«Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19
Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19
Ակնարկ
Տերը պատվիրեց իսրայելացիներին կառուցել շարժական խորան կամ տաճար անապատում: Խորանում իրենց երկրպագության ընթացքում իսրայելացիները կենդանիների զոհաբերություններ էին կատարում։ Եվ խորանը, և զոհաբերության արարողությունը խորհրդանշական կերպով ուսուցանում էին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Գտեք խորհրդանիշներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Այս շաբաթվա նյութերը ձեր ուսանողների հետ ուսումնասիրելիս փնտրեք հզոր խորհրդանիշ, որը վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ուսանողներին հնարավորություն տվեք սովորել Սուրբ Հոգուց՝ խորհրդանիշների նշանակաության շուրջ խորհելիս։ Դա անելու օրինակ կարող եք գտնել այստեղ՝ Դաս 52. «Ելք 25, 35–40»։ Ավելին իմանալու համար տես «Look for Symbols That Testify of Jesus Christ» բաժինը (Teaching in the Savior’s Way [2022], 7)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ելք 25, 35–40
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ երկրպագելու Տիրոջը Իր տաճարում։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք օգտագործել Gospel Library հավելվածը կամ temples.ChurchofJesusChrist.org կայքը՝ գտնելու տաճարների նկարներ կամ տեսանյութեր, որոնք կապված են տաճարների հետ: Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են իրենք վերաբերվում Տիրոջ տաճարին: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչպես են ժամանակակից տաճարներն օգնում իրենց հիշել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Աշխատաթերթ․ «Հին Կտակարանի խորանը»
-
Տեսանյութեր․ «The Tabernacle» (7:18), «Welcome to the Washington D.C. Temple» (11:46)
-
Բովանդակություն ցուցադրման համար. Օգտագործելով ժապավեն կամ պարան՝ դասասենյակի հատակին վերստեղծեք հին խորանի գծապատկերը աշխատաթերթից
-
Նկարներ. Ժամանակակից տաճար, հատուկ սենյակներ տաճարների ներսում
Ղևտական, Մաս 1
Դասի նպատակը. օգնել ուսանողներին երախտագիտություն զգալ Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն խորհուրդների շուրջ, որոնք կարող են տալ մի մարդու, որը փորձում է հասկանալ, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը իր համար: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին հարցնել ընտանիքի անդամներից կամ ընկերոջից, թե ինչ խորհուրդ կարող են տալ այդ մարդուն:
-
Տեսանյութեր․ «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» (12:44) 0:00-0:34, «Միշտ հիշենք Նրան» (5:27)
-
Բովանդակություն ցուցադրման համար․ ուսումնական օրագրի հարցերը՝ դասի սկզբի համար
-
Նկարներ․ կենդանու նկար, որին պետք է զոհաբերեն՝ Խաչի վրա Փրկչի նկարի կողքին
-
Աշխատաթերթ․ «Հին զոհաբերություն. Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ»
Ղևտական, Մաս 2
Դասի նպատակը. օգնել ուսանողներին իմանալ այն զոհաբերությունները, որոնք նրանք կարող են անել՝ ավելի նմանվելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք անել մի բան, որն ըստ իրենց, լավ զոհաբերություն կլինի Տիրոջ համար: Որոշ օրինակներ կարող են ներառել՝ տասանորդի վճարումը կամ ծոմի նվիրատվությունը, կարիքավորին օգնելու համար ժամանակ զոհաբերելը կամ սուրբ գրություններն ուսումնասիրելու համար մի քանի րոպե քնելու ժամանակից զոհաբերելը: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես է այդ զոհաբերությունն ազդում Տիրոջ հետ իրենց հարաբերությունների վրա:
-
Նկար․ Շրջանաձև գծապատկեր
-
Բովանդակություն ցուցադրման համար. ուսանողների ուսումնասիրությունն առաջնորդելու հրահանգներ՝ «Ապրել զոհաբերության օրենքով մեր ժամանակներում» բաժնում, դասի վերջում՝ ուսումնասիրության օրագրերում վարժություններ կատարելու հրահանգներ
-
Տեսանյութ․ «Վերցնենք մեր խաչը» (14:47) 3:23-3:49-
Գնահատեք ձեր գիտելիքները 3
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որն ունեցել են Հին Կտակարանի իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել՝ այս տարի Հին Կտակարանն ուսումնասիրելիս: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:
-
Նկարներ․ Հին Կտակարանի մարգարեներ, օրինակ՝ Ենովք, Նոյ և Մովսես, մի կտոր հաց, ներկայիս մարգարեն