«Ելք 7–13․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 7–13. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 7–11
Ելք 7–13
Ակնարկ
Տերը բազմիցս ցուցադրել է Իր զորությունը փարավոնին մի շարք պատուհասների միջոցով: Վերջին պատուհասը, որը պետք է ազատեր իսրայելացիներին, բոլոր անդրանիկ զավակների մահն էր Եգիպտոսում: Սակայն, Տերը հրահանգեց, որ պատուհասը «շրջանցի» այն մարդկանց, որոնք հնազանդորեն վստահում են Իրեն (տես Ելք 12.13): Տերը հաստատեց Զատիկի տոնը, որպեսզի օգնի Իսրայելի զավակներին հիշել, որ Ինքն է նրանց ազատել Եգիպտոսից: Այս շաբաթը նաև ներառում է Վարդապետության սերտման վարժության դաս:
Օգնեք ուսանողներին անձնական իմաստ գտնել սուրբ գրություններում, որոնք դուք ուսուցանում եք։ Օգնելով ուսանողներին հասկանալ, որ Փրկչի վարդապետությունը առնչվում է անձնապես իրենց, դուք կարող եք հնարավորություն տալ նրանց զգալ, թե որքան կարևոր և օգտակար է այն, ինչ իրենք սովորում են: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 43. «Ելք 12–13, Մաս 2»-ում։ Ավելին իմանալու համար տես «Փրկիչը օգնեց մարդկանց անձնական համապատասխանություն գտնել Իր վարդապետության մեջ» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 23):
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ելք 7–11
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես ճանաչել Տիրոջ զորությունը և հավատալ Նրան:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասը փնտրել Տիրոջ զորության ապացույցներն իրենց կյանքում:
-
Բովանդակություն ցուցադրման համար. պատուհասների մասին աղյուսակը և դրան հաջորդող երկու հարցերը
Ելք 12–13, Մաս 1
Դասի նպատակը. օգնել ուսանողներին զգալ Փրկչի և Նրա Քավության կարևորությունն իրենց կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Հիսուս Քրիստոսի խորհրդանիշների մասին, որոնք ուսումնասիրել են նախկինում: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ են ուսուցանում այդ խորհրդանիշները Նրա մասին: Այնուհետև առաջարկեք նրանց ընտրել մեկ խորհրդանիշ և բացատրել որևէ մեկին, թե ինչ է այն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:
-
Նկար. Զատիկի ընթրիքը
Ելք 12–13, Մաս 2
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հիշել Փրկչին՝ հաղորդության արարողությանը նախապատրաստվելիս և մասնակցելիս:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել կիսվելու, թե ինչն է օգնել իրենց հիշել Փրկչին հաղորդությունից առաջ, դրա ընթացքում կամ դրանից հետո: Դա կարող է ներառել սիրելի նկար, սուրբ գրություն, օրհներգ կամ մեջբերում:
-
Նյութեր ցուցադրման համար․ նկար կամ առարկա, որը կօգնի հիշել ձեզ համար կարևոր մարդուն կամ որևէ բան
-
Նկարներ․ Հիսուս Քրիստոսի նկարը, Զատիկի ընթրիքը, Հիսուս Քրիստոսը՝ վերջին ընթրիքի ժամանակ
-
Տեսանյութ․ «The Last Supper» (5:55) դիտել 0:00-1:18 և 2:13-3:15
-
Նյութեր ուսանողների համար. թուղթ և նկարչական պարագաներ
Վարդապետության սերտման վարժություն 3
Դասի նպատակը. օգնել ուսանողների հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ընտրել մեկ կամ երկու վարդապետության սերտման հատված Հին Կտակարանից և մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Ցանկության դեպքում նրանք կարող են նաև մտապահել ամբողջ հատվածը: Առաջարկեք նրանց խորհել, թե հիմնական արտահայտությունները կամ հատվածները մտապահելն ինչպես կարող է օգնել իրենց կյանքում:
-
Բովանդակություն ցուցադրման համար. ուսանողների կողմից արդեն ուսումնասիրված վարդապետության սերտման հատվածների ցանկ: Հին Կտակարանի վարդապետության սերտման հղումների և սուրբ գրության հիմնական արտահայտությունների ցանկը կարող եք գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։
-
Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար բրոշյուրներ, երեց Դեյվիդ Ա. Բեդնարի՝ գերագույն համաժողովի «We Believe in Being Chaste» ելույթի «The Blessings of Being Chaste» բաժինը (Լիահոնա, մայիս 2013, 43–44)