«Ելք 19–20, 24, 31–34․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 19–20, 24, 31–34. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 19–20, 24, 31–34
Ելք 19–20, 24, 31–34
Ակնարկ
Իսրայելացիներին Եգիպտոսից ազատելուց հետո Եհովան նրանց բերեց Սինա լեռ։ Այնտեղ Նա հրավիրեց նրանց ուխտ կապել Իր հետ՝ դառնալու «սուրբ ազգ» (Ելք 19․6)։ Մովսեսը բարձրացավ Սինա լեռը, որպեսզի ստանա Տիրոջ խոսքը ժողովրդի համար: Տերը հայտնեց տասը պատվիրանները, և ժողովուրդը խոստացավ հնազանդվել դրանց: Մովսեսը վերադարձավ Սինա լեռ՝ լրացուցիչ հրահանգներ ստանալու համար։ Մինչ նա լեռան վրա էր, իսրայելացիներից մի քանիսը խախտեցին Տիրոջ հետ կապած իրենց ուխտը՝ պատրաստելով ոսկե հորթի արձանը և երկրպագելով դրան: Մովսեսը վերադարձավ և նախատեց ժողովրդին իրենց ամբարշտության համար։ Երբ իսրայելացիները կրեցին իրենց ուխտը խախտելու հետևանքները, Տերը հիշեցրեց նրանց, որ Ինքն արդար է, ողորմած է և համբերատար:
Օգնեք ուսանողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունն իրենց կյանքում: Մենք ոչ միայն պետք է իմանանք Տիրոջ սիրո, զորության և ողորմածության մասին, այլ նաև պետք է զգանք դրանք: Ուսուցանելիս հնարավորություններ փնտրեք՝ օգնելու ուսանողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմածությունը: Օգնեք նրանց հասկանալ սուրբ գրությունների օրինակները և իրենց կյանքի փորձառությունները: Ուսանողների ուշադրությունը Տիրոջ սիրո, զորության և ողորմածության վրա հրավիրելը կօգնի նրանց հասկանալ և զգալ, թե Տերն ինչպես կարող է օրհնել և օգնել իրենց: Դա անելու օրինակ կարող եք գտնել այստեղ՝ Դաս 51. «Ելք 24, 31–34»։ Ավելին իմանալու համար տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունն իրենց կյանքում» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 8):
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ելք 19
Դասի նպատակը. օգնել ուսանողներին զգալ Աստծո ցանկությունը՝ ուխտյալ հարաբերություններ ունենալ իրենց հետ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն մասին, թե ինչն է դարձնում իրենց հարաբերություններն իմաստալից կամ կարևոր: Նրանք կարող են մտածել այն մարդու մասին, որի հետ իմաստալից հարաբերություններ ունեն և իրենց հետ դասարան բերել այդ մարդու նկարը, որպեսզի կիսվեն դասի սկզբում:
-
Առարկաներ ցուցադրման համար. մի մարդու նկար, որի հետ իմաստալից հարաբերություններ ունեք, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ ուսուցչի նկարը
Ելք 20․1–11
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին սիրել և պատվել Աստծուն ամեն ինչից վեր:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք թվարկել Աստծո պատվիրաններից մի քանիսը: Առաջարկեք նրանց ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ քննարկել, թե իրենց թվարկած պատվիրաններն ինչպես են օգնում ցուցաբերել իրենց սերն Աստծո հանդեպ և Նրան առաջին տեղում դնել իրենց կյանքում:
-
Աշխատաթերթ․ «Պատվիրաններ, որոնք օգնում են մեզ սիրել Աստծուն և առաջին տեղում դնել Նրան»
Ելք 20․12–17
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես պահել պատվիրանները, որոնք կօգնեն իրենց սիրել Աստծուն և իրենց մերձավորին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ստուգել Տասը պատվիրանների վերաբերյալ իրենց գիտելիքները: Նրանք կարող են հերթականությամբ գրել կամ հիշողությամբ ասել պատվիրանները:
-
Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկի օրինակներ (2022)
-
Աշխատաթերթ․ «Պատվիրաններ, որոնք օգնում են մեզ սիրել մեր մերձավորին»
Ելք 24, 32–34
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, որ Տերը արդար է, ողորմած է և համբերատար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենք ինչպես են տեսել Տիրոջ արդարությունը, սերը և համբերատարությունն (համբերությունն) իրենց կյանքում: Առաջարկեք նրանց զրուցել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ այն մասին, թե ինչպես են Տիրոջ արդարությունն ու ողորմածությունն աշխատում միասին՝ Իր բոլոր զավակներին օրհնելու համար:
-
Նկար. Փրկչի նկարը
-
Տեսանյութ․ «Հավատարիմ եղեք Աստծուն և Նրա գործին» (13:53) 11:05-11:42