Սեմինարիա
Ելք 2–4. «Ես քո բերանի հետ կլինեմ»


«Ելք 2–4. «Ես քո բերանի հետ կլինեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ելք 2–4. «Ես քո բերանի հետ կլինեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 1–6․ Դաս 39

Ելք 2–4

«Ես քո բերանի հետ կլինեմ»

Jesus Christ appearing to the prophet Moses.  Mist or a cloud hovers around the figure of the Savior.

Երբ մենք բախվում ենք դժվարությունների, Տերը սիրով առաջնորդում է մեզ Իր մարգարեների միջոցով: Փարավոնի իշխանության ընթացքում Իսրայելի զավակները պայքարում էին ստրկության դեմ և աղաղակում առ Տերը: Տերը լսեց նրանց աղաղակները և կանչեց Մովսեսին որպես մարգարե՝ օգնելու նրանց: Այս դասը կօգնի ուսանողներին իրենց կյանքում լիարժեքորեն ներառել Տիրոջ խոսքերը, որոնք ասվել են Իր մարգարեների միջոցով:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին վերանայել մարգարեի վերջին ուսմունքները: Այնուհետև առաջարկեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ քննարկել, թե ինչպես են նրանք զգացել, որ մարգարեի ուսմունքներին հետևելն օրհնել է իրենց կյանքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Որ ձայներին վստահել

Կարող եք սկսել դասը՝ կիսվելով այս խոսքերով և տալով հետևյալ հարցերը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը նկատել է.

16:5
Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Մենք ապրում ենք մի մոլորակում, որտեղ միլիոնավոր ձայներ են բացականչում։ Համացանցը, մեր սմարթֆոնները, խաղերի և զվարճանքի սարքերը ձգտում են կլանել մեր ուշադրությունը և իրենց ազդեցությամբ գրավում են մեզ: («Աստծո մարգարեն», Լիահոնա, մայիս 2018, 26)

Գրեք ձայների մի քանի օրինակ, որ տեսել կամ լսել եք վերջին օրերի ընթացքում:

  • Ի՞նչ նկատեցիք տեղեկությունների տարբեր աղբյուրների վերաբերյալ:

  • Ինչպե՞ս են մարգարեների խոսքերը տարբերվում այլ ձայներից:

Կարող եք ցուցադրել ինքնագնահատման համար նախատեսված հետևյալ պնդումները և առաջարկել ուսանողներին մտածել և գրել իրենց պատասխանները։

Հետևյալ պնդումներից յուրաքանչյուրի համար գնահատեք ձեզ՝ օգտագործելով 1-ից (բոլորովին ճիշտ չէ) 5-ը (շատ ճիշտ է) սանդղակը։

  1. Ես ավելի շատ վստահում եմ մարգարեների և առաքյալների խոսքերին, քան այլ ձայներին կամ ազդեցություններին:

  2. Ես վստահում եմ այն խորհրդին և առաջնորդությանը, որը մենք ստանում ենք Տիրոջ մարգարեներից և առաքյալներից:

  3. Ես ջանքեր եմ գործադրում՝ ուսումնասիրելու մեր օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը:

Այսօրվա ուսումնասիրության ժամանակ ուսանողներին առաջարկեք ականջալուր լինել Հոգու տպավորություններին՝ իմանալու համար, թե իրենք ինչպես կարող են լիարժեքորեն հետևել մարգարեների և առաքյալների խորհրդին իրենց կյանքում:

Տերը կանչում է Մովսեսին որպես մարգարե

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Տերն ինչպես նախապատրաստեց Մովսեսին՝ Իր մարգարեն լինելու համար, առաջարկեք նրանց կիսվել այն ամենով, ինչ գիտեն Մովսեսի կյանքի մասին վաղ հասակում: Կարող եք ցուցադրել մանուկ Մովսեսի նկարը՝ օգնելու ուսանողներին վերհիշել իրենց իմացածը: Կարող եք նաև ցուցադրել «Baby Moses» (1:37) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

1:36

Հետևյալ պարբերությունները պարունակում են մանրամասներ, որոնք կարող են օգտակար լինել ուսանողներին՝ պատմությունը ամփոփ ներկայացնելու համար:

Թեև Մովսես մարգարեն ծնունդով իսրայելացի էր, նա մեծացել էր Եգիպտոսի փարավոնի տանը։ Երբ Մովսեսը մանուկ էր, փարավոնը հրամայեց սպանել բոլոր նորածին իսրայելացի տղաներին (տես Ելք 1.22): Մովսեսին փրկելու համար մայրը նրան թաքցրեց զամբյուղի մեջ և դրեց գետի մոտ։ Մովսեսին հայտնաբերեց փարավոնի դուստրը, որն էլ նրան մեծացրեց իր որդու նման (տես Ելք 2.1–10): Եգիպտոսում Մովսեսը կրթություն ստացավ և «զորավոր էր իր խոսքերով ու գործերով» (Գործք Առաքելոց 7․22):

Հասուն տարիքում Մովսեսը սպանեց մի եգիպտացու՝ պաշտպանելով իսրայելացի ստրուկներից մեկին։ Մովսեսը փախավ Մադիամ․ այնտեղ նա ապրում էր Հոթոր անունով քահանայապետի մոտ և ամուսնացավ նրա դստեր՝ Սեփորայի հետ (տես Ելք 2.11–21): Մադիամում ոչխարներ արածացնելիս Մովսեսը Եհովայի հետ փորձառություն ունեցավ։

Ցուցադրեք հետևյալ նկարը։ Ուսանողներին առաջարկեք հետևյալ հատվածները կարդալով պատկերացնել, որ իրենք Մովսեսն են և պատասխանել հետևյալ հարցերին։ Այնուհետև նրանք կարող են կիսվել դասի ընթացքում իրենց սովորած կարևոր բաներով:

The Old Testament prophet Moses kneeling before the burning bush on Mount Sinai.  Light is emanating from the bush.

Ելք 3.1–6 Ինչպե՞ս ձեզ կզգայիք: Ինչո՞ւ։

Ելք 3․7–14 Տիրոջ ուսմունքներից ո՞րն է ձեզ համար եղել առավել կարևոր կամ մխիթարիչ:

Որպեսզի օգնեք ուսանողներին այս հատվածներն ուսումնասիրելիս կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա, գրատախտակի կենտրոնում ցուցադրեք Փրկչի պատկերը: Ուսանողներին առաջարկեք պատկերի շուրջը գրել արտահայտություններ Փրկչի մասին՝ Իր խոսքերով նկարագրելով այն, ինչ մենք կարող ենք սովորել Իր մասին և Մովսեսի ու Իսրայելի զավակների հետ Իր հարաբերությունների մասին: Գաղափարների օրինակները կարող են ներառել հետևյալը․ Հիսուսը կանչեց Մովսեսին անունով (հատված 4), Հիսուսի ներկայությունը հողը դարձրեց սուրբ (հատված 5), Հիսուսը տեսավ Իր ժողովրդի չարչարանքները և լսեց աղաղակները (հատված 7) և Հիսուսը խոստացավ լինել Մովսեսի հետ (հատված 12):

Եթե ուսանողները չնշեն այն, նրանց մատնացույց արեք «Ես այն եմ, ՈՐ ԵՄ» արտահայտության մեջ մեծատառ գրված ԵՄ տիտղոսին (Ելք 3.14): Բացատրեք, որ այն ունի նույն արմատը, ինչ Եհովա բառը, որը կարող է մեկնաբանվել որպես «Նա կա» կամ «Նա գոյություն ունի»։ Այդ անունը հեշտությամբ կճանաչեին իսրայելացիները։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ անվան նշանակությունը, հարցրեք, թե ինչու է կարևոր իմանալ, որ Տերն իսկապես գոյություն ունի և միշտ ներկա է:

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, կարող եք տալ հետևյալ հարցը։

  • Եթե դուք լինեիք Մոսվեսի իրավիճակում, ի՞նչ մտքեր կամ մտահոգություններ կունենայիք:

Բացատրեք, որ չնայած Տիրոջ հայտարարությանը, թե ով է Ինքը և ինչ է Ինքը խոստանում, Մովսեսը դեռևս մտահոգություններ ուներ Իսրայելը ազատելու իր կոչման վերաբերյալ:

Կարդացեք Ելք 4.10–15 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչպես փարատեց Մովսեսի մտահոգությունները:

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից մարգարեների խոսքերի մասին:

    Օգնեք ուսանողներին հաստատել այն ճշմարտությունը, որ Տերը ասում է Իր խոսքերն Իր մարգարեների միջոցով:

  • Այս ճշմարտության գիտակցումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր կյանքի կամ ձեր որոշումների վրա:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, ցուցադրեք հետևյալ տեսանյութերից մեկը.

1:38
2:56

Հիշեք դասի սկիզբում նկարագրված այն ձայները, որոնք ձգտում են գրավել մեր ուշադրությունը: Մտածեք, թե ինչով կարող եք կիսվել մարդկանց հետ, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, որ Տերը խոսում է մարգարեների միջոցով, և մենք պետք է լսենք մարգարեներին՝ այլ ձայների փոխարեն: Կարող եք ներառել այն, ինչ սովորեցիք Ելք 3 գլխից և ձեր կամ ձեր ծանոթների ունեցած փորձառությունները, որոնք օգնել են ձեզ հասկանալ, որ Տերը խոսում է Իր մարգարեների միջոցով:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե իրենք ինչ կարող են ասել մարդկանց: Կարող եք տալ հետևյալ լրացուցիչ հարցը՝ «Այդ հասկացողությունն ինչպե՞ս է օրհնել ձեզ կամ ձեր ծանոթին»:

Կիրառենք Տիրոջ մարգարեների խոսքերը մեր կյանքում

  • Ինչպե՞ս կարող ենք լսել և մեր կյանքում կիրառել Տիրոջ խոսքերը, որոնք տրվել են Նրա մարգարեների միջոցով:

Ուսանողներից մի քանիսին խրախուսեք կիսվել մարգարեների ուսմունքները կիրառելու օրինակներով: Եթե օգտակար կլինի, կիսվեք նմանատիպ մի քանի գաղափարով.

  • Կիրառեք գերագույն համաժողովի վերջին ելույթի հատուկ մարգարեական խորհուրդը:

  • Ավելի հաճախ ուսումնասիրեք մարգարեների խոսքերը, օրինակ՝ ամեն առավոտ լսեք գերագույն համաժողովի մի ելույթ, երբ պատրաստվում եք գնալ դպրոց։

  • Կազմեք ծրագիր՝ ուսումնասիրելու Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամի՝ գերագույն համաժողովի վերջին ելույթները։ (Եթե ուսանողները թվային սարքերի հասանելիություն ունեն, կարող են օգտվել «Ուսումնական ծրագրեր» գործառույթից Gospel Library հավելվածում:)

Ձեր օրագրում գրեք, թե ինչպես կարող եք լսել և ձեր կյանքում կիրառել Տիրոջ խոսքը, որը ասվել է Իր մարգարեների միջոցով: Ձեր ծրագրում ներառեք, թե ըստ ձեզ, ինչ խոչընդոտների կարող եք բախվել: Գրեք, թե ինչպես կարող եք հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

Ուսանողներին բացատրեք, որ հաջորդ դասի ժամանակ՝ Դաս 55. «Գնահատեք ձեր գիտելիքները 3», իրենք հնարավորություն կունենան գնահատելու, թե որքանով են կարողանում իրականացնել իրենց ծրագրերը։

Կարող եք եզրափակել՝ կիսվելով ձեր վկայությամբ այն մասին, որ Տերը այսօր խոսում է Իր ապրող մարգարեների միջոցով: