«Գնահատեք ձեր գիտելիքները 2. Ծնունդ 12–50, Աբրահամ 1–2», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները 2. Ծնունդ 12–50, Աբրահամ 1–2», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 42–50․ Դաս 37
Գնահատեք ձեր գիտելիքները 2
Ծնունդ 12–50, Աբրահամ 1–2
Մեր հոգևոր գիտելիքների շուրջ խորհրդածելը և դրանք գնահատելը կօգնի մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որ ունեցել են Ծնունդ 12–50 և Աբրահամ 1–2 գլուխներն ուսումնասիրելիս։
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել Հին Կտակարանի և Թանկագին Մարգարիտի այս տարվա ուսումնասիրության շնորհիվ: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հնարավոր է՝ Աբրահամ 1–2 և Ծնունդ 12–50 գլուխների դասարանային ուսումնասիրությունը կենտրոնացվել է ոչ այն արդյունքների վրա, որոնք գնահատված են դասում։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճն այն արդյունքների հիման վրա, որոնց վրա ձեր դասարանը կենտրոնացել է:
Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել իրենց առաջընթացը հետևյալ երեք ուղղությամբ․
-
Բացատրել հավերժական ամուսնության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում: (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 9. «Ծնունդ 1․28–2․25»-ի և Դաս 29. «Ծնունդ 24»-ի ուսմունքների վրա։)
-
Զգալ Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու ավելի մեծ ցանկություն: (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 23. «Ծնունդ 12, 17»-ի և Դաս 31. «Ծնունդ 28»-ի ուսմունքների վրա։)
-
Մասնակցել Իսրայելի հավաքմանը։ (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 24. «Աբրահամ 2․9–11»-ի ուսմունքների վրա։)
Ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին
Իրենց ունեցած հոգևոր աճի գնահատումը կարող է օգնել ուսանողներին Հիսուս Քրիստոսի աշակերտներ դառնալու ջանքերում: Որպեսզի օգնեք նրանց դա անել, կարող եք ցուցադրել հետևյալ նկարները: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են իրենց ուսումնասիրության օրագրերում նկարել երկու ծառ՝ երիտասարդ ծառ և հասուն ծառ:
Պատկերացրեք, որ դրանք միևնույն ծառի նկարներն են, որոնք արված են մի քանի տարի տարբերությամբ: Ձեր ուսումնական օրագրերում գրեք ձեր նկատած բոլոր ապացույցներն այն բանի, որ ծառը աճում է:
Ուսանողները կարող են աշխատել զույգերով կամ փոքր խմբերով՝ կիսվելու իրենց գրածով և պատասխանելու հետևյալ հարցերին:
-
Ինչպե՞ս կարող ենք համեմատել ծառի այդ նկարները մեր հոգևոր աճի հետ՝ ավելի նմանվելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես ենք աճում հոգևոր առումով և ավելի նմանվում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Բացատրեք, որ մենք կարող ենք գնահատել մեր հոգևոր աճը՝ վերանայելով այն, ինչ սովորել ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և այն, թե ինչպես է դա օգնել մեզ բարելավել մեր հարաբերությունները Նրանց հետ:
Առաջարկեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել՝ վերանայելու, թե ինչ են սովորել և կիրառել սեմինարիայի իրենց ուսումնառությունից այս տարի: Նրանք կարող էին դա անել՝ վերանայելով իրենց սուրբ գրություններն ու նշումները:
-
Ի՞նչ եք սովորում սեմինարիայում, որն օգնում է ձեզ աճել հոգևոր առումով և ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
-
Հոգևոր աճի ի՞նչ վկայություն եք ունեցել ձեր կյանքում:
Բացատրել հավերժական ամուսնության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում
Այս վարժությունը կօգնի ուսանողներին բացատրել հավերժական ամուսնության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում: Առաջարկեք ուսանողներին անդրադառնալ այն նկարին, որը իրենք նկարել էին Դաս 29. «Ծնունդ 24»-ում: Ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու, թե ինչ են սովորել ամուսնության մասին Դաս 9. «Ծնունդ 1․28–2․25»-ում և Դաս 29. Ծնունդ 24»-ում։
Ուսանողները կարող են վերանայել բոլոր նշումները կամ գաղափարները, որ իրենք գրանցել են իրենց ուսումնական օրագրերում: Նրանք կարող են նաև վերանայել հետևյալ հատվածները և այն ամենը, ինչ նշել են դրանցում.
Ծնունդ 1․27–28
Ծնունդ 2․18, 21–24
Վարդապետություն և Ուխտեր 49․15–17
Վարդապետություն և Ուխտեր 131․1–4
Օգնելու համար ուսանողներին բացատրել հավերժական ամուսնության իրենց հասկացողությունը, կիսվեք հետևյալ սցենարով: Այս սցենարը կարող եք հարմարեցնել՝ համապատասխանեցնելով ձեր ուսանողների կարիքներին:
Այսօր դպրոցում մի քանի ընկերների հետ խոսում էիք ապագա ծրագրերի մասին։ Որպես ձեր ծրագրերից մեկը դուք նշեցիք ամուսնությունը։ Ձեր ընկերներից մեկը հարցրեց. «Կարծում եմ, դու կարիերա զարգացնելու մեծ ներուժ ունես: Ինչո՞ւ ես ցանկանում ամուսնանալ հիմա»։
-
Օգտագործելով այն, ինչ սովորել եք Երկնային Հոր ծրագրում հավերժական ամուսնության մասին, ինչպե՞ս կպատասխանեիք ձեր ընկերոջը:
Ուսանողներին կարող եք մի քանի րոպե տրամադրել՝ իրենց պատասխանները կազմելու համար: Խրախուսեք ուսանողներին գտնել մի քանի սուրբ գրություն, որ իրենք ուսումնասիրել են Հին Կտակարանում կամ այլ գրքերում: Խրախուսեք նրանց իրենց բացատրության ժամանակ կիսվել այդ սուրբ գրություններով։
Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Առաջարկեք յուրաքանչյուր ուսանողի փորձել ներկայացնել, թե ինչ կասեին իրենց ընկերոջը:
Զգալ Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու ավելի մեծ ցանկություն
Դաս 31. «Ծնունդ 28»-ի ընթացքում ուսանողները հավանաբար նկարել են Հակոբի երազը պատկերող մի նկար: Ուխտերը վերանայելու ընթացքում նրանք կարող են անդրադառնալ իրենց նկարներին: Կարող եք նաև ցուցադրել հետևյալ նկարը։ Առաջարկեք ուսանողներին հիշել, թե պատկերված իրադարձությունից ինչ են հիշում ուխտեր կապելու և պահելու մասին (տես նաև Դաս 23. «Ծնունդ 12, 17»): Եթե օգտակար կլինի, ուսանողները կարող են վերանայել Ծնունդ 28․10–21 հատվածները:
Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Հակոբը ուխտեր կապեց Աստծո հետ, երբ թողեց իր ծնողների տունը և սկսեց ինքնուրույն կյանք: Դաս 31. Ծնունդ 28-ի ընթացքում ուսանողները խորհում էին տաճարում Աստծո հետ ուխտեր կապելու իրենց հնարավորության մասին։ Ուսանողներին կարող եք առաջարկել իրենց ուսումնասիրության օրագրերում գրավոր պատասխանել հետևյալ հարցերին․
-
Ի՞նչ խոստացված օրհնություններ եք ստացել՝ ձգտելով պահել ձեր ուխտերը Աստծո հետ կամ տաճարում ծառայելով:
-
Ի՞նչ իրավիճակների կարող եք բախվել ապագայում, որոնց ժամանակ ձեզ կարող է օգնել այն հոգատարությունն ու պաշտպանությունը, որ Աստված խոստանում է Իր հետ ուխտեր կապող մարդկանց։
Եթե կարիք լինի, առաջարկեք ուսանողներին վերանայել իրենց գրած պատասխանները: Բավարար ժամանակից հետո ուսանողներին տրամադրեք թուղթ և ծրարներ՝ հետևյալ վարժության համար։
Օգտագործելով այն, ինչ սովորել եք Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու մասին, նամակ գրեք ինքներդ ձեզ, որը կարող եք բացել ավագ դպրոցն ավարտելիս: Գրեք այն մասին, թե ինչու եք կարծում, որ կարևոր է Աստծո հետ ուխտեր կապել և պահել տաճարում և ձեր ողջ կյանքում: Ներառեք, թե Աստծո հետ ուխտեր կապելն ինչպես կարող է մեծացնել Նրա առաջնորդության, հոգատարության և պաշտպանության հասանելիությունը ձեզ համար։
Մասնակցել Իսրայելի հավաքմանը
Դաս 24. «Աբրահամ 2.9–11»-ում ուսանողները գուցե ծրագիր են կազմել՝ մասնակցելու Իսրայելի հավաքմանը: Եթե կազմել են, ապա ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու իրենց կազմած ծրագրերը: Նրանց ծրագրերը կարող են ներառել եղանակներ՝ կիսվելու ավետարանով, օգնելու մարդկանց Տիրոջ հետ ուխտեր կապել և պահել, կամ օրհնելու մարդկանց տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով: Այն ուսանողները, որոնք դեռ չեն ստեղծել ծրագիր, կարող են օգտագործել հետևյալ նկարը, որպեսզի սկսեն կազմել ծրագիր:
Հնարավոր է՝ դուք Իսրայելի հավաքմանը մասնակցելու ծրագրեր եք կազմել։ Խորհեք այդ ծրագրերի շուրջ՝ լրացնելով հետևյալ գծապատկերը ձեր ուսումնական օրագրում:
Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց ծրագրերի հիման վրա գործելու փորձառություններով և ներկայացնել, թե ինչպես են այդ փորձառությունները ազդել իրենց վրա: Խնդրեք ուսանողներին կիսվել, թե Իսրայելի հավաքմանը մասնակցելն ինչպես է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց զգացմունքների վրա:
Առաջարկեք ուսանողներին շարունակել խնդրել Սուրբ Հոգու օգնությունը՝ իմանալու, թե իրենք ինչպես կարող են մասնակցել Իսրայելի հավաքմանը։ Այն ուսանողներին, որոնք չեն գործել ծրագրի համաձայն, խրախուսեք սկսել դա անել հիմա: Վկայեք այն օրհնությունների մասին, որ Տերը կտա նրանց և ուրիշներին՝ իրենց ծրագրերն իրականացնելիս: