«Բ Օրենք 6.6–25, 7․1–26, 8․1–20. «Հիշիր քո Տեր Աստծուն»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բ Օրենք 6.6–25, 7․1–26, 8․1–20. «Հիշիր քո Տեր Աստծուն»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Օրենք 6-8, 15, 18, 29-30, 34, Դաս 59
Բ Օրենք 6․6–25, 7․1–26, 8․1–20
«Հիշիր քո Տեր Աստծուն»
Տարիներ շարունակ անապատում Աստծո կողմից առաջնորդվելուց և պաշտպանվելուց հետո իսրայելացիները պատրաստվում էին բնակություն հաստատել իրենց ավետյաց երկրում։ Թեև նոր տուն հասնելը ողջունելի փոփոխություն էր նրանց համար, սակայն հարմարավետության մեջ նրանք նաև կարող էին գայթակղություն ունենալ մոռանալու Աստծուն: Մովսեսի միջոցով Տերն ուսուցանեց իսրայելացիներին, թե նրանց համար որքան կարևոր է հիշել, թե Ինքն ինչ է արել նրանց համար: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մեծացնել իրենց ցանկությունը՝ հիշելու, թե ինչ է Աստված արել իրենց համար:
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին հիշել հինգ բան, որ իրենց զգացողությամբ Տերն արել է իրենց համար անցած շաբաթվա ընթացքում: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչպես կարող է օրհնել իրենց կյանքը այն, որ իրենք կարողանան նկատել, թե ինչ է Տերն անում իրենց համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարող է հեշտ լինել «մոռանալ Տիրոջը»
Կարող եք սկսել դասը՝ քննարկելով Աստծուն մոռանալու գայթակղությունը, երբ մեր կյանքում ամեն ինչ լավ է ընթանում: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․ ցույց տվեք հետևյալ նկարները և տվեք ստորև ներկայացված հարցերը:
-
Այս իրավիճակներից ո՞ր մեկում է ավելի հավանական, որ մարդիկ հիշեն և ապավինեն Աստծուն: Ինչո՞ւ։
-
Ինչո՞ւ կարող է ավելի դժվար լինել հիշել Աստծուն և ապավինել Նրան, երբ մեր կյանքը լավ է ընթանում:
-
Ինչո՞ւ է կարևոր հիշել Աստծուն բոլոր հանգամանքներում:
Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնական օրագրում ավարտել ստորև բերված նախադասությունները։
Մտածելով հատկապես Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների մասին, ավարտեք հետևյալ արտահայտությունները.
Երբ իմ կյանքում ամեն ինչ լավ է ընթանում, ես հակված եմ ։
Երբ իմ կյանքում գործերը լավ չեն ընթանում, ես հակված եմ ։
Խրախուսեք ուսանողներին խնդրել Հոգուն, որպեսզի օգնի իրենց ավելի լավ հասկանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հիշելու արժեքը և այն, ինչ նրանք արել են իրենց համար:
Հիշեք Տիրոջը
Կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ իսրայելացիների կյանքում՝ Բ Օրենք գրքում։
Իսրայելի որդիներին 40 տարի անապատում առաջնորդելուց հետո Տերը պատրաստ էր նրանց անցկացնել Հորդանան գետի վրայով և բերել ավետյաց երկիր: Եգիպտոսից հեռանալուց ի վեր իսրայելացիները կախված էին Տիրոջից սնունդ, ջուր և պաշտպանություն ունենալու հարցում։ Իսրայելացիներն այժմ դարձել էին հզոր բանակ, իսկ ավետյաց երկիրը ուներ բազմաթիվ բնական ռեսուրսներ, որոնք նրանց կյանքը շատ ավելի հարմարավետ կդարձնեին։
Կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ հետևյալ հատվածները և քննարկել ստորև ներկայացված հարցերը զուգընկերների կամ փոքր խմբերի հետ:
Կարդացեք Բ Օրենք 4․7–9, 6․10–13 և 8․7–14 հատվածները՝ փնտրելով այն կրկնվող նախազգուշացումը, որ Մովսեսը տվեց իսրայելացիներին:
-
Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էր Մովսեսը մտահոգվում այդ հարցի վերաբերյալ։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Փրկչի Եկեղեցու անդամներն ունեն Մովսեսի խորհրդի կարիքը նաև այսօր:
Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մովսեսը մտահոգված էր, որ բարգավաճման արդյունքում իսրայելացիները կարող են մոռանալ Աստծուն:
Ցուցադրեք հետևյալ խոսքերը, որոնց ուսանողները կարող են անդրադառնալ՝ թավագիր ճշմարտությությունները բացահայտելիս։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է, թե ինչու է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք հիշենք Իրեն և Իր Որդուն:
Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հիշենք Նրա և Նրա սիրելի Որդու բարությունը, ոչ թե Նրանց գոհության համար, այլ այն ազդեցության համար, որ ունենում է մեզ վրա այդ հիշողությունը։ Խորհելով Նրանց բարության մասին, մեր տեսլականը և հասկացողությունը ընդլայնվում են։ Մտածելով Նրանց կարեկցանքի մասին, մենք դառնում ենք ավելի խոնարհ, աղոթող և հաստատակամ։ …
Ամեն անգամ, երբ օգտագործում ենք, օգուտ ենք քաղում կամ նույնիսկ մտածում ենք այդ պարգևների մասին, մենք պետք է մտածենք այդ նվիրատուի զոհաբերության, մեծահոգության և կարեկցանքի մասին: Այդ նվիրատուների հանդեպ ակնածանք ունենալն ավելի մեծ բան է, քան զուտ երախտագիտությունը։ Նրանց տված պարգևների մասին մտածելը կարող է փոխակերպել մեզ։ («Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», Լիահոնա, մայիս 2020, 41–42)
-
Ի՞նչն առավել շատ տպավորեց ձեզ երեց Ռենլանդի խոսքերում։
Ելնելով այն բանից, թե ինչն առավել տպավորեց նրանց, առաջարկեք ուսանողներին ավարտել հետևյալ արտահայտությունն իրենց օրագրերում.
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բարությունը հիշելով՝ …
Ուսանողները կարող են մի քանի եղանակ առաջարկել արտահայտությունն ավարտելու համար: Որոշ օրինակներ՝
… մեր հեռանկարն ու հասկացողությունը ընդլայնվում են:
… մենք դառնում ենք ավելի խոնարհ, աղոթող և հաստատակամ:
… մենք կարող ենք փոխակերպվել (կամ փոխվել):
Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են այս օրհնությունների իմաստը: Դա անելու եղանակներից մեկը հարցնելն է, թե ինչ է նշանակում ստանալ այս օրհնությունները: Օրինակ՝ ինչ է նշանակում լինել աղոթող կամ ավելի հաստատակամ:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Տիրոջը հիշելը հանգեցնում է նման կարևոր օրհնությունների:
-
Ինչպե՞ս եք զգացել այն ճշմարտություններից որևէ մեկը, որոնցով կիսվել է Երեց Ռենլանդը:
Տիրոջը հիշելը կարող է օգնել մեզ դիմակայել դժվարություններին
Ավետյաց երկիրը նվաճելու ընթացքում իսրայելացիները բախվեցին դժվարությունների։ Տերն ասաց նրանց, որ նրանք պետք է հաղթեն ավելի հզոր ժողովուրդների (Բ Օրենք 7.1): Իմանալով, որ այդ ժողովուրդներն իրենցից ավելի հզոր են, իսրայելացիներից շատերը կարող էին մտահոգվել։
Որպեսզի օգնեք ուսանողներին կապել սուրբ գրությունները իրենց կյանքի հետ, առաջարկեք նրանց գրատախտակին գրել այն իրավիճակները, որոնց իրենք բախվում են կամ կբախվեն, և որոնց համար գիտեն, որ ունեն Տիրոջ օգնության կարիքը:
Կարդացեք Բ Օրենք 7․17–21, 8․2–4, 15 հատվածները՝ տեսնելու, թե Տերն ինչ էր ուզում, որ իսրայելացիները հիշեն՝ ապագա դժվարություններին դիմակայելիս:
-
Ինչպե՞ս կարող է հիշողությունն այն մասին, թե ինչ է Տերը արել անցյալում, օգտակար լինել ապագայում դժվարություններին դիմակայելիս։
Կարող եք առաջարկել ուսանողներին գրել իրավիճակներ, որոնք եղել են անցյալում, և իրենք գիտեն, որ Տերը այդ իրավիճակներում օգնել է իրենց կամ ուրիշներին։ Եթե առաջարկել եք ուսանողներին կատարել ուսանողի նախապատրաստման հանձնարարությունը, կարող եք հարցնել նրանց, թե ինչ է Տերը արել իրենց համար անցած շաբաթվա ընթացքում:
Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող է հիշողությունն այն մասին, թե ինչ է Տերը արել անցյալում, օգնել իրենց դիմակայել ներկայիս և ապագա դժվարություններին։
Ինչպես կարող ենք հիշել Տիրոջը
Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հիշելու կարևորությունը և տեսնել մի միջոց, որը կօգնի մեզ հիշել Նրանց, ցուցադրեք «Օ, հիշիր, հիշիր» տեսանյութը (1:28), որը հասանելի է Gospel Library հավելվածում։ Կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել, թե ինչ արեց Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ տեսնելու Տիրոջ ձեռքը, և դրան հաջորդող արդյունքները:
-
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեզ վրա Աստծո ձեռքը ձեր առօրյա կյանքում տեսնելը:
Եզրափակելով՝ առաջարկեք ուսանողներին գրել մեկ կամ երկու եղանակ, որով իրենք կարող են ավելի լավ հիշել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և հրավիրել Նրանց օրհնությունները իրենց կյանք: