Սեմինարիա
Թվեր 21․ Նայեք Փրկչին հավատքով


«Թվեր 21․ Նայեք Փրկչին հավատքով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Թվեր 21․ Նայեք Փրկչին հավատքով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Թվեր 11–14, 20–24, 27․ Դաս 57

Թվեր 21

Նայեք Փրկչին հավատքով

The Old Testament prophet Moses pointing to a staff with a brass serpent attached to the top.  The painting illustrates the event wherein Moses promised the Israelites that they would be saved from the fiery serpents if they looked at the brass serpent.

Իսրայելի որդիները՝ շարունակ քայլելով անապատում, բողոքեցին Տիրոջ դեմ: Ի պատասխան՝ Նա թունավոր օձեր ուղարկեց նրանց մեջ: Այնուհետև, Նա հանձնարարեց Մովսեսին ձողի վրա կանգնեցնել մի պղնձե օձ՝ որպես Փրկչի խորհրդանշ, և խոստացավ, որ նրանք, ովքեր կնայեն այդ օձին, կբժշկվեն։ Այս դասը կօգնի ուսանողներին նայել Հիսուս Քրիստոսին հավատքով։

Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին կարդալ Թվեր 21․7–9 և Ալմա 33․18–21 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող ենք սովորել Հին Կտակարանի այս պատմությունից: Խրախուսեք նրանց, որ պատրաստ լինեն՝ դասարանում կիսվելու իրենց սովորածով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օձի խայթոցը

Մտածեք սկսել դասը՝ ցուցադրելով օձի նկար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում, երբ թունավոր օձը խայթում է:

    Օգնեք ուսանողներին հասկանալ, որ թունավոր օձի խայթոցը կարող է առաջացնել այտուց, բշտիկներ, ուժեղ ցավ և հիվանդություն: Որոշ դեպքերում այն կարող է նույնիսկ մահացու լինել։

  • Ինչպե՞ս կարող են մարդիկ արձագանքել օձի խայթոցից հետո:

    Հնարավոր պատասխաններից մի քանիսն են․ խուճապի մատնվել, վրեժ լուծել օձից և սպանել նրան, սպասել, թե ինչպես է իրենց օրգանիզմը արձագանքում խայթոցին կամ անմիջապես դիմել օգնության։

    Օձի նկարի կողքին գրեք մեղք։ Առաջարկեք ուսանողներին համեմատել, թե մեղքն ու դրա հետևանքներն ինչո՞ւ կարող են լինել օձի խայթոցի նման:

  • Ի՞նչ տարբեր եղանակներով մարդիկ կարող են արձագանքել մեղք գործելուց հետո:

Հնարավոր արձագանքներից են․ հիմնավորել իրենց գործողությունները, ձգտել թմրեցնել իրենց զգացմունքները, թաքցնել իրենց գործողությունները ամոթի պատճառով, սպասել՝ տեսնելու ինչ հետևանքներ են առաջանում կամ դիմել Տիրոջ օգնությանը։

Մի քանի րոպե տրամադրեք՝ խորհելու, թե ինչպես եք դուք արձագանքում։ Դուք դիմում եք Տիրոջը՝ օգնության համար։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։ Այս դասը ուսումնասիրելիս՝ փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի օգնի ձեզ դիմել Փրկչին՝ ձեր կյանքում օգնություն խնդրելու համար: Կարող եք նաև օգնություն խնդրել՝ Փրկչին դիմելու վերաբերյալ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում։

Կիզող օձեր

Անապատով ճամփորդելու ժամանակ Իսրայելի որդիները բողոքեցին Տիրոջ դեմ, ինչպես շատ անգամներ էին դա արել նախկինում։ Կարդացեք հետևյալ հատվածները և պատասխանեք դրանցում տրված հարցերին։ Օգտակար կլինի իմանալ, որ կիզող նշանակում է «թունավոր» (տես ծանոթագրություն

Կարող եք գրատախտակին ցուցադրել կամ գրել հետևյալ հատվածները և հարցերը։ Կարող եք առաջարկել ուսանողներին ուսումնասիրել դրանք միասին՝ փոքր խմբերով, կամ ինքնուրույն ուսումնասիրել հատվածները, ապա կիսվել իրենց պատասխաններով դասընկերոջ կամ փոքր խմբի հետ՝ իրենց պատասխանները հաստատելու համար: Եթե ​​օգտակար լինի, բացատրեք, որ Իսրայելի որդիներին թույլ չէր տրվել ճամփորդել Եդովմի երկրով, այլ նրանք պետք է շրջանցեին այն (տես Թվեր 21.4), ինչը նշանակում էր, որ նրանց ճանապարհը պետք է լիներ ավելի երկար ու դժվար:

Թվեր 21․4–5։ Իսրայելի որդիներն ինչո՞ւ խոսեցին Տիրոջ և Մովսեսի դեմ։

Թվեր 21․6։ Ի՞նչ ուղարկեց Տերը՝ որպես պատասխան։

Թվեր 21․7–9։ Ի՞նչ պատվիրեց Տերը Մովսեսին և Իսրայելի որդիներին անել, որպեսզի բժշկվեն:

1 Նեփի 17․41, Ալմա 33․18–21։ Ինչո՞ւ Իսրայելի որդիներից ոմանք չնայեցին օձին։

Կարող եք առաջարկել ուսանողներին գրել Մորմոնի Գրքի հատվածներ՝ որպես Թվեր 21․9 հատվածի խաչաձև հղումներ կամ ընդգծել ծանոթագրությունը:

  • Այս պատմության մեջ ի՞նչն է առավել կարևոր ձեզ համար:

  • Ինչո՞ւ ենք մենք երբեմն նմանվում Իսրայելի որդիներին:

Խորհրդանիշ Փրկչի համար

Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչն օգնել է մեզ հասկանալ, թե ինչ է խորհրդանշում ձողի վրա կանգնեցված պղնձե օձը: Կարդացեք Հովհաննես 3․14–16 հատվածները՝ փնտրելով պատասխանը։ (Կարող եք այս հատվածները նշել որպես Թվեր 21․7–9 հատվածների խաչաձև հղում:)

Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, կարող եք ցուցադրել հետևյալ պատկերները:

Crucifiction and Brazen Serpent
  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմություններից։

Ուսանողները կարող են կիսվել հետևյալ սկզբունքով․ Եթե մենք հավատքով նայենք Փրկչին, Նա կբժշկի մեզ հոգևոր առումով։ Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:

Այս սկզբունքն ավելի լավ հասկանալու համար առաջարկեք ուսանողներին կարդալ հետևյալ խոսքերը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ես աղերսում եմ ձեզ գալ Նրա մոտ, որպեսզի Նա կարողանա բժշկել ձեզ։ Նա կբժշկի ձեզ մեղքից, եթե դուք ապաշխարեք։ Նա կբժշկի ձեզ տխրությունից և վախից։ Նա կբժշկի ձեզ այս աշխարհի հասցրած վերքերից։ («Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, մայիս 2023, 127)

  • Ի՞նչը ձեզ դուր եկավ կամ ի՞նչ սովորեցիք այս խոսքերից։

  • Թույնից բժշկվելն ինչպե՞ս կարող է նման լինել Փրկչի կողմից՝ մեղքի հետևանքներից բշժկվելուն։

Նայեք Փրկչին

Առաջարկեք ուսանողներին մեկ րոպե հատկացնել՝ նայելու Փրկչի նկարին խաչի վրա և խորհել, թե ինչպես կարող ենք այսօր հավատքով նայել Նրան: Ապա առաջարկեք նրանց փոքր խմբերով կատարել հետևյալը։

  1. Գրեք մի քանի եղանակ, որոնցով մենք կարող ենք այսօր հավատքով նայել Փրկչին:

  2. Քննարկեք պատճառները, թե ինչու մենք կարող ենք այդ բաներն անելու դվարություններ ունենալ: (Կարող եք քննարկել, թե ինչու մենք, Իսրայելի որդիների նման, կարող ենք գայթակղություն ունենալ հավատալու, որ Փրկչին նայելու այս եղանակները շատ հասարակ են կամ չեն օգնի մեզ:)

  3. Քննարկեք, թե ինչու է կարևոր նայել Փրկչին՝ չնայած դժվարություններին։ (Դա կարող է ներառել Փրկչի բժշկությունների սուրբգրային օրինակներով կիսվելը, Փրկչին նայելու ձեր զգացմունքները կամ վկայությունը կամ ձեր փորձառությունները, որոնք ունեցել եք, երբ հավատքով նայել եք Փրկչին և այն, ինչ տեղի է ունեցել դրա արդյունքում:)

Եթե ​​ուսանողներին անհրաժեշտ են գաղափարներ, թե ինչպես կարող ենք նայել Փրկչին, առաջարկեք նրանց փնտրել երիտասարդ տղամարդու օրինակները «Atonement: Not a One-Time Thing» տեսանյութում (3:00):

3:1

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց քննարկումների որոշ կարևոր գաղափարներով: Եթե ​​ուսանողներն ինքնուրույն չկիսվեն իրենց զգացմունքներով, վկայությամբ կամ փորձառություններով, կարող եք նրանց տալ հետևյալ հուշումը.

Ես կարծում եմ, որ կարևոր է հավատքով նայել Փրկչին, քանի որ ։

սեմինարիայի պատկերակ

Վերևում ներկայացված վարժությունը ուսանողներին օգնելու օրինակ է` խորհելու Հիսուս Քրիստոսի նկատմամբ իրենց զգացմունքների շուրջ: Օգնելով ուսանողներին դա անել, հնարավորություն կստեղծեք, որ Սուրբ Հոգին վկայի Նրա մասին:

(Լրացուցիչ ուսուցման համար տես «Հաճախ վկայություն բերեք և առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց զգացումներով, փորձառություններով և վկայություններով»՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում)։

Երբ ուսանողները կիսվեն, համոզվեք, որ իրենց համար պարզ է, որ Փրկիչը կօգնի և կբուժի մեզ այն ձևով և այն ժամանակ, որը լավագույնն է մեզ համար:

Ինչին եք դուք հավատում

Փնտրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ գրելու համար մի եղանակ, որով, ըստ ձեզ, Տերն ուզում է, որ դուք նայեք Իրեն, կամ շարունակեք նայել Իրեն ձեր կյանքում: Կարող եք նաև գրել, թե ինչու դա կարող է դժվար լինել և, չնայած դրան, ինչու է դա շատ կարևոր։