«Ելք 16․ Հանապազօրյա հաց», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 16. Հանապազօրյա հաց», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 14–18․ Դաս 47
Ելք 16
Հանապազօրյա հաց
Երբ Տերը ազատեց Իր ժողովրդին Եգիպտոսից, նրանք բախվեցին նոր դժվարությունների և ստացան աճելու նոր հնարավորություններ: Իսրայելացիներն այլևս չէին կարող ապավինել եգիպտացիներին՝ ապահովելու իրենց կենսական կարիքները, օրինակ՝ սնունդը և ջուրը։ Իրենց ամենօրյա կարիքները հոգալու համար նրանք պետք է սովորեին ապավինել Տիրոջը: Այս դասը կօգնի ուսանողներին ապավինել Տիրոջը ամեն օր:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասը փնտրել Տիրոջ զորության ապացույցներն իրենց կյանքում: Խրախուսեք նրանց ժամանակ հատկացնել իրենց անձնական կամ ընտանեկան աղոթքներին՝ շնորհակալություն հայտնելու Երկնային Հորը Նրա օգնության համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ամեն օր սնվելու անհրաժեշտությունը
Կարող եք դասը սկսել՝ քննարկելով, թե ինչ է անհրաժեշտ մեր մարմնին ամեն օր: Օրինակ՝ կարող եք ցուցադրել մի կտոր հաց: Ուսանողներից մեկին, որը քաղցած է, առաջարկեք գալ, կանգնել դասարանի առջև և մի կտոր հաց ուտել: Երբ ուսանողն ուտի, տվեք նրան հետևյալ հարցերը.
-
Ե՞րբ եք վերջին անգամ կերել:
-
Եթե նոր եք կերել, ինչո՞ւ եք հիմա քաղցած:
-
Ինչո՞ւ մենք պետք է կանոնավոր սնվենք:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը մեր ֆիզիկական մարմինները սնուցելը համեմատել է մեր հոգիների մասին հոգ տանելու հետ.
Մենք բոլորս գիտակցում ենք ֆիզիկական սնուցման անհրաժեշտությունը: Քաղցն ու ծարավը շատ ուժեղ են հիշեցնում մեզ սնվելու անհրաժեշտության մասին, եթե մենք մոռանում ենք: Սակայն հոգևոր սնննդի կարիքը նույնքան ուժեղ է: («Daily Bread: Pattern», Gospel Library հավելված)
-
Ըստ ձեզ, մեր հոգիները սնուցելու անհրաժեշտությունն ինչո՞ւ է նույնքան կարևոր, որքան մեր մարմնի մասին հոգ տանելը:
-
Ինչո՞ւ է հնարավոր հեշտությամբ անտեսել մեր հոգևոր կարիքները։
Մի քանի րոպե տրամադրեք՝ խորհելու հետևյալ հարցերի շուրջ։ Կարող եք ձեր մտքերը գրել ձեր օրագրերում․
-
Արդյո՞ք դուք զգում եք ամեն օր ձեր հոգու մասին հոգ տանելու նույնպիսի ցանկություն, ինչպիսին ձեր մարմնի մասին հոգ տանելու ցանկությունն է։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Ըստ ձեզ, Երկնային Հայրը ի՞նչ կցանկանար, որ դուք անեիք ամեն օր՝ ձեր հոգու մասին հոգ տանելու համար:
Ոգեշնչում փնտրեք՝ իմանալու, թե ինչ կարող եք շարունակել անել կամ ինչ կարող եք փոխել, որպեսզի Տիրոջ կողմից ստանաք ձեր հոգուն անհրաժեշտ ամենօրյա զորությունը:
Ապավինեք Տիրոջը ամեն օր
Կարմիր ծովն անցնելուց հետո իսրայելացիները «հավատացին Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին» (Ելք 14․31)։ Նրանք երգեցին և պարեցին՝ գովաբանելով Տիրոջը՝ իրենց ազատագրելու համար (տես Ելք 15․1–21)։ Սակայն իսրայելացիների կողմից Տիրոջ գովաբանությունը երկար չտևեց։ Երբ Մովսեսը առաջնորդում էր նրանց դեպի Սինա լեռը, նրանք բախվեցին տարբեր խնդիրների, և նրանց հավատքը փորձության ենթարկվեց։
Կարդացեք Ելք 16․2–4, 11–15 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերը հոգ տարել իսրայելացիների կարիքների մասին։
-
Ի՞նչ գտաք:
Ուսանողներին առաջարկեք նշել «մանանա» բառը Ելք 16․15 հատվածում և խաչաձև հղում կատարել կամ կապել այն Հովհաննես 6.47–51 հատվածների հետ:
Կարդացեք Հովհաննես 6․31–35, 47–51 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Հիսուսը մանանայի մասին։
-
Ի՞նչ նմանություն կա մանանայի և Հիսուս Քրիստոսի միջև:
-
Այն, ինչ առաջարկում է մեզ Հիսուսը, ինչո՞վ է մանանայից անսահմանորեն լավը:
Խրախուսեք ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա՝ մանանայի մասին ուսումնասիրելիս: Դա անելու եղանակներից մեկն է՝ ուսանողներին տրամադրել «Հաց երկնքից» վերնագրով աշխատաթերթը: Ուսանողները կարող են լրացնել աշխատաթերթն անհատապես կամ փոքր խմբերով:
Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին փոքր խմբերով կարդալ Ելք 16․14–31, 35 հատվածները և մանանայի մասին թեմայով ստուգարք հանձնել։ Նրանք կարող են գրել 3–4 հարց, որոնց կարող են պատասխանել՝ կարդալով հատվածները: Ապա խմբերը կարող են իրենց կատարած հարցաշարը փոխանակել մեկ այլ խմբի հարցաշարի հետ:
Երբ ուսանողներն ավարտեն, կիսվեք ճիշտ պատասխաններով՝ 1․ Ճիշտ է, 2: Սխալ է, 3: Սխալ է, 4: Ճիշտ է, 5: Ճիշտ է, 6: Սխալ է, 7: Ճիշտ է, 8: Սխալ է:
-
Մանանայի վերաբերյալ այդ մանրամասներն ինչպե՞ս կարող են կիրառվել հոգևոր սնուցում ստանալու մեր կարիքի համար։
-
Մանանայի մասին այդ մանրամասներն ի՞նչ կարող են ձեզ ուսուցանել Հիսուս Քրիստոսից հոգևոր սնուցում ստանալու վերաբերյալ:
Ուսանողները կարող են բացահայտել շատ արժեքավոր ճշմարտություններ: Նրանք կարող են կիսվել, թե ինչու են կարծում, որ իրենց նշած ճշմարտությունները կարևոր են: Կարող եք տալ հետևյալ լրացուցիչ հարցերը։ Այս դասի մնացած մասը կկենտրոնանա հետևյալ ճշմարտության վրա. եթե մենք ամեն օր ապավինենք Տիրոջը, Նա կօրհնի մեզ հոգևոր սնուցումով, որի կարիքը մենք ունենք։ (Նշում․ ուսանողները կարող են խորհել Տիրոջը ապավինելու իրենց ցանկության մասին Դաս 55. «Գնահատեք ձեր գիտելիքները 3» ուսումնասիրելու ժամանակ։ Եթե այս դասի մնացած մասի ընթացքում ցանկանում եք կենտրոնանալ այլ ճշմարտության վրա, համապատասխան հարմարեցումներ կատարեք նաև Դաս 55-ն ուսուցանելիս։)
Հիսուս Քրիստոսին ապավինելու մեր ամենօրյա կարիքի մասին ուսանողների հասկացողությունը խորացնելու համար կարող եք կիսվել հետևյալ խոսքերով կամ դիտել «Daily Bread: Pattern» (2:51) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Երեց Քրիստոֆերսոնը խոսել է Տիրոջ կողմից ամեն օր հոգևոր սնունդ ստանալու մեր կարիքի մասին․
Մենք չպետք է մտածենք, որ կարող ենք առանց հոգևոր սնուցման մնալ շաբաթներ և ամիսներ և չտառապել, և որ դա մահացու ազդեցություն չի ունենա մեր հոգևոր կյանքի վրա։ Ամենօրյա հոգևոր սնունդ կամ մանանա ստանալու մեր կարիքի իրողությունն ընդունելն օգնում է մեզ ավելի խիզախ լինել՝ անելու ճիշտ բաներ և ծառայելու ուրիշներին ավելի շատ, քան կարող ենք դա անել Աստծուն անտեսելու դեպքում: («Daily Bread: Pattern», Gospel Library հավելված)
-
Ինչո՞ւ է ավելի լավ ամեն օր ապավինել Տիրոջը, քան ժամանակ առ ժամանակ հզոր հոգևոր փորձառություններ ունենալ:
Հանապազօրյա հաց
Տրամադրեք հետևյալ հրահանգները։ Բացի առաջարկվող սուրբ գրությունների հատվածներից, ուսանողները կարող են գտնել Եկեղեցու ղեկավարների ուղերձները Gospel Library հավելվածում՝ փնտրելով նմանատիպ բառեր կամ արտահայտություններ․ «ամենօրյա» կամ «ամեն օր»:
Ձեր օրագրերի էջերից մեկում գրեք «Հանապազօրյա հաց. Հիսուս Քրիստոս» վերնագիրը։ Էջի մեջտեղում մի կտոր հաց նկարեք։ Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները՝ փնտրելով այն, ինչ մենք կարող ենք անել ամեն օր՝ Տիրոջը ապավինելու և հոգևոր սնունդ ստանալու համար: Հացի նկարի շուրջը գրեք այն, ինչ կգտնեք:
-
Բ Օրենք 8.3
-
Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե ինչ են բացահայտել՝ տալով հետևյալ հարցերը: Խրախուսեք ուսանողներին գաղափարներ ավելացնել իրենց օրագրերում՝ սովորելով իրենց դասընկերներից։
-
Այս գործողություններից ո՞րն է օգնել ձեզ ամեն օր ձեր կյանք հրավիրել Կյանքի Հացը՝ Հիսուս Քրիստոսին: Արդյունքում ինչպե՞ս է Նա սնուցել կամ զորացրել ձեզ:
-
Բացի այն, ինչ գտել եք Սուրբ գրություններում, ի՞նչ այլ բաներ եք փորձում անել ամեն օր՝ Տիրոջը ապավինելու համար:
-
Ի՞նչ կասեք այն մարդուն, որը կարծում է, որ չպետք է անի այդ բաները:
Եթե ժամանակը թույլ տա, ամբողջ դասարանով երգեք Տիրոջ հանդեպ մեր կարիքի մասին օրհներգը, օրինակ՝ «Ինձ հետ եղիր դու միշտ» (Հիմներ, համ. 98)։ Ուսանողները կարող են կիսվել օրհներգից իրենց համար կարևոր հատվածներով:
Նայեք ձեր օրագրում հացի նկարի շուրջը ձեր գրածին: Շրջանի մեջ վերցրեք մեկ կամ երկու գաղափար, որոնք, ըստ ձեզ, Տերը կցանկանար, որ դուք սկսեք անել կամ այլ կերպ անեք, որպեսզի ամեն օր ավելի լավ ապավինեք Նրան: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ե՞րբ և որտեղ եք անելու այդ բանն ամեն օր:
-
Ի՞նչ դժվարություններ պետք է հաղթահարեք՝ այդ սովորությունը ձեր առօրյայի մաս դարձնելու համար: Ինչպե՞ս եք հաղթահարելու այդ դժվարությունները:
-
Ըստ ձեզ, այդ բանն ամեն օր անելն ինչպե՞ս կարող է ժամանակի ընթացքում ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Կարող եք ավարտել՝ կիսվելով ամեն օր Տիրոջը ապավինելու մեր կարիքի մասին ձեր մտքերով և զգացումներով: Հետագա դասերի ժամանակ հնարավորություններ փնտրեք՝ հետևելու ուսանողների ջանքերին: Կարող եք նաև պարբերաբար ձեր ուսանողներին պատմել Տիրոջը ապավինելու ձեր ամենօրյա ջանքերի մասին: