով ճանաչել ուսանողներին, կարող ենք ոգեշնչվել, թե ինչպես լավագույնս օգնել նրանց գտնել Փրկչի և Նրա ավետարանի անձնական իմաստն ու զորությունը: Մի օրինակ, թե ինչպես կարող է ուսանողներին հասկանալու ձգտումն ազդել մեր ուսուցման վրա, կարող եք գտնել Դաս 19. «Մովսես 8» դասում: Ավելին իմանալու համար տես «Փրկիչն այնպես արեց, որ բոլորն իրենց հարգված և գնահատված զգան» (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 13):

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Մովսես 8

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ավելի լավ հետևել Փրկչին՝ ապրելով ամբարիշտ աշխարհում:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն մարտահրավերների կամ դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են՝ Հիսուս Քրիստոսին հետևելիս այսօր աշխարհում: Խնդրեք նրանց պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչն է օգնել իրենց հաղթել աշխարհին և հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Նյութեր ցուցադրման համար. ջրի դույլ, փոքր չոր առարկա և պլաստիկ տոպրակ կամ անջրանցիկ տարա, որի մեջ կարող է տեղավորվել փոքր չոր առարկան

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ինքնագնահատման պնդումներ, ցուցումներ և աղյուսակ՝ համեմատելով Նոյի ժամանակները մեր ժամանակների հետ

  • Աշխատաթերթ․ «Հաղթեք աշխարհին Հիսուս Քրիստոսի միջոցով»

  • Տեսանյութ «Sharing Your Light» (2:56)

Ծնունդ 6–8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել Աստծո պատվիրաններին հնազանդվելու իրենց ցանկությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել և դասի ընթացքում կիսվել, թե որոշակի պատվիրանն ինչպես է ցույց տալիս Երկնային Հոր սերը մեր հանդեպ և մեզ պաշտպանելու Նրա ցանկությունը:

  • Նկարներ ցուցադրման համար. ճամբարային տեսարան, փոքր երեխաների խումբ, Նոյը քարոզում է տապանը կառուցելիս

  • Նյութեր ուսանողների համար. թուղթ յուրաքանչյուր խմբի համար

  • Բովանդակություն ցուցադրման համար․ նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի ելույթը, նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ելույթը, անհատական մտորումների հուշումներ

Գնահատեք ձեր գիտելիքները 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որը ունեցել են Մովսես 1 գլխից մինչև Ծնունդ 11 գլուխն ուսումնասիրելիս։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել՝ այս տարվա Հին Կտակարանի և Թանկագին Մարգարիտի ուսումնասիրությունից սկսած: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:

  • Նկարներ ցուցադրման համար. Ենովքի ժողովրդի նկարը, Հիսուս Քրիստոսի նկարը

  • Նյութեր ուսանողների համար. թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար, ուսանողների ստեղծած գրքույկները (եթե դրանք առկա են) հետևյալ դասերի համար. Դաս 11. «Մովսես 4.5–32. 5․1–15, Մաս 1» և Դաս 12. «Մովսես 4.5–32. 5.1–15, Մաս 2»

  • Նյութեր ցուցադրման համար. մի կտոր միրգ