«Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում. Փրկչի օրինակը կարող է օգնել մեզ կարգավորել մեր կյանքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում. Փրկչի օրինակը կարող է օգնել մեզ կարգավորել մեր կյանքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հաջողության հասնել դպրոցում․ Դաս 195
Հետաձգման հաղթահարում
Սովորեք խուսափել դպրոցական աշխատանքների հետաձգումից
Որքա՞ն հաճախ է պատահում, որ դուք չեք ավարտում պահանջվող առաջադրանքները կամ հանձնարարությունները: Թեև մենք բոլորս դժվարություններ ենք ունենում՝ կապված ուշացումների հետ, կարող է գայթակղություն առաջանալ հետաձգելու դպրոցական աշխատանքները։ Երբ մենք աշխատում ենք հաղթահարել այդ միտումը, դա այն եղանակներից մեկն է, որով մենք ուշք ենք դարձնում Փրկչի նախազգուշացումներին՝ խուսափելու հետաձգումից (տես Մատթեոս 25.1–13): Այս դասը կօգնի ուսանողներին գտնել եղանակներ՝ հաղթահարելու դպրոցական աշխատանքները հետաձգելու գայթակղությունը:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել՝ ներկայացնելու մի քանի պատճառ, թե ինչու դեռահասները կարող են հետաձգել իրենց դպրոցական աշխատանքները: Խրախուսեք նրանց պատրաստվել կիսվելու, թե ինչ են արել՝ իրենց դպրոցական առաջադրանքները և հանձնարարությունները ժամանակին կատարելու համար։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մղում է գործողության
Դասը սկսելու համար կարող եք ընդհանուր քննարկում անցկացնել՝ հետաձգման գայթակղության մասին: Կարող եք տալ նմանատիպ հարցեր։
-
Որո՞նք են սովորաբար այն բաները, որոնք դեռահասները հակված են հետաձգել:
-
Ի՞նչ պատճառներով դեռահասները կարող են հետաձգել այդ բաները։ Ինչպիսի՞ն կարող են լինել հետևանքները:
Քննարկումից հետո կարող եք ասել, որ այսօր ուսանողները հնարավորություն կունենան կենտրոնանալ իրենց դպրոցական աշխատանքները հետաձգելու գայթակղությունը հաղթահարելու վրա:
-
Ի՞նչ պատճառներով կարող է դժվար լինել առաջադրանքներն ու հանձնարարությունները սկսելը կամ ավարտելը:
Այնուհետև կարող եք ցուցադրել իսրայելացիների նկար, որտեղ նրանք մանանա են հավաքում։ Եթե ուսանողներն արդեն ուսումնասիրել են Դաս 47․ «Ելք 16»-ը, կարող եք առաջարկել նրանց կիսվել, թե ինչ են հիշում այդ դասից։ Եթե նրանք չեն ուսումնասիրել այս պատմությունը, կարող եք համառոտ կիսվել հետևյալ ամփոփումով։
Իսրայելացիների համար դժվար էր անապատում սնունդ հայթհայթելը։ Մի առավոտ նրանք արթնացան և տեսան, որ Տերը հրաշքով ապահովել է իրենց ամենօրյա սնունդը, որը իսրայելացիները անվանեցին մանանա:
Կարդացեք Ելք 16․4–5, 14–15 հատվածները՝ փնտրելով Տիրոջ ցուցումը, թե ինչպես պետք է հավաքել մանանան:
-
Այս հրաշքն ի՞նչ է ուսուցանում մեզ Տիրոջ մասին:
Կարդացեք Ելք 16․18–22, 27 հատվածները՝ փնտրելով մանանան հավաքելու ուշացման կամ Հանգստության օրվա նախօրեին կրկնակի բաժին չհավաքելու հետևանքները:
-
Ի՞նչն էր առանձնահատուկ ձեզ համար:
Ուսանողները կարող են կիսվել, որ եթե իսրայելացիները մանանան թողնում էին գետնին մինչև հաջորդ օրը, այն «որդնում ու հոտում» էր (հատված 20)։ Եթե առավոտյան չէին հավաքում՝ այն հալվում էր (հատված 21)։ Հանգստության օրը մանանա չէր տրվում, ուստի նախորդ օրը կրկնակի բաժին չհավաքելը նշանակում էր, որ նրանք սոված կմնան (հատված 27)։
-
Ինչպե՞ս կարող է այս պատմությունը կիրառվել դեռահասի՝ դպրոցական աշխատանքները հետաձգելու գայթակղության վերաբերյալ։
Ուսանողները կարող են նշել, որ ինչպես մանանան կփչանա կամ կհալվի, եթե մարդիկ հետաձգեն այն հավաքելը, այնպես էլ դպրոցական աշխատանքների հետաձգումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների կամ նույնիսկ բաց թողնված հնարավորությունների:
-
Դպրոցական աշխատանքները հետաձգելու ինչպիսի հետևանքներ եք դուք կամ ձեր ծանոթները զգացել:
Ձեր ժամանակը իզուր մի՛ վատնեք
Օգնելու համար մեզ հասկանալ հետաձգելու գայթակղությունը հաղթահարելու կարևորությունը, Յոթանասունից երեց Ռանդալ Կ. Բենեթը նշել է.
Երրորդ սկզբունքը հետևյալն է՝ մենք պետք է հակազդենք բնական մարդու՝ ձգձգելու, հետաձգելու կամ հանձնվելու հակվածությանը։
Առաջընթաց ունենանալով ուխտի ճանապարհին, մենք կարող ենք որոշ անգամներ սխալվել … Բայց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ գործողության և զորության սկզբունք է: Եթե մենք հոժար ենք գործել, մենք կօրհնվենք ապաշխարելու և փոխվելու զորությամբ։
Մենք միայն կձախողվենք, եթե մեկ այլ հավատարիմ քայլ չկատարենք առաջ։ Մենք չենք կարող և չենք ձախովղի, եթե հավատարմորեն կապված մնանք Փրկչին՝ Նրան, ով երբեք չի ձախողվել և թույլ չի տա, որ մենք ձախողվենք։ («Ձեր հաջորդ քայլը», Լիահոնա, նոյեմբեր 2015, 75) (7:37–8:31)
-
Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ երեց Բենեթը ուսուցանել է հետաձգումը հաղթահարելու մասին:
Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ երբ մենք գործում ենք Նրա հանդեպ հավատքով, Փրկիչն օգնում է մեզ հաղթահարել հետաձգման գայթակղությունը: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, կարող եք հարցնել հետևյալը.
-
Այս ճշմարտությունը հասկանալն ինչպե՞ս կարող է օգնել մեկին, ով փորձում է հաղթահարել դպրոցական աշխատանքները հետաձգելու գայթակղությունը:
Աղոթքով մտածեք, թե որքան լավ և ժամանակին եք դուք կատարում դպրոցական առաջադրանքները և հանձնարարությունները։ Այնուհետև ձեր ուսումնասիրության օրագրում ավարտեք հետևյալ նախադասությունը։
Ես (միշտ, երբեմն, հազվադեպ և այլն) հետաձգում եմ իմ դպրոցական աշխատանքները: Իմ հետաձգման պատճառը հետևյալն է․ ։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այն բացահայտումը, թե ինչու ենք մենք հետաձգում, կարող է օգնել մեզ ուղղել այդ վնասակար սովորությունը կամ կանխել դրա ձևավորումը: Դուք կարող եք հավաստիացնել ուսանողներին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խոստացել են օգնել մեզ խուսափել գայթակղություններից, որոնց մենք բախվում ենք (տես Ա Կորնթացիներին 10․13)։
Թեև հետաձգման դեմ պայքարը տարածված երևույթ է, մենք գործում ենք հավատքով առ Փրկիչը, երբ աշխատում ենք հաղթահարել այդ գայթակղությունը: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի այն օգնի ձեզ հասկանալ, թե ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են զորացնել ձեր ջանքերը՝ հաղթահարելու ձեր դպրոցական աշխատանքները հետաձգելու գայթակղությունը:
Մեծացրեք հետաձգման գայթակղությունը հաղթահարելու ձեր կարողությունը
-
Որո՞նք են այն ռազմավարությունները, որոնցով դուք փորձել եք դիմակայել ձեր դպրոցական աշխատանքները հետաձգելու գայթակղությանը:
Կարող եք ուսանողներին առաջարկել գրել դրանք գրատախտակին: Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք կիսվել ստորև ներկայացվող ռազմավարություններով։
-
Ամեն առավոտ մի քանի րոպե տրամադրեք՝ աղոթելու համար Երկնային Հորը՝ խնդրելով Նրա զորությունը, որ օգնի ձեզ հիշել և կատարել դպրոցական առաջադրանքները:
-
Ամեն օր կանոնավոր ժամանակ հատկացրեք դպրոցական աշխատանքների համար:
-
Պարբերաբար կարճ ընդմիջումներ արեք՝ ձեր միտքը թարմացնելու և կենտրոնանալու համար:
-
Որոշեք ուշադրությունը շեղող գործոնները և մի կողմ դրեք դրանք: Դրանք կարող են լինել հեռախոսը, համակարգիչը կամ որևէ գիրք:
-
Կազմակերպեք ուսումնական խումբ դասընկերների հետ, որոնք ունեն նույն դպրոցական առաջադրանքները:
-
Հանգիստ տեղ գտեք աշխատանքի համար։ Միջավայրը կարող է ազդել կենտրոնանալու մեր ունակության վրա:
-
Ընտրեք մեկին, ում վստահում եք, ով կարող է օգնել ձեզ կենտրոնացած մնալ և կատարել առաջադրանքներն ու հանձնարարությունները:
-
Նախատեսեք պարգև՝ որոշակի առաջադրանք կատարելու համար, որպեսզի նշեք ձեր հաջողությունն ու քրտնաջան աշխատանքը։
Երբ ուսանողները նշեն հետաձգման գայթակղությունը հաղթահարելու իրենց ռազմավարությունները, կարող եք ցուցադրել հետևյալ սցենարը և ցուցումները: Կարող եք նկարչական պարագաներ տրամադրել ուսանողներին, որպեսզի դրանք օգտագործեն իրենց ցուցադրության համար:
Մաքսը հետաձգում է (պարապում է քննության համար, կատարում է առաջադրանք կամ նախագիծ և այլն), քանի որ ։
Ստեղծեք պաստառ կամ ինֆոգրաֆիկա, որը կարող է օգնել Մաքսի նման ուսանողներին հաղթահարել հետաձգելու գայթակղությունը: Ձեր պաստառում ներառեք հետևյալը:
-
Վարդապետության սերտման կամ սուրբ գրությունների այլ հատված, որը կարող է օգնել Մաքսին ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ այս գայթակղությունը հաղթահարելու համար:
-
Մեկ կամ մի քանի ռազմավարություն, որոնք, ձեր կարծիքով, օգտակար կլինեն Մաքսի համար, որպեսզի օգտագործի հետաձգման գայթակղությունը հաղթահարելիս:
Եթե ուսանողները օգնության կարիք ունենան սուրբգրային հատված գտնելու հարցում, կարող եք կիսվել հետևյալ օրինակներով․ Հեսու 24․15, Առակներ 3․5–6, Վարդապետություն և Ուխտեր 58․26–27, 88․124։ Կամ նրանք կարող են նկարազարդել սուրբգրային մի պատմություն, որը ցույց է տալիս հետաձգման հետևանքները, ինչպես, օրինակ, իսրայելացիների՝ մանանա հավաքելու կամ Նոյի տապանը կառուցելու պատմությունը (Ծնունդ 7.1–10):
Կարող ենք սկսել այսօր
Խմբերին բավարար ժամանակ հատկացնելուց հետո խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց պաստառներով։ Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել փորձառություններով, որոնք իրենք ունեցել են՝ փորձելով հաղթահարել հետաձգման գայթակղությունը:
Խորհեք հետաձգումը հաղթահարելու եղանակների մասին, որոնցով կիսվել են այսօր դասարանում: Աղոթքով ընտրեք մի ռազմավարություն, որը, ձեր կարծիքով, օգտակար կլինի հաջորդ անգամ, երբ գայթակղվեք հետաձգել ձեր դպրոցական աշխատանքները: Գրեք այս ռազմավարությունը ձեր ուսումնասիրության օրագրում կամ կպչուն թերթիկի վրա կամ տեքստային հաղորդագրություն ուղարկեք ինքներդ ձեզ:
Կարող եք հնարավորություն տալ պատրաստակամ ուսանողներին կիսվել, թե որ ռազմավարությունն են իրենք ցանկանում փորձել:
Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ ավելի լավը դառնալու ցանկացած ջանք ցույց է տալիս նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Օգնեք նրանց հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն մեզ մեր ջանքերում, նույնիսկ եթե մենք դժվարություններ ունենք: