Սեմինարիա
Մովսես 8. Հետևեք Փրկչին ամբարիշտ աշխարհում


«Մովսես 8. Հետևեք Փրկչին ամբարիշտ աշխարհում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մովսես 8. Հետևեք Փրկչին ամբարիշտ աշխարհում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 6–11, Մովսես 8․ Դաս 19

Մովսես 8

Հետևեք Փրկչին ամբարիշտ աշխարհում

Jesus Christ walking along a path  by a river. There are a number of sheep following him.

Տերը կանչեց Նոյին որպես մարգարե այն ժամանակ, երբ մարդիկ «միշտ չար էին» (Մովսես 8․22)։ Նույնիսկ այս չափի հասնող ամբարշտության պարագայում Նոյն ու նրա որդիները որոշեցին հետևել Հիսուս Քրիստոսին։ Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հետևել Փրկչին՝ ապրելով ամբարիշտ աշխարհում:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն մարտահրավերների կամ դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են՝ Հիսուս Քրիստոսին հետևելիս այսօր աշխարհում: Խնդրեք նրանց պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչն է օգնել իրենց հաղթել աշխարհին և հետևել Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից

Դասը սկսեք՝ ցույց տալով ուսանողներին մի դույլ ջուր և մի փոքրիկ չոր առարկա:

  • Հնարավո՞ր է, որ առարկան չոր մնա, եթե այն գտնվում է ջրով դույլի մեջ: Ինչպե՞ս։

    Երբ ուսանողները հնարավորություն ունենան կիսվել իրենց մտքերով, տեղադրեք առարկան պոլիէթիլենային տոպրակի կամ փակ տարայի մեջ և դրեք այն ջրով դույլի մեջ:

  • Ինչպե՞ս կարող է այս առարկայական դասը կապված լինել ամբարիշտ աշխարհում արդար մնալու մեր ջանքերի հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել ամբարիշտ աշխարհում արդար ապրելու իրենց ներկայիս կարողությունը, կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը։ Ուսանողներին առաջարկեք խորհել, թե յուրաքանչյուր խոսք որքանով է ճշմարիտ իրենց համար:

Ինձ համար դժվար է դիմադրել աշխարհի գայթակղություններին և հետևել Հիսուս Քրիստոսին:

Ես գիտեմ, թե ուր կարող եմ դիմել օգնության համար, որպեսզի հավատարիմ մնամ ամբարիշտ աշխարհում:

Ես ամեն օր ժամանակ եմ հատկացնում՝ ձգտելով ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին և հետևել նրան:

Հիշեցրեք ուսանողներին, որ Սուրբ Հոգին ցույց կտա մեզ, թե ինչ պետք է անենք (տես 2 Նեփի 32.5): Ուսանողներին առաջարկեք ոգեշնչում փնտրել, որպեսզի իմանան, թե ինչ կարող են անել՝ աճող ամբարշտության աշխարհում արդար մնալու համար:

Ամբարիշտ աշխարհ

Երբ Տերը երկինք վերցրեց Ենովքին և նրա քաղաքը (տես Մովսես 7.69), Ենովքի արդար որդին՝ Մաթուսաղան, մնաց երկրի վրա (տես Մովսես 8.2): Մաթուսաղայի թոռը՝ Նոյը և Նոյի երեք որդիները «քայլում է[ին] Աստծո հետ» (Մովսես 8.27), իսկ երկրի վրա մնացած մարդկանց մեծ մասն ընտրեց ամբարշտությունը:

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ ցուցումները և աղյուսակը: Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում նկարել աղյուսակը։ Ուսանողները կարող են լրացնել աղյուսակը փոքր խմբերով:

Կարդացեք Մովսես 8.12–22, 28–29 հատվածները՝ փնտրելով մարդկանց հոգևոր վիճակը Նոյի ժամանակներում։

Այնուհետև գտեք նմանությունները Նոյի ժամանակներում և մեր ժամանակներում մարդկանց հոգևոր վիճակի միջև։

Շատ մարդկանց հոգևոր վիճակը Նոյի ժամանակներում

Նմանությունները Նոյի ժամանակների և մեր ժամանակների միջև

Խմբերին առաջարկեք կիսվել իրենց գտածով այլ խմբերի հետ: Ուսանողներին խրախուսեք իրենց աղյուսակներում ավելացնել այն, ինչով կիսվում են իրենց դասընկերները:

Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք նշել հետևյալ նմանությունները.

1. Նոյի թոռնուհիների նման որոշ մարդիկ այսօր կորցնում են այն օրհնությունները, որ Աստված առաջարկում է նրանց հավերժական ամուսնության ուխտի միջոցով (տես հատվածներ 12–15):

2. Որոշ մարդիկ այսօր նույնպես պայքարում են մարգարեի դեմ և մերժում են նրա խորհուրդը (տես հատվածներ 18–20):

Կրկնեք Մովսես 8.16–17 հատվածները, որպեսզի տեսնեք, թե Տերն ինչ ասաց Նոյին, որը տեղի կունենա, եթե մարդիկ չապաշխարեն:

  • Որքա՞ն ժամանակ տվեց Տերը մարդկանց՝ ապաշխարելու համար:

  • Ի՞նչ կարող է սա մեզ ուսուցանել Աստծո էության մասին:

Հետևեք Փրկչին ամբարիշտ աշխարհում

Որպեսզի օգնեք ուսանողներին հուսալ, որ իրենք կարող են հետևել Փրկչին ամբարիշտ աշխարհում, ուսանողներից մեկին առաջարկեք կարդալ հետևյալ խեսքերը:

Նախագահ Ռասել Մ. Նելսոնը կիսվել է, թե ինչպես է հնարավոր հաղթել այս անկում ապրած աշխարհին.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց այս անկում ապրած աշխարհին, և քանի որ Նա քավություն գործեց յուրաքանչյուրիս համար, դուք ևս կարող եք հաղթել մեղքով հագեցած, եսակենտրոն և հաճախ հոգնեցնող այս աշխարհին: («Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյ. 2022, 96)

  • Նախագահ Նելսոնի ո՞ր խոսքերը կօգտագործեիք, որպեսզի օգնեիք մարդուն, որն իրեն ճնշված է զգում իրեն շրջապատող ամբարշտությունից:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ ճշմարտությունը։ Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես կարող են այն ավարտել:

Ես կարող եմ իմ ընտրությամբ հետևել Փրկչին ամբարիշտ աշխարհում …

սեմինարիայի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին գտնել եղանակներ, թե ինչպես կարող են հետևել Փրկչին ամբարիշտ աշխարհում, նրանց տրամադրեք ստորև ներկայացված ցուցումները և ուղեկցող աշխատաթերթի օրինակը: Ուսանողները կարող են աշխատել խմբերով: Նրանք կարող են միասին ուսումնասիրել նյութերը կամ խմբի անդամները կարող են ընտրել սուրբ գրությունների տարբեր հատվածներ և խոսքեր՝ անհատապես ուսումնասիրելու համար, ապա քննարկել դրանք միասին:

Ընտրելով հետևյալ նյութերից մեկը՝ ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի հետևենք Հիսուս Քրիստոսին, չնայած մեզ շրջապատող ամբարշտությանն ու գայթակղություններին:

Ուսումնասիրության և գրառում կատարելու համար խմբերին բավական ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբին առաջարկեք գրատախտակին գրել մեկ բան իրենց գտածից, որպեսզի լրացնեն անավարտ ճշմարտությանը: Օրինակ՝ Մովսես 8.13, 23–24 հատվածներից ուսանողները կարող են գտնել Տիրոջը և Նրա մարգարեներին լսելու, Հիսուս Քրիստոսին հավատալու, ապաշխարելու և Աստծո հետ ուխտեր կապելու մասին ճշմարտությունները:

Մի քանի ուսանող կարող է կիսվել, թե իրենց գրածն ինչու է կարևոր իրենց համար:

Կարող եք ցուցադրել «Sharing Your Light» (2:56) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այս տեսանյութում մի երիտասարդ կին հետևում է Փրկչին, չնայած իրեն շրջապատող մարդկանց ընտրությանը:

2:56

սեմինարիայի պատկերակ

Դադար տվեք և խորհեք ուսանողների եզակի փորձառության մասին, որը ձեր շփումներում կհրավիրի քրիստոսանման խորաթափանցություն, սեր և կարեկցանքի մթնոլորտ: Օրինակ՝ որոշ ուսանողներ, ելնելով իրենց կյանքի փորձառություններից, կարող են պատասխանել հետևյալ հարցերին այլ կերպ, քան դուք: Փորձեք հասկանալ նրանց տեսակետը, արձագանքել սիրով ու կարեկցանքով և գովաբանել Փրկչին հետևելու նրանց ջանքերը: (Լրացուցիչ ուսուցման համար, որը կօգնի մեծացնել ուսանողների եզակի հանգամանքների ձեր ընկալումը, տես «Փորձեք ճանաչել նրանց․ հասկացեք նրանց հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը» Ուսուցիչների զարգացման հմտություններ ուսուցողական բաժնում:)

Խորհեք, թե ինչ եք արել, որպեսզի օգնեք ձեզ հաղթահարել ձեզ շրջապատող ամբարշտությունը: Այս գործողությունները կարող են լինել՝ փոքր և պարզ բաները, որոնք դուք պարբերաբար անում եք, նպատակները, որոնց վրա աշխատել եք Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում կամ այլ փորձառություններ:

  • Ի՞նչ եք արել, որպեսզի օգնեք ձեզ ավելի լավ հետևել Փրկչին և հաղթահարել ձեզ շրջապատող ամբարշտությունը:

  • Եղե՞լ են խոչընդոտներ, որոնց հանդիպել եք ձեր ջանքերում: Եթե այդպես է, ապա ի՞նչ եք արել կամ կարող էիք անել՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Ի՞նչ խորհուրդ կտաք ուրիշներին:

Հիսուս Քրիստոսին հետևելու իմ ծրագիրը

Օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են հետևել Հիսուս Քրիստոսին: Կարող եք դա անել՝ առաջարկելով նրանց պատասխանել հետևյալ հարցերին: Խրախուսեք ուսանողներին գրել իրենց պատասխաններն այնտեղ, որտեղ կարող են հաճախ տեսնել դրանք կամ կիսվել իրենց ծրագրով վստահելի ընկերների, ընտանիքի անդամների կամ Եկեղեցու ղեկավարների հետ: Այդ առաջարկները կարող են հիշեցնել ուսանողներին իրենց սովորածը և այն, թե ինչ են ուզում անել:

  1. Այսօր ի՞նչ եք ոգեշնչվել անել:

  2. Այս տպավորություններին հետևելն ինչպե՞ս կավելացնի Փրկչին հետևելու և աշխարհին հաղթելու ձեր կարողությունը:

Կարող եք դասն ավարտել ուսանողների վկայություններով այն մասին, թե ինչ սովորեցին և զգացին այսօր, նաև, թե Փրկչին հետևելն ինչպես կօգնի իրենց հաղթել աշխարհին: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ։