Սեմինարիա
Վարդապետության սերտման վարժություն 3․ Մտապահեք հիմնական արտահայտությունները և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները


«Վարդապետության սերտման վարժություն 3․ Մտապահեք հիմնական արտահայտությունները և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Վարդապետության սերտման վարժություն 3․ Մտապահեք հիմնական արտահայտությունները և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 7–13․ Դաս 44

Վարդապետության սերտման վարժություն 3

Մտապահեք հիմնական արտահայտությունները և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Young man (seminary student) in gray sweater, holding and reading scriptures at desk in seminary class. (horiz)

Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հատվածների սուրբ գրության հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստծվածային սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ընտրել մեկ կամ երկու վարդապետության սերտման հատված Հին Կտակարանից և մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Ցանկության դեպքում նրանք կարող են նաև մտապահել ամբողջ հատվածը: Առաջարկեք նրանց խորհել, թե հիմնական արտահայտությունները կամ հատվածները մտապահելն ինչպես կարող է օգնել իրենց կյանքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել

Այս դասի առաջին մասում սուրբ գրությունը մտապահելը կհամեմատվի նոր ընկեր ձեռք բերելու հետ: Մտածեք մի վարժություն, որն ուսանողներին կնախապատրաստի, որպեսզի կատարեն այս համեմատությանը: Օրինակ՝ եթե ձեր դասարանը մեծ է, որտեղ ուսանողները կարող են լավ չճանաչել միմյանց, կարող եք ուսանողներին առաջարկել տալ դասարանում գտնվող ուսանողների հնարավորինս շատ անուններ։ Նրանք կարող են անել դա անհատապես կամ փոքր խմբերով: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենք ում են լավ ճանաչում:

  • Ինչպե՞ս է հնարավոր լավ ճանաչել դասարանի անդամներին:

  • Ինչո՞ւ է օգտակար ընկերներ ձեռք բերելը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015) հետևյալ խոսքերը․

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004.  Passed away 22 September 2015.

«Մեծ զորություն կարող է գալ սուրբ գրությունները մտապահելու արդյունքում: Մտապահելով սուրբ գրությունը՝ մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում»: («Սուրբ գրության զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է մտապահված սուրբ գրության արտահայտությունը կամ հատվածը նմանվել ընկերոջը:

Երբ ուսանողները կիսվեն, կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին: Ուսանողներին առաջարկեք շարունակել կարդալ երեց Սքոթի հետևյալ խոսքերը՝ փնտրելով լրացուցիչ պատասխաններ: Կարող եք նաև նշել, որ սուրբ գրությունների խոսքերը գալիս են Տիրոջից կամ ոգեշնչված են Նրա կողմից: Բազմաթիվ առումներով սուրբ գրությունները նման են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ որպես առաջնորդող ընկերներ:

Երեց Սքոթը շարունակում է․

Այն նման է նոր մարդ գտնելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության լիցքի աղբյուր: (Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրության զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)

  • Ե՞րբ է մտապահված սուրբ գրությունը կամ արտահայտությունը հանդես եկել որպես ընկեր ձեզ համար՝ նշված որևէ եղանակով:

  • Ի՞նչ եք դուք անում կամ կարող եք անել, որը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրության հիմնական արտահայտությունները կամ հատվածները:

Պատասխանները կարող են ներառել հետևյալը․ կրկնել արտահայտությունները կամ հատվածները, գրել դրանք կամ օգտագործել քարտեր և թղթեր, որոնք ուսանողները ստեղծել են Դաս 15. «Վարդապետության սերտման վարժություն 1»-ի ուսումնասիրության ժամանակ։

Կարող եք յուրաքանչյուր ուսանողի ցուցադրել կամ տրամադրել վարդապետության սերտման հատվածներ, որոնք իրենք արդեն ուսումնասիրել են: Հին Կտակարանի վարդապետության սերտման հղումների և սուրբ գրության հիմնական արտահայտությունների ցանկը կարող եք գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։

Ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե հատկացնել հետևյալ վարժությանը.

Հետևեք Երեց Սքոթի խորհրդին՝ «ձեռք բերեք … նոր ընկեր[ներ]»՝ մտապահելով վարդապետության սերտման մի քանի հատվածների հղումները ու հիմնական արտահայտությունները: Կարող եք նաև մտապահել մի ամբողջ հատված:

Ընտրեք ձեր մտապահած արտահայտություններից կամ հատվածներից մեկը և պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ինչպե՞ս կարող է այս արտահայտությունը կամ հատվածը լինել ընկեր ձեզ համար: (Ինչպե՞ս կարող է դա օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում կամ մխիթարություն տալ կամ անհրաժեշտ փոփոխությունների աղբյուր լինել։)

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել: Կարող եք կիսվել նաև ձեր անձնական մտքերով: Ուսանողներին խրախուսելու եղանակներ գտեք, որպեսզի շարունակեն մտապահել սուրբ գրությունները:

Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Դասի մնացած մասը նախատեսված է օգնելու ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները համապատասխան իրավիճակներում: Շարունակելուց առաջ օգտակար կլինի առաջարկել ուսանողներին կրկնել այդ սկզբունքները: Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները հեշտությամբ հիշելու և կիրառելու ուսանողների կարողությունը կմեծանա՝ դրանք բազմաթիվ անգամներ կրկնելու և վարժություններ կատարելու միջոցով: Կրկնության համար առաջարկվող վարժությունները կարելի է գտնել հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: Սկզբունքների նկարագրությունները կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) 5–12 պարբերություններում։

Խորհեք ձեր ուսանողների կարիքների մասին և խնդրեք Տիրոջ օգնությունը՝ հետևյալ սցենարներից մեկն ընտրելու, հարմարեցնելու կամ նոր սցենար ստեղծելու համար, որպեսզի այն ավելի լավ համապատասխանի ուսանողների կարիքներին: Որպես այլընտրանք, բարձրաձայն կարդացեք սցենարներից երկուսը կամ երեքը և դասարանին առաջարկեք ընտրել մեկը, որի վրա, ըստ իրենց, առավել օգտակար կլինի կենտրոնանալ:

  • «Ես լսում եմ, որ այլ երիտասարդներ ասում են, թե իրենք հեռախոսով կիսվում են իրենց կամ ուրիշների ոչ համեստ, ոչ պատշաճ կամ նույնիսկ մերկ նկարներով: Ես կարող եմ ասել, որ նրանք դա մի մեծ բան չեն համարում: Դա, հավանաբար, հարաբերությունների նորմալ մաս է կազմում կամ նրանք պարզապես կատակում են»:

  • «Թվում է, թե նորմալ է սեռական բնույթի բաներ տեսնելն ու դրանց մասին լսելը: Սեքսուալ բնույթի ակնարկներ են արվում կատակներում, ֆիլմերի տեսարաններում, առցանց տեսանյութերում և այլն: Այն, ինչ Եկեղեցու ղեկավարներն են պատշաճ համարում, տարբերվում է նրանից, ինչը նորմալ են համարում շատ այլ մարդիկ: Կարծում եմ, որ հիմա ժամանակներն այլ են, և դա այնքան էլ կարևոր չէ, որքան նախկինում»:

  • «Ես նախկինում սովորել եմ մաքրաբարոյության օրենքի մասին, բայց այնտեղ, որտեղ ես եմ ապրում, շատ դեռահասներ ապրում են սեռական ակտիվ կյանքով մինչև ամուսնությունը: Կարծում եմ, որ հասկանում եմ, թե ինչու են Եկեղեցու ղեկավարները մեզ ասում, որ լինենք սեռական առումով մաքուր և դրա մեջ շատ լավ բան կա, բայց ես երբեմն մտածում եմ՝ արժե՞ արդյոք»:

    Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ սցենարում խոսող մարդն այստեղ է՝ իրենց հետ: Բացատրեք, որ այդ մարդն անկեղծ սիրտ ունի: Հիշեցրեք ուսանողներին, որ մենք պետք է ձգտենք բոլոր մարդկանց վերաբերվել նույն կերպ՝ սիրով և հարգանքով, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են վերաբերվում մեզ:

  • Ի՞նչ ենթադրություններ նկատեցիք մաքրաբարոյության օրենքի վերաբերյալ այս սցենարում:

    Բացատրեք, որ ուսանողները դասարանում պետք է պատրաստվեն՝ օգնելու այդ մարդուն: Երբ ուսանողները քննարկեն հետևյալ հարցը, վստահեցրեք նրանց, որ սխալ պատասխաններ չկան:

  • Եթե դուք ցանկանայիք օգնել այդ մարդուն, առաջին հերթին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքի վրա կկենտրոնանայիք: Ինչո՞ւ։

Գտեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այդ սկզբունքն օգտագործելու եղանակը՝ սցենարի մարդուն օգնելու համար: Դա կարող է ներառել.

  • Հարց, որը կարող եք տալ այդ մարդուն:

  • Սուրբ գրությունները, այդ թվում՝ վարդապետության սերտման հատվածները կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը, որոնք կարող են օգնել:

  • Ձեր անձնական մտքերը, զգացմունքները կամ վկայությունը:

Եթե օգտակար կլինի, ցուցադրեք հետևյալ հարցերը՝ ուսանողներին օգնելու համար: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են ինքնուրույն նախապատրաստվել՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկն օգտագործելու համար: Այնուհետև նրանք կարող են օգտագործել հետևյալ հարցերը, որպեսզի գտնեն լրացուցիչ սկզբունք օգտագործելու եղանակը:

Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից

  • Ինչպե՞ս կարող է սեռական անարատության նկատմամբ Աստծո վերաբերմունքի իմացությունը օգնել սցենարի մարդուն (տես Ծնունդ 39.9, Ա Կորնթացիներին 6.18–19, Հակոբոս 2.28):

  • Ըստ ձեզ, այդ մարդու վերաբերմունքն ինչպիսի՞ որոշումներ կայացնելուն կարող է հանգեցնել։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Գործեք հավատքով

  • Ըստ ձեզ, այս իրավիճակում, ինչպե՞ս է հնարավոր գործել հավատքով առ Փրկիչ Հիսուս Քրիստոսը:

  • Եթե դուք նման իրավիճակում լինեիք, ի՞նչ կարող էիք անել՝ հրավիրելու Փրկչի օգնությունը և զորութունը ձեր կյանք:

Ուսանողներին նախապատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք նրանց կիսվել: Կարող եք լրացուցիչ հարցեր տալ, օրինակ՝ «Որևէ մեկը կցանկանա՞ որևէ բան ավելացնել այն մտքերին, որոնցով արդեն կիսվել են»: «Ըստ ձեզ, այն մարդը, որին մենք փորձում ենք օգնել, ինչպե՞ս կարող է արձագանքել այն ամենին, ինչով կիսվել ենք»: «Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ մարդուն ավելի շատ զգալ Տիրոջ սերը և ավելի մեծ հավանականությամբ խնդրել Նրա օգնությունը» և «Ինչպե՞ս կարող է օգնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մեկ այլ սկզբունք»:

Ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք այս փորձառությունից, որը կցանկանայիք հիշել: Դա կարող է ներառել այն, թե ինչպես կարող է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների օգտագործման գործընթացն օգնել ձեզ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում: