«Թվեր 11–14, 21․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Թվեր 11–14, 21․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Օրենք 6–8, 15, 18, 29–30, 34
Բ Օրենք 6–8, 15, 18, 29–30, 34
Ակնարկ
40 տարի որպես Աստծո մարգարե ծառայելուց հետո Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին բանակատեղի դնել ավետյաց երկրի սահմանին։ Հեսուն շուտով նրանց առաջնորդելու էր սահմանից այն կողմ (տես Բ Օրենք 31.23)։ Բ Օրենք գիրքը պարունակում է Մովսեսի վերջին խորհուրդը ժողովրդին, այդ թվում՝ Աստծուն սիրելու, Նրան հիշելու և աղքատության մեջ գտնվող մարդկանց մասին հոգ տանելու խորհուրդը։
Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից: Երբ ուսմունքները հիմնված լինեն սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների խոսքերի վրա, ուսանողներն ավելի հավանականորեն կզգան, որ Սուրբ Հոգին վկայում է այն ճշմարտությունների մասին, որ իրենք սովորում են: Ավելին իմանալու համար, թե ինչպես Փրկիչը դա արեց, տես «Փրկիչը ուսուցանեց սուրբ գրություններից» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով, էջ 21)։ Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 60՝ «Բ Օրենք 15»-ում։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Բ Օրենք 6․1–6
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են ցույց տալ իրենց սերը Աստծո հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին, որ խնդրեն ծնողին, խնամակալին կամ Եկեղեցու ղեկավարին կիսվել իրենց սիրելի ոչ խոսքային եղանակներից մեկով՝ ցույց տալու, որ սիրում են ինչ-որ մեկին: Ուսանողներին օգտակար կլինի ասել, որ դասը կենտրոնանալու է այն եղանակների վրա, որոնցով մենք կարող ենք ցույց տալ մեր սերը Աստծո հանդեպ:
-
Նկար ցուցադրման համար․ Մովսեսը կանգնած է ավետյաց երկրին նայող լեռան վրա
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձը, խմբային վարժության հրահանգներ և հարցեր՝ խմբերում քննարկելու համար
-
Տեսանյութեր․ «If We Love Him» (3:57), «Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու» (19:24)՝ 12:53-13:48
-
Նյութեր ուսանողների համար․ թղթեր ուսանողների փոքր խմբերի համար, որոնց վրա գրված են ընդհանուր միջավայրեր
Բ Օրենք 6.6–25, 7․1–26, 8․1–20
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց ցանկությունը՝ հիշելու, թե ինչ է Աստված արել իրենց համար:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին հիշել հինգ բան, որ իրենց զգացողությամբ Տերն արել է իրենց համար անցած շաբաթվա ընթացքում: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչպես կարող է օրհնել իրենց կյանքը այն, որ իրենք կարողանան նկատել, թե ինչ է Տերն անում իրենց համար:
-
Նկարներ ցուցադրման համար․ հակադիր նկարներ, որոնց վրա պատկերված են իրավիճակներ, երբ գործերը լավ են ընթանում և երբ դրանք վատ են ընթանում
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Երեց Դեյլ Գ. Ռենլանդի խոսքերը
-
Տեսանյութ․ «Օ, հիշիր, հիշիր» (1:28)
Բ Օրենք 15
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ ավելի մեծ ցանկություն՝ հետևելու Փրկչի պատվիրանին՝ կիսվելու այն ամենով, ինչ Նա տվել է իրենց:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին աղոթքով երգել «Because I Have Been Given Much» օրհներգը կամ ուսումնասիրել դրա բառերը (Հիմներ, հմր 219) կամ Մատթեոս 25․31–40 հատվածները։ Ուսանողները կարող են խնդրել Երկնային Հորը օգնել իրենց հասկանալ, թե ինչ եղանակներով իրենք կարող են կիսվել ուրիշների հետ այն ամենով, ինչ Նա տվել է իրենց:
-
Նկարներ ցուցադրման համար․ Հիսուս Քրիստոսի պատկերը
-
Առարկայական դաս․ մի աման՝ լցված որևէ բանով, օրինակ՝ չոր հացահատիկով, լոբու հատիկներով կամ փոքր կոնֆետներով
-
Տեսանյութ․ «The Coat» (2:07)