Սեմինարիա
Ծնունդ 6–8. «Նոյն արեց … այն ամենը, ինչ Տերը պատվիրեց»


«Ծնունդ 6–8. «Նոյն արեց … այն ամենը, ինչ Տերը պատվիրեց»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 6–8. «Նոյն արեց … այն ամենը, ինչ Տերը պատվիրեց»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 6–11, Մովսես 8․ Դաս 20

Ծնունդ 6–8

«Նոյն արեց … այն ամենը, ինչ Տերը պատվիրեց»

The Old Testament prophet Noah standing on a log as he preaches to a group of assembled people. The people are laughing and mocking Noah. The partially completed ark is visible in the background.

Աստված սիրով խնդրում է մեզ հնազանդվել Իր պատվիրաններին: Որոշ պատվիրաններ կարող են դժվար լինել ընկալման համար, սակայն դրանք միշտ մեր բարօրության համար են: Նոյի ընտանիքը փրկվեց աննախադեպ, գերբնական ջրհեղեղից, քանի որ նրանք հնազանդվեցին տապան կառուցելու Աստծո պատվիրանին։ Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել Աստծո պատվիրաններին հնազանդվելու իրենց ցանկությունը:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել և դասի ընթացքում կիսվել, թե որոշակի պատվիրանն ինչպես է ցույց տալիս Երկնային Հոր սերը մեր հանդեպ և մեզ պաշտպանելու Նրա ցանկությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստծո պատվիրանները

Կարող եք դասը սկսել՝ խրախուսելով ուսանողներին խորհել, թե ինչու է մեր սիրող Երկնային Հայրը մեզ պատվիրաններ տալիս: Դա անելու համար ցուցադրեք հետևյալ նկարները և ստորև ներկայացված հարցերի միջոցով քննարկում ծավալեք: Մեկ այլ եղանակն այն է, որ ուսանողները կիսվեն այն կանոններով, որոնք իրենց ծնողները սահմանել են՝ իրենց երեխաներին պաշտպանելու համար։

A young man Starting a campfire at Burraston Ponds, Utah
A group of little boys and girls play together outside.

Պատկերացրեք, որ դուք հոգ եք տանում փոքր երեխաների մեծ խմբի մասին՝ վրանային ճամբարում:

  • Ի՞նչ հատուկ կանոններ կարող եք սահմանել երեխաների համար, որպեսզի պաշտպանեք նրանց:

  • Եթե երեխաները զայրանան ձեզ վրա՝ կանոններ սահմանելու համար, ի՞նչ կբացատրեք նրանց:

    Ուսանողներին առաջարկեք կիսվել զուգընկերոջ հետ, թե իրենք ինչպես կարող են համեմատել այս իրավիճակը Երկնային Հոր կողմից մեզ համար պատվիրաններ սահմանելու հետ:

    Այնուհետև ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում գրել Աստծո և Նրա պատվիրանների մասին իրենց զգացմունքները՝ օգտագործելով հետևյալ հուշումները: Մի քանի կամավորի առաջարկեք կիսվել իրենց գրածով:

  • Ըստ ձեզ, Աստված ինչո՞ւ է ցանկանում, որ դուք անձնապես պահեք Իր պատվիրանները:

  • Որքանո՞վ եք պատրաստ անել այն, ինչ Աստված է ցանկանում, նույնիսկ եթե չեք հասկանում պատվիրանի պատճառը: Ինչո՞ւ։

Մարդիկ Նոյի ժամանակներում

Դասի սկզբում ցուցադրեք Նոյի նկարը: Խնդրեք ուսանողներին կիսվել հետևյալ հասկացությունների մասին իրենց իմացածով: Անհրաժեշտության դեպքում առաջարկեք նրանց օգտագործել առաջարկվող սուրբ գրությունների հատվածները:

  • Մարդկանց հոգևոր վիճակը Նոյի ժամանակներում և այն, թե Աստված ինչ արեց դրա արդյունքում (տես Մովսես 8.17, 20, 22, 28–29)

  • Այն, ինչ Աստված պատվիրեց Նոյին անել՝ հնազանդներին փրկելու համար (տես Մովսես 7.43)

Ուսումնասիրության ընթացքում ուսանողներին խրախուսեք փնտրել Սուրբ Հոգու ազդեցությունը, որպեսզի հասկանան Աստծո սերը մեր հանդեպ: Այն ամենը, ինչ անում է Աստված, այդ թվում ջրհեղեղը, բխում են սիրուց (տես 2 Նեփի 26.24): Որպեսզի ուսանողները կարողանան սովորել և ապաշխարել հոգիների աշխարհում, օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը տառապել է ջրհեղի ժամանակ կործանված մարդկանց մեղքերի համար (տես Մովսես 7.38–40, Ա Պետրոս 3.18–20): Ջրհեղեղն ուղարկելու Աստծո ընտրությունը պաշտպանեց նաև Իր մյուս հոգևոր զավակներին նման վտանգավոր և ամբարիշտ հանգամանքներում ծնվելուց (տես Ջոն Թեյլոր, Journal of Discourses, 19.158–59):

Տապանը

Ուսանողների փոքր խմբերին տրամադրեք թուղթ և խնդրեք նրանց կարճ ժամանակում միասին կատարել հետևյալ վարժությունը: (Ուշադիր եղեք, որ այս վարժությունից հետո ժամանակ խնայեք, որպեսզի ուսանողները քննարկեն իրենց սովորածը և խորհեն, թե ինչպես է այն առնչվում իրենց կյանքի հետ:)

  1. Կարդացեք Ծնունդ 6.14–22, 7․1–12, 23, 8.13–17 հատվածները՝ փնտրելով, թե այս պատմությունն ինչ է ուսուցանում Աստծո մասին, և ինչ կարող ենք սովորել Նոյից:

  2. Նկարեք կատարվածի պարզ նկարը:

  3. Նկարում ներառեք մեկական բան, որ սովորեցիք Աստծո մասին և Նոյի օրինակից։

Խմբերին առաջարկեք մեկ այլ խմբի ցուցադրել և բացատրել իրենց նկարները (նույնիսկ եթե դրանք անավարտ են): Այնուհետև խմբերին առաջարկեք կիսվել դասարանի հետ, թե ինչ սովորեցին Աստծո մասին և Նոյի օրինակից:

Ճշմարտություններից մեկը, որն ուսանողները կարող են նշել այս պատմությունից, այն է, որ երբ մենք հավատքով հնազանդվենք Տիրոջը, Նա կօրհնի և կպաշտպանի մեզ։

Կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը և առաջարկել խմբերին կարդալ և քննարկել, թե ինչպես է այն վերաբերում մեզ այսօր:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) կիսվել է որոշ պատճառներով, թե Նոյին և նրա ընտանիքին ինչու էր անհրաժեշտ հավատքն առ Քրիստոս, որպեսզի կատարի տապանը կառուցելու պատվիրանը:

Portrait of President Spencer W. Kimball. He is holding an open book in his hands.

Դեռ անձրև չկար և չկար ջրհեղեղ: [Նոյի] ժողովրդը ծաղրում էր նրան ու հիմար անվանում: Նրա քարոզները չէին հասնում խուլ ականջներին: Նրա նախազգուշացումներն անմիտ էին թվում: Երբևէ այդպիսի նախադեպ չէր եղել, երբ անձրևի տարափը [կամ ջրհեղեղը] ծածկեր երկիրը: Ինչ հիմարություն էր տապան կառուցելը չոր հողի վրա, երբ արևը փայլում է և կյանքը սովորականի նման առաջ է ընթանում։ (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 140–41)

  • Տիրոջ ո՞ր պատվիրաններն են այսօր մարդիկ անտեսում կամ ծաղրում:

  • Ի՞նչ գիտեք Աստծո և Նրա մարգարեների մասին, որոնք կարող են օգնել մեզ հնազանդվել Տիրոջը, չնայած ընդդիմությանը:

Ուսանողներին առաջարկեք կիսվել պատվիրաններով, որոնք, ըստ իրենց, Աստծո սիրող պաշտպանությունն են:

Հնազանդվել Աստծուն մեր կյանքում

Կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը ստորև ներկայացված անհատական մտորումների վերաբերյալ հուշումների հետ միասին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) կիսվել է մեծագույն դասերից մեկով, որ կարող ենք սովորել մեր կյանքում:

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Նոյը Տիրոջ պատվիրաններին հետևելու անսասան հավատք ուներ: Թող որ մենք ևս այդպես վարվենք: Եկեք հիշենք, որ Աստծո իմաստությունը երբեմն անհիմն է թվում մարդկանց, բայց մեծագույն դասը, որը մենք կարող ենք սովորել մահկանացու կյանքում, հետևյալն է. երբ Աստված խոսում է և մենք հնազանդվում ենք, մենք միշտ ճիշտ ենք: («Models to Follow», Լիահոնա, նոյ. 2002, 61)

Գրեք ձեր ուսումնական օրագրում.

  1. Այն, թե ինչպես եք դուք ընկալում Նախագահ Մոնսոնի խոսքերը կապված է ձեր կյանքի իրավիճակների կամ պատվիրանների հետ:

  2. Այն, ինչ դուք սովորեցիք կամ զգացիք այսօր Երկնային Հոր և Նրա պատվիրանների մասին:

  3. Այն, ինչ ըստ ձեզ, Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք անեք, որպեսզի հետևեք Նոյի հավատարիմ հնազանդության օրինակին:

Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին նշել Նոյի օրինակը Ծնունդ 7.5 հատվածում և խաչաձև հղումով այն կապել Մովսես 4.2 հատվածի՝ Փրկչի նախաերկրային օրինակի հետ։ Կարող եք վկայել, որ Աստված կօրհնի ձեր ուսանողներին՝ Փրկչի հնազանդության օրինակին հետևելու իրենց հավատարիմ ջանքերի համար: