«Բ Օրենք 6.1–6. Սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բ Օրենք 6.1–6. Սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Օրենք 6–8, 15, 18, 29–30, 34, Դաս 58
Բ Օրենք 6․1–6
Սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով
Անապատում 40 տարի իսրայելացիներին առաջնորդելուց հետո Մովսեսը կիսվեց նրանց հետ իր վերջին խորհուրդով՝ նախքան Տերը Հեսուին պատվիրեց առաջնորդել նրանց դեպի ավետյաց երկիր: Մովսեսի մարգարեական ուղերձի կարևոր մասն էր հետևյալը․ «սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (Բ Օրենք 6.5): Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են ցույց տալ իրենց սերը Աստծո հանդեպ:
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին, որ խնդրեն ծնողին, խնամակալին կամ Եկեղեցու ղեկավարին կիսվել իրենց սիրելի ոչ խոսքային եղանակներից մեկով՝ ցույց տալու, որ սիրում են ինչ-որ մեկին: Ուսանողներին օգտակար կլինի ասել, որ դասը կենտրոնանալու է այն եղանակների վրա, որոնցով մենք կարող ենք ցույց տալ մեր սերը Աստծո հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սեր ցուցաբերեք
Կարող եք օգտագործել հետևյալ վարժությունը, որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել տարբեր եղանակներ, որոնցով իրենք կարող են ցույց տալ իրենց սերը:
-
Ձեր ուսումնական օրագրում գրեք ձեր ընտանիքի սիրելի անդամի անունը:
-
60 վայրկյանում նրա անվան տակ նշեք նրա հանդեպ ձեր սերը ցույց տալու այնքան եզակի եղանակներ, որքան կարող եք:
Խնդրեք մի քանի պատրաստակամ ուսանողի կիսվել իրենց գրած անունով և սեր ցուցաբերելու գաղափարներով:
Երբ ուսանողներն ավարտեն կիսվելը, առաջարկեք նրանց կարդալ Բ Օրենք 6․5 հատվածը և կիսվել իրենց սովորածով: (Ուսանողները կարող են իրենց խոսքերով կիսվել հետևյալ ճշմարտությամբ. Աստված պատվիրում է մեզ սիրել Իրեն մեր ողջ սրտով, հոգով և ուժով:) Կարող եք առաջարկել ուսանողներին խաչաձև հղում կատարել կամ կապել այս հատվածը վարդապետության սերտման Մատթեոս 22.36–39 հատվածների հետ, որտեղ Հիսուս Քրիստոսը շեշտում է դրա կարևորությունը:
Կարող եք գրատախտակի մեջտեղում գրել Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս։ Ուսանողներին երկու րոպե տվեք, որպեսզի գան գրատախտակի մոտ և գրեն տարբեր եղանակներ, որոնցով մենք կարող ենք արտահայտել մեր սերը Նրանց հանդեպ:
Այնուհետև խրախուսեք ուսանողներին կիսվել, թե իրենց համադասարանցիների որ գաղափարներն առավել առանձնացան իրենց համար և ինչու:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ:
-
Որո՞նք են ձեր իրական զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ինչո՞ւ ունեք այդ զգացմունքները։
-
Ի՞նչ եղանակներով եք ցույց եք տալիս նրանց, թե ինչ եք զգում:
Այս շաբաթ Բ Օրենք գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու տպավորություններին: Նրա ազդեցությունը կարող է խորացնել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և ուսուցանել ձեզ, թե ինչպես կարող եք արտահայտել այդ սերը Նրանց հանդեպ:
Աստված սիրում է մեզ Իր ամբողջ սրտով
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել Աստծո օրինակից, կարող եք առաջարկել նրանց խաչաձև հղում կատարել կամ կապել Բ Օրենք 6.5 հատվածը Ա Հովհաննես 4.19 հատվածի հետ։ Հատված 19-ը կարդալուց հետո կարող եք խնդրել ուսանողներին կիսվել, թե ինչպես է Աստված ցույց տվել Իր սերը բոլորի կամ անձամբ իրենց հանդեպ:
Հետևյալ ուղերձը կարող է օգնել ուսանողներին խորհել Աստծո՝ Իր ամբողջ սրտով մեզ սիրելու կատարյալ օրինակի մասին: Կարող եք ցուցադրել հետևյալ ուղերձը և որևէ ուսանողի առաջարկել բարձրաձայն կարդալ այն: Այնուհետև շարունակեք ցուցադրել այն, երբ ուսանողները քննարկում են ստորև տրված հարցերի իրենց պատասխանները:
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը օգնել է մեզ ավելի լավ հասկանալ Աստծո իրական բնույթը:
Ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանն է սիրել Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, դա է առաջին մեծ պատվիրանը։ Բայց ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտությունն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Այդ սերը հավերժության հիմնական սկզբունքն է, և այն պետք է լինի հավերժության հիմնական սկզբունք մեր առօրյա կյանքում։ Իրոք, միայն մեր հոգում վառվող հավաստիացման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ կշարունակենք կատարելագործվել, կփնտրենք թողություն մեր մեղքերից և կշարունակենք այդ շնորհը փոխանցել մեր մերձավորներին։ («Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», Լիահոնա, մայիս 2016, 127)
-
Ի՞նչ եք սովորում նախագահ Հոլլանդի խոսքերից, որը կարող է մղել մեզ ցույց տալ մեր սերը Աստծո հանդեպ:
-
Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել մարդը Աստծուն «ողջ [իր] ուժով» սիրելու ուղղությամբ, եթե նա դեռևս բավականաչափ ուժ չի զգում դա անելու համար:
Հնազանդությունը սիրո արտահայտում է
«Բ Օրենք» գրքի համառոտ ենթատեքստը ուսանողներին տրամադրելու համար կարող եք ցուցադրել դասի սկզբում տեղադրված Մովսեսի նկարը՝ ամփոփ ներկայացնելով կամ առաջարկելով որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը:
40 տարի որպես Աստծո մարգարե ծառայելուց հետո Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին բանակատեղի դնել ավետյաց երկրի սահմանին։ Հեսուն շուտով նրանց առաջնորդելու էր սահմանից այն կողմ (տես Բ Օրենք 31.23)։ Մովսեսը կարողացավ տեսնել ավետյաց երկիրը լեռան գագաթից, նախքան Տերը փոխեց նրան կամ Մովսեսին իր մոտ առավ՝ առանց Մովսեսի մահվան (տես Բ Օրենք 34.1–6, Ալմա 45.18–19)։ Բ Օրենք գիրքը պարունակում է Մովսեսի վերջին խորհուրդը ժողովրդին, այդ թվում՝ Աստծուն սիրելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու մասին ներշնչված խորհուրդը։
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչով են նման այն, ինչ Մովսեսն ուսուցանեց իր ժողովրդին և այն, ինչ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին՝ Աստծո հանդեպ մեր սերը ցույց տալու վերաբերյալ։
Բ Օրենք 6․1–6, 30․16
Հովհաննես 14․15, 21–24
-
Ի՞նչ սովորեցիք Աստծո հանդեպ մեր սերը ցույց տալու մասին:
Եթե որևէ ուսանող գրատախտակին արդեն գրել է «պատվիրանները պահելը»՝ որպես Աստծո հանդեպ մեր սերը ցույց տալու միջոց, կարող եք մատնանշել այդ գրածը: Եթե դեռ չեն գրել, ավելացրեք դա գրատախտակին։
-
Ձեր կարծիքով, պատվիրանները պահելն ինչո՞ւ է կարևոր միջոց՝ ցույց տալու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որ մենք սիրում ենք Նրանց:
Սիրենք Աստծուն մեր առօրյա կյանքում
Ուսանողների համար օգտակար կլինի քննարկել իրատեսական եղանակներ, որոնցով իրենց կյանքում կարող են արտահայտել իրենց սերն Աստծո հանդեպ:
Դա կարող եք անել՝ ցուցադրելով «If We Love Him» տեսանյութը (3:57) (ChurchofJesusChrist.org)։ Առաջարկեք ուսանողներին ուշադրություն դարձնել և երգի բառերին, և այն ամենին, ինչ տեսանյութի երիտասարդներն անում են՝ ցույց տալու իրենց սերը Աստծո հանդեպ: Այնուհետև առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ սովորեցին Աստծո հանդեպ մեր սերը ցույց տալու եղանակների մասին:
Մեկ այլ տարբերակ կարող եք օգտագործել․ ուսանողների փոքր խմբերին բաժանեք թերթիկներ, որոնց վրա գրված է ստորև ներկայացվող ընդհանուր միջավայրերից մեկը:
Ցուցադրեք հետևյալ հրահանգներն ու հարցերը խմբերին՝ դրանք կատարելու և քննարկելու համար: (Կախված, թե ինչքան ժամանակ ունեք՝ խմբերը կարող են թերթիկները փոխանակել այլ խմբերի հետ և կրկնել վարժությունը մի քանի անգամ:)
Ընտրեք այս ընդհանուր միջավայրերից մեկը․ աշխատավայրում, դպրոցում, սեմինարիայում, եկեղեցում, տանը, պարապունքի ժամանակ, ընկերների հետ, սոցիալական ցանցերում։ Ինչպե՞ս կպատասխանեք հետևյալ հարցերին ձեր փորձառությունից ելնելով՝ նկատի ունենալով այս միջավայրը։
-
Այս միջավայրում ի՞նչ եղանակով եք տեսել, որ մարդը ցույց է տալիս իր սերը Աստծո հանդեպ:
-
Որո՞նք են այս միջավայրում Աստծո հանդեպ ձեր սերն արտահայտելու համապատասխան եղանակներից մի քանիսը:
-
Կա՞ որևէ բան, որը կարող է դժվարացնել Աստծո հանդեպ սեր արտահայտելն այս միջավայրում: Եթե կա, ապա ինչպե՞ս կարող ենք հաղթահարել դա:
Եզրափակում
Եզրափակելով՝ կարող եք արտահայտել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Բացի ձեր վկայությունից, կարող եք նաև կիսվել հետևյալ ուղերձով և առաջարկել ուսանողներին արտահայտել իրենց զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց ուսումնական օրագրում: Խրախուսեք նրանց գործել ըստ դասի ընթացքում Հոգուց ստացած տպավորությունների:
Յոթանասունից երեց Կ. Բրեթ Նաթրեսը մի քանի կարևոր հարց է տվել մեզ, որպեսզի անհատապես խորհենք դրանց շուրջ:
Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը միշտ հիշում է մեզ, և Նա մեզ կատարելապես սիրում է: Հարցս հետևյալն է․ «Մենք հիշու՞մ ենք Նրան»: Իսկ մենք սիրո՞ւմ ենք Նրան: («Արդյո՞ք ես իսկապես ներվել եմ», Լիահոնա, մայիս 2023, 68–69)