«Ելք 14–18․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 14–18. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 14–18
Ելք 14–18
Ակնարկ
Եգիպտոսից հեռանալուց հետո Իսրայելի որդիները հայտնվեցին Կարմիր ծովի և փարավոնի բանակի միջև ընկած ծուղակում։ Տերը հրաշքով ազատեց նրանց՝ ծովի միջով ցամաքային ճանապարհ բացելով: Անապատում Տերը ուսուցանեց, պաշտպանեց և ապահովեց իսրայելացիներին՝ զորացնելով նրանց մարտերում և տրամադրելով հրաշագործ ջուր և սնունդ՝ ներառյալ մանանա:
Օգնեք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար: Երբ ուսանողներն օգտագործում են իրենց ազատ կամքը՝ ակտիվորեն մասնակցելու ուսուցման գործընթացին, նրանք ավելի հավանական է, որ կզգան Սուրբ Հոգու դարձի բերող ազդեցությունը: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչն օգնեց ուրիշներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար» բաժինն (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 24–25) ձեռնարկում։ Օրինակը, թե ինչպես օգնել ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսուցման համար, կարելի է գտնել այստեղ՝ Դաս 46. «Ելք 15, 17»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ելք 14
Դասի նպատակը. օգնել ուսանողներին զգալ Տիրոջը վստահելու ցանկություն՝ զորություն և ազատում ստանալու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Ելք 14․13–14 հատվածները և դիտարկել իրենց կյանքի այն ոլորտները, որտեղ այդ հատվածները կարող են օգնել:
-
Նկարներ․ Աստվածաշնչի քարտեզներ, հ․ 2, «Իսրայելի ելքը Եգիպտոսից և մուտքը Քանան», Կարմիր ծով, Հիսուս Քրիստոս
-
Բովանդակություն ցուցադրման համար. հարցեր՝ զույգերով կամ փոքր խմբերով քննարկելու համար
-
Տեսանյութեր․ «The Passover» (2:55) (անիմացիոն տեսանյութ) 1:28-2:32, «Finding Christ During Difficult Times» (4:35), «Feeling the Lord’s Love and Goodness in Trials» (4:18)
Ելք 15, 17
Դասի նպատակը. օգնել ուսանողներին սովորել բացահայտել Աստծո կողմից տրված ճշմարտությունները սուրբգրային պատմություններում և կապել այդ ճշմարտություններն իրենց կյանքի հետ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն պատմությունների մասին, որոնք սովորել են Հին Կտակարանից և Թանկագին Մարգարիտից այս կիսամյակի ընթացքում։ Խնդրեք նրանց գալ դասի՝ պատրաստ լինելով կիսվել, թե իրենք ինչպես կարող են ավարտել հետևյալ նախադասությունը. «Ինձ դուր է գալիս այս պատմությունը, քանի որ այն ուսուցանում է ինձ »։
-
Նկարներ. Աբրահամն Իսահակի հետ զոհասեղանի վրա, Հովսեփը, Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը
-
Աշխատաթերթ․ «Բացահայտեք Ավետարանի ճշմարտությունները Ելք 15, 17 բաժիններում»
Ելք 16
Դասի նպատակը. օգնել ուսանողներին ապավինել Տիրոջը ամեն օր:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասը փնտրել Տիրոջ զորության ապացույցներն իրենց կյանքում: Խրախուսեք նրանց ժամանակ հատկացնել իրենց անձնական կամ ընտանեկան աղոթքներին՝ շնորհակալություն հայտնելու Երկնային Հորը Նրա օգնության համար:
-
Առարկա ցուցադրման համար. Հաց
-
Աշխատաթերթ․ «Հաց երկնքից»
-
Տեսանյութ․ «Daily Bread: Pattern» (2:51)