Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 3․ Ելք և Ղևտական


«Գնահատեք ձեր գիտելիքները 3. Ելք և Ղևտական», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գնահատեք ձեր գիտելիքները 3. Ելք և Ղևտական», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19․ Դաս 55

Գնահատեք ձեր գիտելիքները 3

Ելք և Ղևտական

A young black man sitting as he thinks and ponders.  He has a worried or contemplative expression.

Մեր հոգևոր ուսման մասին խորհրդածելը և այն գնահատելը կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որը ունեցել են Հին Կտակարանի՝ վերջին շրջանի իրենց ուսումնասիրության ընթացքում։

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել՝ այս տարի Հին Կտակարանն ուսումնասիրելիս: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Ելք» և «Ղևտական» գրքերն ուսումնասիրելիս ձեր ուսանողները գուցե կենտրոնացել են ոչ թե այս դասում գնահատվող արդյունքների, այլ ուրիշ արդյունքների վրա։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճն այն արդյունքների վերաբերյալ, որոնց վրա ձեր դասարանը կենտրոնացել է:

Այս դասի ընթացքում ուսանողները կգնահատեն հետևյալ արդյունքները.

  1. Բացատրել Տիրոջ մարգարեների դերը։ (Նշում. Այս վարժությունը ուսանողներին հնարավորություն է տալիս օգտագործելու այն, ինչ իրենք մինչ այժմ սովորել են մարգարեների դերի մասին՝ Հին Կտակարանի մարգարեների օրինակներից, օրինակ՝ Ադամի, Ենովքի, Նոյի և Մովսեսի։)

  2. Զգալ Տիրոջն ապավինելու մեծ ցանկություն՝ զորություն և ազատում ստանալու համար: (Նշում․ այս վարժությունը մասնավորապես կապված է Դաս 47. «Ելք 16»-ի հետ, բայց այլ դասեր նույնպես կարող են օգտակար լինել, օրինակ՝ Դաս 42. «Ելք 12–13, Մաս 1» և Դաս 45. «Exodus 14»:)

  3. Հետևել Տիրոջ մարգարեներին։ (Նշում․ այս վարժությունը հատկապես կապված է Դաս 39. «Ելք 2–4 գլուխների հետ»։)

Գնահատենք մեր հոգևոր աճը

Դասը կարող եք սկսել՝ մի գծի վրա նկարելով երեք նկար կամ երեք մարդուկի գծապատկեր: Նկարները խորհրդանշում են ուսանողի երեք վիճակները, իսկ գիծը՝ կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր գծապատկերի տակ գրեք համապատասխան պիտակը՝ անցյալ, ներկա և ապագա։ Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ խոսքերը:

Line art image of three stick figure people with a horizontal line passing through them.

Յոթանասունից երեց Ջ. Դևն Քորնիշը նկարագրել է մի համեմատություն, որը մենք կարող ենք անել, որպեսզի տեսնենք մեր հոգևոր աճը.

Former Official Portrait of Elder J. Devn Cornish.  Photographed August 2017.  Replaced June 2021.

Եթե ​պետք է համեմատենք, եկեք համեմատենք այն, թե ինչպիսին ենք մենք եղել անցյալում, նրա հետ, թե ինչպիսին ենք այսօր, և նրա հետ, թե ինչպիսին ենք ուզում լինել ապագայում: («Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ։ Արդյոք ես կհասնե՞մ սելեստիալ արքայություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 33)

Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են այսօր իրենք տարբերվում նրանից, թե ինչպիսին էին անցյալում, կամ ինչպես կուզեին փոխվել ապագայում։ Կարող եք հարցնել նրանց, թե ինչու է օգտակար խորհել աճի մասին կամ ձգտել աճի: Այնուհետև առաջարկեք ուսանողներին խնդրել Սուրբ Հոգու օգնությունը՝ իրենց օրագրերում հետևյալ հարցերին պատասխանելու համար։

  • Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին Հին Կտակարանի ձեր ուսումնասիրության ընթացքում, որն ամրացրել է ձեր հարաբերությունները Նրանց հետ:

  • Հին Կտակարանի ուսումնասիրությունը շարունակելով՝ ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրացնեք ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։

Մտածելու և գրելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո պատրաստակամ ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել: Բացատրեք, որ դասի մնացած մասը իրենց հնարավորություն կտա խորհելու որոշակի բաների շուրջ, որ նրանք սովորել և կիրառել են Հին Կտակարանի իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում:

Բացատրեք Տիրոջ մարգարեների դերը

Որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել Տիրոջ մարգարեների դերը, առաջարկեք նրանց հիշել մարգարեներից մի քանիսին, որոնց մասին մինչ այժմ ուսումնասիրել են Հին Կտակարանում: Եթե ​​նրանք օգնության կարիք ունենան՝ հիշելու մարգարեներին, կարող եք ցուցադրել ձեր ուսումնասիրած մարգարեների նկարները:

Այնուհետև կարող եք ուսանողներին խմբերի բաժանել՝ ստորև բերված վարժությունը կատարելու համար: Յուրաքանչյուր խմբում մեկ ուսանողի կարող եք հանձնարարել գրել խմբի պատասխանները:

Enoch, Noah and Moses Compilation

Տիրոջ մարգարեների տարբեր դերեր վերհիշելու համար ուսումնասիրեք հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը: Կազմեք այն դերերի կամ պարտականությունների ցանկը, որոնք տեսնում եք, որ Տերը տալիս է Իր մարգարեներին: Ուսումնասիրելիս մտածեք, թե ինչու է կարևոր հասկանալ այդ դերերը:

Իրենց ուսումնասիրությունից հետո ուսանողներին հնարավորություն տվեք բացատրելու մարգարեների տարբեր դերեր և այն, թե ինչպես են մարգարեները մեզ կապում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ այդ դերերի միջոցով: Դա անելու համար կարող եք դասարանով կատարել ստորև բերված վարժություններից մեկը կամ կարող եք ցուցադրել երկու կամ ավելի տարբերակ և հնարավորություն տալ ուսանողներին ընտրել մեկը:

  • Բացատրեք Տիրոջ մարգարեների դերը Երեխաների խմբի յոթ տարեկան երեխաներին:

  • Բացատրեք Տիրոջ մարգարեների դերը ձեր տարիքի մի մարդու, որը չգիտի, թե ով է մարգարեն:

  • Գրեք «Մարգարեներ» գրառումը Սուրբ գրքերի ուղեցույցի կամ Աստվածաշնչի բառարանի համար:

  • Գրեք աշխատանքի նկարագրություն մարգարեի համար:

  • Ստեղծեք հասկացությունների քարտեզ: Էջի մեջտեղում շրջան գծեք և շրջանի ներսում գրեք Մարգարեներ: Այդ շրջանի շուրջ գծեք այլ շրջաններ և յուրաքանչյուր շրջանում գրեք մարգարեների մի դեր կամ մարգարեների կարևորության մի պատճառ: Հիմնական շրջանից դեպի մյուս շրջաններից յուրաքանչյուրը գծեր գծեք:

Զգալ Տիրոջն ապավինելու մեծ ցանկություն՝ զորություն և ազատում ստանալու համար

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել, թե ինչ են իրենք նախկինում սովորել զորություն և ազատում ստանալու համար Տիրոջն ապավինելու մասին, ցուցադրեք բոքոն հացի պատկեր: Ուսանողներին առաջարկեք կիսվել՝ ինչ են իրենք հիշում այն մասին, թե ինչպես Տերը մանանա պարգևեց իսրայելացիներին։ (Որպեսզի օգնեք ուսանողներին վերհիշել, կարող եք օգտագործել «ճիշտ կամ սխալ» ստուգարքը Դաս 47. «Ելք 16»: Խնդրեք նրանց հիշել այն ճշմարտությունները, որ իրենք սովորել են Տիրոջ մասին՝ մանանայի վերաբերյալ պատմության մանրամասները ուսումնասիրելիս:)

Bread
  • Ինչպե՞ս են փոխվել Տիրոջն ամեն օր ապավինելու ձեր ներկայիս ցանկությունները՝ համեմատած մի քանի շաբաթ առաջ ունեցած ցանկությունների հետ: Եթե ​​տեսնում եք բարելավում, ձեր կարծիքով ի՞նչն է նպաստել այդ փոփոխությանը: Եթե ​​բարելավում չեք տեսնում, ի՞նչը կարող էիք այլ կերպ անել:

Այլ հարցեր, որոնք դուք կարող եք տալ․ «Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչ է նշանակում ամեն օր ապավինել Տիրոջը» և «Ամեն օր ձգտելով ապավինել Տիրոջը՝ ի՞նչ սովորեցիք Նրա մասին»:

Հետևել Տիրոջ մարգարեներին

Ցուցադրեք ներկայիս մարգարեի նկարը: Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասի ժամանակ (Դաս 39. «Ելք 2–4») իրենք նպատակ սահմանեցին հետևել Տիրոջ՝ վերջին օրերի մարգարեների ուսմունքներին: Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ։

  • Ի՞նչ սովորեցիք Տիրոջ և Նրա մարգարեների մասին՝ գործելով ժամանակակից մարգարեների ուսմունքների համաձայն:

  • Ի՞նչն է հաջողվել ձեզ Տիրոջ մարգարեներին հետևելու ձեր ջանքերում:

  • Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել: Ի՞նչ կարող եք դուք անել՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար։

    Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու։ Նրանք կարող են դա անել զուգընկերոջ հետ, կամ կարող եք առաջարկել պատրաստակամ ուսանողներին կիսվել դասարանի հետ:

    Ուսանողները գտնվում են իրենց հավատքի ճանապարհի տարբեր հատվածներում: Դասարանի որոշ ուսանողներ կարող են վստահ չլինել մարգարեին հետևելու հարցում: Հետևյալ հարցը կարող է օգնել ուսանողներին արտահայտել իրենց սովորածը և կիսվել վկայություններով, որոնք կարող են ոգեշնչել իրենց տատանվող դասընկերներին։

  • Ի՞նչ կցանկանայիք, որ իմանար ձեր ընկերը, որը վստահ չէ Տիրոջ մարգարեին հետևելու հարցում:

Առաջարկեք ուսանողներին խնդրել Սուրբ Հոգու օգնությունը, երբ ձգտում են շարունակաբար աճել հոգևոր առումով, ապավինել Տիրոջը և հետևել Տիրոջ մարգարեին: