Սեմինարիա
Ելք 20․ 12–17. Տասը պատվիրաններն օգնում են մեզ սիրել Աստծուն և մեր մերձավորին


«Ելք 20․ 12–17. Տասը պատվիրաններն օգնում են մեզ սիրել Աստծուն և մեր մերձավորին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ելք 20․ 12–17. Տասը պատվիրաններն օգնում են մեզ սիրել Աստծուն և մեր մերձավորին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 19–20, 24, 31–34․ Դաս 50

Ելք 20․12–17

Տասը պատվիրաններն օգնում են մեզ սիրել Աստծուն և մեր մերձավորին

Ohio: Service Project

Երբ Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Սինա լեռան մոտ, Տերը հայտնեց նրանց Տասը պատվիրանները: Պահելով Տասը պատվիրանները՝ մենք ցուցադրում ենք մեր սերն Աստծո և մեր մերձավորի հանդեպ: Երբ մենք ձգտում ենք սիրել ուրիշներին, ինչպես որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն են սիրում, Նրանց հանդեպ մեր սերը նույնպես մեծանում է: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես պահել պատվիրանները, որոնք կօգնեն իրենց սիրել Աստծուն և իրենց մերձավորին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ստուգել Տասը պատվիրանների վերաբերյալ իրենց գիտելիքները: Նրանք կարող են հերթականությամբ գրել կամ հիշողությամբ ասել պատվիրանները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հարցում պատվիրանների մասին

Ուսանողներին առաջարկեք գտնել և կարդալ Ելք 20․3–17 հատվածներում ներկայացված Տասը պատվիրանները կամ էջ 39-ը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկից (2022)։ Նրանք կարող են պատասխանել հետևյալ հարցերին կամ կարող են դասակարգել Տասը պատվիրանները 1-ից (որոնց ավելի շատ են հնազանդվում) 10-ը (որոնք ավելի շատ են խախտվում) սանդղակով՝ հիմնվելով այս հարցման արդյունքների վրա:

  • Ըստ ձեզ, Տասը պատվիրաններից որի՞ն են մարդիկ ավելի հաճախ են հնազանդվում: Ինչո՞ւ։

  • Ըստ ձեզ, Տասը պատվիրաններից ո՞րն են մարդիկ ավելի հաճախ խախտում: Ինչո՞ւ։

  • Ըստ ձեզ, Աստծո հանդեպ մեր զգացմունքներն ինչպե՞ս են արտացոլում մեր վերաբերմունքը Նրա պատվիրանների հանդեպ:

Տասը պատվիրաններն օգնում են մեզ սիրել Աստծուն և մեր մերձավորին

Ուսանողները հնարավոր է ուսումնասիրել են այստեղ՝ Դաս 49. «Ելք 20․1–11» ներկայացված Տասը պատվիրանները։ Խնդրեք ուսանողներին կարդալ կամ կրկնել Մատթեոս 22․36–40 հատվածները՝ փնտրելով Հիսուսի ուսուցանած երկու մեծ պատվիրանները: Ուսանողները կարող են վերանայել, թե Ելք 20․3–17 հատվածներում ներկայացված Տասը պատվիրաններն ինչպես են կապված այդ երկու մեծ պատվիրանների հետ։ Ուսանողներին օգնեք նշել, թե ինչպես են վերջին վեց պատվիրանները կենտրոնանում մեր մերձավորին սիրելու վրա:

Կարդացեք Ելք 20․12–17 հատվածներում ներկայացված Տասը պատվիրաններից վերջին վեցը: Գտեք, թե այդ հատվածներն ինչպես են ուսուցանում, որ ապրելով Տասը պատվիրաններով՝ մենք ցուցադրում ենք մեր սերն Աստծո և մեր մերձավորի հանդեպ։

Ուսումնասիրելիս ընկալեք Սուրբ Հոգուց ստացած տպավորությունները: Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի սիրեք Աստծուն և ձեր մերձավորին՝ պահելով Տասը պատվիրանները:

Մերձավորին սիրելու պատվիրանները

սեմինարիայի պատկերակԿարող եք օգտագործել «Պատվիրաններ, որոնք օգնում են մեզ սիրել մեր մերձավորին» աշխատաթերթը, որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանատու լինել իրենց ուսման համար: Առաջարկեք նրանց ուսումնասիրել պատվիրաններից մեկը և պատրաստ լինել կիսվելու դրա մասին իրենց սովորածով: Ուսանողները կարող են ընտրել, թե որ պատվիրանն ուսումնասիրեն կամ դուք կարող եք յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել պատվիրան՝ ուսումնասիրելու համար: Նրանք կարող են ուսումնասիրել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով: Աշխատաթերթը բաժանեք ուսանողներին՝ ըստ այն պատվիրանի, որն իրենք ուսումնասիրում են: Ուսումնասիրելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք: Դասաժամից բավականաչափ ժամանակ թողեք, որպեսզի ավելի ուշ կիսվեք վարժությունով։

Ուսանողների վարժություն՝ կիսվելու համար

Շնորհակալություն հայտնեք ուսանողներին իրենց քրտնաջան աշխատանքի համար և գովաբանեք նրանց գործադրած ջանքերի համար: Մտածեք, թե իրենք ինչպես կարող են կիսվել իրենց սովորածով: Օրինակ՝ դուք կարող եք դասավորել նստատեղերն այնպես, որ ուսանողները նստած լինեն միմյանց դիմաց՝ շարքերով: Ուսանողներին որոշակի ժամանակ տրամադրեք, որպեսզի նրանք կարողանան կիսվել իրենց դիմացը նստած դասընկերոջ հետ նրանով, ինչ ուսումնասիրել են։ Երբ իրար դիմաց նստած երկու ուսանողն էլ կիսվեն, շարքերից մեկում նստած ուսանողներին առաջարկեք տեղափոխվել մեկ նստատեղ այնկողմ: Այժմ ուսանողները կաշխատեն այլ զուգընկերոջ հետ: Կրկնեք այնքան, որքան կցանկանաք։

Ապա ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցերն ամբողջ դասարանով կամ իրենց ներկայիս զուգընկերոջ հետ:

Ընտրեք ձեր ուսումնասիրած որոշակի պատվիրան և պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կարող է ձեր սերն Աստծո և ձեր մերձավորի հանդեպ օգնել ձեզ պահել այդ պատվիրանը:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել այդ պատվիրանին հնազանդվելուց:

Կիսվեք ձեր մտքերով, թե Տիրոջ պատվիրաններին հնազանդվելն ինչպես կարող է օգնել մեզ ավելի շատ սիրել Աստծուն և ուրիշներին: Խրախուսեք ուսանողներին՝ շարունակելու ձգտել հնազանդվել Տասը պատվիրաններին: