Սեմինարիա
Թվեր 11–14, 21․ Ակնարկ


«Թվեր 11–14, 21․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Թվեր 11–14, 21․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Թվեր 11–14, 20–24, 27

Թվեր 11–14, 20–24, 27

Ակնարկ

Երբ Մովսեսը 12 հետախույզներ ուղարկեց, որպեսզի լուրեր բերեն Քանանի երկրի մասին, նրանցից միայն երկուսը՝ Քաղեբը և Հեսուն, հավատացին, որ Տերը կարող է օգնել իրենց հաջողությամբ նվաճել այդ երկիրը, ինչպես խոստացել էր: Ի պատասխան՝ Տերը հայտարարեց, որ Իսրայելի որդիները կթափառեն անապատում այնքան, մինչև չափահաս մարդիկ մահանան, բացառությամբ այդ երկու հետախույզների: Երբ մարդիկ, որոնք շարունակ թափառում էին անապատում, բողոքեցին Տիրոջ դեմ, Նա թունավոր օձեր ուղարկեց: Եթե ​​օձերի կողմից խայթված մարդիկ նայեին ձողի վրա կանգնեցված պղնձե օձին՝ որպես Փրկչի խորհրդանիշ, նրանք կբժշկվեին:

սեմինարիայի պատկերակՀաճախ վկայություն բերեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով: Երբ ուսանողները կիսվեն իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով, Սուրբ Հոգին կվկայի նրանց ասածների ճշմարտացիության մասին՝ ինչպես իրենց մտքին և սրտերին, այնպես էլ ուրիշների: Վկայությամբ կիսվելու զորության մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչը վկայություն բերեց նրանց համար, ում ուսուցանում էր» (Ուսուցանել Փրկչի ձևով, էջ 18)։ Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 57. «Թվեր 21»-ում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Թվեր 11–14

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես դիտարկել իրենց դժվարությունները ավելի մեծ հավատքով առ Հիսուս Քրիստոս:

  • Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին մտածել այն խոչընդոտների կամ դժվարությունների մասին, որոնց իրենք ներկայումս բախվում են։ Նրանք կարող են խորհել, թե ինչպես են իրենք դիմագրավում այդ դժվարությունները՝ վախո՞վ, թե՞ հավատքով առ Տերը:

  • Նյութեր ուսանողների համար. թուղթ յուրաքանչյուր ուսանողի համար

Թվեր 21

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին նայել Հիսուս Քրիստոսին հավատքով։

  • Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին կարդալ Թվեր 21․7–9 և Ալմա 33․18–21 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող ենք սովորել Հին Կտակարանի այս պատմությունից: Խրախուսեք նրանց, որ պատրաստ լինեն՝ դասարանում կիսվելու իրենց սովորածով:

  • Նկարներ ցուցադրման համար․ թունավոր օձի նկար, Հիսուս Քրիստոսը խաչի վրա, Մովսեսը և պղնձե օձը

  • Տեսանյութ․ «Atonement: Not a One-Time Thing» (3:00)