Սեմինարիա
Ելք 14. «Մի վախեցեք»


«Ելք 14․ «Մի վախեցեք»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ելք 14․ «Մի վախեցեք»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 14–18․ Դաս 45

Ելք 14

«Մի վախեցեք»

The Old Testament prophet Moses standing with his arm extended toward the Red Sea. Moses is commanding the Red Sea to part to allow the Israelites to escape the Pharoah of Egypt.

Երբեմն մենք կարող ենք հուսալքվածության զգացում ունենալ, ինչպես իսրայելացիները, երբ հայտնվել էին Կարմիր ծովի և փարավոնի բանակի միջև ընկած ծուղակում։ Ինչևէ, նրանց տրված Մովսեսի խորհուրդը դեռևս վերաբերում է մեզ այսօր. «Մի վախեցեք, կանգնեք ձեր տեղում և տեսեք Տիրոջ փրկությունը» (Ելք 14.13): Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Տիրոջը վստահելու ցանկություն՝ զորություն և ազատում ստանալու համար:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Ելք 14․13–14 հատվածները և դիտարկել իրենց կյանքի այն ոլորտները, որտեղ այդ հատվածները կարող են օգնել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Շրջապատված փորձություններով

Օգնեք ուսանողներին մտածել իրենց կյանքի դժվարությունների մասին, որոնց պատճառով կարող են զգալ իրենց ճնշված կամ ծուղակում հայտնված: Դա անելու համար կիսվեք Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական եղբայր Միլթոն Կամարգոյի հետևյալ խոսքերով: Գրատախտակի կենտրոնում կարող եք գրել նրա հոր խորհուրդը:

Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական եղբայր Միլթոն Կամարգոն կիսվել է իր հոր խորհրդով․

Milton Camargo, first counselor in the Sunday School general presidency called in 2019 takes an official portrait i August 2022..

Հայրս միշտ ասում էր. «Այդքան շատ մի կենտրոնացիր քո խնդիրների վրա, որ լուծումը տեսնես»։ («Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա», Լիահոնա, մայիս 2023, 64)

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ըստ իրենց, ինչ էր ուսուցանում եղբայր Կամարգոյի հայրը: Այնուհետև առաջարկեք նրանց գրատախտակին գրված խորհրդի շուրջը գրել ցանկացած խնդիր, դժվարություն կամ փորձություն, որոնց լուծումները կարող են դժվար լինել իրենց համար:

Ուսանողները կարող են բարձրաձայն պատասխանել հետևյալ հարցերից առաջինին։ Երկրորդ հարցին պատասխանելու համար նպատակահարմար կլինի առաջարկել նրանց լուռ խորհել իրենց պատասխանների շուրջ:

Խորհեք այն ժամանակների մասին, երբ կարծում էիք, որ ձեր առջև ծառացած խնդիրները լուծում չունեն:

  • Մարդն ինչպե՞ս կարող է արձագանքել նման հանգամանքներում:

  • Ինչպե՞ս եք դուք սովորաբար արձագանքում նման հանգամանքներում:

Այսօր Ելք 14 բաժինն ուսումնասիրելիս ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որը կօգնի ձեզ մեծացնել Տիրոջը վստահելու ձեր ցանկությունը, երբ բախվեք կամ պատրաստվեք դիմակայելու դժվարություններին և փորձություններին:

Իսրայելացիների դժվարին իրավիճակը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Ելք 14 բաժնում նկարագրված իսրայելացիների իրավիճակը, ցուցադրեք կամ օգնեք նրանց գտնել քարտեզ 2-ը Աստվածաշնչի քարտեզներ բաժնում, որը գտնվում է Հակոբոս թագավորի Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակության մեջ: Երբ կիսվեք հետևյալ պարբերությամբ, ուսանողներին առաջարկեք քարտեզի վրա գտնել Փիայրոթը (#3):

Երբ Իսրայելի զավակները լքեցին Եգիպտոսը, Տերը Մովսեսին պատվիրեց առաջնորդել նրանց դեպի Փիայրոթ (Ելք 14․2): Իսրայելացիներին բաց թողնելուց կարճ ժամանակ անց փարավոնը հասկացավ, որ «անապատը շրջափակել է նրանց» (Ելք 14․3), ուստի կարծրացրեց իր սիրտը և հետապնդեց նրանց։

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը իսրայելացիների իրավիճակի մասին բացատրել է հետևյալը։

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Իսրայելի զավակները սարսափելի իրավիճակում [էին] հայտնվել։ … Նրանց հետևում հեծելազորն էր, շուրջբոլորն ավազե բլուրներ և շատ ջուր իրենց առջևում։ … Տվյալ դեպքում, բառացիորեն, դա կյանքի ու մահվան խնդիր էր։ («Cast Not Away Therefore Your Confidence», Ensign, մարտ 2000, 9)

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել այս պատմությունը, կարող եք ցուցադրել նրանց Կարմիր ծովի հետևյալ նկարը: Առաջարկեք նրանց պատկերացնել, որ իրենք այս պահին իսրայելացիների մեջ են:

The Red Sea south of Eilat in Jordan.
  • Ինչպե՞ս կարձագանքեիք այդ հանգամանքներում:

Ուսանողներին առաջարկեք համեմատել և հակադրել իսրայելացիների արձագանքն այդ հանգամանքներին Մովսեսի արձագանքի հետ։ Սուրբ գրություններում մարդկանց, ուսմունքների և իրադարձությունների միջև նմանություններն ու տարբերությունները նշելը սուրբ գրությունների ուսումնասիրության կարևոր հմտություններից է: Այս համեմատությունները կարող են օգնել ուսանողներին բացահայտել ավետարանի կարևոր ճշմարտությունները, որոնք այլ կերպ կարող էին տեսանելի չլինել իրենց համար: Կարող եք համառոտ բացատրել համեմատելու և հակադրելու հմտությունը: Ուսանողներին առաջարկեք կիրառել այն հետևյալ ուսումնական վարժության մեջ:

Ձեր օրագրում գծեք երկու սյունակ ունեցող փոքր աղյուսակ: Մի սյունակը վերնագրեք իսրայելացիներ, իսկ մյուսը՝ Մովսես։

Կարդացեք Ելք 14.10–14 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ասացին իսրայելացիները և ինչ ասաց Մովսեսը: Համապատասխան սյունակում ամփոփ գրեք ձեր գտածը։

  • Ինչի՞ վրա կենտրոնացան իսրայելացիներն այս հանգամանքներում։ Ինչի՞ վրա կենտրոնացավ Մովսեսը։

  • Ի՞նչ նկատեցիք՝ համեմատելով նրանց ասածները:

  • Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից, որը կարող է օգնել ձեզ հաղթահարել ձեր դժվարությունները:

    Այլ ճշմարտությունների հետ միասին, որոնցով ուսանողները կարող են կիսվել, օգնեք նրանց տեսնել հետևյալը. Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը կարող է մեծացնել մեր հույսը դժվարությունների և փորձությունների ժամանակ:

  • Ըստ ձեզ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մենք կենտրոնանանք միայն մեր դժվարությունների և փորձությունների վրա:

Կենտրոնացեք Քրիստոսի վրա

Կարող եք կիսվել դասի սկզբում ներկայացված եղբայր Կամարգոյի խոսքերի մնացած մասով:

Եղբայր Կամարգոն կիսվել է հետևյալով Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու զորության մասին.

Milton Camargo, first counselor in the Sunday School general presidency called in 2019 takes an official portrait i August 2022..

Հայրս միշտ ասում էր. «Այդքան շատ մի կենտրոնացիր քո խնդիրների վրա, որ լուծումը տեսնես»։

Ես վկայում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը մեր՝ նույնիսկ ամենադժվար խնդիրների լուծումն է: («Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա», Լիահոնա, մայիս 2023, 64)

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է օգտակար կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա, երբ զգում ենք, որ շրջապատված ենք մեր դժվարություններով կամ գտնվում ենք դրանց ծուղակում:

    Եղբայր Կամարգոյի ուսմունքը ցուցադրելու համար ուսանողներին առաջարկեք նախ կենտրոնանալ գրատախտակին գրված դժվարությունների վրա: Խնդրեք նրանց 30 վայրկյան կենտրանանալ այդ դժվարությունների վրա: Ապա խնդրեք նրանց խորհել, թե իրենք ինչպես են վերաբերվում դրանց:

    Այնուհետև, դասարանի դիմացի պատին փակցրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Ուսանողներին առաջարկեք 30 վայրկյան կենտրոնանալ միայն Նրա զորության և սիրո վրա: Ուսանողներին առաջարկեք գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց օրագրերում։

  • Ի՞նչ տարբերություն եք նկատում, երբ ավելի շատ եք կենտրոնանում Հիսուս Քրիստոսի և Նրա զորության վրա, քան այն դժվարությունների, որոնց բախվում եք:

    Ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Առաջարկեք նրանց ընտրել գրատախտակին գրված դժվարություններից երկուսը կամ երեքը և քննարկել այդ հարցերը:

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսը լուծել ձեր ընտրած խնդիրները, դժվարությունները կամ փորձությունները:

  • Ինչպե՞ս կարող է մարդը գործել առ Հիսուս Քրիստոս հավատքով՝ տվյալ խնդրի, դժվարության կամ փորձության ժամանակ:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին կամ զգացին:

Տիրոջ զորությունը

Ուսանողները կարող են կարդալ հետևյալ հատվածներն անհատապես կամ զուգընկերոջ հետ: Ուսանողները կարող են նաև իրենց օրագրերում նկարել այն, ինչ կարդացել են:

Եթե ձեր ուսանողների համար օգտակար կլինի, նրանցից մի քանիսին կարող եք առաջարկել համառոտ ներկայացնել 19–22 հատվածները: Օրինակ՝ կարող եք ստեղծել մի փոքր պատնեշ, որը կարելի է հեռացնել կամ առանձնացնել՝ հնարավորություն տալով ուսանողներին անցնել դրա միջով:

Մեկ այլ տարբերակ է՝ ցուցադրել «The Passover» տեսանյութը 1:28-2:32։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2:54

Կարդացեք Ելք 14․15–31 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե Տերը ինչպես պաշտպանեց և ազատեց իսրայելացիներին:

  • Ի՞նչն է ոգեշնչում ձեզ այդ պատմության մեջ։

  • Ի՞նչ գտաք, որը կօգնի ձեզ վստահել Տիրոջը:

Անձնական զորություն և ազատում

Հաջորդ հարցին պատասխանելն ի սկզբանե կարող է դժվար լինել ուսանողների համար: Ուրիշների փորձառությունների մասին լսելը կարող է օգնել նրանց մտածել իրենց մասին: Կարող եք կիսվել ձեր կամ ձեզ ծանոթ մարդու փորձառությամբ, որը կարող է օգնել ձեզ պատասխանել հարցին: Կամ ցուցադրեք հետևյալ տեսանյութը, որտեղ պատկերված է, թե որքան կարևոր է կենտրոնանալ Փրկչի վրա մեր փորձությունների ժամանակ.

«Finding Christ During Difficult Times» (4:35)

«Feeling the Lord’s Love and Goodness in Trials» (4:18)

Երկու տեսանյութն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում:

4:35
4:17
  • Ինչպե՞ս է ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն օգնել դժվարությունների կամ փորձության ժամանակ Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը:

Օգնեք ուսանողներին տեսնել, որ երբեմն մենք չենք կարող ազատվել մեր դժվարություններից այնպես, ինչպես ակնկալում ենք: Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը կօգնի մեզ հույս և զորություն գտնել, անկախ նրանից, թե ինչի հետ ենք բախվում:

Կարող եք ավարտել՝ կիսվելով Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և մեր փորձությունների ժամանակ Նրա վրա կենտրոնանալու կարևորության մասին: Կարող եք հետևյալ խոսքերը ներառել ձեր վկայության մեջ:

Եղբայր Կամարգոն վկայել է, որ Փրկիչը կարող է օգնել մեզ.

Milton Camargo, first counselor in the Sunday School general presidency called in 2019 takes an official portrait i August 2022..

Տեր Հիսուս Քրիստոսն այսօր ապրում է: Նա կարող է ամեն օր ակտիվորեն ներկա լինել մեր կյանքում: Նա է մեր խնդիրների լուծումը, բայց մենք պետք է բարձրացնենք մեր աչքերը՝ Նրան տեսնելու համար: Նա ասել է․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» [Վարդապետություն և Ուխտեր 6․36]։ («Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա», Լիահոնա, մայիս 2023, 67)