«Ելք 1–6․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 1–6. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 1–6
Ելք 1–6
Ակնարկ
Հովսեփի մահից հետո իսրայելացիները դարձան եգիպտացիների ստրուկները։ Տերը լսեց նրանց աղաղակները և կանչեց Մովսեսին, որ ազատի նրանց։ Աստված խոստացավ զորացնել Մովսեսին և տալ նրան այն խոսքերը, որոնք նա պետք է ասեր:
Փրկիչը միշտ պատրաստ է եղել արձագանքելու սովորողների կարիքներին։ Ձեր ուսանողները գալիս են ձեզ մոտ տարբեր սոցիալական միջավայրերից: Ձեր ուսանողների կարիքներին համապատասխանելու ձգտումը կարող է օգնել ձեզ ուսուցանել Փրկչի ձևով: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 40. «Ելք 5–6»-ում։ Այս մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչը միշտ պատրաստ է եղել արձագանքելու ուրիշների կարիքներին» նյութը (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 17)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ելք 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ցանկանալ Աստծուն վեր դասել այլ ճնշումներից:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին հարցնել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե նա ինչպես է զգացել, որ Աստված օրհնել է իրեն այն բանի համար, որ ինքը հետևել է Աստծուն, այլ ոչ թե ուրիշներին։
-
Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում՝ ինքնագնահատման համար նախատեսված արտահայտություններ, դասի վերջում՝ հարցեր, որոնց ուսանողները պետք է պատասխանեն իրենց ուսումնական օրագրերում
-
Տեսանյութ․ «Leave the Party» (6:26) կամ Եղեք անվեհեր խիզախության, ուժի և գործի մեջ (10:35)՝ 1:20-5:13
Ելք 2–4
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին լիարժեքորեն իրենց կյանքում ներառել Իր մարգարեների միջոցով ասված Տիրոջ խոսքերը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին վերանայել մարգարեի վերջին ուսմունքները: Այնուհետև առաջարկեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ քննարկել, թե ինչպես են նրանք զգացել, որ մարգարեի ուսմունքներին հետևելն օրհնել է իրենց կյանքը:
-
Տեսանյութեր․ «Աստծո մարգարեն» (16:04)՝ 9:25-9:44, «Baby Moses» (1:37); «Why Do We Have Prophets?» (1:37), «Listen to a Prophet» (2:56)՝ 0:53-2:56
-
Բովանդակություն ցուցադրման համար. ինքնագնահատման համար նախատեսված արտահայտություններ՝ դասի սկզբում
-
Նկարներ․ մանուկ Մովսեսը, Մովսեսը և այրվող մորենին, Փրկչի պատկերը
Ելք 5–6
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ Տիրոջ խոստումները կարող են մղել իրենց կատարել Նրա կամքը՝ անկախ անհապաղ արդյունքից:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել հետևյալ հարցի իրենց պատասխաններով. Հիսուս Քրիստոսին հետևելը հեշտացնո՞ւմ թե՞ դժվարացնում է ձեր կյանքը:
-
Տեսանյութեր. «Մեր հարաբերությունը Աստծո հետ» (13:17)՝ 2:26-4:05
-
Նյութեր ուսանողների համար․ Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց