Սեմինարիա
Ելք 1. Պատվեք Աստծուն՝ հակադրությանը բախվելիս


«Ելք 1. Պատվեք Աստծուն՝ հակադրությանը բախվելիս», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ելք 1. Պատվեք Աստծուն՝ հակադրությանը բախվելիս», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 1–6․ Դաս 38

Ելք 1

Պատվեք Աստծուն՝ հակադրությանը բախվելիս

Illustration of a party scene with drinking going on and one girl standing alone.

Եգիպտոսի փարավոնը ստրկացրեց իսրայելացիներին և մանկաբարձներին հրամայեց ծնվելու պահին սպանել իսրայելացիների որդիներին: Այդ մանկաբարձները որոշեցին չհնազանդվել փարավոնին, քանի որ ակնածանք ունեին Աստծո հանդեպ։ Այդ հավատարիմ կանանց նման՝ մենք կարող ենք ընտրել վստահել Աստծուն՝ նույնիսկ դժվարին հանգամանքներում։ Այս դասը կօգնի ուսանողներին ցանկանալ վեր դասել Աստծուն բոլոր ճնշումներից:

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին հարցնել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե նա ինչպես է զգացել, որ Աստված օրհնել է իրեն այն բանի համար, որ ինքը հետևել է Աստծուն, այլ ոչ թե ուրիշներին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քրիստոսանման քաջություն

Կարող եք կիսվել նախագահ Նելսոնի հետևյալ խոսքերով։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է Հիսուս Քրիստոսի աշակերտների հատկանիշները.

14:51
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից։ Նրանք անվեհեր են, նվիրված և համարձակ: («Մեր կյանք հրավիրենք Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40–41)

  • Ինչո՞ւ կարող է քաջություն պահանջվել՝ գործելու այնպես, ինչպես նկարագրել է նախագահ Նելսոնը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հետևել նախագահ Նելսոնի խորհրդին։

Ցուցադրեք հետևյալ ինքնագնահատումը, որպեսզի օգնեք ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենք վերաբերվում Աստծուն հնազանդվելուն՝ այլ ճնշումներին ենթարկվելու փոխարեն:

Կարդացեք հետևյալ պնդումները և գնահատեք, թե որքանով են դրանք ճիշտ ձեր վերաբերյալ՝ 1-ից (բոլորովին ճիշտ չէ) 5-ը (շատ ճիշտ է) սանդղակով:

  • Ես պատրաստ եմ Տիրոջը դնել առաջին տեղում, նույնիսկ, երբ ուրիշների կողմից ճնշում եմ զգում՝ իջեցնելու իմ չափանիշները:

  • Ես վստահ չեմ, որ Աստված կօրհնի ինձ՝ Իր պատվիրաններին հնազանդվելու ձգտման համար:

  • Ես պատրաստ եմ պաշտպանել այն, ինչը գիտեմ, որ ճիշտ է, նույնիսկ, եթե դա ընդունված ընտրություն չէ:

Խրախուսեք ուսանողներին Ելք 1 գլուխն ուսումնասիրելիս ուշադիր լինել Հոգուց եկող տպավորություններին։ Հոգին կարող է օգնել նրանց պատրաստվել գործելու քաջությամբ, երբ ճնշում են զգում կատարելու քայլեր, որոնք հակառակ են Աստծո կամքին:

Արդար օրինակներ

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ գիտեն այն մասին, ինչ պատահեց իսրայելացիների հետ Հովսեփի մահից հետո: Անհրաժեշտության դեպքում, օգտագործեք հետևյալ ամփոփումներից մի քանիսը կամ բոլորը:

Հովսեփի մահից հետո իսրայելացիների (որոնք նաև կոչվում են եբրայեցիներ) թիվը աճեց Եգիպտոսի երկրում: Վախենալով, որ իսրայելացիները կարող են գերիշխել եգիպտացիների վրա, նոր փարավոնը նրանց ստրկացրեց (տես Ելք 1.6–14

Կարդացեք Ելք 1․15–16 հատվածները՝ փնտրելով, թե փարավոնը ինչ պատվիրեց անել երկու եբրայեցի մանկաբարձներին՝ Սեփրային և Փուային։ «Մանկաբարձները» կանայք են, որոնք օգնում են ծննդաբերության ժամանակ: «Աթոռակներ» (հատված 16) նշանակում է ծննդաբերող կանանց կողմից օգտագործվող նստարաններ:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Գտեք եղանակներ՝ օգնելու ուսանողներին պատկերացնել այն ճնշումը, որ այդ կանայք կարող էին զգալ, անելու այն, ինչ ուրիշներն էին ուզում, այլ ոչ այն, ինչ Աստված էր ուզում: Հետևյալ հարցը և վարժությունը դա անելու եղանակներից մեկն է։

  • Եթե դուք լինեիք Սեփրան կամ Փուան, ի՞նչը կարող էր խանգարել ձեզ, որ Աստծո կամքը վեր դասեիք փարավոնի կամքից։

Դասարանը բաժանեք խմբերի: Առաջարկեք խմբերին բացահայտել այն հանգամանքները, որոնց իրենք բախվել են կամ կարող են բախվել, երբ կարող է դժվար լինել ընտրել Աստծո կամքը՝ այլ ճնշումների պատճառով: Խնդրեք նրանց կազմել պատճառների ցանկ, թե ինչու մարդը կարող է դժվարությունների բախվել՝ հետևելով Աստծուն այդ հանգամանքներում:

Կարդացեք Ելք 1․17–21 հատվածները՝ փնտրելով, թե ինչու Սեփրան և Փուան կայացրին իրենց որոշումները:

  • Ի՞նչ գտաք:

  • Այս հատվածներում ի՞նչը կարող է մղել մի մարդու, որը տատանվում է, թե արդյոք ինքը պետք է վեր դասի Աստծուն այլ ճնշումներից, որոնց բախվում է:

    Երբ ուսանողները կիսվեն, կարող եք նրանց ասել, որ «Աստծուց վախենալ» (տես հատվածներ 17, 21) նշանակում է ակնածանք ունենալ Աստծո հանդեպ կամ հարգել Աստծուն: Մատնանշեք «Աստված բարություն արեց» Սիփրային և Փուային արտահայտությունը (հատված 20), եթե ուսանողները չնկատեն այն: Առաջարկեք ուսանողներին նշել այդ արտահայտությունը։ Սա նշանակում է, որ Աստված օրհնեց Սիփրային և Փուային՝ Իրեն վեր դասելու համար այն ճնշումներից, որոնց նրանք բախվեցին: Համաձայն բ ծանոթագրության հատված 21-ում, օրհնություններից մեկը, որ Տերը տվեց Սիփրային և Փուային, նրանց ժառանգներն էին:

  • Սեփրայի և Փուայի մասին պատմությունից ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել, որը կարող է օգնել մեզ, երբ ճնշումների ենք ենթարկվում՝ հետևելու ուրիշներին, այլ ոչ Աստծուն։

    Իրենց բառերով ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունը․ եթե մենք մեր կամքը ենթարկենք Աստծուն, այլ ոչ թե ենթարկվենք այլ ճնշումներին՝ Նա կօրհնի մեզ:

    Թեև դասի մնացած մասը նվիրված է այն բանին, թե ինչպես է «Աստված բարություն [անում]» մեզ, կարող եք ժամանակ հատկացնել, որպեսզի կենտրոնանաք Երկնային Հոր կամքին ենթարկվելու Փրկչի օրինակի վրա: Դա անելու համար կարող եք տալ նմանատիպ մի հարց։ Եթե ուսանողները դժվարանան օրինակներ բերել, կարող եք առաջարկել նրանց կարդալ Հովհաննես 6․38 կամ Ղուկաս 22․42 հատվածները:

  • Ի՞նչ է ուսուցանել կամ արել Փրկիչը, որը ցույց է տալիս, թե Նա ինչու է հանդիսանում այդ ճշմարտության կատարյալ օրինակ:

    Մտածեք մի վարժություն, որը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Տերն ինչպես կարող է բարություն անել (օրհնել) իրենց՝ Իրեն առաջին տեղում դնելով՝ Իր հանդեպ ակնածանք ունենալու համար։ Ահա երկու գաղափար։ Ընտրեք այս գաղափարներից մեկը կամ մյուսը ձեր ընտրությամբ, որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին:

    1. Ուսանողների հետ կիսվեք «Leave the Party» (6:26) տեսանյութով կամ «Եղեք անվեհեր խիզախության, ուժի և գործի մեջ» տեսանյութով՝ 1:20-5:13 (երկու տեսանյութն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org) կայքում։ Առաջարկեք ուսանողներին բացահայտել, թե Տերն ինչպես օրհնեց Հովհաննեսին՝ Աստծուն այլ ճնշումներից վեր դասելու համար:

    6:26
    10:35
    1. Ուսումնասիրության համար ուսանողներին տրամադրեք մի քանի սուրբ գրություն, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստված բարություն արել մարդկանց՝ այլ ճնշումների փոխարեն Իրեն ընտրելու համար: Նրանք կարող են ուսումնասիրել 2 Նեփի 5․6–13, Մոսիա 24․11–15, 4 Նեփի 1․15–18 հատվածները։ Ուսանողները կարող են գտնել նաև այլ սուրբ գրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստված բարություն անում Իր զավակներին, երբ նրանք Իրեն դնում են առաջին տեղում:

  • Ինչ է նշանակում այն, որ «Աստված բարություն է անում» մեզ:

  • Ինչպե՞ս է Աստված բարություն արել ձեր կամ ձեր ծանոթներին, երբ ենթարկվել եք Նրա կամքին՝ այլ ճնշումներին ենթարկվելու փոխարեն:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ դուք Աստծուն դնեք առաջին տեղում՝ անկախ արդյունքից:

Ենթարկենք մեր կամքը Աստծուն

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ սովորեցին կամ զգացին այսօր և դա ինչպես կարող է օգնել նրանց, երբ բախվում են դժվար իրավիճակների:

Ընտրեք հետևյալ հարցերից մեկը՝ ձեր ուսումնասիրության օրագրում պատասխանելու համար։

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը կարող է օգնել ձեզ վստահ լինել, որ Աստված կօրհնի ձեզ, եթե Նրան դնեք առաջին տեղում:

  • Ինչո՞վ կարող եք կիսվել մեկի հետ, ով վստահ չէ, որ պետք է ընտրել Աստծուն, երբ մենք այլ ճնշումների ենք բախվում:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց գրածով: Կարող եք նաև կիսվել Մատթեոս 5․10–12 հատվածներում գրված Փրկչի խոստումով, որը Նա տվել է մարդկանց, որոնք հալածվում են Իրեն ընտրելու համար։ Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե Աստված ինչպես կօրհնի մեզ, եթե մենք ընտրենք հետևել Իրեն, նույնիսկ, երբ դա դժվար է: