Սեմինարիա
Ղևտական, Մաս 1. «Այս բանը նմանություն է»


«Ղևտական, Մաս 1. «Այս բանը նմանություն է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ղևտական, Մաս 1. «Այս բանը նմանություն է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19․ Դաս 53

Ղևտական, Մաս 1

«Այս բանը նմանություն է»

Composite of an image of an Old Testament priest offering a sacrifice, and Jesus Christ on the cross.

Թեև կենդանիներ զոհաբերելու սովորությունը կարող է տարօրինակ թվալ այսօր, այդ զոհաբերություններն օգնեցին հին Իսրայելին իմանալ և գնահատել այն, ինչ Փրկիչը խոստացել էր անել իրենց համար: Իմանալով այդ հին զոհաբերությունների մասին, կարող ենք նաև իմանալ և գնահատել, թե ինչ է արել Փրկիչը մեզ համար: Այս դասը կօգնի ուսանողներին երախտագիտություն զգալ Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության հանդեպ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն խորհուրդների շուրջ, որոնք կարող են տալ մի մարդու, որը փորձում է հասկանալ, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը իր համար: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին հարցնել ընտանիքի անդամներից կամ ընկերոջից, թե ինչ խորհուրդ կարող են տալ այդ մարդուն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նա ի՞նչ է արել ինձ համար

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին զրուցել Հիսուս Քրիստոսի մասին, կարող եք կիսվել հետևյալ փորձառությամբ:

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը կիսվել է Եկեղեցու մի անդամի հետ ունեցած հետևյալ շփումով.

12:44
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Շատ տարիներ առաջ՝ մի կիրակի երեկոյան ցցի համաժողովում ես հանդիպեցի մի կնոջ, որն ասաց, որ իրեն խնդրել են վերադառնալ եկեղեցի շատ տարիների անգործությունից հետո, բայց նա չէր կարողանում գտնել որևէ պատճառ, թե ինչու պետք է դա աներ: Նրան խրախուսելու համար ես ասացի. «Երբ մտածեք այն բոլոր բաների մասին, որ Փրկիչն արել է ձեզ համար, մի՞թե դուք եկեղեցի վերադառնալու և Նրան երկրպագելու ու ծառայելու ոչ մի պատճառ չեք ունենա»: Ես ապշեցի նրա պատասխանից. «Իսկ ի՞նչ է արել Նա ինձ համար»: («Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75)

Խորհեք, թե ինչ կասեիք այդ կնոջը, եթե նա ձեզ տար այդ հարցը:

  • Ի՞նչ ազդեցություն կունենա մեր կյանքի վրա այն, որ մենք չհասկանանք կամ չհիշենք, թե ինչ է արել Փրկիչը մեզ համար:

    Որպեսզի օգնեք ուսանողներին անհատականացնել այսօրվա դասը, ցուցադրեք հետևյալ հարցերը։ Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ իրենց պատասխաններն իրենց օրագրերում գրելու համար:

  • Փրկիչն ի՞նչ է արել ձեզ համար։

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Հիսուս Քրիստոսին այն ամենի համար, ինչ Նա արել է ձեզ համար:

Այսօր Ղևտական գիրքը ուսումնասիրելիս առաջնորդություն խնդրեք Սուրբ Հոգուց, թե ինչպես կարող եք խորացնել ձեր երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Տերը արել է ձեզ համար:

Գտեք Քրիստոսին զոհաբերություններում

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին Ղևտական գիրքը ուսումնասիրելուն, կարող եք ցուցադրել դասի սկզբում ներկայացված նկարները: Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե ինչ գիտեն կենդանիների զոհաբերության հետ կապված հին արարողության մասին: Օրինակ՝ դուք կարող եք հարցնել նրանց, երբ է Աստված առաջին անգամ պատվիրել Իր զավակներին կենդանիների զոհաբերություններ կատարել և ինչու է Նա տվել այդ պատվիրանը: Անհրաժեշտության դեպքում կարող եք առաջարկել ուսանողներին ծանոթանալ Մովսես 5․6–7 հատվածներին։ Այնուհետև տվեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ էին այդ զոհաբերությունները խորհրդանշում:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Ադամի ու Եվայի ժամանակներից ի վեր Աստված պատվիրել է Իր ժողովրդին կենդանիների զոհաբերություն կատարել՝ օգնելու նրանց անհամբերությամբ սպասել Փրկչին և Նրա քավիչ զոհաբերությանը: Այդ սովորությունն ավարտվեց Հիսուս Քրիստոսի մահով, որը «մեծ և վերջին զոհաբերությունն» էր (Ալմա 34․10

Ղևտական ​​գիրքը պարունակում է Տիրոջ հրահանգները կենդանիների և այլ տեսակի զոհաբերությունների վերաբերյալ, որոնք Նա պահանջել է Իր ժողովրդից: Ղևտական ​​գիրքը նման է մի ձեռնարկի, որտեղ ներառված են հրահանգներ հին Իսրայելի արարողությունների, ծեսերի և սուրբ պարտականությունների վերաբերյալ։

սեմինարիայի պատկերակ Ուսանողներին հնարավորություն տվեք ուսումնասիրելու Ղևտական գրքում նկարագրված զոհաբերություններից մի քանիսը։ Դա անելու համար ուսանողներին բաժանեք «Հին զոհաբերություն. Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ» վերնագրով աշխատաթերթը։ Աշխատաթերթի երկու վարժությունները կարող եք առանձին-առանձին բաժանել ուսանողներին կամ կարող եք բաժանել դրանք մեկ աշխատաթերթում:

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Յուրաքանչյուր զույգին հանձնարարեք կատարել վարժություններից մեկը: Ապա ուսանողները կարող են ուսուցանել իրենց սովորածը մեկ այլ զույգի, որն արդեն կատարել է մեկ ուրիշ վարժություն: Կամ կարող եք յուրաքանչյուր զույգից մեկ զուգընկերոջ առաջարկել կատարել Ուսումնական վարժություն 1-ը, իսկ մյուս զուգընկերոջը՝ կատարել Ուսումնական վարժություն 2-ը: Երբ ուսանողներն անհատապես կատարեն իրենց վարժությունը, նրանք կարող են ուսուցանել միմյանց:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց կիսվել աշխատաթերթում ներկայացված հարցերի իրենց պատասխաններով: Կարող եք տալ հետևյալ հարցը՝ օգնելու ուսանողներին ամփոփել իրենց սովորածը:

  • Մեկ պարզ սահմանումով ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ սովորեցիք այսօր Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության մասին:

Ուսանողները կարող են կիսվել հետևյալ ճշմարտություններով․

  • Հիսուս Քրիստոսը պատրաստակամորեն զոհաբերեց Իրեն մեզ համար:

  • Մեր մեղքերը կարող են ներվել Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

  • Իր քավիչ զոհաբերության միջոցով Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի համար՝ վերցնելով դրանք Իր վրա:

Այդ ճշմարտությունների վերաբերյալ ուսանողների երախտագիտությունը խորացնելու համար կարող եք օգտագործել հետևյալ խոսքերը և հարցերը: Այս խոսքերը գուցե օգտագործել եք Դաս 27. «Ծնունդ 22»-ում։

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե Հիսուս Քրիստոսը ինչու կատարեց Քավությունը.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Հիսուս Քրիստոսը արեց այդ ամենը, քանի որ Նա սիրում է Աստծո բոլոր զավակներին։ Այդ ամենի շարժառիթը սերն է, և այդպես է եղել ի սկզբանե։ …

Ես … աղոթում եմ, որ մենք բոլորս հիշենք, թե ինչ է արել մեր Փրկիչը մեզանից յուրաքանչյուրի համար: («Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 77)

  • Ինչպե՞ս է ձեզ օգնում իմացությունն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերել է Իրեն ձեր հանդեպ ունեցած Իր սիրո պատճառով:

  • Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք հիշել Տիրոջը և Նրա զոհաբերությունը:

    Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկչի զոհաբերությունը հիշելու եղանակներից մեկը՝ ամեն շաբաթ հաղորդություն ընդունելն է:

    Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել հին զոհաբերության և հաղորդության միջև կապը, ցուցադրեք «Միշտ հիշենք Նրան» (5:27) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Ապա կարող եք տալ հետևյալ հարցերը։

    5:28
  • Ինչո՞վ է հաղորդությունը նման հին զոհաբերություններին:

  • Ինչպե՞ս եք դուք ձգտում հիշել Փրկչին ձեր առօրյա կյանքում:

Այն ամենը, ինչ Հիսուսն արել է ինձ համար

Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց զգացմունքների մասին: Որպեսզի նախապատրաստեք նրանց մտածելու, կարող եք ամբողջ դասարանին առաջարկել երգել «I Stand All Amazed» օրհներգը (Հիմներ, հ. 193)։ Ուսանողները կարող են նշել արտահայտություններ օրհներգից, որոնք արտացոլում են Փրկչի հանդեպ ունեցած իրենց զգացմունքները:

Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին ընտրել Փրկչի և Նրա Քավության մասին մեկ այլ օրհներգ կամ սուրբ գրություն: Նրանք կարող են կիսվել արտահայտություններով օրհներգից կամ սուրբ գրությունից, որոնք արտացոլում են Նրա հանդեպ իրենց ունեցած զգացմունքները:

Ապա առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Փրկչին, և ինչ է նա արել ձեզ համար:

Պատրաստակամ ուսանողները կարող են արտահայտել Փրկչի մասին իրենց ունեցած մտքերն ու զգացմունքները: Կարող եք կիսվել նաև Նրա մասին ունեցած ձեր անձնական մտքերով ու վկայությամբ: