Սեմինարիա
Ելք 12–13, Մաս 2. «Արեք դա Իմ հիշատակի համար»


«Ելք 12–13, Մաս 2. «Արեք դա Իմ հիշատակի համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ելք 12–13, Մաս 2. «Արեք դա Իմ հիշատակի համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 7–13․ Դաս 43

Ելք 12–13, Մաս 2

«Արեք դա Իմ հիշատակի համար»

Two images depicting the Passover

Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր հիշել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Տերը հաստատեց Զատիկի տոնը, որպեսզի օգնի Իսրայելի զավակներին հիշել, որ Տերն է ազատել իրենց Եգիպտոսից: Հաստատելով հաղորդության արարողությունը՝ Հիսուս Քրիստոսը տվեց մեզ Իրեն միշտ հիշելու նոր եղանակ: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել Փրկչին՝ հաղորդության արարողությանը նախապատրաստվելիս և մասնակցելիս:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել կիսվելու, թե ինչն է օգնել իրենց հիշել Փրկչին հաղորդությունից առաջ, դրա ընթացքում կամ դրանից հետո: Դա կարող է ներառել սիրելի նկար, սուրբ գրություն, օրհներգ կամ մեջբերում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Միշտ հիշենք

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հիշելու կարևորությունը, ցուցադրեք որևէ նկար կամ առարկա, որը կօգնի ձեզ հիշել ձեզ համար կարևոր մարդու կամ որևէ կարևոր բան: Դա կարող է լինել, օրինակ՝ ամուսնական մատանի, նկար կամ հուշանվեր: Համառոտ կիսվեք, թե այդ առարկան ինչպես է օգնում ձեզ հիշել տվյալ մարդուն կամ իրադարձությունը: Ապա ուսանողներին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերին։

  • Ի՞նչ կամ ո՞ւմ եք ցանկանում հիշել ձեր ողջ կյանքում: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ եք անում կամ արել՝ տվյալ առարկան կամ մարդուն հիշելու համար:

Այնուհետև կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի պատկերը: Ուսանողներին առաջարկեք նայել պատկերին՝ աղոթքով մտածելով Փրկչի մասին։ Այնուհետև կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները գրեն դրանց պատասխաններն իրենց օրագրերում:

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Փրկչին:

  • Ըստ ձեզ, ի՞նչն է կարևոր հիշել Նրա մասին: Ինչո՞ւ։

Այսօրվա դասի ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել՝ Փրկչին հիշելու համար, և ինչ է Նա արել ձեզ համար:

«Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար»

Նախորդ դասի ընթացքում՝ «Ելք 12–13, Մաս 1», ուսանողներն ուսումնասիրեցին, թե Տերը ինչպես ազատեց իսրայելացիներին Եգիպտոսից: Կարող եք գրատախտակին գրել Զատիկ բառը։ Ցուցադրեք Զատիկի նկարը, որն օգտագործվել է նախորդ դասի ընթացքում: Այնուհետև ուսանողներին առաջարկեք ամփոփ ներկայացնել, թե ինչ են հիշում առաջին Զատիկի հրաշքի մասին (տես Ելք 12.1–13):

Կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգուց բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք ուսումնասիրել հետևյալ հատվածներից մեկը և կիսվել խմբի մյուս անդամների հետ իր սովորածով:

Տերը պատվիրեց Իր ժողովրդին կրկնել Զատիկի ճաշը «[սերնդից] սերունդ» (Ելք 12.14): Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք մատնանշում են, թե ինչ է Տերը ուզում, որ նրանք հիշեն և անեն.

Ելք 12․14, 17

Ելք 12․25–27

Ելք 13․3, 8–10

  • Ի՞նչ էր պատրաստվում և առաջարկվում ուտել Զատիկի ճաշի ժամանակ, որը նախատեսված էր օգնելու իսրայելացիներին հիշել Տիրոջ մասին:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս է Տերը օրհնել իսրայելացիներին՝ Զատիկի տոնին հնազանդորեն մասնակցելու համար:

Զատիկը և հաղորդությունը

Jesus Christ seated at a table with His apostles. The apostles are watching Christ as He breaks bread and offers it to them in remembrance of His body and blood. The painting depicts the institution of the Sacrament at the Last Supper.

Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը Վերջին ընթրիքի ժամանակ: Ուսանողներին բացատրեք, որ երեկոյան, Գեթսեմանում և խաչի վրա Իր տառապանքից առաջ, Փրկիչը Իր աշակերտների հետ նշեց Զատիկի տոնը:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել այդ պահը, ցուցադրեք «The Last Supper» տեսանյութը 0:00-1:18։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Երբ ուսանողները կարդան Ղուկաս 22 գլուխը, ցուցադրեք տեսանյութի 2:13-3:15 հատվածը:

6:12
6:12

Կարդացեք Ղուկաս 22.13–15, 19–20 հատվածները՝ փնտրելով Փրկչի կողմից հաստատված նոր արարողությունը:

  • Հաղորդության արարողությունն ինչո՞վ է նման Զատիկին: Ինչո՞վ է այն տարբերվում:

    սեմինարիայի պատկերակՀետևյալ հարցը կարող է օգնել ուսանողներին բացահայտել իրենց կյանքին վերաբերող ճշմարտությունները։ Նմանատիպ հարցերը կարող են օգնել ուսանողներին իրենց կյանքին առնչվող ճշմարտություններ գտնել սուրբ գրություններում, որոնք իրենք ուսումնասիրում են: Նման հարցերը նաև հնարավորություն են տալիս Երկնային Հորը անձամբ ուսուցանել և ոգեշնչել ուսանողներին:

    Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես օգնել ուսանողներին գտնել իրենց կյանքին առնչվող ճշմարտություններ սուրբ գրություններում, տես «Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում [2022], 29:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել՝ խորհելով, թե ինչու են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հաստատել այնպիսի արարողություններ, ինչպիսին է Զատիկը՝ հին ժամանակներում կամ հաղորդությունը՝ մեր օրերում։

Ուսանողները կարող են կիսվել տարբեր ճշմարտություններով: Ճշմարտություններից մեկը, որն ուսանողները կարող են նշել, այն է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տալիս են այնպիսի արարողություններ, ինչպիսիք են Զատիկը և հաղորդությունը, որպեսզի օգնեն մեզ հիշել Իրենց։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է, թե ինչու են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խրախուսում մեզ հիշել Իրենց.

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հիշենք Իր և Իր սիրելի Որդու բարությունը … այն ազդեցության համար, որ ունենում է մեզ վրա այդ հիշողությունը։ Խորհելով Նրանց բարության մասին, մեր տեսլականը և հասկացողությունն ընդլայնվում են։ Մտածելով Նրանց կարեկցանքի մասին, մենք դառնում ենք ավելի խոնարհ, աղոթող և հաստատակամ։ («Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», Լիահոնա, մայիս 2020, 41)

  • Ինչպե՞ս է ձեզ վրա ազդել Աստծո բարության մասին հիշելը:

Հիշենք Փրկչին հաղորդությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին պատրաստվել հիշելու Փրկչին հաղորդությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո: Տրամադրեք նրանց թղթեր և նկարչական պարագաներ: Ուսանողներին առաջարկեք ստեղծել հաղորդության մասին հիշեցնող պաստառ, բրոշյուր, մեմ կամ նման մի բան: Խրախուսեք ուսանողներին ստեղծարար լինել իրենց լուծումներում:

Ուսանողները կարող են իրենց թղթերի հետևի մասում ազատ տեղ թողնել՝ դասի վերջում այն օգտագործելու համար: Դասի վերջում ուսանողները կարող են կազմել գործողություններ կատարելու ծրագրեր, որպեսզի ավելի լավ հիշեն Փրկչին հաղորդությունից առաջ, դրա ընթացքում կամ դրանից հետո:

Որպեսզի հիշեք Աստծո բարության մասին՝ հաղորդության արարողությանը նախապատրաստվելիս, մասնակցելիս և դրա մասին հիշելիս, կատարեք հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը.

  • Թվարկեք Զատիկի տոնի խորհրդանիշներից մի քանիսը, որոնք դուք ուսումնասիրել եք: Գրեք, թե ինչպես կարող են Զատիկի այս խորհրդանիշներն օգնել ձեզ հիշել Փրկչին՝ նախքան հաղորդություն ընդունելը:

  • Կարդացեք հաղորդության աղոթքները Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 հատվածներում։ Թվարկեք այն խոստումները, որոնք մենք տալիս ենք, երբ ընդունում ենք հաղորդությունը: Այնուհետև թվարկեք Տիրոջ խոստումները: Գրեք կարճ պարբերություն այն մասին, թե այս խոստումների շուրջ խորհելն ինչպես կարող է օգնել ձեզ հիշել Փրկչին հաղորդության ժամանակ:

  • Գրեք մի քանի հատված սուրբ գրությունից կամ Եկեղեցու ղեկավարի խոսքերից, որոնք կարող եք կարդալ և խորհել դրա շուրջ հաղորդության ընթացքում: Ընտրեք հատվածներ կամ արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ հիշել Փրկչին:

  • Ընտրեք հաղորդության ձեր սիրելի օրհներգը: Նշեք օրհներգի անվանումը և երկու կամ երեք տող օրհներգից: Ընտրեք այն տողերը, որոնք կարևոր են ձեզ համար և կարող են օգնել ձեզ հաղորդությունից հետո հիշել Փրկչին:

Ուսանողները կարող են կիսվել իրենց ստեղծածով զուգընկերոջ, խմբի կամ դասարանի հետ: Խրախուսեք ուսանողներին ավելացնել այն գաղափարները, որոնցով կիսվում են դասարանի մյուս անդամները:

Փրկչին հիշելու ծրագիր կազմեք

Հանգիստ խորհեք այն մասին, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հիշեք Հիսուս Քրիստոսին հաղորդությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:

Ուսանողներին առաջարկեք օգտագործել իրենց թղթերի հետևի ազատ մասը՝ հետևյալ հարցին պատասխանելու համար:

  • Ի՞նչ որոշակի քայլեր կարող եք անել, որպեսզի ավելի լավ հիշեք Փրկչին, երբ նախապատրաստվում եք հաղորդությանը, մասնակցում եք հաղորդությանը կամ խորհում եք հաղորդության մասին։

Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել, թե իրենք ինչ են ոգեշնչված անելու: Ուսանողներին առաջարկեք հաղորդության ժողովին գնալիս իրենց հետ վերցնել իրենց թղթերը, որոնք կօգնեն հիշել այն, ինչ իրենք սովորեցին և զգացին։ Կիսվեք ձեր վկայությամբ այն զորության մասին, որը կարող է գալ մեր կյանք, եթե մենք ավելի լավ հիշենք Փրկչին՝ հաղորդությանը նախապատրաստվելիս և դրան մասնակցելիս: